ներ հայերենի U այլ լեզուների միջև։ Մխի– թար Սեբասաացին նշում է, որ տարբեր լեզուների միջև ընդհանուր բառերը կա– րող են լինել փոխառյալ ու «մայր բառեր» («մայր–բառք») և վերջիններիս համար օրինակներ է բերում հայերենից ու լատ–ից՝ ւոյս–lux;, դու–էո, նաւ–navis ևն։ XIX դ․ սկգբներին Գ․ Ավետիքյանը, Շ․ Ջրպետյանը, Հ․ Տյուզյանը մեծ թվով ընդհանուր բառեր են նշել հայերենի և հուն–ի, լաա–ի, պարսկ–ի ու այլ լեզունե– րի միջև։ Հետագայում ավելի սիստեմա– տիկ համեմատություններ են կատարել հայերենի և այլ լեզուների միջև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (1836– 1837) երկի հեղինակները։ Մխիթար Սե– բաստացին ինքնուրույն կերպով մոտեցել է լեզուների բնիկ ընդհանրությունների գաղափարին, իսկ XIX դ․ 10–30-ական թթ․ մի շարք հեղինակներ, նախքան հայե– րենի հնդեվրոպ․ բնույթի՝ եվրոպ․ գիտ– նականների կողմից նշվելը, ինքնուրույ– նաբար հանդես են եկել համատիպ գա– ղափարով և նույնիսկ նախապատրաստել այն։ Հայ լեզվաբանության զարգացման երկրորդ շրջանն սկսվում է եր– կու կարևոր իրադարձությամբ, մի կող– մից՝ եվրոպ․ և հայ հետազոտողները առաջ են քաշում հայերենի հնդեվրոպ․ լեզու լինելու գաղափարը և սրանով իսկ դնում հայերենի պատմահամեմատական ուսում– նասիրության հիմքերը, մյուս կողմից՝ Ի»․ Աբովյանն սկիզբ է դնում աշխարհա– բարը տիրապետող գրական լեզու դարձ– նելու և գրաբարն իբրև այդպիսին ար– տամղելու պայքարին, որը հայ իրակա– նության մեջ հայտնի է «գրապայքար» անունով։ Այս շրջանի համար կարելի է տարբերել զարգացման երկու փուլ, որոնց սահմանն անցնում է XIX դ․ 70-ական թթ–ով։ «Հայերենի քերականություն» (1837, 2-րդ հրտ․ 1842) երկի մեջ Հ․ Պետնրմա– նը հարյուրից ավելի հայերեն բառեր համեմատել է սանսկրիտերեն, պարսկ․, հուն, և այլ լեզուների բառերի հետ․ սրա հիման վրա Լ․ Դիֆենբախը 1843-ին եկել է այն եզրակացության, որ հայերենը պատկանում է հնդեվրոպ․ լեզուների «արիական կամ մարապարսկական խըմ– բին»։ «Հայերենի տեղը արիական լեզ– վաբնի մեջ» (1836, հրտ․ 1846) աշխատու– թյունում համանման եզրակացության է եկել Ֆ․ Վինդիշմանը։ Եվրոպ․ գիտնա– կաններից անկախ, «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վա– սըն հայոց» (գրվել է 1837 կամ 1838-ին, բայց ժամանակին չի հրատարակվել) աշ– խատությանը Ի»․ Աբովյանը կցել է հայե– րենի և ռուս–ի, ֆրանս–ի, գերմ–ի միջև ընդհանուր բառերի մի ցանկ (հարյուրից ավելի) «այն բանասերների ուշադրու– թյունը գրավելու ցանկությամբ, որոնք ուսումնասիրում են ժողովուրդների ծա– գումը մեկ ցեղից ըստ լեզուների նմանու– թյան» (Ի*․ Աբովյան, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 9, Ե․, 1959, էջ 19)։ Այս փուլում լեզվաբանութրսն մեջ ար– մատավորվում է հայերենի իրան, լեզու լինելու տեսակետը։ Այն ամուր հիմքեր է նետում ինչպես եվրոպ․ (Ռ․ Գոշե, Ֆ․ Բոպպ, Ֆ․ Մյուլլեր, Պ․ դը Լագարդ), այնպես էլ հայ հետազոտողների (Ք․ Պատ– կանյան) աշխատություններում, որոնք, սակայն, տարբերվում են հայերենի4 իրան, լեզուների մեջ գրաված տեղի որոշ– ման հարցում։ Եթե եվրոպ․ հայագետների ուշադրու– թյան կենտրոնում այս Փուլում հայերենի ծագման հարցերն են, ապա հայ հետազո– տողները, ինչպես նշվել է, ներգրավվել են աշխարհաբարը գրական լեզու դարձ– նելու պայքարի մեջ։ Գրաբարը որպես հայության ընդհանուր գրական լեզու պահպանելու տեսակետի հակառակորդ– ները հանդես են եկել այդ հարցի ոչ միայն գործնական, այլև տեսական հիմնավոր– մամբ։ Գրապայքարի առաջամարտիկն է եղել К Աբովյանը, բայց նրա սկսած պայ– քարի մեջ շուտով ներգրավվել է հայ մտա– վորականների մի ամբողջ բանակ։ Արևե– լահայերի մոտ այդ պայքարը ծավալել են հատկապես Ս․ Նազարյանը և Մ․ Նալ– բանդյանը, որոնք դրել են ժողովրդի հա– մար հասկանալի գրական լեզվի անհրա– ժեշտության հարցը, այն հիմնավորել տարբեր հայեցակետերից։ Եթե Մ․ Նա– զարյանը գերագնահատել է նոր գրական լեզվի մշակման մեջ գրաբարի դերը, իսկ որոշ հեղինակներ այն փորձել են մղել դեպի բարբառային լեզուն, ապա Մ․ Նալ– բանդյանը ղրել է նոր գրական լեզվի ինքնուրույն մշակման գաղափարը՝ տեղ տալով գրաբարին, բարբառներին և շրջակա լեզուներին այն չափով, որ չա– փով դա թելադրում են նոր լեզվի շահերը։ Արևմտահայերի մոտ գրապայքարի մեջ են ներգրավվել մտավորականության գրե– թե բոլոր խավերը։ Այդ պայքարի համար էական նշանակություն է ունեցել հայ նշա– նավոր լեզվաբան Ա․ Այտընյանի «Քննա– կան քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866) աշխատու– թյունը, որի ընդարձակ ներածության մեջ հեղինակը ավել է աշխարհաբարի ձևա– վորման պատմությունը և որպես գրական լեզու նրա հաղթանակի անհրաժեշտու– թյան տեսական հիմնավորումը։ Միաժա– մանակ Ա․ Այտընյանի աշխատությունը դարձել է արևմտահայ գրական լեզվի նկա– րագրության լավագույն օրինակը, որ այս առումով մեծապես տարբերվում է արև– մտահայ քերականության նկարագրու– թյան նախորդ փորձերից (է․ Ռիգզի 1847-ին հրատարակած անգլերեն համա– ռոտ քերականությունը, Ն․ Ռուսինյանի «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուի», 1853 և Մ․ Քիրեճճրսնի «Հայերէն քերա– կանութիւն աշխարհաբար լեզուի», 1864, աշխատությունները)։ Արևելահայ իրա– կանության մեջ մինչև XIX դ․ 70-ական թթ․ աշխարհաբարի քերականություն լույս չի տեսել․ Ի*․ Աբովյանի «Նախաշաւիղ»-ի երկրորդ մասը, որտեղ տրվում է գրաբարի քերականությունը՝ աշխարհաբարի փաս– տերի զուգորդությամբ, ժամանակին լույս չի տեսել (1839–40, հրտ, 1950, Աբով– յան К, Երկ․ լբակտ․ ժող․, հ․ 5)։ Նկարագրվող փուլում շարունակվել է նաև գրաբարի ուսումնասիրությունը։ Առանձնահատուկ հիշատակության ար– ժանի են նախ՝ Վիեննայի մխիթարյտննե– րի փորձը՝ տարբերելու V դ․ առաջին կեսի գրաբարը (այսպես կոչված, ոսկեդարյան կամ դասական գրաբարը) հաջորդ շրջա– նի գրաբարից (Հ․ Գաթըրճյան, Ա․ Գա– րագաշյան, Ա․ Այտընյան), երկրորդ՝ Ա․ Բագրատունու «Հայերէն քերականու– թիւն ի պէտս զարգացելոց» (1852) աշխա– տությունը, որը գրաբարի քերականու– թյան փաստերի յուրատեսակ հանրագի– տարան է, թեև առանց փաստերի պատմ․ հստակ տարբերակման։ Այս փուլում է երևան եկել նաև հայ իրա– կանության մեջ լեզվի տեսության ընդհա– նուր հարցերին նվիրված առաջին աշխա– տությունը՝ Պ․ Հովնանյանի «Մարդկային լեզուին սկգբան, հանգամանաց, միու– թեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը» (1857)
ԳԻՐՔԸ։ Հայ լեզվաբանության պատմության երկրորդ շրջանի հաջորդ փուլը նշանավոր– վել է ամենից առաջ հայերենի համեմա– տական ուսումնասիրության մեջ այնպի– սի մի կարևոր փաստով, ինչպիսին հա– յերենի՝ հնդեվրոպ․ լեզվաընտանիքի ան– կախ ճյուղ լինելու դրույթի առաջքաշումն ու հիմնավորումն է։ «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» (1875) հոդվածով և դրան հաջորդող աշխատու– թյուններով («Հայկական ուսումնասիրու– թյուններ», 1883, «Հայերենի քերականու– թյուն», հ․ 1–2, 1895–97) Հ․ Հյուբշմանն ստեղծել է մի ուղղություն, որի մեջ ներ– գրավվել են ոչ միայն եվրոպ․ նշանավոր գիտնականներ Հ․ Պեդերսենը, Ա․ Մեյեն, է․ Լիդենը, այլև հայ գիտնականների մի ամբողջ սերունդ, որի մեջ առանձնա– հատուկ տեղ է գրավում Հ․ Աճաոյանը։ Բացի համեմատական քերականության հարցերից, եվրոպ․ հայագետներին զբա– ղեցրել են նաև գրաբարի, միջին հայերե– նի ուսումնասիրության հարցերը (Ա․ Մե– յե, 6ո․ Կարստ և ուրիշներ)։ Հայ իրականության մեջ, նոր գրական լեզվի ակնհայտ տիրապետության հետ կապված, երևան է եկել արևելահայերենի առաջին դպրոցական քերականությունը։ 1870-ին հրատարակած իր «Ընդհանուր տեսութիւն արևելեան նոր գրաւոր լե– զուի հայոց» աշխատությունից հետո Ս․ Պալասանյանը 1874-ին լույս է ընծայել «Քերականութիւն մայրենի լեզուի»-ն (մաս 1–3), որը երկար ժամանակ ծառայել է որպես դպրոցական դասագիրք և ունեցել մի քանի հրատարակություն։ Պալասան– յանի քերականությունը նշանակալից ազ– դեցություն է գործել արևելահայ քերա– կանության զարգացման վրա։ Միայն Մ․ Աբեղյանի «Աշխարհաբարի քերականու– թյուն»^ է (1906) կառուցված միանգա– մայն տարբեր սկզբունքներով՝ զերծ գրաբարի քերականությունների սխեմա– ների ազդեցությունից։ Գրաբարի ուսումնասիրության պատմու– թյան մեջ նոր փուլ է նշանավորել Վ․ Չա– լըխյանի քերականության (1827 և հետա– գա հրատարակություններ)՝ 1885-ին Ա․ Այտընյանի կողմից վերամշակված ու լրացված հրատարակությունը։ Սա դա– սական հայերենի լավագույն քերականու– թյունն է, որտեղ հստակորեն առանձ– նացված են նաև ասորաբան և հունաբան ձևերը։ Գրաբարի և՝ հայերեն, և՛ օտարա–