Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/344

Այս էջը սրբագրված չէ

մասնորեն ուսումնասիրել է Հ․ Հ․ Մա– նանդյանը (Երկ․, հ․ 1–3, 1977–1978)։ Հ․ Հ․ Մանանդյանի աշխատությունները սկզբնավորել են Հայաստանի միջնադար– յան շրջանի պատմության խոր գիտա– կան մշակումը («Ֆեոդալիզմը հին Հա– յաստանում», 1934 ևն)։ Հիմնվելով սո– վետական պատմագիտության նվաճում– ների վրա Ս․ Տ․ Երեմյանը մշակել է Հա– յաստանի միջնադարյան պատմության պարբերացումը («Հայաստանի ֆեոդա– լիզմի դարաշրջանի պատմության պար– բերացման փորձ», «Вопросы истории», 1951, JSP 7 ևն)։ Հետագա ուսումնասիրու– թյունները հաստատեցին, որ հայկ․ ֆեոդ, հասարակարգը անցել է երեք հիմնական շրջան՝ վաղ ֆեոդալիզմ (III–IX դդ․), զարգացած ֆեոդալիզմ (IX–XIV դդ․), ֆեոդալիզմի անկման ժամանակաշրջան (XIV–XVIII դդ․)։ Ա․ Պ․ Նովոսելցևի «Ֆեո– դալիզմի ծագումը Անդրկովկասի երկրնե– րում» (1980, ռուս․) աշխատության մեջ հանրագումարի են բերվել Անդրկովկա– սում ֆեոդալիզմի ծագման ուսումնասիրու– թյան արդյունքները։ Ուսումնասիրվել են ֆեոդ, տնտեսության հիմնական գծերը, արտադրող, ուժերի և արտադր․ հարաբե– րությունների զարգացումը ֆեոդալիզմի տարբեր ժամանակաշրջաններում, քա– ղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղական համայնքը, հողատիրության ձևերը, հարկային համակարգը ևն (Բ․ Մ․ Հարությունյան, Բ․ Ն․ Առաքելյան, Ս․ Պ․ Պողոսյան, Լ․ Հ․ Բաբայան)։ Այդ ժամա– նակաշրջանի հասարակական շարժում– ների, մասնավորապես՝ պավլիկյանների և թոնդրակեցիների պատմությանն են նվիրված Ա․ Գ․ Հովհաննիսյանի, Հ․ Մ․ Բարթիկյանի ուսումնասիրությունները։ Ա․ Դ․ Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1–2, 1957–59) հի մնա կազմ աշխատու– թյան մեջ քննարկվում են Հայաստանի կարևոր քաղ․ իրադարձությունները վաղ միջնադարից մինչև XVIII դ․։ Մի շարք մենագրություններում ուսումնասիրվել է Հայաստանում արաբ․, սելջուկ․, մոնղոլ, տիրապետության ժամանակաշրջանի, XV–XVII դդ․, XVIII դ․ 1-ին կեսի, առան– ձին իշխանությունների, XVIII դ․ հայ ազա– տագր․ պայքարի պատմությունը (Թ․ Հ․ Ավդալբեգյան, Հ․ Ս․ Անասյան, Մ․ Կ․ Զուլալյան, P․ Ա․ Ուլուբաբյան, Ա․ Ն․ Տեր–Ղևոնդյան, Ս․ Վ․ Բոռնազյան)։ Հա– յաստանի հին և միջնադարյան մշակույթի ուսումնասիրության արդյունքներն ընդ– հանրացված են «Հայ ժողովրդի պատմու– թյուն» բազմահատորյակի առաջին չորս հատորներում։ Ցույց են տրված հայ փի– լիսոփայության, պատմագրության, գրա– կանության, ճարտարապետության նվա– ճումները V–VII դդ․։ Հայկ․ հին մշակույ– թը բնորոշող հետազոտություններ է արել Կ․ Վ․ Տրևերը «Հին Հայաստանի մշակույ– թի պատմության ուրվագծեր» (1953, ռուս․) աշխատության մեջ։ Հին հայկ․ մշակույթը, մասնավորապես՝ վաղ հայկ․ և հելլենիս– տական ժամանակաշրջանի արվեստը, առավել համակողմանի ուսումնասիրել է Բ․ Առաքելյանը «Ակնարկներ հին Հա– յաստանի արվեստի պատմության» (1976) աշխատության մեջ։ Միջնադարյան Հա– յաստանի հասարակական–տնտ․ հարա– բերություններին նվիրված ուսումնասի– րություններում շոշափվում են նաև գյու– ղացիության պատմության տարբեր խըն– դիրներ (Ս․ Ե․ Հակոբյան)։ Բազմավաստակ Լեոն լայն ընդգրկում– ներով և նորովի է լուսաբանել հայոց պատմությունը, մասնավորապես հետա– զոտել նրա նոր շրջանի հարցերը, որոնց գնահատման մեջ թույլ է տրվել նաև առան– ձին սխալներ [«Անցյալից», 1925, «Հայոց պատմություն» (նորագույն շրջան), 1927, «Խոջայական կապիտալ․․․», 1934, «Թուր– քահայ հեղափոխության գաղափարաբա– նությունը», հ․ 1–2, 1934 ևն]։ Հայաստանի նոր պատմության առանց– քային խնդիրներն են հայ–ռուս․ հարաբե– րությունները, հայ ժողովրդի ռուս, կողմ– նորոշման ձևավորման և զարգացման պատմությունը, Արլ․ Հայաստանի միա– ցումը Ռուսաստանին և դրա նշանակու– թյունը։ Ա․ Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» մենագրության մեջ բացահայտվում են հայ ժողովրդի, որն իր ազատագրումը կապում էր Ռուսաստանի հետ, վերջնա– կան ընտրությունը որոշող հասարակա– կան–տնտ․ և քաղ․ նախապայմանները։ Վ․ Ոսկանյանը, հենվելով XVI – XVII դդ․ հայ–ռուս․ բազմաբնույթ հարաբերություն– ների փաստերի վրա, հայ ժողովրդի ռուս, կողմնորոշման ձևավորումը թվագրում է XVII դ․ վերջին քառորդով։ Լուսաբանվել են XVIII դ․ սկզբին Անդրկովկասում ըս– տեղծված քաղ․ իրավիճակը (Լ․ Տեր– Մկրւոչյան, Ս․ Տեր–Ավակիմովա), այդ ժա– մանակաշրջանում հայ ժողովրդի ազատա– գրական պայքարը, Ռուսաստանի հայկ․ շրջանակների ներկայացուցիչների հա– սարակական–քաղ․ գործունեությունը (Պ․ Հարությունյան, Ա․ Դ․ Աբրահամյանդ․ Վ․ Դիլոյան)։ XVIII դ․ 2-րդ կեսի հայ ազա– տագրական շարժումը և այդ ժամանակա– շրջանի հայ–ռուս․ հարաբերություններն ուսումնասիրված են Աբգար Հովհաննիս– յանի աշխատություններում։ XVIII դ․ վեր– ջի– XIX դ․ սկզբի հայ–ռուս․ հարաբերու– թյուններին է նվիրված Մ․ Ներսիսյանի «Ռուս–հայկական հարաբերությունների պատմությունից» երկհատորյակը (հ․ 1–2, 1956–61, ռուս․)։ Մանրամասնորեն լու– սաբանված են Ռուսաստանին Արլ․ Հա– յաստանի միացման հետ կապված իրա– դարձությունները․ 1826–28-ի ռուս– պարսկ․ պատերազմը, դեկաբրիստների մասնակցությունը Արլ․ Հայաստանի ազա– տագրությանը, հայ–ռուս․ հարաբերու– թյուններում Ա․ Ս․ Դրիբոյեդովի դերը, Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու ժամանակաշրջանի պատմությունը (Մ․ Դ․ Ներսիսյան, Ծ․ Պ․ Աղայան, Դ․ Ա․ Դալո– յան, Զ․ Տ․ Դրիգորյան, Վ․ Ա․Պարսամ– յան)։ Հաստատվել է միասնական գնա– հատական Արլ․ Հայաստանը Ռուսաստա– նին միանալու մեծ և առաջադիմական պատմ․ նշանակության մասին։ Ուսումնա– սիրվել են Ռուսաստանի կազմում Արլ․ Հա– յաստանի հաս–տնտ․, XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին կապիտ․ հարաբերություն– ների ձևավորման և զարգացման հարցե– րը (Վ․ Ա․ Պարսամյան, Վ․ Ա․ Ռշտունի, Ա․ Ս․ Համբարյան, Թ․ Խ․ Հակոբյան)։ XIX դ․ կեսին վերելք ապրած հայ հա– սարակական–քաղ․ մտքի ուսումնասիրու– թյան գործում կարևոր դեր է կատարել Ա․ Դ․ Հովհաննիսյանը։ Նա բնութագրել է XIX դ․ հայ հասարակական–քաղ․ հոսանք– ները, մանրամասն հետազոտել հեղափո– խական–դեմոկրատ Միքայել Նալբանդ– յանի գործունեությունը և կապը ռուս, հե– ղափոխ․ միջավայրի հետ ևն։ XIX դ․ 2-րդ կեսի հայ հասարակական հոսանքներն են լուսաբանել Վ․ Ռշտունին, Վ․ Երկան– յանը, Հ․ Ղազարյանը և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին Անդրկովկասում առաջացած նարոդնիկական խմբակների և դրանց մասնակցած հայ հեղավւոխ․ շրջանակնե– րի ներկայացուցիչների գործունեությունը լուսաբանված է Մ․ Ներսիսյանի «Նարոդ– նիկական խմբակները Անդրկովկասում» (1940) գրքում։ Մարքսիզմի ներթափան– ցումը Հայաստան, առաջին բանվորական ս–դ․ խմբակների և կազմակերպություն– ների հարցերին են նվիրված Խ․ Բարսեղ– յանի («Մարքսիզմի տարածումը Հայաս– տանում», հ․ 1–2, 1967–75) և Վ․ Ավե– տիսյանի («Հայ հասարակական մտքի զարգացման մարքս–լենինյան փուլի սկզբնավորումը», 1976) ուսումնասիրու– թյունները։ Հետազոտվել են Արմ․ Հայաստանում ագրարային հարաբերությունների զար– գացման առանձնահատկությունները, հայ բնակչության իրավական և քաղ․ դրությունը, հայ ժողովրդի ազգային–ազա– տագր․ պայքարի հիմնական փուլերը (Մ․ Ներսիսյան, Ե․ Մարգսյան, Վ․ Մե– լիքսեթյան, Ա․ Համբարյան, Ռ․ Հովհան– նիսյան, Ա․ Պողոսյան, Հ․ Ղազարյան և ուրիշներ)։ Մի շարք ուսումնասիրություն– ներ նվիրված են Հայկական հարցին, այդ հարցի նկատմամբ եվրոպ․ տերություն– ների և հայ հասարակայնության վերա– բերմունքին (Հ․ Դ․ Վարդանյան, Ջ․ Ս․ Կիրակոսյան և ուրիշներ)։ Հայ ազգ–ա– զատագր․ շարժման հարցերին են նվիր– ված Մ․ Դ․ Ներսիսյանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ» (1955) և Ծ․Պ․ Աղա– յանի «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) աշխա– տությունները։ Ռուս, առաջին հեղափո– խության (1905–07) տարիների, գործա– դուլային շարժման վերելքի, գյուղացի– ների հակակառավարական ելույթների, ս–դ․ կազմակերպությունների գործունեու– թյան ընդլայնման, XX դ․ սկզբին Անդր– կովկասում բանվորական շարժման հար– ցերն ուսումնասիրված են Ծ․ Աղայանի,Վ․ Պարսամյանի, Դ․Մուրադյանի, Դ․ Դալո– յանի աշխատություններում։ Զգալի պատմ․ գրականություն է ստեղծվել առաջին հա– մաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակաշրջանի վերաբերյալ։ Առավել լրիվ բացահայտվել են Կովկասյան ռազ– մաճակատի մարտական գործողություն– ների ընթացքը (Ա․ Հ․ Հարությունյան), Հայաստանի ընդհանուր իրավիճակի խըն– դիրները (Ե․ Ղ․ Սարգսյան, Մ․ Վ․ Ար– զումանյան և ուրիշներ)։ XX դ․ առաջին ցեղասպանության, հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ Մեծ եղեռ– նի, թուրք, կառավարող շրջանակների մարդատյաց քաղաքականության, հայ ժո–