Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/351

Այս էջը սրբագրված չէ

ժեքներ։ Puijg երկար ժամանակ հայ ման– կավարժ․ միտքը զարգանում էր գիտա– գրական, պատմավփլ․ գրականության շրջանակներում։ V–-VII դդ․ հայ պատմագիրների ու Փի– լիսոփաների աշխատություններում առ– կա էին մանկավարժ, փորձի իմաստավոր– ման ու դրսևորման առաջին լուրջ քայլե– րը։ Դրանք տեղեկություններ հն պարու– նակում ժամանակի լուսավորական շար– ժումների, դպրոցների հիմնման, ուսուց– ման կազմակերպման ձևերի ու մեթոդնե– րի, մանկավարժ, մտքի զարգացման մա– սին։ Այդ առումով ուշագրավ է Դավիթ Ան– հաղթի «Սահմանք իմաստութեան» աշխա– տությունը, Անանիա Շիրակացու երկե– րը։ Դիդակտիկական առաջավոր սկզ– բունքներով կազմված նրա դասագիրքր՝ «Քննիկոնը» (բաղկացած թվաբանական աղյուսակից և խնդրագրքից), համարվում է ժամանակի մաթեմատիկ․ մտքի նվա– ճում լայն առումով։ Մեսրոպ Մաշտոցի սկզբնավորած մշակութային շարժումը շա– րունակում էր իր վերընթացը հետագա դարերում։ X–XV դդ․ հիմնված ուսումնա– գիտ․ կենտրոնները, բարձր տիպի դըպ– րոցները, մանկավարժ, փորձի հարստա– ցումը հող նախապատրաստեցին ման– կավարժ․ գիտելիքների զարգացման, տե– սական ընդհանրացումների համար։ Այդ ամենը իր արտացոլումը գտավ ժամանա– կի անվանի գիտնականների, րաբունա– պետների աշխատություններում։ Հովհան– նես Սարկավագը Հաղպատի դպրոցում կարդալ և գրել էր սովորեցնում միաժա– մանակ։ Ֆ․ Բեկոնից ու 6ա․ Կոմենսկուց 400 տարի առաջ նա հիմնավորել է փորձի մեթոդը, գտնելով, որ փորձը իմաստու– թյան աղբյուրն է ու ճշգրտողը։tX– XVIII դդ․ մանկավարժ, մտքի զարգացու– մը արտահայտվում է ոչ միայն ուս․ գրկ–յան ստեղծումով, մեթոդական ցու– ցումներով, այլև մանկավարժ, գրականու– թյան մշակմամբ։ Ստեղծվեցին այնպիսի աշխատություններ, որոնք կարելի է հա– մարել միջնադարյան մանկավարժ, մըտ– քի գոհարներ։ Հովհաննես Երգնկացին մշակել է դաստիարակչական մեթոդներ՝ հաշվի առնելով մարդու (հատկապես երե– խայի) ֆիզիոլոգիան, հոգեբանությունն ու տարիքային առանձնահատկություննե– րը, ինչպես նաև սոցիալ․ պայմաններն ու միջավայրը։ Դրիգոր Տաթևացին, մեր– ժելով «բնածին* բարոյական հատկու– թյունները և գաղափարները, երեխայի դաստիարակության գործում որոշիչ է համարել ուսուցչի դերը։ Նա գտնում էր, որ դաստիարակը պետք է լինի լուսավոր մտքի ու անաղարտ վարքի տեր, որը աշա– կերտի մեջ պետք է սեր արթնացնի գի– տության հանդեպ և զգուշորեն լրացնի նրա հոգու «անգիր տախտակը», իսկ մտա– վոր և բարոյական դաստիարակությունը պետք է զուգակցվի ֆիզիկական դաստիա– րակությանը։ Միջնադարյան մանկավարժ, մտքի զարգացման գործում իրենց ներ– դրումն ունեն նաև Դրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Մշեցին, Ստեփա– նոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Սիմեոն Ջուղայեցին, Մխի– թար Սեբաստացին և ուրիշներ։ Հայ մանկավարժ, գիտությունների զար– գացման գործում վճռական դեր խաղաց Ռուսաստանի հետ Արլ․ Հայաստանի միա– ցումը։ Ուսուցման սխոլաստիկ ոգին և դոգմատիկ մեթոդները հավերժացնող կղերաֆեոդ․ մանկավարժ, ուղղությանը հակադրվեց դեմոկրատ, մանկավարժու– թյունը, որի ներկայացուցիչներն էին Հ․ Ալամդարյանը, Մ․ Թաղիադյանը, Ա․ Փավւովիչը և ուրիշներ։ Այս շրջանում առանձնանում է հայ լուսավորիչ Խ․ Աբով– յանի գործունեությունը։ Ըստ նրա, ուսու– ցումը պետք է տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ կենդա– նի խոսքով, զննական միջոցներով, հա– մապատասխանի մանկան հոգեկան կա– րողություններին և ժամանակի պահանջ– ներին։ Աղջիկները պետք է կրթվեն տղա– ներին հավասար։ Դպրոցի ժողովրդակա– նացման և աշխարհաբարը կրթական լե– զու դարձնելու գործում նշանակալից է Ղ․ Աղայանի և նրա կազմած «Ուսումն մայրենի լեզվի» (Ա, Բ, Դ, Դ տարիների) դասագրքերի դերը։ Նա գրել է մանկա– վարժ․ մեթոդական բազմաթիվ աշխատու– թյուններ («Խորհրդածություն դաստիա– րակության վերա», 1869, «Պատժի մա– սին», 1875)։ Արժեքավոր են նաև Ա․ Բա– հաթրյանի աշխատությունները, որոնցում նա հանդես է եկել առաջավոր կրթադաս– տիարակչական հայացքներով, պարզա– բանել մայրենի լեզվի ուսուցման խնդիր– ները, շարադրել նրա մեթոդիկայի պատ– մությունը։ XIX դ․ 2-րդ կեսին Մ․ Նալբանդյանի և Հ․ Ավաճյանի ջանքերով ձևավորվեց հայ հեդափոխական–դեմոկրատ․ մանկավարժ, ուղղությունը։ Նալբանդյանը լուսավորու– թյունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգ․ կյանքի վերաշինու– թյան հիմքերից մեկը, որի հիմնական կենտրոնը պետք է լինի եկեղեցուց ան– կախ, խորապես ազգային ժող․ դպրոցը։ Կրթության և դաստիարակության գոր– ծում նա բացառիկ դեր է հատկացրել մայ– րենի լեզվին, կարևորել ընտանիքի, մաս– նավորապես, կնոջ դերը։ Արևմտահայ հեղափոխական–դեմոկրաա, հրապարակախոս Հ․ Սվաճյանը ուսուց– չապետության տարիներին, տարածելով առաջադիմական գաղափարներ, ծավալ– ված գրապայքարում պրոպագանդել է Ն․ Ռուսինյանի աշխարհաբարի դասագիր– քը («Ուղղախոսություն»)։ Արևմտահայ մանկավարժության նշանավոր դեմքերից են նաև Ն․ Զորայանը, Ա․ Վիչենյանը, Ա․ Փափազյանը, Ռ․ Պերպերյանը և ուրիշ– ներ։ Երևույթ էր Ս․ Վիչենյանի «Մակատա– ծություն որ է բնական բարոյական և իմացական հրահանգ խնամատարության մանկանց» (հ․ 1–2, 1844) բժշկափիլ․ աշխատությունը, որը դպրոցական առող– ջապահությանը վերաբերող առաջին լուրջ աշխատությունն էր այդ շրջանում։ Քննե– լով մարդու օնտոգենեզի, նրա գոյությանն ու զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ հենքի վրա նա առաջ է քաշել նաև բարոյագիտ․, մանկավարժ, խնդիրներ։ Ն․ Զորայանն իր մանկավարժ, աշխատություններում քննադատել է բնա– ծին գաղափարների իդեալիստական տե– սությունը, նշել զգայության և բանակա– նության կապը։ Ռ․ Պերպեր յանի մանկա– վարժ․ աշխատությունները հիմնված են գեղեցիկի, բարու, ճշմարիտի սկզբունք– ների վրա, որոնց դիրքերից էլ նա կոչ էր անում ծառայել ժողովրդին, հրաժարվել սխոլաստիկ, սերտողական մեթոդներից, դասավանդումը դարձնել հետաքրքիր և ուսանելի։ Այդ սկզբունքները նա լայնո– րեն կիրառել է իր հիմնած Պերպերյան վարժարանում (1876)։ Լուսավորական և կրթական շարժման ասպարեզում ավանդ ունեն նաև կին գործիչներ Սիպիլը, Տյու– սաբը և ուրիշներ։ Հայ մանկավարժության պատմության մեջ նոր Փուլ հանդիսացավ մարքսիստա– կան ուղղությունը, որը կապված է Ս․ Շա– հումյանի, Ս․ Սպանդարյանի, Ա․ Մյաս– նիկյանի, Ա․ Մռավյանի անունների հետ։ Հայաստանում սովետական կարգեր հաս – տատվելուց հետո լայն ասպարեզ է բաց– վում մանկավարժ, գիտությունների զար– գացման համար։ Աղբյուր են հանդիսա– ցել անցյալի ժառանգությունը, մարքս– լենինյան մանկավարժության ականավոր ներկայացուցիչների (Ն․ Կրուպսկայա, Ա․ Լունաչարսկի, Ա․ Մակարենկո և ուրիշ– ներ) գաղաՓարները, ինչպես նաև Երե– վանի համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնների, Ի*․ Աբով– յանի անվ․ հայկ․, Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների, Լենինականի Մ․ Նալբանդյանի անվ․, Կիրովականի մանկավարժ, ինստ–ների մանկավարժու– թյան և մեթոդիկայի ամբիոնների, ՀՍՍՀ լուսավորության մինիստրությանը կից մանկավարժ, գիտությունների ԴՀ, ուսու– ցիչների կատարելագործման հանրապետ․ և Երևանի քաղաքային ինստ–ների ուսում– նասիրությունները, սովետահայ մանկա– վարժ․ մամուլը։ Սովետական շրջանում գիտամանկավարժ․ լուրշ ուսումնասիրու– թյուններ են ստեղծվել հայ մանկավարժ, մտքի պատմության, արևմտահայ դպրո– ցի ու մանկավարժության, մանկավարժու– թյան տեսության և դասավանդման մեթո– դիկաների, գեղագիտական դաստիարա– կության, հատուկ մանկավարժության (դեֆեկտոլոգիա) և բազմաթիվ այլ պրոբ– լեմների վերաբերյալ։ Մովետահայ մանկավարժության զար– գացման գործում զգալի ավանդ ունեն Ի․ Հարությունյանը, Հ․ Տեր–Միրաքյանը, Գ– էդիլյանը, Տ․ Ռաշմաճյանը, Ա․ Շավարշ– յանը, Մ․ Սանթրոսյանը, Ա․ Մովսիսյանը, Շ․ Սիմոնյանը, Ա․ Տեր–Դրիգորյանը, Ս․ Ւաւդոյանը և ուրիշներ։ Գրկ․ Մովսիսյաե Ս․ Ա․, ժողովրդա– կան կրթության վիճակը և մարքսիստական մանկավարժական գաղափարների տարածու– մը’ Հայաստանում (1905 – 1917), Ե․, 1955։ Մովսիսյան Ա․ Ի*․, Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դարեր), Ե․, 1958։ Շավարշյան Ա․ Ս․, Հայ մանկավարժներ, գիրք 1–2, Ե․, 1958–61։ Սանթրոսյան Մ․Հ․, Արևե– լահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե․, 1964։ Տ և ր–Դ ր ի գ ո ր յ ա ն Ա․ Ե․, Գրա– ճանաչության մեթոդիկա, Ե․, 1968։ Նազիկ– յ ա ն Գ․ Ա․, Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, Ե․, 1969։ Երկանյան Վ․ Ս․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։ Ա․ Իգնատյա,ն