Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/350

Այս էջը սրբագրված չէ

պայմանների ու ռեսուրսների տեղի բա– ցահայտմանը, աշխարհ, միջավայրի տար– բեր տարրերի՝ հանածո հումքի, ջրային ու ջրաէներգետիկ, կլիմայական, հողա– բուսական ռեսուրսների գնահատմանը, բնական միջավայրի պահպանման, ռա– ցիոնալ օգտագործման ու վերականգնը– ման հարցերին։ Առավել խոր ու բազմա– կողմանիորեն հետազոտվել են հանրա– պետության բնական շինանյութերի տա– րածման ու ռացիոնալ օգտագործման աշ– խարհագրական հարցերը։ Մշակվել են տարածքի գնահատումների և դրանց չա– փանիշների համակարգեր, որոնք և դըր– վել են տարածքի տարբեր շրջանացում– ների հիմքում, հաշվի առնելով մակերե– վույթի տարբեր հատկանիշներն ու գնա– հատման տարբեր սուբյեկտները (Ն․ Ршр- սեղյան, Մ․ Մելքումյան, Ս․ Մուսայելյան, Լ․ Վալեսյան)։ ՀՍՍՀ ԴԱ երկրբ․ ինստ–ի աշխարհ, բաժնում տարվել են հանրապետության ռեկրեացիոն ռեսուրսների ուսումնասի– րության և համալիր գնահատման աշխա– տանքներ։ Հետազոտություններ են կա– տարվել ժող․ տնտեսության ճյուղերի աշ– խարհագրության բնագավառում։ Դրանց արդյունքները ամփոփվել են հանրապե– տության՝ հայրենագիտ․ բնույթի ընդհա– նուր տնտեսաշխարհ․ մենագրություննե– րի, ինչպես նաև առանձին ճյուղերին նվիրված աշխատություններում։ Ուսում– նասիրվել են լեռնահանքային արդյունա– բերության, հանքային ջրերի արդ․ օգ– տագործման, էլեկտրաէներգիայի, պղնձի, շինանյութերի արդյունաբերության և այլ ճյուղերի տնտեսաաշխարհ․ պրոբլեմնե– րը։ Արդ․ ճյուղի (բնական շինանյութերի) հետազոտության համար առաջին անգամ կիրառվել են մաթ․ մոդելավորման և էներգաարտադր․ ցիկլերի մեթոդները, գրաֆների և քարտեզագրական մեթոդ– ների զուգորդությամբ (Ա․ Ավագյան, է․ Բաբայան, Ա․ Զաքարյան, Մ․ Թորոսյան, )․ Անլքումյան, Մ․ Մկրտչյան, Կ․ Վա– նունց և ուրիշներ)։ Հատուկ քննության նյութ են ւլարձել գյուղատնտ․ արտադրության շրջանային մասնագիտացման, գյուղատնտեսության հիմնական արտադրամիջոցի՝ հողային ռեսուրսների, գյուղատնտեսության ճյու– ղային ու տարածքային կառուցվածքի կա– տարելագործման հարցերը։ Հրատարակ– վում են գյուղատնտեսության ճյուղի և ոչխարաբուծության ենթաճյուղի վերա– բերյալ մենագրական բնույթի աշխատու– թյուններ (Դ․ Ավագյան, Կ․ Պոսոշնիկովա, Ա․ Օհանյան)։ Տնտ․ շրջանացման հարցե– րի ուսումնասիրությունը 1950-ական թթ․ կեսերից ՍՍՀՄ–ում և ՀՍՍՀ–ում կրկին աշխուժացավ։ Դա պայմանավորված էր արտադրողական ուժերի բուռն զարգաց– մամբ, որը անխուսափելիորեն իր հետ բերում էր տնտեսության տերիտորիալ կա– ռուցվածքի բարդացում և նոր պահանջներ էր ներկայացնում տարածքային պլանա– վորման և աշխատանքի հեռանկարային աշխարհ, բաժանման գիտ․ հիմքի ամրա– պնդմանը և տնտ․ շրջանացմանը։ Գիտամեթոդական առումով նոր խոսք էր Գ․ Քոչարյանի տնտ․ շրջանացման սխե– ման, որը հենվում էր էներգաարտադր․ ցիկլերի մասին Ն․ Կոլոսովսկու հայտնի տեսության վրա։ Որևէ շրջանի գոյության գլխավոր ապացույցը Քոչարյանը համա– րում էր որոշակի էներգաարտադր․ ցիկլի կամ ցիկլերի զուգորդության առկայու– թյունը տվյալ տարածքում։ Հետագա գիտ․ մշակումների հիմքում դրվեց տարածքային–արտադր․ համալիր– ների կոնցեպցիան, հատուկ քննարկվե– ցին մարզային բաժանում չունեցող միու– թենական հանրապետությունների տնտ․ շրջանացման տես․ ու մեթոդական տեսա– կետները, ՀՍՍՀ տնտ․ շրջանը դիտվեց որպես միասնական տարածքային–ար– տադր․ համալիրի ֆունկցիոնալ բաղա– դրիչ, որի գոյության անհրաժեշտ պայ– մանը դրա որոշակի արտադր․ պոտենցիա– լի ու սոցիալ–տնտ․ հատկանիշների առկա– յությունն է։ Այս աշխատանքների արդ– յունքները պաշտոնապես ընդունել է պետ– պլանը և օգտագործել հանրապետության արտադրողական ուժերի հեռանկարային տեղաբաշխման գլխավոր սխեմաների մշակման համար։ Դրանք դրվել են 1977-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստա– տած սոց ․-տնտ․ շրջանացման սխեմայի հիմքում։ Մշակվել են նաև ճյուղային (արդ․ և գյուղատնտ․) շրջանացման սխեմաներ։ 1960-ական թթ․ սկսած մեծանում է հե– տաքրքրությունը հասարակական ար– տադր․ տարածքային կազմակերպման, արտադրողական ուժերի տարածական համակարգերի ձևավորման պրոցեսների նկատմամբ։ Առաջարկվում ու հիմնավոր– վում է այն թեզը, ըստ որի որպես արտա– դրողական ուժերի կոմպլեքսային զար– գացման և հանրապետության տարածքա– յին մասերի տնտ․ (տրանսպորտային, արտադր․ ևն) համախմբման արդյունք, ՀՍՍՀ սահմաններում 1960-ական թթ․ կեսերից ձևավորվել է մեկ միասնական տարածքային–արտադրողական համալիր (ՏԱՀ), որը արտադրողական ուժերի տա– րածքային կազմակերպման նոր որակ է։ Հետազոտվում են ՏԱՀ–ի տեղը աշխա– տանքի միութենական բաժանման հա– մակարգում, նրա ձևավորման գործոն– ներն ու նախադրյալները, կառուցվածքա– յին (ճյուղային ու տարածական) առանձ– նահատկությունները, կատարելագործ– ման ուղիները (Լ․ Վալեսյան)։ ՀՍՍՀ–ին նվիրված տնտ․ և սոցիալ– աշխարհագր․ բնույթի այլ աշխատանքնե– րից կարևոր են նաև բնակավայրերի ու վարչ․ շրջանների տեխնիկատնտ․ ցուցա– նիշների հաշվառումն ու համակարգումը, որը իրականացվեց ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ ինստ–ի աշխարհագրության բաժնում, ժո– ղովրդատնտ․ առանձին պրոբլեմների լուծման տնտեսաաշխարհ․ հիմնավորում– ները, որոնք կատարում են բուհական ամբիոնները։ Տնտ․ և սոց․ աշխարհագրության դերը մեծ է հանրապետության ժողովրդատնտ․ պրոբլեմների լուծման քարտեզագրական ապահովման գործում։ Մշակվել են սո– ցիալ–տնտ․ քարտեզագրությանը վերա– բերող ինքնուրույն թեմաներ, ստեղծվել են գիտատեղեկատու խոշոր մասշտաբի քարտեզներ, ինչպես նաև սոցիալ–տնտ․ ճյուղային ատլասներ (Գ․ Ավագյան, Ն․ Բարսեղյան, Հ․ Գրգեարյան, Ս․ Դուլ– յան, Ռ․ Հովեսյան, Լ․ Վալեսյան և ուրիշ– ներ)։ Ընդարձակվել են ուսումնասիրվող ռե– գիոնի սահմանները, աճել է հետաքըր– քրությունը մասնավորապես արտասահ– մանյան երկրների տնտ․ և սոց․ աշխար– հագրության տարբեր հարցերի նկատ– մամբ։ Մենագրական բնույթի հետազո– տություններ են նվիրվել Մերձավոր Արև– ելքի նավթարդյունաբերությանը, մերձ– դանուբյան սոց․ երկրների հիդրոէներ– գառեսուրսների և հիդրոէներգետիկայի աշխարհագրությանը, ուսումնասիրվել են Եգիպտոսի Արաբական Հանրապետու– թյան բնակչության և Թուրքիայի բնական ռեսուրսների աշխարհ, պրոբլեմները։ Զգալի զարգացում են ապրել տնտ․ և սոց․ աշխարհագրությանը հարակից, նը– րանց հետ սերտորեն առնչվող բնագա– վառները։ Առավել նշանակալից են սո– ցիալ–տնտ․ պատմաաշխարհ․ հետազոտու– թյունները, որոնք վերաբերում են Հայաս– տանին ու սահմանակից երկրներին, աշ– խարհագրության և դրա առանձին պրոբ– լեմների պատմությանը (Թ․ Հակոբյան, Կ․ Պետրոսյան, է․ Մակվեցյան, ժ․ Գա– նին)։ Նշանակալից երևույթ է Հայաստա– նի և հարակից շրջանների տեղանուննե– րի բազմահատոր հանրագիտական բա– ռարանի ստեղծումը (Թ․ Հակոբյան և ուրիշներ)։ Կատարվել են տարբեր երկրներին, ժողովուրդներին և աշխարհամասերին, ինչպես նաև ընդհանուր աշխարհ, հար– ցերին վերաբերող մի շարք հետաքրքրա– շարժ ուսումնասիրություններ, հրատա– րակվել են բառարաններ և այլ տեղեկա– տուներ (Կ․ Ավետիսյան, Հ․ Գրգեարյան և ուրիշներ), Սովետական Միության հան– րապետությունների և աշխարհի երկրնե– րի բնությունը, բնակչությունն ու տնտե– սությունը բնութագրող մատենաշարն ու մենագրություններ (Գ․ Ավագյան, Ս․ Դուլ– յան, Թ․ Հակոբյան, Լ․ Վալեսյան), դըա՜ րոցական ու բուհական դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ։ £• Վաւեպան Մանկավարժական գիտություններ Հնագույն ժամանակներում երեխանե– րի դաստիարակությունը Հայաստանում իրականացվել է ընտանիքում և աշխա– տանքային գործունեության ընթացքում։ Առանձնահատուկ նշանակություն են ու– նեցել հրապարակային հանդիսություննե– րը, ծեսերը, մարզական վարժություննե– րը, ավանդույթները; Հելլենիզմի շրջա– նում բացվել են աշխարհիկ ու պետ․ դըպ– րոցներ, որտեղ քրմերին փոխարինել են աշխարհիկ ուսուցիչները։ Նրանք երեխա– ներին տվել են մտավոր ու ռազմաֆիզ․ դաստիարակություն։ Այս շրջանում ձեռք բերած մանկավարժ, վւորձը, ունենալով իր ուրույն կողմերը, կրելով հելլենիստա– կան մանկավարժության ազդեցությունը, դարձել է այն հիմքը, որի վրա զարգացել են հայկ․ միջնադարյան դպրոցն ու ման– կավարժ․ միտքը։ Հայ ժողովրդի համար բախտորոշ նշա– նակություն ունեցավ գրերի գյուտը, որին հաջորդեց լուսավորական լայն շարժում, ստեղծվեցին մշակութային բազմաթիվ ար–