վել են հին և միջնադարյան սաւրբեր երկրների դրամախմբերի առնչությամբ։ XVIII դ․ հայ հին դրամների ուսումնասիր– ման գործում կարևոր ներդրում են ունե– ցել Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան– ները։ Հայկ․ դրամագիտությունը, որպես ինքնուրույն գիտաճյուղ, զարգացել է XIX դ․ 2-րդ կեսից։ Ֆրանսիացի հայագետ Վ․ Լանգլուան, սկսած 1850-ից, հրատարակել է հին և միջնադարյան հայկ․ դրամներին նվիրված մի շարք աշխատություններ՝ արծարծելով հայկ․ դրամների դասավո– րությանը, անվանումներին, դրամագի– տությանն առնչվող այլ խնդիրներ։ 1866-ին Ի․ Րարտոլոմեյն առաջին անգամ տվել է հայկ․ դրամ, միավորների անվանումների մեկնաբանությունները։ XIX դ․ կեսից կի– լիկյան դրամներին և հայկ․ կնիքներին նվիրված մի շարք աշխատություններ է հրատարակել Գ․ Շլումբերժերը։ 1890-ին է․ Բաբելոնը մի շարք երկրներում գտնվող հավաքածուների հիման վրա ներկայաց– րել է Ծոփքի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի թագավորների դրամների դասավորու– թյունը։ Հայկ․ դրամների հավաքման ու քննության գործում կարևոր ներդրում ունի Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, դրամագետ Կ․ Սիպիլյանը։ Հայ հին և միջնադարյան դրամների վերաբեր– յալ արժեքավոր հոդվածներ ունի Ղ․ Ալի– շանը։ 1904-ին Ա․ Պետրովիչը հրատարակել է պարթև Արշակունյաց դրամների հատկա– նշական ցուցակը, ուր ընդգրկված են նաև հին հայկ․ դրամներ։ 1911 –1913-ին Ծոփ– քի Երվանդունիների և Մեծ Հայքի Արտա– շեսյանների դրամներին (հատկապես տե– սակներին, գրություններին) ․ նվիրված հոդվածներ է հրատարակել Ատրպետը։ Սակայն այդ հոդվածների հիմնական նպատակը եղել է հայկ․ դրամներն իբրև պատմ․ աղբյուր ներկայացնելը։ 1919-ին Վիեննայում լույս է տեսել Հակովբոս Տաշյանի «Արշակունի դրամներ» աշխա– տությունը, որտեղ ըստ դրամների և գրավոր աղբյուրների տրվում են հայ– պարթև․ առնչությունները։ 1923–1936-ին ժակ դը Մորգաեի երատարակած Արևելքի երկրների դրամների կատալոգում ներ– կայացված են նաև Ծոփքի Երվանդունի– ների և Մեծ Հայքի Արտաշեսյանների դրամները։ 1921-ից դրամներ են հավա– քում և ուսումնասիրում Հայաստանի պատմության պետ․ թանգարանում։ 1920-ական թթ․ Ս․ Ա․ Դամալով–Չուրաևը տվել է Ռուբինյան դրամների դասակար– գումը (ըստ Կ․ Աիպիլյանի), Ռ․ Ֆասմերը լուսաբանել է Աբբասյանների օրոք Հա– յաստանի ոստիկանների թողարկած դրամներին առնչվող մի շարք խնդիրներ։ Ե․ Դապոմովի ինը հատորանոց աշխատու– թյունում (1926–66) մանրամասն տրվել են Անդրկովկասում հայտնաբերված գան– ձերի և պատահական գտնված դրամների ցուցակը։ Կ․ Րասմաճյանը «Հայկական ընդհանուր դրամագիտություն և Հայաս– տանի վերաբերյալ դրամներ» (1936) ուսումնասիրությամբ առաջին անգամ ամ– փոփ ձևով քննության է առել հայկ․ դրամ– ները։ 1940-ական թթ․ ՀՍՍՀ–ում հիմնը– վել է Հայաստանի պատմության պետ․ թանգարանի դրամագիտության բաժինը․ որտեղ կենտրոնացված են տարբեր եր– կըրների դրամների միավորներ՝ սկսած մ․ թ․ ա․ Y դարից։ Այստեղ ուսումնասիրվել են հայկ․ բոլոր, ինչպես և Հայաստանին առնչվող տարբեր երկրների դրամախըմ– բերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Բաժինն զբաղվում է դրամնե– րի հայտնաբերման, դրամների դասա– կարգման, դրամաշրջանառության, հայկ․ մեդալների, թղթադրամների ուսումնասի– րության ևն խնդիրներով։ Սփյուռքի հայ դրամագետ Զ․ Պտուկյանի աշխատու– թյունները նվիրված են առավելապես Կի– լիկյան Հայաստանի, Արտաշես յան, հռոմ․ դրամների ուսումնասիրությանը։ Հին և միջնադարյան դրամներին նվիրված աշ– խատություններ են հրատարակել Խ․ Մու– շեղյանը, Պ․ Կարապետյանը, Պ․ Սապ– պաղյանը, Հ․ Սեքուլյանը, Ա․ էբեյանը, Ա․ Տոնապետյանը, Տ․ Կույումջյանը, Մ․ Աբգարյանցը, Հ․ Սարգսյանը և ուրիշ– ներ։ 1975-ին Լոս Անջելեսում Ե․ Ներսեսյա– նի ջանքերով հիմնադրվել է «Հայկական դրամագիտական ընկերությունը», որը հրատարակում է «Հայ դրամագիտական հանդես»-ը (տարեկան չորս համար՝ հայ․ և անգլ․), ինչպես նաև առանձին մենա– գրություններ ու ժողովածուներ։ Գրկ․ Ներսեսյան Ե․ Թ․, ՞^այ դրամա– գիտական մատենագրություն և գրականու– թյուն, Լոս Անջելես, 1984։ Հ․ Սարգսյան Տնտեսական և սոցիալական աշխար հւսգրության Որպես գիտության ինքնուրույն ճյուղ ձևավորվել է Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո՝ կապ– ված երկրի տնտ․ և կուլտ, զարգացման և պետ․ պլանավորման գիտ․ ապահով– ման անհրաժեշտության հետ։ Տնտեսաշխարհ․ հետազոտությունները ՀՍՍՀ–ում սկզբում կենտրոնացվել են հանրապետության պետպլանում, որին առընթեր ստեղծվել է շրջանացման հանձ– նաժողով։ Այն իրականացրել է հանրա– պետության ամբողջ տարածքի բնության ու տնտեսության գիտ․ ուսումնասիրու– թյան լայն ծրագիր։ Այդ աշխատանքների արդյունքները դրվել են ՀՍՍՀ վարչա տերիտորիալ բաժանման ռեֆորմի հիմ– քում, որն անցկացվել է 1929–30-ին։ Այդ տարիներին տնտեսաաշխարհ․ բնույթի հատուկ հետազոտություններ են կատար– վել նաև կապված Երևան–Սևան–Աղըս– տաֆա երկաթուղագծի, ջրատնտ․ ու արդ․ մի շարք օբյեկտների շինարարության տեխնիկատնտ․ հիմնավորման, հողաշին․ աշխատանքների ծավալման հետ։ 1933-ին Երևանի համալսարանում հիմնադրվում է տնտ․ աշխարհագրության ամբիոնը։ Տնտ․ և սոց․ աշխարհագրության, որ– պես գիտության ինքնուրույն ճյուղի, ձևա– վորումը կապված է Հ․ Հովհաննիսյանի, К Ավդալբեգյանի, Գ․ Քոչարյանի, Ա․ Օհանյանի գիտական գործունեության հետ։ Սովետական Հայաստանի տնտե– սաաշխարհ․ կոմպլեքսային բնութագըր– ման առաջին փորձը եղել է «Հայկական ՍԱՀ» (1955, ռուս․) կոլեկտիվ մենագրու– թյունը։ Անդրկովկասի հանրապետությունների ԴԱ–ների և ՍՍՀՄ ԴԱ աշխարհագրության ինստ–ի ջանքերով ստեղծվում է «Անդր– կովկասյան հանրապետությունների տըն– աեսության աշխարհագրություն» աշխա– տությունը (1966, ռուս․), որտեղ երկրա– մասի բնական ու տնտ․ պոտենցիալի, հասարակական արտադրության ճյուղա– յին ու տարածքային կառուցվածքի ման– րամասն վերլուծության ու գնահատակա– նի հետ մեկտեղ, առաջին անգամ յուրա– քանչյուր հանրապետություն քննարկվում է Անդրկովկասի տնտ․ շրջանի արտադր․- տնտ․ միասնության և Անդրկովկասի ար– տադր․ համալիրում նրանց դերի բացա– հայտման դիրքերից։ ճյուղային–վերլուծության և շրջանային– բնութագրական ուսումնասիրությունները շարունակելու հետ մեկտեղ հետազոտ– վում են միջճյուղային, համալիր մոտե– ցում պահանջող խնդիրները։ Տնտ․ աշ– խարհագրությունը գիտության միատարր ճյուղից աստիճանաբար վերածվում է գի– տությունների համակարգի, ձևավորվում են նրա բաղադրիչները՝ ենթաճյուղերն ու գլխավոր ուղղությունները։ Առավել վաղ ձևավորված բաղադրիչնե– րից է բնակչության աշխարհագրությունը, որը սկզբնական շրջանում, մասնավորա– պես 1930-ական թթ․հենվում էր գլխավորա– պես ժողովրդագրական հետազոտություն– ների վրա (Պ․ Աբելյան, Զ․ Կորկոտյան)։ Առավել ուշ առաջին պլան են մղվում բնակչության ու բնակավայրերի առանձ– նահատուկ աշխարհ, հարցերը։ Ուսումնա– սիրվում են բնակչության տեղաբաշխման ու տարաբնակեցման օրինաչափություն– ները՝ կախված հանրապետության տա– րածքի լեռնային պայմաններից, աշխա– տանքային ռեսուրսների տեղաբաշխման ու օգտագործման առանձնահատկություն– ները, բնակչության տեղաբաշխման դի– նամիկան՝ ըստ շրջանների ու բարձրա– դիր գոտիների, ներհանրապետ․ միգրա– ցիոն շարժումները, փորձ է արվում ստեղ– ծել հանրապետության բնակչության ընդ– հանուր աշխարհ, բնութագիրը։ Սկիզբ է դրվում քաղաքների և քաղ․ ագլոմերա– ցիաների աշխարհ, հետազոտությանը։ Մասնավորապես, կատարվում է քաղ․ բնակավայրերի համակողմանի պատմա– աշխարհ․ վերլուծություն, բացահայտ– վում են քաղաքների տեղաբաշխման առանձին օրինաչափություններ՝ կապված ռելիեֆի պայմանների և տարածքի ուղ– ղաձիգ գոտիականության հետ, մշակվում են քաղաքների ֆունկցիոնալ դասակարգ– ման նոր սխեմաներ (Դ․ Ավագյան, Խ․ Ավե– տիսյան, Հ․ Դրգեարյան, Ս․ Դուլյան, Թ․ Հակոբյան, Լ․ Վալեսյան)։ Հատուկ հետազոտություններ են նվիրվում Երե– վան քաղաքին և նրա ագլոմերացիային, ուսումնասիրվում են նրանց զարգացման ժողովրդագրական, բնական ու սոցիալ– տնտ․ գործոնները, նրանց աճի, կառավար– ման ու պլանային կարգավորման պրոբ– լեմները, Մեծ Երևանի քաղաքաշինական մոդելի մշակման հարցերը (Ռ․ Հովեսյան, Ս․ Քեշիշյան, Ս*․ Մանասյան)։ Հատուկ հետազոտություններ են նվիր– վել հասարակական վերարտադրության կատեգորիաների համակարգում բնական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/349
Այս էջը սրբագրված չէ