լեզու հետագա քերականությունները (Ս․ Մալխասյանց, Մ․ Աբեղյան, Ա․ Մեյե) մեծ մասամբ հենվում են այս աշխատու– թյան նվաճումների վրա։ Իր հիմքերն ունենալով նախորդ Փու– լում, հատկապես Ա․ Այտընյանի և Ք․ Պատ– կանյանի աշխատություններում, այս Փու– լում որպես հատուկ գիտակարգ ձևավոր– վել է հայ բարբառագիտությունը։ Հայե– րենով և այլ լեզուներով հրատարակվել են առանձին բարբառների նկարագրու– թյուններ (Ս․ Սարգսյան՝ Ագուլիսի, 1883, 6ա․ Հանուշ՝ լեհահայերի, 1886, Ա․ Տոմ– սոն՝ Ախալցխայի, 1887, Թիֆլիսի, 1890, լեհահայերի, 1899, Մելիք Ս․ Դավիթ–բեկ՝ Մարաշի, 1896, Արաբկիրի, 1919, Լ․ Մսեր– յան՝ Մշո, 1897–1901, Հ․ Աճաոյան՝ Աս– լանբեկի, 1898, Սուչավայի, 1899, Վանի, 1901, Ղարաբաղի, 1901–02, Մ․ Մաքսուդ– յան՝ Ակնի, 1912)։ Հ․ Աճաոյանն առաջ է քաշել հայ բարբառների դասակարգման ձևաբանական սկզբունքը («Հայ բարբառ– ների դասակարգումը», ֆրանս․, 1909, հայերեն, 1911)։ Կատարվել է հայ բար– բառների բաղաձայնների փորձառական ուսումնասիրություն (Հ․ Աճաոյան), կազմ– վել են բարբառագիտական բառարաններ (Ս․ Ամատունի, Հ․ Աճաոյան), քննության առարկա են դարձել հայ բարբառների՝ թուրքերենից փոխառյալ բառերը (Հ․ Աճաոյան)։ Հայ լեզվաբանության զարգացման և ր– րորդ շրջանի առանձնահատկու– թյունները պայմանավորված են առաջին հերթին սովետական լեզվաբանության զարգացման ընդհանուր միտումներով, մարքսիզմի դրույթները լեզվի նկատմամբ կիրառելու ուղիների որոնումներով և, սրա հետ միասին ու սրա հետ կապված, համաշխարհային լեզվաբանության մեջ արծարծվող գաղափարների ազդեցու– թյամբ։ Հայ լեզվաբանության զարգացման եր– րորդ շրջանի համար կարելի է տարբերել երկու փուլ, որոնց սահմանագիծն անց– նում է XX դ․ կեսով։ Առաջին փուլը բնո– րոշվում է մի կողմից՝ գաղափարական որոնումներով, լեզվաբանության մեջ մարքսիզմի արմատավորման Փորձերով, մյուս կողմից՝ նոր կյանքի առաջադրած գործնական պահանջներով՝ բուհական ու դպրոցական դասագրքերի ստեղծում, գրական լեզվի նորմավորում ու տերմինա– կերտում, բառարանագրական աշխատանք և ամենօրյա մշակութային կյանքի առա– ջադրած խնդիրներ։ Առաջին փուլում շարունակվում է հա– յերենի պատմահամեմատական ուսոսք– նասիրությունը (Հ․ Աճաոյան, Գ․ Ղա– փանցյան)՝ այդ բնագավառում հանդես եկած նոր միտումներին համապատաս– խան։ Առավել կարևոր նվաճումներն են Հ․ Աճաոյանի «Հայերեն արմատական բա– ռարանը» (հ, 1–7, 1926–35), «Հայոց լեզվի պատմությունը» (հ․ 1–2, 1940– 1951), «Հայոց անձնանունների բառարա– նը» (հ․ 1–5, 1942–62) և Դ․ Ղափանցյա– նի աշխատությունները4 նվիրված հայե– րենի և Առաջավոր Ասիայի հին լեզուների Փոխհարաբերության հարցերին։ Գ․ Ղա– փանցյանի և հայոց լեզվի պատմության հարցերով զբաղվող այլ հետազոտող– ների վրա ազդեցություն է թողել Ն․ Մա– ռի՝ բոլոր լեզուների խառնածին և տարա– սեռ լինելու մասին ուսմունքը, որ տարած– վել է նաև հայերենի վրա։ Հայ լեզվաբանության՝ այս Փուլի ամե– նից ավելի կարևոր խնդիրը ժամանակա– կից հայերենի ուսումնասիրությունն է։ ժամանակակից հայերենի գիտ․ քերակա– նության հիմքերը դրվում են Մ․ Աբեղյա– նի «Հայոց լեզվի տեսություն» (1931) աշ– խատությամբ ․ այստեղ նա ձևաբանությու– նը հասկանում է բուն իմաստով՝ որպես բառերի ձևերի ուսմունք, և ընդունում հինգ հոլով, շարահյուսությունը սահմա– նում է որպես բառերի կապերի ու պաշ– տոնների և նախադասությունների կապե– րի ու տիպերի ուսմունք, ընդ որում նա– խադասության կենտրոնը համարում է բայ–ստորոգյալը։ Եթե Մ․ Աբեղյանը քե– րականության մեջ առաջնությունը տալիս է ձևին, ապա, 30-ական թթ–ից, Ա․ Ղարիբ– յանը և Գ․ Սևակը Փորձում են առաջնու– թյունը տալ իմաստին, վերականգնում են նախաաբեղյանական յոթ հոլովի համա– կարգը, նախադասության գլխավոր ան– դամներ համարում ենթական և ստորոգ– յալը։ Սովետական լեզվաբանության ընդհա– նուր միտումները հայ լեզվաբանության մեջ արտացոլում են գտել Գ․ Ղափանցյա– նի «Ընդհանուր լեզվաբանություն» (1939) և է․ Աղայանի «Լեզվաբանության ներա– ծություն» (1949) աշխատություններում։ Այս Փուլում շարունակվում է հայ բար– բառների մենագրական ուսումնասիրու– թյունն ու նկարագրությունը (Հ․ Աճաո– յան՝ Նոր Նախիջևանի, 1925, Մարաղա– յի, 1926, Ագուլիսի, 1935, Նոր Ջուղայի, 1939, Պոլսի, 1941, Համշենի, 1947, Ա․ Ղա– րիբյան՝ Հադրութի, Ղարաբաղի, Շատա– խի, Մեղրու, Կարճևանի, 1941, է․ Աղա– յան՝ Մեղրու, 1941)։ Փորձ է արվում ճըշ– գըրտելու և լրացնելու Հ․ Աճաոյանի առա– ջարկած՝ հայ բարբառների ձևաբանական դասակարգումը, առաջ է քաշվում հնչյու– նական դասակարգման սկզբունքը (Ա․ Ղա– րիբյան)։ Բառարանագրության մեջ, բացի Հ․ Աճաոյանի բառարաններից, պետք է նշել Ս․ Մալխասյանցի «Հայերեն բացա– տրական բառարանը» (հ․ 1–4, 1944–45) և ընդհանուր ու մասնագիտական թարգ– մանական բառարանները։ Հայ լեզվաբանության զարգացման սո– վետական շրջանի երկրորդ փուլի սկիզ– բը կապված է «Պրավդա» թերթի (1950, մայիս–հունիս) էջերում բացված լեզվա– բանական բանավեճի հետ։ Ինչպես սո– վետական ողջ լեզվաբանության, այնպես էլ հայ լեզվաբանության զարգացումն ընթանում է Ն․ Մառի ու նրա հետևորդնե– րի գռեհիկ մատերիալիստական սխալ– ների և անհատի պաշտամունքի հետ կապ– ված մի շարք դոգմատիկ դրույթների հաղ– թահարման, մարքսիզմի ստեղծագործա– կան կիրառման, համաշխարհային և հայ– րենական լեզվաբանության նվաճումների քննադատական օգտագործման, գիտ․ նորանոր որոնումների ուղիով։ Հայ լեզ– վաբանության զարգացման այս փուլում առաջընթաց են ապրել լեզվաբանական գրեթե բոլոր գիտակարգերը, մուտք են գործել նոր գիտակարգեր։ Հայերենի խառնածին լինելու դրույթի հաղթահարման հետ կապված՝ վերստին իր իրավունքների մեջ հաստատվել է հա– յերենի համեմատական ուսումնասիրու– թյունը։ Ուշադրություն են գրավել հայոց լեզվի՝ հնդեվրոպական այլ լեզուների հետ ունեցած մերձակցության և տարած– քային կապերի, համեմատական բառա– գիտության, հայերենի և հնդեվրոպ․ հին էեզուների փոխհարաբերության, Առաջա– վոր Ասիայի այլ լեզուների հետ հայերե– նի ունեցած կապերի բնույթի հարցերը, որոնց ուսումնասիրությամբ հանդես են եկել Գ․ Ջահուկյանը և մի շարք երիտա– սարդ լեզվաբաններ։ Առաջ է քաշվել հա– յերենի հնդեվրոպ․ հիմնական և երկ– րորդական շերտերի վարկածը։ Հայոց լեզվի համեմատական ուսումնասիրու– թյան յուրատեսակ ամփոփումն է Գ․ Ջա– հուկյանի «Հայերենի համեմատական քե– րականությունը» (ռուս․, 1982)։ Հ․ Աճաոյանի «Հայոց լեզվի պատմու– թյուն»^ հետո մշակվել են շրջանաբա– ժանման նոր սկզբունքներ, ստեղծվել են գրաբարին, միջին հայերենին, հայոց լեզ– վի պատմ․ քերականությանը նվիրված ծավալուն մենագրություններ ու բուհա– կան ձեռնարկներ (Գ․ Ջահուկյան, է․ Աղա– յան, Ա․ Աբրահամյան, Վ․ Առաքելյան, Հ․ Մուրադյան, է․ Թումանյան և ուրիշ– ներ)։ Բարբառագիտության մեջ, բարբառնե– րի մենագրական ուսումնասիրության հետ միաժամանակ կիրառվել է նախ հայ բար– բառների դասակարգման ձևաբանական– տիպաբանական սկզբունքը (Ա․ Ղարիբ– յան, է․ Աղայան), ապա բարբառագիտա– կան մի նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտությունը։ Գ․ Ջահուկյանն այս կապակցությամբ առաջ է քաշել և կիրառել հայ բարբառների բազմահատ– կանիշ դասակարգման սկզբունքը և հոդ նախապատրաստել հայ բարբառագիտա– կան ատլասի ստեղծման համար։ Ատլա– սի կազմման սկզբնական աշխատանքները ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի բարբառագիտության բաժնի վարիչ Հ․ Մուրադյանը։ Աննախընթաց թափ ու ծավալ է ստացել ժամանակակից հայերենի կառուցվածքի ուսումնասիրությունը։ Հրատարակվել են ինչպես ընդհանուր բնույթի աշխատու– թյուններ ու դասագրքեր, այնպես էլ տար– բեր բաժինների, տարբեր խոսքի մասերի, քերականական կարգերի ու հարցերի նվիրված բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ (Գ․ Ջահուկյան, է․ Աղա– յան, Ա․ Աբրահամյան, Վ․ Առաքելյան, Ս․ Աբրահամյան, Ն․ Պառնասյան, Վ․ Քոս– յան, Ռ․ Իշխանյան, Ա․ Սուքիասյան, Ա․ Մարգարյան, Ս․ Գյուլբուդաղյան, Հ․ Բարսեղյան, Բ․ Վերդյան և ուրիշներ)։ Մասնագիտացված քննության առարկա են դարձել փորձառական հնչյունաբանու– թյան, հանրալեզվաբանական, հոգելեզ– վաբանական, գրականության լեզվի զար– գացման, խոսքի մշակույթի ու ոճաբանու– թյան հարցերը։ Մի կողմից՝ նախորդ Փուլում տեղ գտած թերությունների ու ծայրահեղությունների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/357
Այս էջը սրբագրված չէ