մի պապի վարած նենգ քաղաքականու– թյունը, հանգում այն կարևոր եզրակա– ցության, որ քաղ․ կողմնորոշման համար անհրաժեշտ է երկու գործոնի առկայու– թյուն՝ դաշնակցի աշխարհայացքային– կրոնական ընդհանրությունը և աշխար– հագր․ մերձակայությունը։ Ստեփանոս Օր– բելյանի «Պատմութիւն նահանգին Սի– սական» գործը շարադրված է վավերագր․ աղբյուրների հմտալից օգտագործմամբ։ Տալով Սյունյաց նահանգի աշխարհագր․ նկարագիրը, նա պատմությունը կապել է որոշակի տարածքի հետ, հաստատելով, որ տարածքից դուրս չկա պատմություն։ Կիլիկյան Հայաստանի պատմագրության խոշոր ներկայացուցիչներ են Սմբատ Սպա– րապետը և Հեթում Պատմիչը։ Վերջինիս «Պատմութիւն թաթարաց» երկը Արևելքի ընդհանուր պատմությունը շարադրելու փորձ է (տրված է ասիական 14 երկրների պատմա–աշխարհագր․ տեսությունը)։ Այն միջնադարյան Եվրոպայում օգտագործ– վել է որպես արլ․ երկրների աշխարհա– գրության, տնտեսության և քաղ․ կյանքի տեղեկատու ձեռնարկ։ XIV–XVI դդ․ հայ պատմագրության անկումը հետևանք էր Հայաստանի նվաճման, նրա տարածքում մղված արյունահեղ պատերազմների, հայկ․ խոշոր ավատատիր․ տների ու իշ– խանապետությունների վերացման և ֆեո– դալ․ հասարակարգի քայքայման։ Այդ ժամանակաշրջանի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժա– մանակագրություններով (բացառություն է կազմում Թովմա Մեծոփեցու «Պատմու– թիւն Լանկ–Թամուրայ և յաջորդաց իւրոց» երկը)։ XVII դ․ ազգապահպանման հա– մար պայքարի զարթոնքի հետ վերելք ապրեց նաև հայ պատմագրությունը։ Պատմությունը կրկին դարձավ ազգ․ ինք– նաճանաչման և արժանապատվության բարձրացման, հայրենիքի ու դավանան– քի նկատմամբ սեր ու նվիրվածություն դաստիարակելու միջոց։ Ի տարբերություն նախորդների, XVII–XVIII դդ․ պատմա– գիրներ Դրիգոր Դարանաղեցին, Առաքել Դավրիժեցին, Զաքաբիա Սարկավագ Քա– նաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբ– րահամ Կրետացին, Խաչատուր Ջուղայե– ցին, Սիմեոն Երևանցին, Երեմիա Չելեբի Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան–Զալալյանը, Աբրահամ Երևանցին իրենց երկերում զգալիորեն անդրադարձել են ժողովրդի նիստ ու կացին, ավանդույթներին ու սովորու– թյուններին, հայկ․ գաղթավայրերին, հե– տևողականորեն զարգացրել լուսավորու– թյան, քաղ․ ու մշակութային վերածնու– թյան, ազատության գաղափարը, ներբո– ղել նորն ու առաջավորը։ Հայ պատմա– գրությունը հարստացել է օրագրության և ուղեգրության ժանրերով (Զաքարիա Ագուլեցի, Երեմիա Չելեբի Քյոմուրճյան)։ Ընդհանուր առմամբ XVII–XVIII դդ․ հայ պատմագրությունը կրում է զարգացող բուրժուական հարաբերությունների ազդե– ցությունը, որով էլ պայմանավորված էր նրա աշխարհականացումը։ Եսայի Հա– սան–Ջալալյանի, Ստեփանոս Շահում– յանի և Սիմեոն Երևանցու երկերում առկա է ռուս, կողմնորոշման արմատավորումը։ Առաջ քաշվեց հայ–վրաց․ զին․ համագոր– ծակցության, օտար բռնատիրության դեմ համատեղ պայքարի հարցը (Եսայի Հա– սան–Զալալյան), ներկայացվեց Պարս– կաստանի ու Թուրքիայի ներքին կյանքը, կառավարման համակարգը, ագրարային և հարկային քաղաքականությունը (Առա– քել Դավրիժեցի, Սիմեոն Երևանցի, Երե– միա Չելեբի Քյոմուրճյան)։ XVIII դ․ է ստեղծագործել նաև Միքայել Չամչյանը (1738–1823), որի եռահատոր «Պատմութիւն Հայոցը» Հայաստանի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատ– մագրության մեջ։ Այն էականորեն տար– բերվում է հայ ավանդ, պատմ․ երկերից, իրավամբ համարվելով հայ նոր պատմա– գիտության նախակարապետը։ Արժեքա– վոր են նաև Ղ․ Ինճիճյանի, Հ․ Դաթըր– ճյանի ու մյուս մխիթարյանների պատմ․ գործերը։ Լ․ Բաբայան Պատմական գիտությունը XIX–XX դդ։ Հայ պատմագիտությունը հետագա զար– գացում է ապրել Արլ․ Հայաստանը Ռու– սաստանին միացվելուց հետո։ Խ․ Աբով– յանը և Մ․ Թաղիադյանը դրել են առա– ջադիմական, դեմոկրատ, հայ պատմա– գիտության սկիզբը, որը հող է նախա– պատրաստել հեղափոխ․-դեմոկրատ․ պատմագիտության առաջացմանը՝ ի դեմս Մ․ Նալբանդյանի։ XIX դ․ 2-րդ կեսին ա– ճել է հետաքրքրությունը սկզբնաղբյուր– ների և հին հայկ․ հուշարձանների նկատ– մամբ։ Դրանց ուսումնասիրման և հրա– տարակման գործում մեծ դեր ունեն նշա– նավոր պատմաբաններ Մ․ էմինը, Ք․ Պատկանյանը, Կ․ Եզյանը։ Պատմաաշ– խարհագր․ արժեքավոր աշխատություն– ներ է գրել Ղ․ Ալիշանը։ Այնուհետև հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը գը– րել են Ս․ Պալասանյանը, Ա․ Դարագաշ– յանը, Ա․ Երիցյանը, Լեոն։ Հայ եկեղեցու պատմությանն են վերաբերում Մ․ Օր– մանյանի, գյուղացիության կենցաղին ու բարքերին՝ Ս․ Եղիազարովի աշխատու– թյունները։ Ն․ Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուս,․) երկում առաջին անգամ քննել է նախարարական Հայաստանի հաս․ կար– գը՝ հիմք դնելով սոց․ և իրավ, հարաբե– րությունների ուսումնասիրությանը։ Հայաստանում պատմագիտության հե– տագա զարգացումը պայմանավորվել է մարքսիզմի տարածմամբ։ Հայաստանի պատմության վերաբերյալ մարքսիստական առաջին երկերը ստեղ– ծել են ականավոր հեղափոխականներ Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ս․ Կասյանը, Ա․ Մյասնիկյանը, որոնք իրենց աշխատություններում և ակնարկ– ներում պաշտպանել են պատմության մեջ ժող․ զանգվածների դերի մարքսիս– տական ըմբռնումը, քննարկել հայ ժողո– վըրդի հասարակական–քաղ․ մտքի զար– գացման հարցերը ևն։ Սովետահայ պատմագիտությունն ան– ցել է զարգացման երեք հիմնական Փուլ։ Առաջինը՝ Արլ․ Հայաստանում սովետա– կան իշխանության հաղթանակից (1920-ի վերջ) մինչև 1930-ական թթ․, երբ ընդուն– վեցին կուսակցության համապատասխան որոշումները պատմագիտության զարգաց– ման մասին, դա սովետահայ մարքսիս– տական պատմագիտության ձևավորման ժամանակաշրջանն էր։ Երկրորդ Փուլը 1930-ական թթ․ կեսից –1950-ական թթ․ 2-րդ կեսն է, բնութագրվում է հետազոտու– թյունների թեմատիկայի ընդլայնմամբ, հասարակական–տնտ․ և քաղ․ պատմու– թյան հարցերի առավել խոր ուսումնա– սիրությամբ։ Երրորդ փուլը սկսվել է 1950-ական թթ․ 2-րդ կեսից։ Կուսակցա– կան կյանքի լենինյան սկզբունքները վե– րականգնելու ուղղությամբ կուսակցու– թյան միջոցառումները, գաղափարական աշխատանքում թերությունների վերացու– մը բարերար ազդեցություն ունեցան սո– վետական պատմագիտության վրա։ Սո– վետահայ պատմագիտությունը զգալի հա– ջողություններ է ձեռք բերել հին Հայաս– տանի պատմության մի շարք հանգուցա– յին հարցերի մշակման գործում։ Հաղ– թահարելով հայ ժողովրդի ծագման հար– ցի իդեալիստական բուրժ․ տեսակետնե– րը, սովետական գիտնականները տվեցին հարցի իրենց լուծումը՝ անցնելով մի քանի փուլ։ Եթե 1920–30-ական թթ․ հարցի մշակման վրա ուժեղ ազդեցություն ուներ գաղթերի տեսությունը, որը գերագնահա– տում էր գաղթերի դերը հայ ժողովրդի կազմավորման ընթացքում, ապա 1940- ական թթ․, Ն․ Մառի տեսության ազդեցու– թյան ներքո, անտեսվում էր գաղթի դերը և հիմնական ուշադրությունը դարձվում էր բնիկ տարրերին (Խ․ Ս․ Սամուելյան, Հ․ Հ․ Մանանդյան, Բ․ Բ․ Պիոտրովսկի, Դ․ Ա․ Ղափանցյան, Բ․ Ն․ Առաքելյան)։ 1950-ական թթ․ գիտնականները, օգտա– գործելով լեզվաբանական և մարդաբա– նական նյութը, հայ ժողովրդի ծագումը դիտել են իբրև երկարատև և բարդ ըն– թացք, որին մասնակցել են ինչպես տե– ղական էթնիկ, այնպես էլ եկվոր հընդ– եվրոպ․ տարրեր (Ս․ Տ․ Երեմյան, Ի․ Մ․ Դյակոնով)։ Վերջին տարիներին մի շարք ուսումնասիրություններում հնդեվրոպ․ հանրության հայրենիքը տեղադրվում է Հայկական լեռնաշխարհում և նրան հա– րևան շրջաններում (Гамкрелидзе Т․ В․, Иванов В․ В․, Индоевропейский, язык и․ индоевропейцы, ч․ 1–2, Тб․, 1984)․ դա կարող է փոխել հայ ժողովրդի ծագ– ման և կազմավորման մասին պատկերա– ցումները։ 1930–40-ական թթ․ Հ․ Հ․ Մանանդյա– նը, Խ․ Ս․ Սամուելյանը և ուրիշներ մեր– ժում էին Հայաստանում ստրկատիրական հասարակարգի առկայությունը և գտնում, որ ստրկատիրությունը կրել է տնային, նահապետական բնույթ։ Հետագա ուսում– նասիրություններում ցույց է տրվել, որ Հայաստանում ստրկատիրությունը հին– արլ․ բնույթի էր՝ գյուղական համայնքի զգալի կշռով երկրի տնտեսության մեջ, բացահայտվել են հայկ․ ստրկատիրական հասարակարգի առանձնահատկություն– ները, դրա հելլենիստական բնույթը (Ս․ Տ․ Երեմյան, Դ․ Խ․ Սարգսյան)։ Ուսումնա– սիրվել են հին Հայաստանի քաղաքների, տաճարային տնտեսությունների, հայկ․ առաշին պետ․ կազմավորումների պատ– մությունը (Հ․ Հ․ Մանանդյան, Ա․ Դ․ Փե– րիխանյան, Դ․ Խ․ Սարգսյան, Դ․ Ա․ Տի– րացյան, Ս․ Մ․ Կրկյաշարյան)։ Հին Հա– յաստանի քաղ․ պատմությունը մանրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/343
Այս էջը սրբագրված չէ