Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/352

Այս էջը սրբագրված չէ

Հոգեբանություն Հայ հոգեբանական միտքը դարավոր պատմություն ունի։ V դարից այն զարգա– ցել է փիլիսոփայության, տրամաբանու– թյան, աստվածաբանության, բարոյագի– տության, պատմագրության, բնական գի– տությունների զարգացմանը զուգընթա^։ Նրա վրա բեղմնավոր ներգործություն է ունեցել հուն, փիլիսոփայությունը U հո– գեբան․ միտքը։ V և հետագա դարերում հայ փիլիսոփաները, աստվածաբանները, մանկավարժները, բարոյախոսները փոր– ձեր են արել մեթոդաբան, տարբեր դիր– քերից բացահայտել մարդու էությունը, նրա մարմնական ու հոգևոր յուրահատ– կությունները։ Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» և «Խրատներ» երկերում մշա– կել է մոնիստական փիլ․ աստվածաբան․ ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառը։ Նա հանդես է եկել բա– րու և չարի զրադաշտական–դուալիստա– կան ըմբռնման դեմ, որը չարիքը համա– րելով սուբստանց՝ այն վերածում էր ան– խուսափելի ճակատագրի։ Եզնիկ Կողբա– ցու կարծիքով չարն անխուսափելի չէ, այն ճակատագիր չէ, և մարդը, տնօրինե– լով իր կամքը, կարող է ոչնչացնել նաև չարը։ Աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայու– թյամբ մարդն ընկալում է նյութական աշ– խարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Դավիթ Անհաղթը «Սահ– մանք իմատասիրութեան» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» աշխատու– թյուններում անդրադարձել է ճանաչողու– թյան տեսության, տրամաբանության և բարոյագիտության պրոբլեմների հոգե– բան․ ակունքներին, մշակել հոգեբան, գա– ղափարների որոշ համակարգ և տերմի– նաբանություն։ Նա պաշտպանում է աստ– ծո գոյության տիեզերաբան, ապացուց– ման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճա– նաչել նրա արարչին։ Աշխարհը, նրա կար– ծիքով, լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնա– րավորություն են տալիս զննելու և ճա– նաչելու ողջ բնությունը։ Դավիթ Անհաղ– թի հոգեբան, գաղափարների մեջ բացա– ռիկ նշանակություն է ստանում հոգեկան երևույթների անընդհատության և անընդ– հատելիության իր ժամանակի հարցա– դրումը։ Նա հոգեբան, փաստարկներով հիմնավորված արժեքավոր մտքեր է ար– տահայտել բնավորության և վարքի, խոս– քի և մտածողության կապերի, հույզերի և զգացմունքների վերաբերյալ։ Նրա ուս– մունքում գտնում ենք իմացաբան․ հարցե– րի հոգեբան, հիմնավորման առանձին սաղմեր։ Իրենց ստեղծագործություններում սո– ցիալ–հոգեբան․ բազմաթիվ խնդիրներ են արծարծել միջնադարյան շատ մտածող– ներ ու գրողներ (Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Հովհաննես Սարկավագ և այլք)։ Կամքի ազատության պրոբլեմն իր ար– տացոլումն է գտել Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու և Վահրամ Րաբունու աշխատություններում։ Այս շրջանի մեծանուն մտածողներից է Հովհաննես Երզնկացին, որի իմացաբան․ հայացքները կապված են հոգու մասին նրա ըմբռնումների հետ։ Նա գտնում է, որ մարդու հոգին չունի բնածին գիտելիք և բարոյական հատկանիշ։ Միտքը խոպան հողի է նման, «որ ինչ սերմանեն զայն պտղաբերէ»։ Նա մերժում է աշխարհի ճա– նաչելիությունը կասկածի ենթարկող ուս– մունքները և պնդում, որ հինգ զգայարան– ները բավական են աշխարհի բոլոր իրո– ղությունների մասին գաղափար կազմե– լու համար։ Մխիթար Հերացին «Զերմանց մխիթարություն» երկում արտահայտել է մատերիալիստական հայացքներ հոգե– ֆիզ․ և առանձին դեպքերում հոգեբնախո– սական պրոբլեմների մասին։ Այս երկու հեղինակները բնագիտ․ նախագիտելիք– ների և կատեգորիաների միջոցով փոր– ձում են հիմնավորել հոգեկան տարբեր երևույթների կապը գլխուղեղի հետ։ Ախ– տաբանական երևույթները վերլուծելիս, Մխիթար Հերացին կարևորում է հիվանդի ֆիզ․ և հոգեկան վիճակները, սուբյեկ– տիվ զգացումները, սովորույթներն ու կենցաղը, այսինքն՝ ոչ միայն նրա ընդ– հանուր, այլև հոգեբան, անամնեզը։ XIV–XV դդ․ Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին իրենց փիլ․ երկերում արել են հոգու, նրա ծագման ու բնույթի մասին մեկնաբանու– թյուններ, որոնցում հիմնականում քննա– դատվում են պլատոնական հայացքները։ XVII–XVIII դդ․ ևս հոգեբան, հարցա– դրումները, հատկապես փիլիսոփաների և տրամաբանների երկերում, կարևոր տեղ են գրավում։ Սիմեոն Զուղայեցին, Ստե– փանոս Լեհացին, Հակոբ Ղրիմեցին, Խա– չատուր էրզրումցին, Մատթեոս և Ղուկաս վանանդեցիները բնական և ճշգրիտ գի– տությունների զարգացման պայմաննե– րում փորձում են համակարգել այդ դա– րերում կուտակված գիտելիքները, ինչ– պես նաև նոր ձևավորվող հոգեբան, պատ– կերացումները։ Չնայած գերիշխող բարո– յակրոնական և հոգեպաշտական մտայ– նությանը, այնուամենայնիվ, մարդու, նրա իմացական կարողությունների պրոբլեմը կենտր․ է։ Բախվում են սուբյեկտիվ–իդեա– լիստ․ և վուլգար մատերիալիստական գա– ղափարները։ Դրան նպաստում են հատ– կապես բնագիտ․ նոր մտածողությունը, միջնադարյան սահմանափակումներից ձերբազատվելու ձգտումը, հոգեբան, նոր պրոբլեմատիկայի ընդգրկումը։ Կենսա– բանության, ֆիզիոլոգիայի, հոգեբուժու– թյան և մանկավարժության զարգացման շնորհիվ Հ․ Ստեփանյանը («Տեսարան աշ– խարհի․․․», 1810), Մ․ Բժշկյանը («ճեմա– րան գիտելեաց», 1815), Ս․ Վիչենյանը («Մանկատածություն․․․», 1844, «Բարոյա– կան սկզբունք», 1851) և մանավանդ Ս․ Նա– զարյանը («Ցաղագս վարձական հոգեբա– նութեան ճառ», 1851) վերլուծում են հո– գեկան երևույթները, խորանում դրանց առանձնահատկությունների իմացաբան․ և բնախոսական էության մեջ։ Ս․ Նազար– յանի վերոհիշյալ աշխատությունը փաս– տորեն առաջինն է, որը հատուկ ուսում– նասիրության առարկա է դարձնում փորձ– նական հոգեբանությունը։ Հեղափոխա– կան–դեմոկրատ Մ․ Նալբանդյանն իր ըս– տեղծագործության մեջ անդրադարձել է սոցիալ․ հոգեբանության հարցերին։ Նա մատերիալիստական դիալեկտիկայի դիր– քերից առաջ է քաշել խոսքի ու մտածողու– թյան միասնության սկզբունքը։ Ս․ Բա– հաթրյանի «Համառոտ գործնական հոգե– բանություն» (1882) աշխատությունը կրում է Սեչենովի ռեֆլեքսային տեսության ազ– դեցությունը։ Հայաստանում հոգեբանությունը որպես ինքնուրույն գիտություն զարգացել է հիմնականում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո։ Այդ ասպարեզում լուրջ ւաԼանդ ունի անվանի մանկավարժ և հո– գեբան Գ․ էդիլյանը, որը 1920–30-ական թթ․ տեսական և փորձարարական կարևոր հետազոտություններ է կատարել ընդհա– նուր և մանկավարժ, հոգեբանության բնա– գավառներում։ Հոգեբանությունը Հայաս– տանում զարգացավ հատկապես 40–50- ական թթ․ հետո։ Ստեղծվեցին համապա– տասխան ամբիոններ և գիտ․ կենտրոն– ներ։ Հանրապետությունում այժմ գոր– ծում են հոգեբանության երեք ինքնու– րույն, հոգեբանության և մանկավարժու– թյան երեք միացյալ ամբիոններ, երկու ԳՀ լաբորատորիա և մի շարք սեկտորներ։ Սովետահայ հոգեբանները հոգեկան պրո– ցեսների և հատկությունների ուսումնա– սիրման բնագավառում մշակել և կիրառել են ժամանակակից պահանջներին հա– մապատասխան փորձարարական արդյու– նավետ սկզբունքներ ու մեթոդներ։ Մի շարք ուսումնասիրություններ ստացել են միութենական և միջազգային ճանաչում։ Հոգեբան, տարբեր պրոբլեմների ուսում– նասիրման ասպարեզում իրենց ներդրումն ունեն Մ․ Մազմանյանը, Ա․ Կոստանյանը, է․ Ալեքսանդրյանը, Հ․ Թութունջյանը, Ե․ Միլերյանը, Դ․ Հովհաննիսյանը, Ա․ Նալչաջյանը և ուրիշներ։ Սովետահայ հոգեբանները համակողմանիորեն ուսում– նասիրել են այնպիսի պրոբլեմներ, ինչ– պիսիք են՝ երեխայի զգայական ըմբռնում– ները և դիտողականությունը, մտածողու– թյունը և հիշողությունը, կամքն ու բնա– վորությունը, մայրենի, ռուսաց և օտար լեզուների յուրացումը, աշխատանքային հմտությունները, միջառարկայական կա– պերի հոգեբան, օրինաչափությունները, ինչպես նաև տարբեր տարիքային խմբե– րի առանձնահատկությունները։ Լայն ճա– նաչում ունեն հայ հոգեբանների ուսում– նասիրությունները՝ նվիրված ստեղծա– գործական հոգեբանության պրոբլեմնե– րին, գեղարվեստ․, գիտ․ և երաժշտ․ ըս– տեղծագործությունների մեջ զգացմունք– ների, ճանաչողության արտահայտման տարբեր ձևերին։ 1950-ական թթ․ սկզբից հանրապետու– թյունում առավել լուրջ ուշադրության են արժանացել ֆիզ․ դաստիարակության և սպորտի հոգեբանության հարցերը։ Փոր– ձարարական միջոցներով հետազոտվել են ոչ միայն տարբեր մարզաձևերի (թե– թև աթլետիկա, բասկևտբոլ, ձյուդո, սու– սերամարտ ևն) հոգեբանությունը, այլև կամային ու հուզական որակների, նա– խամեկնարկային վիճակների, մարզա– կան մրցումներին նախապատրաստվելու,