Մարքս–լենինյան մեթոդաբանության հիման վրա հայ ժողովրդի պատմության հանգուցային խնդիրների մշակումը, փաս– տական զգալի նյութի կուտակումը հնա– րավորություն տվեցին ստեղծելու ընդ– հանրացնող աշխատություններ հայ ժո– ղովրդի պատմության վերաբերյալ․ «Հայ ժողովրդի պատմություն» (բուհական դա– սագիրք, հ․ 1–4, 1963–1970), «Հայ ժո– ղովրդի պատմությունը հնագույն ժամա– նակներից մինչե մեր օրերը» (1972), «Հայ ժողովրդի պատմություն» (հ․ 1–8, 1967– 1984, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1986)։ Վ․ Բարխուդարյան, Կ․ Ի>ուդավերդյաՆ Արևելագիտություն Արևելքի երկրների ու ժողովուրդների մասին գիտելիքները Հայաստանում սկիզբ են առել տակավին վաղ անցյալում։ Հնագույն ժամանակներից հայերը քաղ․, տնտ․ և մշակութային կապեր են պահ– պանել խեթերի, ասորեստանցիների, բա– բելոնացիների, պարսիկների, հրեաների, հույների, արաբների, վրացիների, աղ– վանների, մոնղոլների, թուրքերի և ուրիշ– ների հետ։ Հետագայում (հատկապես կապված աշխարհի տարբեր երկրներում հայկ․ համայնքների առաջացման հետ) ավելի են ընդարձակվել հայերի պատ– կերացումները Չինաստանի, Հնդկաստա– նի, Բիրմայի, Ինդոնեզիայի, Աֆղանստա– նի, Եթովպիայի և արլ․ այլ երկրների մա– սին։ Արևելքի ժողովուրդների հետ ծա– նոթություններին սկզբնական շրջանում նպաստել է թարգմանչ․ գործունեությու– նը, երբ հունարենից, եբրայերենից և ասորերենից (հետագայում՝ նաև պարսկե– րենից, արաբերենից, վրացերենից ևն) հայերեն են թարգմանվել (համապատաս– խան մեկնություններով) Կրոն․, փիլ․, բնա– գիտ․, ապա նաև՝ գեղարվեստ, երկեր։ Ուշ միջնադարում ի հայտ եկան հայատառ թուրքերեն, դՓչաղերեն, պարսկերեն, ասորերեն և արաբերեն գրականություն, ինչպես նաև արաբատառ և ասորատառ հայերեն տեքստեր։ Վաղ միջնադարում հայ պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մով– սես Ւարենացի, Ղազար Փարպեցի և ուրիշ– ներ) աշխատություններում գերակշռում են Պարսկաստանի ու Հռոմի (Բյուզան– դիայի) վերաբերյալ տեղեկությունները։ Նրանցում, մասնավորապես՝ Մովսես Ի»ո– րենացու պատմ․ երկում, հետաքրքիր նյութեր կան Բաբելոնի, Ասորեսաանի, Ասորիքի, Բյուզանդիայի, Վրաստանի և Աղվանքի մասին։ VII–X դդ․, կապված արաբ, նվաճումների հետ, հայ պատմիչ– ների (Սեբեոս, Ղևոնդ, Թովմա Արծրունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփա– նոս Տարոնացի և ուրիշներ) մոտ արդեն գերակշռում են արաբներին վերաբերող տեղեկությունները։ Հետագա դարերում, երբ քաղ․ ասպարեզում հայտնվեցին սել– ջուկյան թուրքերը, մոնղոլները, Օսման– յան կայսրությունը, Սեֆյան Իրանը և այլ ցեղեր, ժողովուրդներ ու․ պետ․ կազ– մավորումներ, նրանց մասին հաւ]աստի տեղեկություններ են թողել Կիրակոս Գանձակեցին, Մատթեոս Ուռհայեցին, Արիստակես Լաստիվերտցին, Հեթում պատմիչը, Սմբատ Սպարապետը, Առա– քել Դավրիժեցին և ուրիշներ։ Բացի ընդ– հանուր բնույթի աշխատություններից, միջնադարյան հայ մի քանի հեղինակներ (Դրիգոր Ակներցի, Թովմա Մեծովւեցի, Ե․ Քյոմուրճյան և ուրիշներ) գրել են նաև առանձին երկրների նվիրված աշխատու– թյուններ։ Միջնադարյան հայ հեղինակ– ների հաղորդումների գիտ․ արժեքը բարձ– րանում է շնորհիվ այն բանի, որ նրանցից շատերը, լինելով ականատեսներ, հա– վաստի և ամենայն բարեխղճությամբ են գրի առել իրադարձությունները։ Նրանց երկերը պարունակում են հարուստ, եր– բեմն՝ եզակի նյութ ոչ միայն քաղ․ անցու– դարձերի և ռազմ, արշավների, այլ նաև հարևան ժողովուրդների ներքին կյանքի, նիստուկացի, բարքերի, պետ․ կառուց– վածքի, հարկային համակարգի, առևտրի, տնտ․ վիճակի մասին։ Առանց հայկ․ աղ– բյուրների անհնար է ամբողջությամբ վե– րականգնել և գրել Արևելքի որոշ երկրնե– րի ու ժողովուրդների պատմությունը։ XVII–XVIII դդ․, երբ հայկ․ մշակութա– յին–գիտ․ կենտրոններ ձևավորվեցին Ավստրիայում, Իտալիայում, Հոլանդիա– յում, Ֆրանսիայում և այլուր, հայագիտ․ ուսումնասիրություններին զուգահեռ, սկիզբ դրվեց նաև արևելագիտությանը։ Վենետիկի և Վիեննայի մխիթարյանների (Ղ․ Ալիշան, Դ․ Այվազովսկի, Ղ․ Ինճիճ– յան, Մ․ Չամչյան, Հ․ Դաթըրճյան և ուրիշ– ներ) մի շարք արժեքավոր աշխատություն– ներում նշանակալի տեղ են գրավում Իրա– նի, արաբ, երկրների և Օսմանյան կայս– րության պատմության հարցերը։ 1815-ին Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճե– մարանի հետ է կապված հայ շատ արևելա– գետների (Ս․ Նազարյանց, Մ․ էմին, Դ․ Քա– նանյան, Ք․ Պատկանյան, Դ․ Խալաթ– յանց, Լ․ Մսերյանց և ուրիշներ) գործու– նեությունը։ Նրանց են պատկանում մի շարք հետաքրքիր ուսումնասիրություն– ներ՝ իրանագիտության, արաբագիտու– թյան, թուրքագիտության, քրդագիտու– թյան բնագավառներում։ Նրանց շնոր– հիվ հայ արևելագիտությունը XIX դ․ կե– սին – XX դ․ սկզբին դրվեց գիտ․ պատ– շաճ հիմքերի վրա։ Արևելագիտ․ մի շարք հետազոտություններ են կատարվել էջ– միածնի Գևորգյան ճեմարանում։ Արևելագիտության զարգացման բնագա– վառում նոր էջ բացվեց Հայաստանում սո– վետական կարգերի հաստատումից հետո։ 1923-ին Երևանի պետ․ համալսարանում սկսվեց արլ․ լեզուների և գրականության դասավանդումը։ իյոշորագույն լեզվաբան Հ․ Աճաոյանի գլխավորությամբ 1940-ին համալսարանի բանասիր․ ֆակուլտետում բացվեց արևելագիտ․ բաժին, հիմնվեց արլ․ լեզուների և գրականության ամբիոն։ 1943-ին հիմնվեց ՀՍՍՀ ԴԱ, որի առաջին՝ պրեզիդենտը եղավ հմուտ արևելագետ Հ․ Օրբելին։ 1954-ին ՀՍՍՀ ԴԱ պատմու– թյան ինստ–ում ստեղծվեց Մերձավոր և Միշին Արևելքի երկրների պատմությունն ու տնտեսությունն ուսումնասիրող խումբ, որի հիմքի վրա 1958-ին ստեղծվեց ՀՍՍՀ ԴԱ արևելագիտության ինքնուրույն սեկ– տոր։ Նրա կազմում գործում էին արա– բագիտ․, թուրքագիտ․, իրանագիտ․ և քըր– դագիտ․ խմբեր։ 1971-ին սեկտորը վերա– կազմավորվեց ՀՍՍՀ ԴԱ արևելագիտու– թյան ինստ–ի, որը դարձավ արևելագիտ․ ուսումնասիրությունների կենտրոն Հա– յաստանում։ Արևելագիտ․ առանձին ուսումնասիրություններ են կատարվում նաև Մատենադարանում, ՀՍՍՀ ԴԱ պատ– մության ինստ–ում, ինչպես նաև Երևանի համալսարանում և Հայկ․ մանկավարժ, ինստ–ում։ խորությամբ սկսեցին ուսում– նասիրվել պատմության, տնտեսության, գաղափարախոսության, ներքին U ար– տաքին քաղաքականության արդիական, ինչպես նաև բանասիրության խնդիրներ։ Աշխարհագր․ առումով արևելագետների ուսումնասիրությունների շրջանակները պարփակվում են Կովկասով, Մերձավոր և Միջին Արևելքով։ Դա պայմանավոր– ված է այդ տարածքի ժողովուրդների հետ հայերի վաղեմի սերտ կապերով և այդ երկրների տնտ․, մշակութային ու քաղ․ կյանքում զգալի դեր կատարող հայ հա– մայնքների առկայությամբ։ Ըստ այդմ էլ՝ հայ արևելագետներն զբաղված են արա– բագիտության, թուրքագիտության, իրա– նագիտության, քրդագիտության, կովկա– սագիտության, բյուզանդագիտության, աղ– բյուրագիտության և Հին Արևելքի այլևայլ խնդիրների հետազոտությամբ։ Արաբագիտության բնագավա– ռում առաջնակարգ տեղ է գրավել ազգա– յին–ազատագր․ շարժումների, գաղութա– յին տիրապետության վերացման, ազգ․ անկախ պետությունների ձևավորման օրի– նաչափությունների, այդ գործում տար– բեր դասակարգերի, մասնավորապես՝ բանվոր դասակարգի և նրա կոմունիստա– կան ավանգարդի տեղի ու դերի խնդիրնե– րի ուսումնասիրությունը։ Նշված խնդիր– ները լուսաբանվել են Իրաքին, Սիրիա– յին, Լիբանանին, Մարոկկոյին և Լիբիա– յին նվիրված մենագրություններում (Ն․ Հովհաննիսյան, Հ․ Սարգսյան, Լ․ Մա– նասերյան, Ս․ Թովմասյան, Կ․ Սամվելյան, Պ․ Սարաջյան)։ Զգալի տեղ են գրավում արաբ, երկրների նորագույն պատմու– թյան, միջազգային, այդ թվում՝ միջարաբ․ հարաբերությունների հարցերը (Ե․ Նա– ջարյան, Ե․ Աբգարյան, Ն․ Հովհաննիս– յան, Շ․ Կարամանուկյան)։ Ուշագրավ են արաբ, երկրների տնտ․ զարգացմանը, այդ թվում՝ սովետա–արաբ․ տնտ․ հարա– բերություններին (Լ․ Ավետիսյան, Ո․ Օհանջանյան), արդի գաղափարախո– սության և քաղ․ մտքի զանազան հարցե– րին նվիրված ուսումնասիրությունները։ Թուրքագիտությունը հայ արևելագիտության առավել ավանդական ճյուղերից է։ Զգալի աշխատանք է կատար– վել Օսմանյան կայսրության և ժամանա– կակից Թուրքիայի պատմության, ներքին իրավիճակի և հասարակական–տնտ․ զար– գացման հարցերի ուսումնասիրության բնագավառում (Ե․ Սարգսյան, Հ․ Ինճիկ– յան, Մ․ Զուլալյան, Ռ․ Կոնդակչյան, Ռ․ Դանիելյան, Ռ․ Սաֆրաստյան, Մ․ Բո– ջու յան, Ս․ Դեղամյան)։ Ուշադրության կենտրոնում են ազգ․ հարցը Օսմանյան կայսրությունում, հատկապես XX դ․ երիտ– թուրքերի կազմակերպած հայկ․ ցեղա– սպանության և դրա հետ կապված՝ եվրոպ․ տերությունների վարած քաղաքականու– թյան հարցերը (Մ․ Ներսիսյան, Ե․ Սար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/346
Այս էջը սրբագրված չէ