վում է ՀՍՍՀ ԴԱ հնագիաության և ազ– գագրության ինստ–ը, պեղումներ են կա– տարում Հայաստանի պատմության պետ․ թանգարանը և Երևանի համալսարանի հնագիտության ու ազգագրության ամ– բիոնը։ էնեոլիթյան, բրոնզեդարյան բնա– կատեղիներ են պեղվել Շենգավիթ, Ջրա– հովիտ, Մոխրաբլուր, Այգեվան և այլ հնավայրերում։ 1940–60-ական թթ․ ժայ– ռարվեստի հարուստ հնավայրեր են հայտ– նաբերվել և ուսումնասիրվել Արագածի լանջերին, Դեղամա լեռներում, Մյունիքի Ուղտասար, Ջերմաջուր, Մուրադսար հնա– վայրերում։ Բրոնզի դարի հուշարձաններ են պեղվել Թագավորանիստ, Դոլովինո, Խրտանոց հնավայրերում, Սյունիքում, Իջևանի, Շամշադինի շրջաններում, Շի– րակում, Ապարանի և Ստեփանավանի շրջաններում, Երևանի մերձակայքում և այլուր։ Դրանցից առանձնապես կարևոր նշանակություն ունեն վերջին տասնամ– յակներում պեղվող Լճաշեն, Արթիկ, Հա– ռիճ, Մեծամոր հուշարձանները։ Ուսում– նասիրվել են Սևանի ավազանի, Հայաս– տանի այլ վայրերի կիկլոպյան ամրոց– ները։ Ուրարտու պետության պատմու– թյան, մշակույթի և տնտեսության ուսում– նասիրության համար կարևոր նշանակու– թյուն ունեցան Թեյշեբաինի (Կարմիր բը– լուր), էրեբունի (Արին բերդ), Արգիշտիխի– նիլի, Օշական և այլ հուշարձանների պե– ղումները։ Մեծ ուշադրություն է նվիրվել հին և միջնադարյան քաղաքների (Արմա– վիր, Դվին, Դառնի, Ամբերդ, Լոռե բերդ ևն), ամրոցների, հնագիտ․–ճարտ․ այլ հուշարձանների (Գլաձոր, Արուճ, Վահա– նավանք, «Կարմիր եղցի» ևն) ուսումնա– սիրությանը։ Հետազոտվել են նաև Հա– յաստանի IX–XVII դդ․ մեմորիալ հու– շարձանները, կենցաղային քանդակները։ Պեղումների, հնագիտ․ ուսումնասիրու– թյունների արդյունքները, մենագրություն– ներից բացի, ամփոփվել են «Հնագիտա– կան պեղումները Հայաստանում*, «Հա– յաստանի հնագիտական հուշարձաննե– րը» մատենաշարերում։ Մեծ աշխատանք է կատարված V– XVIII դդ․ վիմագիր ար– ձանագրությունների հավաքման և հրա– տարակման գծով («Դիվան հայ վիմա– գրության»)։ Հայ սովետական հնագիտու– թյան զարգացման մեջ կարևոր ավանդ ունեն ակադ․ Բ․ Առաքելյանը, ակադ․ Բ․ Պիոտրովսկին, Կ․ Ղաֆադարյանը, Հ․ Մարտիրոսյանը, Տ․ Խաչատրյանը, Ս․ Եսայանը, Գ․ Տիրացյանը, Գ․ Կարա– խանյանը, է․ Իոսնզադյանը, Ս․ Սարդար– յանը, Կ․ Հովհաննիսյանը, Հ․ Մնացա– կանյանը, Ա․ Քալանթարյանը, Գ․ Արեշ– յանը և ուրիշներ։ Գ․ Կարախանյան Ազգագրություն Հայ ազգագրությունը որպես ինքնու– րույն գիտություն ձևավորվել է XIX դ․, թեև ազգագր․ գիտելիքների կուտակու– մը տեղի է ունեցել հնագույն ժամանակ– ներից։ Հայկ․ լեռնաշխարհի բնակչու– թյան մասին ազգագր․ բնույթի տեղեկու– թյունները հանդիպում են օտար և տեղա– կան սեպաձև արձանագրություններում, Աստվածաշնչում, հնագիտ․ նյութերում։ Հայ ազգագրության հարուստ և արժեքա– վոր աղբյուրներ են՝ անտիկ ժամանակա– շրջանի հունա–հռոմ․, միջնադարյան հայ և օտար մատենագիրների, եվրոպացի ճա– նապարհորդների երկերը, ժող․ բանա– հյուսությունը, հնագիտ․ նյութերը, գրա– կան ստեղծագործությունները, մանրա– նկարչությունը, պատմա–մշակութային այլ հուշարձանները։ XIX դ․ 1-ին կեսից մի շարք հայ հեղինակներ (Ղ․ Ինճիճյան, Մ․ Թաղիադյան, К Աբովյան, Մ․ Բժըշկ– յան, Ղ․ Ալիշան և ուրիշներ) սկսեցին գրառել և ի մի հավաքել ինչպես պատմ․ գրկ–յան մեջ սփռված ազգագր․ բնույթի հիշատակություններ, այնպես էլ՝ իրենց ժամանակի հայ բնակչության կյանքի ու կենցաղի զանազան բնագավառներին վե– րաբերող նյութեր։ XIX դ․ 2-րդ կեսին հայկ․ զանազան քաղաքներում և հայաբնակ այլ կենտրոն– ներում (Թիֆլիս, Մոսկվա, Պետերբուրգ ևն) հրատարակվող շատ պարբերական– ներ (այդ թվում՝ ռուս․) տպագրել են հայ ազգագր․ բազմաթիվ նյութեր, գիտ․ քըն– նության ենթարկել դրանք։ XIX դ․ 60- ական թթ–ից կանոնավոր ազգագր․ գիտ․ գործունեություն է ծավալել Գ․ Սրվանձ– տյանցը։ ճանապարհորդելով Հայաստա– նի մի շարք գավառներում, նա գրի է առել ու հրատարակել ազգագր․ բազմա– թիվ նյութեր, հետևողականորեն զբաղվել բանահավաքչ․ աշխատանքներով։ Գ․ Սըր– վանձտյանցի ազդեցությամբ և հետևու– թյամբ մի շարք հայ ազգագրագետներ ու բանահավաքներ (Ա․ Սեդրակյան, Գ․ Շե– րենց, Հ․ Ալահվերդյան, Հ․ Նազարյանց, Վ․ Տեր–Մինասյան, Գ․ Տեր–Ալեքսանդ– րյան և ուրիշներ) ձեռնամուխ եղան ազ– գագրության և բանահյուսության տարբեր բնագավառների նյութերի հավաքմանն ու հրատարակմանը։ Գ․ Սրվանձտյանցի աշ– խատությունների հիման վրա Գ․ Խալաթ– յանցը 1887-ին Մոսկվայում կազմեց ազ– գագր․ նյութերի հավաքման գիտականո– րեն հիմնավորված «Ծրագիրը» (Ազգա– գրական հարցարան), որը հիմք ընդու– նելով, Ե․ Լալայանը կարողացավ ծավա– լել նյութերի հավաքման լայն գործունեու– թյուն։ Հիմնվեց մասնագիտ․ պարբերա– կան՝ «Ազգագրական հանդես» (1895– 1916), որտեղ տպագրվեցին Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների (Ջա– վախք, Վասպուրական, Գողթն, Արցախ ևն) վերաբերյալ արժեքավոր ուսումնա– սիրություններ։ Զգալի քանակությամբ նյութեր հրապարակվեցին նաև «էմինյան ազգագրական ժողովածու»-ում (1901 – 1913)։ Այս շրջանում կարևոր ավանդ ունե– ցան ազգագրագետներ Ս․ Հայկունին, Ա․ Երիցյանը, Գ․ Տեր–Հովհաննիսյանը (Քաջբերունի), Ս․ Եղիազարյանը, Խ․ Սա– մուելյանը և ուրիշներ։ Ազգագր․ նյութերն արտացոլվեցին նաև գրականության մեջ (Պ․ Պռոշյան, Րաֆֆի և ուրիշներ)։ Հայ ժողովրդագիտության մեջ օգտագործվե– ցին նաև հնէաազգագրությունը և ֆիզի– կական մարդաբանությունը, վերջինիս երկու ստորաբաժանմամբ՝ հնէամարդա– բանությամբ և էթնիկ մարդաբանությամբ։ Դարավերջին հետզհետե տարանջատվե– ցին բանահյուսությունն ու ազգագրու– թյունը, վերածվելով գիտության ուրույն բնագավառների։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից (1920) հետո արգասավոր գործունեություն ծավալեցին ազգագրա– գետներ Ե․ Լալայանը, Խ․ Սամուելյանը, Ս․ Լիսիցյանը և ուրիշներ։ Շարունակե– լով անցյալի լավագույն ավանդույթնե– րը, կիրառելով ազգագր․ համընդհանուր ճանաչում ստացած մեթոդները, նրանք օգտագործեցին նաև տեխնիկական միջոց– ներ (լուսանկարում, ձայնագրում, չափա– գրում, քարտեզագրում, կինոնկարահա– նում ևն)։ Ազգագր․ ուսումնասիրությունները պատշաճ տեղ են գրավում նաև Հայաս– տանի պատմության պետ․ թանգարանում (1920-ից), գիտության և արվեստի ինստ–ում (1926-ից), Հայաստանի կուլ– տուրայի պատմության ինստ–ում, ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում (1953-ից), հնագիտության և ազգագրության ինստ–ում (1952-ից), Երևանի պետ․ հա– մալսարանի հնագիտության և ազգագրու– թյան ամբիոնում (1969-ից), Հայաստանի ազգագրության պետ․ թանգարանում (1978-ից)։ 1950-ական թթ–ից հանգամանորեն հե– տազոտվեցին ժողովրդի տնտ․ զբաղ– մունքները՝ սերտորեն առնչված սովո– րույթներին ու կենցաղին։ Հրատարակ– վեցին հայերի երկրագործ, ու անասնա– պահ․ մշակույթին, ժող․ փոխադրամիջոց– ներին, չափագիտությանը, արհեստնե– րին ու տնայնագործությանը, գյուղ, բնա– կավայրին ու բնակարանին, տարազին ու զարդարանքին, կիրառական արվեստի տարբեր բնագավառներին, հասարակա– կան–տնտ․ կենցաղային հարաբերու– թյուններին, կրոն, պատկերացումներին, հավատալիքներին ու պաշտամունքներին, գիտության պատմությանը, արդի կենցա– ղին ու սովորույթներին վերաբերող ուսումնասիրություններ։ Հնարավորու– թյուններ ստեղծվեցին հայ ժող․ մշակույ– թի նյութերի քարտեզագրման ու ատլա– սավորման, մարդաբանական և էթնոսո– ցիոլոգիական ուսումնասիրության հա– մար։ «Հայ ազգագրություն և բանահյուսու– թյուն» մատենաշարով հրատարակվում են ինչպես թեմատիկ–ուսումնասիրական բնույթի աշխատություններ, այնպես էլ ընտրովի նյութեր՝ ըստ Հայաստանի պատ– մաազգագր․ շրջանների։ Հայ ազգագրագետների նոր սերունդը (Վ․ Բդոյան, Կ․ Մելիք–Փաշայան, Վ․ Աբ– րահամյան, է․ Կարապետյան, Վ․ Թեմուրճ– յան, Դ․ Վարդումյան, Ա․ Օդաբաշյան և ուրիշներ), համագործակցելով Սովետա– կան Միության կենտր․ և հարևան հանրա– պետությունների համապատասխան մաս– նագիտ․ հաստատությունների հետ, մեծ ավանդ են ներդրել հայ ազգ․ մշակույթի հետազոտման գործում։ Դ․ Վարղումյա՚ե Դրամագիտության Հայկ․ հին դրամների մասին գիտ․ հե– տաքրքրությունը սկզբնավորվել է եվրոպ․ երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Անգ– լիա, Հոլանդիա, Բելգիա ևն) հիմնադըր– ված դրամագիտ․ կաբինետներում։ XVII– XVIII դդ․ հայկ․ դրամներն ուսումնասիր–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/348
Այս էջը սրբագրված չէ