սական օրինաչափությունները շարադրե– լու օբյեկտիվ դժվարությունները խոչըն– դոտել են միջնադարյան հայկ․ երաժըշ– տագիտության ինքնուրույնացմանն ու լայն զարգացմանը։ Նոր ժամանակներում հայկ․ երաժշտա– գիտության նեղ մասնագիտացման սկիզբը դրել է Հ․ Լիմոնճյանը, որ ուսումնասիրե– լով ոչ միայն հայկ․, այլև, համադրաբար, հուն․, պարսկ․ և թուրք, մասնագիտաց– ված մոնոդիկ երաժշտության պրակտի– կան ու տիրապետելով եվրոպ․ երաժըշ– տության տեսությանը, խազային նոտա– գրության համակարգի թերությունների գիտակցման հիման վրա ստեղծել է երա– ժըշտագրության նոր համակարգ՝ նոր հայկ․ ձայնագրություն (1813–15)։ XIX դ․ 1-ին կեսին Լիմոնճյանի նոտագրությու– նը, համաձայնեցված լինելով ազգ․ մաս– նագիտացված մոնոդիկ երաժշտության կարևոր առանձնահատկություններին, ոչ միայն գործուն միջոց դարձավ բանավոր եղանակով պահպանված միջնադարյան հարուստ ժառանգությունը կորստից փըր– կելու համար, այլև այդ երաժշտությունը տեսականորեն ըմբռնելու և ուսումնասի– րելու նոր հետաքրքրություն արթնաց– րեց։ XIX դ․ 2-րդ կեսի հայկ․ երաժշտագիտու– թյան առավել կարևոր ձեռքբերումներն էին՝ Կ․ Պոլսում՝ Ե․ Տնտեսյանի ուսումնա– սիրությունները շարականների ու խազե– րի բնագավառում և Վաղարշապատում՝ Ն․ Թաշճյանի կողմից հոգևոր երաժշտու– թյան միջնադարյան կոթողների համեմա– տաբար լիակատար գրառումն ու ձայնե– ղանակների նոր համակարգումը, որ հե– տագա բազմակողմանի ու արդյունավետ ուսումնասիրությունների հիմք դարձան։ XIX դ․ վերջին քառորդին, երբ ժող․ բա– նահյուսության եռանդուն հավաքման հետ սկիզբ առավ նաև ժող․ եղանակների հա– վաքագրումը (առաջին գրառողներից էր Ս․Ամատունին), և ժող․ երգը դարձավ բազ– մաձայն երաժշտ․ միջոցներով ազգ․ նոր երաժշտություն ստեղծելու ատաղձը, այն նաև տեսականորեն գիտակցվեց որպես ւսգգ․ երաժշտագիտության համար ուսում– նասիրության հիմնական առարկա։ Մինչսովետական շրջանի հայկ․ երա– ժըշտագիտության կարևորագույն նվա– ճումները կապված են Կոմիտասի անվան հետ։ Կոմիտասի թե՝ գիտական և թե՝ ստեղծագործական գործունեությունը սկիզբ առավ հայ գյուղական երգի, ինչ– պես և միջնադարյան հոգևոր երաժշտու– թյան գիտ․ սկզբունքներով իրականաց– ված հավաքումից ու գրառումից։ Կոմի– տասը գյուղական երգը գնահատեց որպես ժողովրդի հոգևոր կյանքի անբաժանելի մասնիկը և նրա ստեղծած հոգևոր մշա– կույթի մի էական բաժինը, հայտնաբերեց դրա պատմ․ զարգացման տարբեր, նույ– նիսկ հնագույն շերտերը ներկայացնող բազմաթիվ բացառիկ արժեքավոր նմուշ– ներ, ուսումնասիրեց երգաստեղծության բուն իսկ պրոցեսը, ժող․ երգերը թեմա– տիկ–ժանրային առումով համակարգեց, բացահայտեց դրանց ազգ․ յուրակերպու– թյունը գոյացնող կոմպոզիցիոն գլխ․ հատ– կանիշները։ Արդյունքում՝ տվեց ազգ․ ժող․ (և ավելի լայն՝ ընդհանրապես մոնոդիա– կան) երաժշտության գիտ․ ուսումնասի– րության եզրահանգումները այդ երաժըշ– աության բազմաձայն վերաիմաստավոր– ման սկզբունքների հետ արդյունավետ կերպով համադրելու Փայլուն օրինակներ, որոնք համընդհանուր կոմպոզիտորական արվեստում վճռական նորույթ էին և պահ– պանում են իրենց նշանակությունը։ Երա– ժըշտագետի տեսադաշտում էր նաև միջ– նադարյան խազային նոտագրության ուսումնասիրումը, պահպանվել են առո– գանության խազագրության համակարգի նրա վերծանումը և շարականների խա– զերի բնութագրությունը, որ գիտ․ լուրջ արժեք ունեն։ Ելնելով ժամանակի պահան– ջից և խորապես գիտակցելով ժողովրդի երաժշտ․ կյանքի զարգացման հետ երա– ժըշտագիտության անհրաժեշտ կապը, Կո– միտասը արդյունավետ կերպով հանդես եկավ նաև երաժշտ․ մանկավարժության և հրապարակախոսության բնագավառում («Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հոդվածը, 1913), իր երաժշտագիտական հետազոտությունների արդյունքները մի քանի (թեև՝ Փոքրաքանակ) տպագրու– թյուններով և գիտ․ դասախոսություննե– րով ներկայացրեց նաև միջազգային երա– ժըշտագիտ․ շրջանակներում, իրականաց– նելով հայ ժող․ և հոգևոր երաժշտության ճանաչումը որպես գեղարվեստական նշա– նակալից արժանիքներով ու ոճական ինք– նատիպությամբ օժտված արվեստ։ Մինչ– սովետական տարիներին իրենց գործու– նեությունը սկսել են նաև Ն․ Տիգրանյանը (հայերի կատարումներով պարսկ․ մու– ղամների հավաքագրում, ուսումնասիրում և հայ ժող․ պարերի ու պարեղանակների ուսումնասիրում), Կոմիտասի աշակերտ Ս․ Մելիքյանը (ժող․ երաժշտության հա– վաքում և միջնադարյան հայ երաժշտու– թյան տեսական ուսումնասիրում)։ Առան– ձին տեղ է գրավում Վ․ Ղորղանյանը (Կոր– զանով) (Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի կյանքի ու ստեղծագործության ուսումնա– սիրում, անդրկովկասյան ժողովուրդների երաժշտ․ կյանքի ու երաժշտագիտության առօրյա խնդիրներ շոշաՓող հոդվածներ)։ Սովետական Հայաստանի երաժշտա– գիտությունը կազմավորվել է որպես մինչ– սովետական հայկ․ երաժշտագիտության, մասնավորապես կոմիտասյան ավան– դույթների շարունակությունը նոր պայ– մաններում և, հանրապետության ընդհա– նուր երաժշտ․ մշակույթի զարգացման հետ սերտորեն կապված, ինքնուրույն զարգա– ցում է ապրել։ Փոքրաթիվ բացառություն– ներով (Վ․ Ղորղանյան, Ա․ Ադամյան, Ս․ Մելիքյան, Ռ․ Թերլեմեզյան և ուրիշ– ներ), Սովետական Հայաստանի երաժըշ– տագետները սովետական կոնսերվատո– րիաների սաներ են։ Կարևոր նշանակու– թյուն է ունեցել Երևանի կոնսերվատո– րիայում 1937-ին երաժշտագիտ․ ֆակուլ– տետի հիմնումը (Ս․ Գասպարյան, Կ․ Մե– լիք–Վրթանեսյան, Զ․ Վարդանյան) և դրա գործունեության սկզբնական շրջանում Լենինգրադի կոնսերվատորիայի ցույց տը– ված օժանդակությունը։ Երաժշտագիտ․ աշխատանքը պետականորեն կազմա– կերպվել է նախ գիտության և արվեստի ինստ–ում (1920-ական թթ․, հետագայում՝ Նյութական կուլտուրայի պատմության ինստ․), Հայաստանի կոմպոզիտորների միությունում (1932), ինչպես և Ռ․ Մելիք– յանի անվ․ երաժշտ․ գիտահետազոտա– կան կաբինետում (1934, Ա․ Քոչարյան), որի հիման վրա գոյացել է ՀՍՍՀ ԴԱ երաժշտության պատմության և տեսու– թյան սեկտորը, վերջինիս հիման վրա՝ ար– վեստի սեկտորը, ապա՝ արվեստի ինստ–ը, ուր գործում են երաժշտության բաժին և ժող․ արվեստի բաժին (1986)։ 1940-ական թթ․ 2-րդ կեսից ինքնուրույն երաժշտա– գիտ․ աշխատանք է տարվում նաև Կոմի– տասի անվ․ կոնսերվատորիայում։ Սովետահայ երաժշտագիտության գլխ․ բնագավառներն են եղել՝ ժող․ երաժշտու– թյունը, միջնադարի մասնագիտացված մո– նոդիական երաժշտությունը և երաժշտ․ գեղագիտությունը, XIX–XX դդ․ դասա– կան ժառանգությունը և ժամանակակից երաժշտ․ արվեստը։ Կարևոր տեղ են գրա– վել նաև մանկավարժական աշխատանքը և ազգ․ երաժշտ․ դասագրքերի ստեղծումը, ինչպես և սովետահայ կոմպոզիտորների ստեղծագործության պրոպագանդան, ժո– ղովրդի մեջ տարվող գեղագիտական–դաս– տիարակչական աշխատանքն ու երաժշտ․ գիտամատչելի գրականության ստեղծու– մը։ Սովետահայ երաժշտագիտությունը առաջնորդվել է մարքս–լենինյան գաղա– փարախոսությամբ և մեթոդոլոգիայով, զերծ չի մնացել Սովետական Հայաստա– նում ընդհանուր գաղափարական աշխա– տանքի մեջ տեղ գտած թերություններից և, ղեկավարվելով կոմունիստական կու– սակցության ցուցումներով, հաջողությամբ հաղթահարել է դրանք։ Հայկ․ երաժշտա– գիտության մեջ մասնավոր նշանակու– թյուն են ստացել հայ իրականության հա– մար նորություն հանդիսացած երաժշտ․ հնագրության և երաժշտա–բանասիրական (մասնավորապես՝ տեքստաբանական) աշխատանքը։ Առաջինը կապված է գըլ– խավորապես խազային նոտագրության բարդ և արևմտաեվրոպ․ երաժշտագիտու– թյան մեջ առավել ևս խճողված պրոբլեմի հետազոտման, երկրորդը՝ հայ դասական երաժշտ․ ժառանգության վերականգնման հետ, որը իր մեծ մասով մեզ է հասել դժվարընթեռնելի սևագիր վիճակում։ Ուշ միջնադարի և XIX դ․ հայ երաժշտության պատմության և տեսության այն հարցերի հետազոտությունը, որոնք համեմատաբար սերտորեն են առնչվում հարևան արլ․ ժողովուրդների մշակույթի հետ, համա– պատասխան նյութերի պակասության պատճառով, մասամբ միայն շոշափվել են։ ժող․ երաժշտության գրառումն ու հրա– պարակումը սովետական տարիներին շա– րունակել են՝ Ս․ Մելիքյանը (ՀՍԽՀ գի– տության և արվեստի ինստ․), Ք․ Քուշնար– յանը (Լենինգրադի թատրոնի և երա– ժըշտության ինստ․), Ա․ Քոչարյանը (Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ գիտահե– տազոտական կաբինետ), այնուհետև՝ ԴԱ երաժշտության պատմության և տեսու– թյան սեկտորը և արվեստի ինստ–ը (Մ․ Մուրադյան, Վ․ Սամվելյան), 1970- ական թթ․՝ նաև Կոմիտասի անվ․ կոն– սերվատորիայի ժող․ երաժշտության կա– բինետը (Մ․ Բրուտյան)։ Հավաքել և գրա– ռել են նաև անհատ երաժիշտներ սեփա– կան նաիսսձեռնությամբ (Ս․ Օգանեզա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/365
Այս էջը սրբագրված չէ