Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/354

Այս էջը սրբագրված չէ

30-ական թթ․ սոցիալիստ, սեփականու– թյան դերի ուժեղացման, արդյունաբերու– թյան արագ զարգացման և կոլեկտիվաց– ման հաջողությունների հիման վրա զգա– լիորեն ընդլայնվեց սովետ, հասարակու– թյան տնտ․ կյանքը կարգավորող օրենս– դրությունը, հատուկ ուշադրություն դարձ– վեց սոցիալիստ, սեփականության պաշտ– պանության և օրենսդրության ամրապընդ– ման ու մեկնաբանման խնդիրներին (Հ․ Դալիկյան, Ա․ Մ․ Եսայան, Լ․ Թորոս– յան, Հ․ Մեսրոպյան, Վ․ Մուսախանյան, Խ․ Սամուելյան և ուրիշներ)։ Նույն շըր– ջանում ռուսերենից թարգմանվեցին մի շարք մենագրություններ, ուս․ ձեռնարկ– ներ։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին իրավագիտությունը կոչված էր նպաստելու սովետական պետության հզո– րության, զինվ․ կարգապահության ու հայրենասիրության ամրապնդմանը։ Այդ խնդիրների իրագործմանն էին ուղղված Ա․ Բաղյանի, Գ․ Դենկինի, Մ․ Իսաեի, Վ․ Կարպինսկու մենագրությունների թարգմանությունները։ Հանրապետու– թյունում իրավագիտության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի 1964-ի «Երկրում իրա– վագիտության հետագա բարելավման մա– սին», 1967-ի «Հասարակական գիտու– թյունների հետագա զարգացման միջո– ցառումների և կոմունիստական շինարա– րությունում դրանց դերի բարձրացման մասին» որոշումները։ Սոցիալիստ, շինարարության հաջողու– թյուններն ու երկրի հասարակական–քաղ․ կյանքում տեղի ունեցած փոփոխություն– ներն իրենց հերթին պայմանավորեցին իրավագիտության զարգացման արագ տեմպերը։ 50-ական թթ․ սկսած սովետա– կան իրավագետները մշակեցին տեսա– կան նոր դրույթներ, որոնք դրվեցին ՍՍՀ Միության և միութենական հանրապետու– թյունների օրենսդրության հիմունքների և ընդհանուր միութենական այլ օրենք– ների հիմքում։ Այդ Փոփոխությունների հիման վրա ՀՍՍՀ–ում մշակվեցին իրա– վունքի տարբեր ճյուղերն ընդգրկող օրենս– գրքեր ու օրենքներ, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական, քրեական և քաղաքացիական դատավարությունների, աշխատանքային, հողային, ջրային, ուղ– ղիչ աշխատանքային, ամուսնության և ըն– տանիքի ևն օրենսգրքերը, պետ․ նոտա– րիատի, առողջապահության, մթնոլորտա– յին օդի պահպանության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանու– թյան և օգտագործման մասին օրենքները են։ Ղեկավարվելով ժող․ տնտեսության, հասարակության հետագա զարգացման պատշաճ մակարդակն ապահովելու վերա– բերյալ կուսակցության և կառավարու– թյան առաջադրած խնդիրներով, հանրա– պետության իրավագետները հանդես են եկել սոցիալիստ, պետության զարգաց– ման օրինաչափություններին, սովետա– կան պետության քաղ․ համակարգին, նրա ֆունկցիաներին, կոմունիստ, իրավագի– տակցության զարգացման, դեմոկրատիա– յի խորացման խնդիրներին նվիրված մե– նագրություններով։ Հայ իրավունքի պատ– մության ասպարեզում արժեքավոր մենա– գրություններ են հրատարակել Ա․ Ա․ Եսայանը («Հայկական հարցը ւ միջազ– գային դիվանագիտությունը», 1965, «Հա– յաստանի միջազգային իրավական դրու– թյունը․ 1920–1922», 1967), Ա․ Թովմաս– յանը («Հին և միջնադարյան հայ քրեա– կան իրավունք», 1962, 1977), Ա․ Սու– քիասյանը [«Մխիթար Գոշը և հայոց դա– տաստանագիրքը», 1965, «Կիլիկիայի հայ– կական պետության և իրավունքի պատ– մություն (XI–XIV դդ․)», ռուս․ 1969, հայ․ 1978, «Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան դատաստանագրքի», 1980], Ս․ Հովհաննիսյանը [«Ամուսնաընտանե– կան իրավունքը վաղ ավատական Հայաս– տանում (IV–IX դդ․)», 1976], Խ․ Թորոս– յանը («Դատարանը և դատավարությունը Հայաստանում․ X–XIII դդ․», ռուս․, 1985) և ուրիշներ։ 1978-ին ընդունվել է ՀՍՍՀ նոր սահմանադրությունը, որը հանրա– գումարի բերելով հանրապետության սո– ցիալ–տնտ․ կյանքում կատարված փոփո– խությունները, կարևոր հիմք հանդիսա– ցավ ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավագիտության հետագա զարգացման համար։ Հետազոտություններ են կատարվել պե– տության և իրավունքի պատմության (Ն․ Ապիյան, Ռ․ Ենգիբարյան, Հ․ Հով– սեփյան, Շ․ Պետրոսյան և ուրիշներ), պետության և իրավունքի տեսության (Վ․ Մուսախանյան և ուրիշներ), պետ․, վարչ․ իրավունքի և սովետ, շինարարու– թյան (Ա․ Բեգյան, Ա․ Լալա յան, Հ․ Խա– չատրյան, Վ․ Նազարյան, Ս․ Օսիպյան և ուրիշներ), քրեական իրավունքի (Ռ․ Ավագյան, Ա․ Թովմասյան և ուրիշներ), քաղաքացիական իրավունքի (Ս․ Դևորգ– յան, Դ․ Ղասաբով, Դ․ Ղարախանյան և ուրիշներ), քրեական և քաղաքացիական դատավարությունների (Ա․ Գևորգյան, Ռ․ Պետրոսյան, Հ․ Պիվազյան և ուրիշներ), քրեագիտության (Բ․ Հովհաննիսյան, Վ․ Սահակյան, Դ․ Սարկիսով, Լ․ Օհան– յան և ուրիշներ), միջազգ․ իրավունքի (Ա․ Ա․ Եսայան և ուրիշներ), ուղղիչ աշ– խատանքային իրավունքի (ի․ Արաբ– յան և ուրիշներ) և իրավունքի այլ բնագա– վառներում։ Հրատարակվել են «Սովե– տական Հայաստանի պետության և իրա– վունքի պատմություն» (ռուս․, հ․ 1–2, 1974–78) կոլեկտիվ աշխատությունը, բու– հական ձեռնարկներ («Հայկական ՍՍՀ քաղաքացիական իրավունք», հ․ 1–2, 1978–82, Թովմասյան Ա․ Թ․, «Սովետա– կան քրեական իրավունք», հ․ 1–4, 1971– 1983, Եսայան Ա․ Ա․, «Միջազգային իրա– վունք», 2 լրց․ և բարեփոխ․ հրտ․, 1983)։ Հայ իրավագետները ակտիվորեն մաս– նակցում են ՀՍՍՀ օրենսդրական նորմե– րի կատարելագործմանը և դրանց նախա– գծերի մշակմանը։ Օրենսդրության հետա– գա կատարելագործման, հասարակու– թյան շահերի, սովետական քաղաքացինե– րի իրավունքների և ազատությունների պահպանության ուժեղացման, պետ․ և հասարակական կյանքի իրավ, հիմքի ամրապնդման նպատակով ՀԿԿ Կենտ– կոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մի– նիստրների խորհրդի որոշմամբ 1985-ից հրատարակվում է ՀՍՍՀ օրենքների ժո– ղովածու։ Իրավագիտ․ հետազոտությունների հիմ– նական կենտրոններն են Երևանի պետ․ համալսարանի իրավաբ․ ֆակ–ը և ՀՍՍՀ ԳԱ փիլ–յան և իրավունքի ինստ–ը։ Ա․ Թովմասյան, Կ․ Սաիւյան Լեզվաբանություն Հայերը հելլենիզմի դարաշրջանում4 նախքան հայ գրերի գյուտը և հայ գրկ–յան սկզբնավորումը, ծանոթացել են հույների ստեղծած լեզվաքերականական գիտելիք– ներին։ Մինչե հայ գրերի գյուտը Հայաս– տանում գործող հուն, և ասոր․ դպրոցնե– րում ուսուցման ընթացքում համեմատու– թյուններ պետք է արվեին հայերենի հետ և տրվեին համապատասխան հնչյունաբա– նական ու քերականական գիտելիքներ։ Այսուհանդերձ, մինչև V դ․ հայ լեզվա– բանությունն ապրել է իր նախապատմու– թյան շրջանը։ Հայ լեզվաբանության բուն պատմությունն սկսվել է V դ․՝ հույն քերա– կան Դիոնիսիոս Թրակացու «Քերականա– կան արվեստ» աշխատության թարգմա– նությամբ։ Հայ լեզվաբանությունն անցել է զարգացման մոտավորապես նույն շրջանները, ինչ համաշխարհային լեզվա– բանությունը՝ հանդես բերելով հայերի մշակութային կյանքի և հայոց լեզվի առանձնահատկությունների հետ կապված մասնակի յուրահատկություններ։ Կարելի է տարբերել հայ լեզվաբանու– թյան զարգացման երեք հիմնական շրջան։ 1․ Ստատիկ ուսումնասիրության սկըզ– բունքների ձևավորման շրջան՝ V դ․ կեսեր –XIX դ․ 30-ական թթ․։ Այս շրջա– նում հայ լեզվաբանության ուշադրության կենտրոնում են գրաբարի քերականական կառուցվածքի և բառապաշարի ուսոււքնա– սիրությաճ} հարցերը, ընդ որում նախ՝ XIII–XIV դդ․ զուգընթացաբար քննու– թյան առարկա են դարձել միջին հայերե– նի և XVIII–XIX դդ․՝ նոր հայերենի (աշ– խարհաբարի) փաստերը, երկրորդ՝ ուսումնասիրությունը կատարվել է առանց ժամանակային գործոնի բավարար հաշ– վառման՝ ստատիկ հայեցակետով, չի եղել լեզվի նկատմամբ պատմ․ մոտեցում։ 2․ Պատմահամեմատական ուսումնասի– րության սկզբունքների ձևավորման շըր– ջան՝ XIX դ․ 30-ական թթ․ մինչև XX դ․ 10-ական թթ․։ Այս շրջանում հայերենը դարձել է պատմահամեմատական ուսում– նասիրության առարկա, համեմատության մեջ դրվել հնդեվրոպական մյուս լեզուների հետ և քննվել պատմ․ զարգացման մեջ․ զուգընթացաբար շարունակվել է աշխար– հաբարի, միջին հայերենի ու գրաբարի ուսումնասիրությունը՝ գերազանցապես գործնական հայեցակետով և նախորդ շրջանի համեմատությամբ ձեռք բերելով նոր որակ։ 3․ Համակարգային ուսումնասիրության սկզբունքների ձևավորման շրջան՝ 1920- ական թթ․ մինչև մեր օրերը։ Այս շրջանում հայերենը քննվել է ինչպես ստատիկ (համաժամանակյա), այնպես էլ պատմ․ (տարաժամանակյա) հայեցակետերով՝ դրանց համամասն զուգորդման, տեսա– կան իմաստավորման և համակարգային մոտեցման պայմաններում, զուգընթացա– բար լայն աշխատանք է տարվել նաև ուրիշ