Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/361

Այս էջը սրբագրված չէ

Հետպատերազմյան տարիներին նկատե– լիորեն բարձրացավ գրական քննադատու– թյան ներգործուն ուժը, նրա մասնագի– տական մակարդակը։ Լայնացան նրա ընդգրկման շրջանակներն ու ժանրային կազմը4 պրոբլեմային հոդված, այս կամ այն ժանրի տեսություն, էսսե, դիմանկար, մենագրություն ժամանակակից գրողի մասին են։ Այդ բնագավառում նշանակա– լից դեր են խաղացել գրականագետներ է․ Թուիչյանը, Հ․ Սալախյանը, Ս․ Աղա– բաբյանը, Ս․ Սողոմոնյանը, Հ․ Մուրադ– յանը, Ս․ Սարինյանը, Վ․ Մնացականյա– նը, Հ․ Թամրազյանը, Լ․ Հախվերդյանը, Ա․ Արիստակեսյանը և ուրիշներ։ Գրա– կան զարգացման համակողմանի քննա– դատական տարեգրությունն ստեղծելու ուղղությամբ այսօր արդյունավետ կեր– պով աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի բազմաթիվ գրականագետներ։ Գրկ․ Սարինյան Ս․, Գրական դիտո– ղություններ, Ե․, 1964։ Ղուկասյան Զ․, Դրականության կուսակցականության լենին– յան ուսմունքը U հայ գրականագիտությունը, Ե․, 1970։ Նույնի, Սովետահայ գրականա– գիտությունը 1920–1930-ական թվականնե– րին, Ե․, 1981։ Դյուլնազարյան Խ․, Հայ քննադատական միտքը 1920-ական թվա– կաններին, Ե․, 1971։ Հայ էսթետիկական մըտ– քի պատմությունից, հ․ 1–2, Ե․, 1974–76։ Թադեոսյան Մ․, Հայկական կլասիցիզ– մի տեսությունը, Ե․, 1977։ Ասմարյան Լ․, Հայ գրական քննադատությունը 19-րդ դարի 70–80-ական թվականներին, Ե․, 1979։ Հայ գրական քննադատություն (քրեստոմատիա), հհ․ 1, 2, Ե․, 1981–85։ Ջրբաշյան է․, Գեղագիտություն և գրականություն, Ե․, 1983։ Թամրագյան Հ․, Հայ քննադատություն, հ․ 1–2, Ե․, 1983–85։ Հայ քննադատության պատմություն, ընդհանուր խմբագրությամբ Ս․ Սարինյանի, հ․ 1, Ե․, 1985։ Адамян А․ А․, Эстетические воззрения средневеко– вой Армении, Е․, 1955; Апресян Г․ 3․, Из истории армянской эстетической мысли, т․ 1–2, Е․, 1973–77; Очерк развития эстети– ческой мысли в Армении, М․, 1976․ է․ Ջրբաշրսն Բանագիտության Հայ բանագիտությունը սկզբնավորվել է XIX դ․ կեսերին՝ գրավոր ավանդված հին վիպական բանահյուսության բանա– սիր․ քննությամբ (Մ․ էմին, «Վէպք հնոյն Հայաստանի», 1850, Հ․ Գաթըրճյան, «Պատմութիւն մատենագրութեան Հայոց», 1851)։ Պարբերական մամուլում սկսում են հրապարակվել նոր բանահյուսության գրառված առաջին նմուշները, երգարան– ներում տեղ են գտնում զանազան ժող․ երգեր (Մ․ Միանսարյանց, «Քնար հայկա– կան», 1868, են)։ 1865-ին Ս․ Պալասանյանը սկզբնավորում է հայ բանահյուսության նախնական համակարգված տեսությունը («Պատմություն հայոց գրականության»)։ Հայ բանագիտ–յան մեծագույն երախտա– վորն է դաոնում Գ․ Սրվանձտյանը, որը «Սասնա ծռեր» հերոսավեպի առաջին պատումի հայտնաբերմամբ ու հրատա– րակմամբ («Գրոց ու բրոց» և «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874) հիմք է դնում բանահավաքչական մեծ շարժման և իր մյուս ժող–ներով («Մանանա», 1876, «Համով–հոտով», 1884) սկզբնավորում հայ բանագիտ–յան բուն պատմությունը։ Հաջորդ տասնամյակներում բանահյուս, ժող–ներով հանդես են գալիս նոր բանա– հավաքներ (Հ․ ՃԼանիկյան, Հ․ Ալահվերդ– յան, Գ․ Տեր–Աղեքսանդրյան, Գ․ Շերենց, Գ․ ՀովսեՓյան, Տ․ Վարդանյան, Հ․ Գա– վառացի և այլք)։ Տ․ Նավասարդյանը ան– ձամբ կամ ուրիշների միջոցով կազմա– կերպում է Հայաստանի տարբեր գավառ– ներից բանահյուս, նյութերի գրառում և 1882–1903 թթ․ 10 պրակով հրատարա– կում «Հայ ժողովրդական հեքիաթներ» և այլ նյութեր։ Գ․ Իոսլաթյանցը 1887-ին Մոսկվայում հրատարակում է բանահյուս, և ազգագր․ նյութերի գիտ․ գրառման ծրա– գիրը։ Ե․ Լալայանը հրատարակում է հայ առաջին մասնագիտական պարբերակա– նը՝ «Ազգագրական հանդես»-ը (1895– 1916), իսկ 1900-ին Թիֆլիսում կազմա– կերպում ազգագր․ հրատարակչական ըն– կերությունը (1906-ից՝ «Հայոց ազգագրա– կան ընկերություն»), որոնք մեծ զարկ են տալիս հայ ժողովրդագիտ․ զարգացմանը։ 1901-ին Դ․ իյալաթյանցը Մոսկվայում հիմնում է «էմինյան ազգագրական ժողո– վածու» մատենաշարը (9 գիրք, 1901 – 1913)։ Հավաքված ու տպագրված բանա– հյուս․ մեծաքանակ նյութի հիման վրա XIX դ․ վերջերին ձևավորվում և աստիճա– նաբար զարգանում է հայ նոր բանագիտ․ միտքը։ Գ․ Ւաւլաթյանցը ռուսերեն թարգմանում և հրատարակում է «Մասունցի Դավիթ» (1881, գերմ․ 1886) հերոսավեպի աււաջին պատումը, տպագրում հայկ․ հեքիաթնե– րի մասին համեմատական հետազոտու– թյուն («Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ,, (1885, ռուս․, 1886, գերմ․)։ Մ․ Աբեղյանը էջմիածնում գրառում է «Սասնա ծռերի» մի նոր պատում (գրի է առել 1886-ին, հրտ․ 1889) և հրատարա– կում՝ «Դավիթ եՄհեր» (1889), գրում հե– րոսավեպին նվիրված անդրանիկ ուսում– նասիրությունը («Ազգային վեպ», 1889– 1890)։ Նա միաժամանակ հիմնարար հե– տազոտման է ենթարկում հայ հին առաս– պելները («Հայ ժողովրդական առասպել– ները Մ․ Ւյորենացու «Հայոց պատմության» մեջ», 1899) և ժող․ հավատալիքները («Հայ ժողովրդական հավատքը», 1899, գերմ․)։ Տարբեր բանահավաքների կողմից (Գ․ Հովսեփյան, Р․ 1սալաթյան, Ա․ Աբեղ– յան, Ս․ Հայկունի, Խ․ Դադյան, Ե․ Լալա– յան, Ստ․ Կանայան, Հ․ Ավչյան, Տ․ Չի– թունի) գրառվում և հրատարակվում են «Սասնա ծռերի» նորանոր պատումներ, գրվում նոր ուսումնասիրություններ։ Տե– սական լավագույն հետազոտությունն է դառնում Մ․ Աբեղյանի «Հայ ժողովրդա– կան վեպը» (1908) մենագրությունը։ XX դ․ սկզբներին Մ․ Աբեղյանը Կոմիտա– սի հետ միասին նախաձեռնում է հայ գեղջ– կական երգերի հավաքումը, մշակումն ու հրատարակությունը («Հազար ու մի խաղ», 1905) գրում և հրատարակում է այդ եր– գերին նվիրված անդրանիկ ուսումնասի– րությունը («ժողովրդական խաղեր», 1904)։ Մ, Աբեղյանի շնորհիվ հայ բանա– գիտ–յան մեջ հիմք է դրվում էպոսագիտու– թյան, առասպելաբանության, ժող․ հա– վատալիքների և քնարական բանահյու– սության դասական ուսմունքներին։ Ե․ Լա– լայանը հրատարակում է իր գրառած 90-ից ավելի հեքիաթների եռահատորյա– կը («Մարգարիտներ հայ բանահյուսու– թյան», հ․ 1–3, 1914–15), միաժամանակ 1915–16-ին կազմակերպում բանահա– վաքչական արշավախումբ։ Հայ բանագիտ–ն իր զարգացման բարձր փուլն է թեակոխում Հայաստանում սովե– տական կարգերի հաստատումից հետո։ Բանագիտ․ աշխատանքները կենտրոնա– նում են Հայաստանի գիտության և ար– վեստի ինստ–ում։ 1926–29-ին բանահա– վաքչական արշավախմբեր են կազմա– կերպվում հանրապետության տարբեր շըր– ջաններ։ Հրատարակվում են Ս․ Մելիք– յանի և Գ․ Գարդաշյանի «Վանա ժողովըր– դական երգերը» (պրակ 1–2, 1927– 1928), Կոմիտասի «Ազգագրական ժողո– վածու»^ (1931), Մ․ Աբեղյանի միջնա– դարյան հայրեններին ու անտունիներին նվիրված բանասիրական մենագրությու– նը («Հին գուսանական ժողովրդական եր– գեր», 1931)։ 1931-ին բանագիտ–ն անցնում է Հայաս– տանի կուլտուրայի պատմության ինստ–ի տնօրինությանը։ Կազմակերպվում են բանահավաքչական արշավախմբեր, գրառ– վում են «Սասնա ծռերի» 8 նոր տարբե– րակներ (Կ․ Մելիք–Օհանջանյան)։ Ա․ Ղա– նալանյանը մշակում է 1915–16-ին Ե․ Լա– լայանի արշավախմբի գրառած նյութերը, կազմում դրանցում եղած 1000-ից ավելի հեքիաթների սյուժետային համաբարբա– ռը։ 1936-ին լույս է տեսնում սովետահայ բանահյուսության անդրանիկ ժողովա– ծուն՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ»։ Մ․ Աբեղյանը գրում է «Հայ վիպական բա– նահյուսություն» աշխատությունը (հ․ 1, 1966)։ 1930-ական թթ․ կեսերին հիմք է դրվում բանահյուս, հուշարձանների գիտ․ հրատարակությանը։ Մ․ Աբեղյանը և Կ․ Մելիք–Օհանջանյանը կազմում և հրա– տարակում են «Մասնա ծռեր» հերոսա– վեպի պատումների գիտ․ համահավաքը (հ․ 1–2, 1936–1951), Ա․ Ղանալանյանը՝ աշխատանքային երգերի համահավաքը («Հայ շինականի աշխատանքի երգերը», 1937)։ Հերոսավեպի 1000-ամյա հոբել– յանի տոնակատարության (1939) առիթով կազմվում և հրատարակվում է «Սասուն– ցի Դավիթ»-ի (1939) համահավաք բնա– գիրը, տպագրվում է հեոսավեպին նվիր– ված հոդվածների երկու ժողովածու։ 1930-ական թթ․ վերջերից սովետահայ բանագիտ–յան մեջ սկսվում է գրկ–յան և բանահյուսության առնչությունների ուսումնասիրությունը, որի - հիմնադիրն է դառնում Ա․ Ղանալանյանը («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1938, «Աբովյանը և ժողովրդական բանահյու– սությունը», 1941)։ Շարունակվում է բա– նահյուս․ հուշարձանների գիտ․ համա– հավաք բնագրերի հրատարակությունը։ 1944–46-ին տպագրվում են Մ․ Աբեղյա– նի «Հայոց հին գրականության պատմու– թյան» երկու մեծածավալ հատորները, 1945–46-ին՝ Ա․ Ղանալանյանի «Հայ ժո– ղովրդական բանահյուսություն» ուս․ ձեռ– նարկի չորս պրակները, 1946-ին՝ Կ․ Մե– լիք–Օհանջանյանի «Միթրա–Միհրը «Սաս– նա ծռերի» մեջ» ուսումնասիրությունը։ 1950-ական թթ․ հետազոտվում են բա– նահյուս․ նոր ժանրեր, տեսական ու