Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/362

Այս էջը սրբագրված չէ

պատմ․ նոր խնդիրներ։ Ա․ Ղանալանյանը կազմում և հրատարակում է հայկ․ հե– քիաթների անդրանիկ հատընտիրը («Հայ ժողովրդական հեքիաթներ», 1950), առած– ասացվածքների գիտ․ համահավաք ժո– ղովածուն («Հայկական առածանի», 1951)։ Տպագրվում են մենագրություններ (Դ․ Դրիգորյան, «Հայ ժողովրդական հե– րոսական էպոսը», 1960, Ա․ Նազինյան, «Սովետահայ ժողովրդական բանահյու– սությունը», 1957 ևն)։ 1956-ին տպագրվում են Ա․ Մնացական յանի «Հայկական միջ– նադարյան ժողովրդական երգեր» ժողո– վածուն, Հ․ Օրբելու «Հայկական հերոսա– կան էպոսը» և «Միջնադարյան Հայաստա– նի առակները» (ռուս․) աշխատություննե– րը։ Ս․ Հարությունյանը հրատարակում է «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960) մենագրությունը։ 1950-ական թթ․ կեսերին Մ․ Աբեղյանի անվ․ գրկ–յան ինստ–ը նախաձեռնում է հայ ժող․ հեքիաթների գիտ․ բազմահատոր հրատարակությունը։ 1959-ին տպագըր– վում են հեքիաթների 1-ին և 2-րդ հատոր– ները4 Ա․ Նազինյանի աշխատասիրու– թյամբ և Հ․ Օրբելու ընդհանուր խմբա– գրությամբ (հետագայում 4–13 հատոր– ները՝ Ա․ Նազինյանի խմբագրությամբ)։ 1960-ին ժող․ բանահյուսության բաժինը մտնում է հնագիտության և ազգագրու– թյան նորակազմ ինստ–ի մեջ, և այստեղ էլ հիմնականում կենտրոնանում են բանա– գիտ․ աշխատանքները։ 1960-ական թթ․ տպագրվում են բանագիտ․ մի շարք ուսում– նասիրություններ․ Մ․ Մկրտչյան՝ «Հայ ժողովրդական պանդխտության երգեր» (1961), Ա․ Ղանալանյան՝ «Սայաթ–Նովա– յի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963), «Դարեգին Սրվան– ձըտյանց» (1964), «Ավանդապատում» (1969)։ Հրատարակվում են նաև հայ բա– նահյուսության տարբեր ժանրերին ու խնդիրներին նվիրված մի քանի ծավալուն աշխատություններ, Ս, Հարությունյանը կազմում և հրատարակում է հայ ժող․ հա– նելուկների գիտական համահավաքը (1965), Դ․ Դրիգորյանը՝ «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բա– նահյուսությունը» մենագրությունը (1965) և «Հայ ժողովրդական բանահյուսություն» (1967) ուս․ ձեռնարկը, Ա․ Սրապյանը՝ «Հայ միջնադարյան զրույցներ» (1969), Մ․ Ջանփոլադյանը4 «Թումանյանը և ժո– ղովրդական էպոսը» (1969)։ 1970–80-ական թթ․ առավել արգասա– վոր ու լայնահուն է դառնում հայ բանա– գիտ–ը։ Նոր շարժում է առաջ գալիս «Սաս– նա ծռեր» հերոսավեպի նոր տարբերակ– ների որոնման և գրառման ուղղությամբ։ Ս․ Հարությունյանը և Ա․ Սահակյանը գրառում են վեպի 81 պատում, վեպի ութ նոր տարբերակ են գրառում Դ․ և Վ․ Դրի– գորյանները․ գրեթե նույնքան տարբերակ է գրառում Ռ․ Դրիգորյանը Սևանի ավա– զանի շրջաններից։ Նշանակալից աշխատանքներ են կա– տարվում «Սասնա ծռեր» հերոսավեպի ուսումնասիրման և հրատարակման ուղ– ղությամբ․ Ա․ Սահակյան4 «Սասնա ծռե– րի» պատումների քննական համեմատու– թյուն» (1975), Ս․ Հարությունյան՝ «Սաս– նա ծռեր» (վեպի 10 պատում, 1977), «Սա– սունցի Դավիթ» վեպի համահավաք բնա– գիրը (1981), Դ․ Դրիգորյան՝ «էպոսի ուսումնասիրման պատմությունից» (1983)։ Ուսումնասիրություններ են կատարվում նաև արտասահմանում (Ռ․ Դյուլպենկյան, Հ․ Բերբերյան, ժ․ Ամսլեր, է․ Անդերսոն)։ 1970-ին Հնագիտ․ և ազգագրության ինստ–ում հիմք է դրվում «Հայ ազգագրու– թյուն և բանահյուսություն» մատենաշա– րին։ Արդյունավետ աշխատանքներ են կա– տարվում բանահյուս, տարբեր ժանրերի ու տեսակների համահավաք բնագրերի կազմման, ուսումնասիրման, հայ բանա– գիտ․ մտքի պատմության ստեղծման ուղ– ղությամբ։ Հրատարակվում են Ս․ Հարու– թյունյանի «Մանուկ Աբեղյան» (1970), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանա– հյուսության մեջ» (1975) մենագրություն– ները, Ռ․ Դրիգորյանի «Հայ ժողովրդա– կան օրորոցային ու մանկական երգեր» համահավաք ժողովածուն (1970), Դ․ Դրի– գորյանի «Հայ ժողովրդական վիպեր– գերն ու պատմաերգային բանահյուսու– թյունը» (հ․ 1–2, 1972–1982), Վ․ Սվազ– լյանի «Աարգիս Հայկունի․ կյանքն ու գործը» (1973), Մ․ Թումաճանի «Հայրենի երգ ու բան» (հ․ 1, 1972, հ․ 2, 1983), Ա․ Մնացականյանի «Հայ միջնադարյան հանելուկներ» (1980), Հ․ Օրբելու «Մոկսի բանահյուսությունն ու կենցաղը» (1982, ռուս․) աշխատությունները։ Հրատարակ– վում են բանահյուս, տեղական ժող–ներ՝ նոր գրառված նյութերի հարուստ նմուշնե– րով [Մ․ Դրիգորյան–Սպանդարյան, «Լեռ– նային Ղարաբաղի բանահյուսությունը», 1971, Մ․ Լյուլեճյան, «Նոր Նախիջևանի հայ ժողովրդական երգերն ու եղանակնե– րը», 1971, Ի–»․ Փորքշեյան, «Նոր Նախիջևա– նի հայ ժողովրդական բանահյուսությու– նը», 2-րդ հրտ․, 1971, Բենսե (Ս․ Մովսիս– յան), «Հարք», 1972, Դ․ Հակոբյան, «Ներ– քին Բասենի ազգագրությունը և բանահյու– սությունը», 1974, Դ․ Միքայելյան, «Նոր Բայազետ», 1980, Ռ․ Դրիգորյան, «Դեդար– քունիք», 1983, Ալ․ Ղազի յան, «Արցախ», 1983, Վ․ Սվազւյան, «Մուսա լեռ», 1984]։ Հրատարակվում են «Հայ ժողովրդական հեքիաթներ» բազմահատորյակի հերթա– կան՝ 6, 7, 8, 11, 12, 13 հատորները։ Աշ– խատանքներ են տարվում հայ առասպե– լաբան ութ յան հետազոտման ուղղությամբ։ Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, Էջ 5,16, 517–554։ Դրիգորյան Դ․, Հայ ժող․ հերոսական Էպոսը, Ե․, 1960, Էշ 11–91։ Ղանալան՜յան Ա․, Դրվագներ հայ բա– նագիտության պատմության, Ե․, 1985։ Ս․ Հարությունյան․ Արվեստագիտության ճարտարապետություն։ Հայկ․ լեռնաշ– խարհում շինարվեստը սկզբնավորվելով տակավին Էնեոլիթի դարաշրջանում, այ– նուհետև4 մ․ թ․ ա․ II հազարամյակից մինչև մեր օրերը անցել է զարգացման որո– շակի, հիմնականում անընդմեջ և ուրույն ուղի։ Հայկ․ շինարվեստի հետազոտման և գիտ․ վերլուծության հիմնական աղբյուր– ներն են4 պեղված հնագիտական–ճարտ․ նյութերը, պահպանված հուշարձանները, հայ և օտարազգի պատմիչների տեղեկու– թյունները, սեպաձև և հայատառ վիմա– գրությունը, XIX դ․ հայ և օտարազգի ճա– նապարհորդների (պատմաբաններ, աշ– խարհագրագետներ, հնագետ–ազգագրա– գետներ, դիվանագետներ, զորավարներ) ժամանակագրություններն ու տեղագրու– թյունները, Սովետ․ Հայաստանի քաղաք– ներն ու շինությունները։ Տարբեր նպատակներով Հայաստան են այցելել և իրենց տպավորությունները օրագրերի, աշխարհագրական–ազգագրա– կան հետազոտությունների և այլ ձևերով հրատարակել՝ Հ․ ֆոն Պոզերը (1675), Ջ․ Մորիերը (1818), Ու․ Համիլտոնը (1842), Կ․ Կոխը (1846), Ա․ Լայարդը (1853), Ջ․ Յուսշերը (1865), Զ․ Թեյլորը (1881), որոնց աշխատությունների ճարտ․ նյութը արժեքավոր է որպես փաստագրություն, սակայն զերծ է գիտ․ վերլուծական ընդ– հանրացումներից։ Շվեյցարացի հնագետ, ազգագրագետ, բնախույզ Դյուբուա Մոն– պերիոն առաջինն է հետագոտողի մոտեց– մամբ խոսել ինքնուրույն հայկ․ ճարտ․ ոճի մասին, նախանշել հայկ․ և վրաց․ արվեստների մասնաճյուղերը։ Գերմա– նացի արվեստաբան Կ․ Շնաազեն վերլու– ծելով «քրիստոնեական ծայրամասային երկրների» արվեստը, հայկ․ «եկեղեցինե– րի հետաքրքիր ոճը» դիտել է որպես հռո– մեա–բյուզ․, պարսկա–արաբ․ ձևերի հա– մադրման արդյունք, իսկ վրաց․ արվեստը՝ սերված բյուգանդականից և հայկակա– նից։ Ֆրանսիացի հետազոտող Շ․ Տեք– սիեն 1839-ին ուսումնասիրել է Անին և իր ծավալուն աշխատության մեջ, լրացված չաՓագրական վերակա զմական և այլ գծագրերով, զգալի տեղ հատկացրել հայկ․ ճարտ–յան հուշարձանների քննությանը։ Հ․ Շահխաթունյանի և Ս․ Զալաւյանցի աշ– խատություններում ներկայացված են Հա– յաստանի բազմաթիվ շրջանների ճարտ․ կառույցները, և փորձ է արված սահ– մանել առանձին հուշարձանների կառուց– ման Ժամանակահատվածները։ Փաստա– գրական կարևոր նշանակություն ունեն Ն․ Սարգիսյանի («Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս», 1864), Ղ․ Ալիշանի («Շի– րակ», 1881, «Սիսոան», 1885, «Այրարաա», 1890, «Սիսական», 1893) Վենետիկում լույս տեսած աշխատությունները, որոնք հարուստ նյութեր են պարունակում հայկ․ ճարտ․ կառույցների և նրանց ստեղծման ժամանակաշրջանի և վիմագրության վե– րաբերյալ։ Ռուս պատմաբան Ա․ Մուրավյովը քըն– նության է առել հայկ․ տաճարների ին– տերիերները՝ բացահայտել դրանց ճարտ․ յուրահատկությունները։ Ֆրանսիացի արևելագետ, Պետերբուրգի ակադեմիա– յի անդամ Մ․ Բրոսսեն ուսումնասիրել է հայկ․ և վրաց․ վիմագրությունը, ի թիվս բազմաթիվ աշխատությունների հրատա– րակել «Անիի ավերակները» աշխատու– թյունը (հ․ 1–2, 1860–61)։ Մինչև XIX դ․ վերջը լույս տեսած ընդ– հանուր կամ արլ․ ժողովուրդների ճարտ–յանը նվիրված բազմաթիվ աշխա– տություններում տարբեր տեսանկյուննե– րից են շոշափվել հայկ․ ճարտ–յան հար– ցերը (Դ․ Դրիմմ, Ն․ Կոնդակով, Ա․ Ավ– դեև, St․ Ֆերգյուսոն և ուրիշներ)։ 0․ Շուա– զին իր «ճարտարապետության պատմու–