Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/363

Այս էջը սրբագրված չէ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ձԻՄՆԱՐԿՆԵՐ 363 թյուն* (1889) երկրորդ գրքում բնորոշել է հայկ․ ինքնուրույն ճարտ–յան դերը աշ– խարհի շաա երկրների շինարվեստի, ճարտ․-կառուցվածքային ձևերի առաջաց– ման, ռոմանական ոճի կազմավորման հարցերում, ինչպես նաև նշեւ նրա տարած– ման հնարավոր ուղիները։ Մասնատված Հայաստանի աշխարհա– գրական, պատմ․, մշակութային ամբող– ջական պատկերը իր «Հայաստան* (1901) աշխատությամբ ներկայացրել է իռլան– դացի գիտնական–ճանապարհորդ Հ․ Ֆ․ Բ․ Լինչը, որը հայկ․ միջնադարյան ճար տ՜յու– նը եվրոպականից բարձր է դասել։ Նրա աշխատության մեջ զետեղված շատ լուսա– նկարներ միակ վկայությունն են մի շարք հիմնովին ավերված կառույցների։ Հայկ․ ճարտ–յան հետևողական և կա– նոնիկ ուսումնասիրության հնագիտա– կան–ճարտ․ առաջին դպրոցը եղավ Անին, որի բազմամյա պեղումները (1892–93, 1904–17) ղեկավարել է Ն․ Մառը և արդ– յունքներն ամբողջությամբ ամփոփել «Անի* (1934) մեծարժեք աշխատությունում։ Անիի պեղումների ընթացքում Ն․ Մառի մշտական գործակիցներն են եղել Հ․ Օր– բելին և Թ․ Թորամանյանը, որը XX դ․ սկզբից ծավալած իր գիտ․ գործունեու– թյամբ դարձավ Հայաստանի ճարտ․ գի– տության հիմնադիրը։ Թ․ Թորամանյանը դասակարգել և բնութագրել է հայկ․ ճարտ–յան զարգացման շրջանները, բա– ցահայտել նրա ինքնատիպությունը։ Թ․ Թորամանյանի պահպանված աշխա– տությունների երկու ժողովածուները լույս են տեսել հետմահու՝ 1942-ին և 1948-ին։ Հետաքրքրությունը հայկ․ ճարտ–յան հանդեպ XX դ․ սկզբին ընդլայնվել է։ Ֆրանսիացի բյուզանդագետ Շ․ Դիլի, գերմանացի հետազոտող Վ․ Բախմանի, իտալացի արվեստաբան Գ․ Ռիվոյրայի, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ցու․ Բալթրուշայտիսի և շատ ուրիշ հետա– զոտողների աշխատություններում վեր– լուծվել են առանձին հուշարձաններ, նաև4 հայկ․ ճարտ–յան ընդհանուր ոճը։ Արվես– տաբան 6ո․ Ատրժիգովսկին իր հետազո– տությունների և Թ․Թորամանյանի հրատա– րակված և անտիպ նյութերի հիման վրա Վիեննայում գերմ․ հրատարակել է «Հա– յերի ճարտարապետությունը և Եվրոպան* մեծածավալ երկհատոր աշխատությունը (1918), որը բացահայտում է հայկ․ ճարտ–յան դերը ընդհանուր արվեստի զարգացման վւուլերում, առաջին անգամ հայկ․ շինարվեստը իր ամբողջությամբ ներկայացնելով համաշխարհային մըտ– քին։ Ցո․ Ստրժիգովսկու առաջարկած կառուցվածքային տիպերի և ձևերի ծա– գումնաբանական դրույթները առ այսօր ուշադրության կենտրոնում են։ Նրա վեր– լուծական եղանակը հանգում է արվես– տի գործի էության բացահայտմանը և տվյալ տիպը ներկայացնող կառույցների բաղդատման միջոցով նրանց առանձնա– հատկությունների բնորոշմանը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, 1920–30-ական թթ․, ճարտ–յան գիտ․ ուսումնասիրության գործը հիմնականում կենտրոնացված էր Պատմ․ հուշարձանների պահպանության կոմիտեում, Պետ․ պատմ․ թանգարանում, Գիտության և արվեստի (1930-ից՝ Գիտու– թյան) ինստ–ում, իսկ 1930-ական թթ․ կեսերից4 Արմֆանի (ՍՍՀՄ գիտություն– ների ակադեմիայի հայկ* մասնաճյուղ) պատմության ինստ–ոէմ։ Այդ տարիներին իրենց գիտ․ հետազոտություններն են շարունակել Թ․ Թորամանյանը, Ն․ Բու– նիաթյանը, Լենինգրադում՝ Ն․ Մառը, Հ․ Օրբելին և ուրիշներ, գիտ․ ասպարեզ է մտել ուսումնասիրողների նոր սերունդ։ Մինչև 1940-ական թթ․ ճարտ․ գիտության ուսումնասիրության հիմնական նյութը հայ ճարտ–յան պատմությունն Էր, ավեյի ուշ՝ նաև արդի ճարտ–յան խնդիրները։ ճարտ–յան գիտ․ ուսումնասիրությունը 1940-ական թթ․ վերջերից կենտրոնացված է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում, Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ–յան ամբիոնում, 1970-ական թթ–ից՝ նաև Պետ– շինի ճարտ–յան և շինարարության հայկ․ ինստ–ում։ Հայ ճարտ–յան պատմության ուսումնասիրությամբ զբաղվում են նաև ճարտ–յան տեսության և պատմության կենտր, ԳՀԻ–ում։ ճարտ–յան պատմու– թյան հետազոտություններին մեծապես նպաստում է ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդին առընթեր Հուշարձանների պահ– պանության և օգտագործման գլխ․ վար– չության գործունեությունը։ Հայ ճարտ–յան պատմության, առանձին հուշարձանների ու համալիրների, հուշարձանների որո– շակի տիպերի, ինչպես և հայ ճարտ–յան տարբեր խնդիրներին նվիրված ուսումնա– սիրություններ են հրատարակել Ն․ Տո– կարսկին (առաջին անգամ շարադրել է հայ ճարտ–յան ընդհանուր պատմությու– նը), Ա․ Ցակոբսոնը, Վ․ Հարությունյանը, Կ․ Հովհաննիսյանը, Հ․ ԽալփախՏյանը, Ստ․ Մնացականյանը, Ա․ Սահինյանը, Ա․ Երեմյանը, Տ․ Մարությանը, Ա․ Զար յա– նը, Մ․ Հասրաթյանը, Վ․ Գրիգորյանը, Կ․ Ղաֆադարյանը, Գ, Շախկյանը, Ս․ Մնացականյանը և ուրիշներ։ Առանձին հետազոտություններ են նվիրվել ժող․ ճարտ–յանը (Ստ․ Լիսիցյան, Մ․ Իլինա, Ս․ Վարդանյան, Է․ Հակոբյան, Ն․ Պա– պուխյան, Ս․ Մաթևոսյան), հայկ․ գաղթա– վայրերի ճարտ–յանն ու քաղաքաշինու– թյանը (Հ․ իյալվւախչյան, Ա․ Թորաման– յան)։ Հայ ճարտ․ գիտության գործում ար– ժեքավոր են պատմաբաններ, հնագետ– ներ՝ Ն․ Մառի, Ե, Լալա յանի, դ․ Շահա– զիզի, Հ․ Օրբելու, Կ․ Տրեվերի, Բ․ Պիուո– րովսկու, Կ․ Գ․ Ղաֆադարյանի, Մ․ Ս․ Հասրաթյանի, Ս․ Բարխուդարյանի, Հ․ Մարտիրոսյանի և այլոց ուսումնասի– րությունները։ Հայ սովետ, ճարտ–յան պատմության ու տեսության հարցերին, քաղաքաշինության խնդիրներին, ակա– նավոր ճարտ–ների ստեղծագործությանն են նվիրված 6ու․ Ցարալովի, Վ․ Հարու– թյունյանի, Լ․ Բաբա յանի, Մ․ Գրիգորյա* նի, Կ․ Հովհաննիսյանի, Ռ․ Իսրայելյանի, Հր․ Իսաբեկյանի, Կ․ խուդաբաշյանի, Է․ Տիգրանյանի, Լ․ Զոր յանի, Մ․ Հասրաթ– յանի, Ա» Գրիգոր յանի, Լ․ Դոլուխանյանի և ուրիշ ուսումնասիրողների աշխատու– թյունները։ ճարտ–յան և քաղաքաշինու– թյան գործնական հարցերի վերաբերյալ գիտ․ ուսումնասիրություններ են կատա– րել Ա․ Մամիջանյանը, Մ․ Միքայելյանը, Շ» Գյուլխասյանը, Գ․ Ռաշիդյանը, 6ա․ Ւսահակյանը և ուրիշներ։ 1960-ական թթ․ Արմ․ Եվրոպայում (առա– ջին հերթին Իտալիայում) նոր վերելք է ունեցել հայ ճարտ–յան ուսումնասիրու– թյան գործը։ Հռոմի համալսարանին և Միլանի պոլիտեխնիկական ինստ–ին կից ստեղծվել են հայկ․ միջնադարյան ճարտ–յան ուսումնասիրության գիտահե– տազոտական կենտրոններ։ Հռոմի կենտ– րոնը (ղեկ․ Պ․ Կունեո) հրատարակում է «Միջնադարյան հայ ճարտարապետության ուսումնասիրություններ* մատենաշարը (լույս է տեսել 5 հատոր, հեղինակներ՝ Թ․ Բրեչիա Ֆրատադոկկի, Պ․ Կունեո, Ֆ․ Գանդոլֆո, Մ․ Դ’Օնոֆրիո)։ Միլանի կենտրոնը (ղեկ․ Ա․ Ալպագո Նովելլո) հրատարակում է «Հայ ճարտարապետու– թյան վավերագրեր* (հեղինակներ՝ Ա․ և Հ․ Մանուկյան, Ջ․ Դենի, Պ․ Փափուջյան, Ջ․ Կուրատոլա, Հ․ Վահրամյան, Վ․ Կլայս, Գ․ Ուլուհոջյան, Հ․ Սեյհուն, Ա․ Ալպագո Նովելլո և ուրիշներ) և «Հայ ճարտարա– պետության ուսումնասիրություններ* մա– տենաշարերը։ ժ․ Մ․ Թիերին (Ֆրանսիա) ուսումնասիրել է Արմ․ Հայաստանի քա– ղաքների և Վասպուրականի ճարտ․ հու– շարձանները, հիմնադրել է «Նյութեր հայ հնագիտության* մատենաշարը (Փարիզ– Լուվեն, լույս է տեսել առաջին 2 հատորը)։ Ա․ Խաչատրյանը իր աշխատություննե– րում ուսումնասիրել է վազ միջնադարի հայ ճարտ–յունը։ Է․ ութուճյանը հայ միջ– նադարյան հուշարձաններին նվիրված գիտահանրամատչելի գիրք է հրատարա– կել։ Ս․ Տեր–Ներսեսյանը իր աշխատու– թյուններում անդրադարձել է նաև միջնա– դարյան հայ ճարտ–յանը։ Արմ․ Գերմա– նի այ ում գիտնականների մի խումբ (Հ․ Հե– լենկեմպեր, Ա․ Հախնազարյան, Հ․ Հոֆ– րիխտեր, Ա․ Բերկյան, Գ․ Բրախհաուզ) ուսումնասիրել է Արմ․ Հայաստանի և Իրանի տարածքի բազմաթիվ հայկ․ հու– շարձաններ։ Հայ ճարտ–յան՝ եվրոպ․ միջ– նադարյան շինարվեստի վրա ունեցած ազդեցությանն է նվիրված Գ․ Դիմիտրո– կալլիսի (Հունաստան) աշխատություն– ները։ Հայ ճարտ–յան ուսումնասիրության հա– մար նշանակալի են ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի և Միլանի Հայ մշակույթի հետա– զոտման և վավերագրման կենտրոնի հա– մատեղ կազմակերպած հայ արվեստի միջազգային սիմպոզիոււքները (Իտալիա– յում՝ Բերգամո, 1975, Վիչենցա, 1981, Հայաստանում՝ Երևան, 1978, 1985), որոնց շնորհիվ հայ ճարտ–յան գիտ․ ուսումնասիրությունը հարստացել է նոր նյութերով ու հետազոտություններով։ Ա․ Զար յան, Լ․ Զոր յան Կերպարվեստագիտություն։ Միջնա– դարյան Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո, անտիկ գեղագիտու– թյունը (հատկապես նոր–պլատոնական) հարմարեցվում է նոր կրոնի պահանջնե– րին։ Մշակվում են Հին և Նոր կտակարան– ների թեմաների պատկերագրական հա– մակարգեր։ Բուսական և կենդանական աշխարհի պատկերումը օժտվում է հա– րուստ, բազմանշանակ սիմվոլիկայով, որի մասին ուղղակի կամ անուղղակիորեն խոսվում է միջնադարյան հեղինակների