Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/367

Այս էջը սրբագրված չէ

գործիչները, արեմւոահայ իրականության մեջ՝ Հ․ Պարոնյանը, Գ․ Զոհրապը, Լ․ Բա– շալյանը, Ա․ Չոպանյանը, Անդրկովկա– սում* Գ․ Չմշկյանը, Ա․ Հովհաննիսյանը, Պ․ Պռոշյանը, Ռ․ Պատկանյանը, Ա․ Շիր– վանգադեն, Հ․ Հովհաննիսյանը, մարք– սիստ քննադատներ Ս․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը U ուրիշներ։ 1893-ից Թիֆլիսում հրատարակվել է Ա․ Թարխան– յանի «Թատրոն* հանդեսը, մամուլում ի հայտ են եկել անցյալի արժեքները հետա– զոտոդ հոդվածներ, հրատարակվել է 0․ Սեումյանի «Զեկուցում․․․»-ը (1913), որ առաջադրում էր թատրոնի գեղարվեստա– կան ու կազմակերպական բարեվւոխում–՝ ների նոր ծրագիր՝ հիմնված ՄԴԹ–ի և Կ․ Ստանիսլավսկու փորձի վրա, ասպա– րեզ է մտել թատեր․ քննադատների նոր խումբ (Ս․ Հախումյան, Տ․ Զավեն, Տ․ Հով– հաննիսյան, Լեո, Ս․ Բերբերյան), հիմնը– վել են «Թատրոն և երաժշտություն» (1910) և «Հուշարար» (1912) հանդեսները։ Նույն շրջանում պոլսահայ բեմի անցյալն են ուսումնասիրել Ս․ Դավթյանը, Հ․ Ասա– տուրը, Ս․ Թյությունջյանը։ Նրանք Փաս– տական հիմք և կողմնորոշիչներ են ստեղ– ծել հետագա ուսումնասիրողների համար։ Հայ թատերագիտությունը, որպես ինք– նուրույն բնագավառ, կազմավորվել է սո– վետական շրջանում։ Տեսական–մասնա– գիաական ստուգված չափանիշներ են բե– րել Լ․ Քալանթարի հոդվածները, անցյա– լի արժեքները նորովի է իմաստավորել Ս․ Մելիքսեթյանը, հին և միջնադարյան թատրոնի հետազոտման հիմքն է դրել Դ․ Լնոնյանը, արևելահայ թատրոնի պատ– մությունն ամբողջացնելու առաջին փորձն է արել Ա․ Երեմյանը (1930–40-ական թթ․), թատեր․ քննադատությունը որպես հրա– պարակախոսություն զարգացրել են Ռ․ Զարյանը, Ս․ Հարությունյանը, Տ․ Հա– խումյանը։ 1950-ական թթ․ ուսումնասիր– վել են Դ․ Սունդուկյանի դրամատուր– գիան (Դ․ Աբով, Ս․ Հարությունյան, Ռ․ Զարյան), նախահեղափոխական բեմ․ գործիչների կենսագրությունները (Ս․ Մե– լիքսեթյան, Ռ․ Զարյան, Ս․ Հարություն– յան), նոր ընթացք է տրվել հին և միջնա– դարյան թատրոնի հետազոտմանը (Դ․ Դո– յան), ասպարեզ է մտել Երևանի թատեր․ ինստ–ի թատերագիտական ֆակուլտետն ավարտած քննադատների մի նոր սերունդ։ Այդ շրջանում գրվել են հայ դրամատուր– գիայի (Վ․ Թերզիբաշյան), արևմտահայ թատրոնի (Դ․ ՍտեՓանյան) պատմու– թյունները, ստեղծվել հայ նոր թատրոնի ընդարձակ տարեգրությունը (Բ․ Հարու– թյունյան), իմաստավորվել շեքսպիրյան խաղացանկի և հայ թատրոնի հարաբե– րությունները (Ռ․ Զարյան, Լ․ Սամվել– յան), հիմք է դրվել բեմ․ խոսքի պոետի– կայի քննությանը, քննական վերաբեր– մունք է մշակվել հին և միջնադարյան թատրոնի հետազոտման հարցերի շուրջ (Հ․ Հովհաննիսյան), գրվել է XX դ․ սկըզ– բի հայ թատրոնի պատմությունը (Լ․ Հախ– վերդյան), հայ սովետական թատրոնի պատմությունը, առանձին քննության առարկա են դարձրել հայ ռեժիսուրան (Ս․ Ռիզաև), բեմանկարչությունը (Լ․ Խա– լաթյան), հրապարակ են եկել բազում մենագրություններ* դերասանական դի– մանկարներ։ Թատերագիտ․ մտքի զար– գացմանը նպաստում է ՀՍՍՀ ԴԱ արվես– տի ինստ–ը, որի շեքսպիրագիտության կենտրոնում և թատերագիտական բաժ– նում համախմված են բնագավառը ներ– կայացնող հիմնական ուժերը, որոնք և դասախոսում են Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ի՝ 1980-ին վերաբաց– ված թատերագիտական ֆակ–ում։ Հ․ Հովհաննիսյան Կինոգիտություն։ Կինոյին նվիրված հոդվածներ և գրախոսականներ հայ մա– մուլում տպագրվել են 1922-ից։ Հոդված– ների աոաջին ժողովածուն՝ «Հայկինոյի զարգացման ուղիները», լույս է տեսել 1927-ին, սակայն հայկ․ կինոգիտությու– նը սկզբնավորվել է 1950-ական թթ․ վեր– ջերին, երբ ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում ստեղծվել է կինոյի մասնաճյուղ, իր շուր– ջը համախմբելով կինոյի հարցերով հե– տաքրքրվող մի շարք թատերագետների, գրականագետների, երաժշտագետների (Ս․ Ռիզաև, Լ․ Հախվերդյան, Վ․ Մելիք– սեթյան, Լ․ Ներսիսյան և ուրիշներ)։ Միա– ժամանակ սկիզբ է դրվել կինոգիտության մասնագետների պատրաստմանը։ 1958-ին և 1960-ին մասնաճյուղը հրատարակել է կինոգիտական հոդվածների երկու ժո– ղովածու «Հայկական կինոարվեստը» վեր– նագրով, որոնցում շոշափվում են հայ կինոյի պատմությանը վերաբերող և ընդ– հանուր կարգի տեսական հարցեր։ Դ․ Դըզ– նունու, Դ․ Չախիրյանի և Ս․ Ռիզաևի աշ– խատություններով սկիզբ է դրվել հայ կինոյի պատմության գիտ․ ուսումնասի– րությանը։ 1979-ին ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում թատրոնի բաժնին կից փոքրիկ խմբի Փոխարեն ստեղծվել է կինոյի և հեռուստատեսության բաժին, որը նպաս– տել է հայ կինոգիտության զարգացմանը։ Բաժինը պլանավորված աշխատանք է տանում հայ կինոյի տարեգրության, ֆիլ– մագրության և մատենագրության ստեղծ– ման համար, մշակում կինոգիտության մի շարք հարցեր։ Լույս է ընծայել «Կինոյի և հեռուստատեսության խնդիրները» ռուս, ժողովածուի երկու թողարկում (1980 և 1984), կազմակերպել տեսական կոնֆե– րանսներ և գիտաժողովներ։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում գործում է կինոքննադատության մասնա– ճյուղ, որը նույնպես համախմբում է հան– րապետության կինոգիտ․ ուժերը, կազմա– կերպում հայկ․ կինոստուդիաների ֆիլ– մերի պարբերական քննարկումներ և այլ միջոցառումներ։ Կինոքննադատության մասնաճյուղը սահմանել է ամենամյա մըր– ցւսնակ հայ կինոյին վերաբերող լավա– գույն գրքերի և հոդվածների համար։ Կի– նոգիտ․ վերաբերող հոդվածներ են տպա– գրում նաև հայկ․ «էկրան», «Սովետական արվեստ» ամսագրերը և «Ֆիլմ» թերթը։ Կինոգործիչներին նվիրված բուկլետներ է հրատարակում Հայպետկինոյի «Հայ– ինֆորմկինո» ինֆորմացիոն–ռեկլամային բաժինը․ Սաամբուցյան Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIX։

ՌՆԱԿԱՆ ԴԻՏՈԻԹ6ՈԻՆՆԵՐ Ֆիզիկա XVII դ․ սկսված բնագիտական հեղա– փոխությունը, որը հանգեցրեց ֆիզիկայի ձևավորմանը՝ որպես ինքնուրույն գիտու– թյուն, նկատելի ազդեցություն է թողել ողջ քաղաքակրթության վրա։ Այդ հեղա– փոխությունն արձագանք է գտել նաև հայկ․ գաղութներում։ Ստեղծվել են ուս․ հաստա– տություններ, որոնցում ուսումնասիրվում էին նաև բնական գիտություններ։ Հատ– կապես նշանակալից էր Վենետիկի Մխի– թարյան միաբանության դերն այս գոր– ծում։ Միաբանության ուս․ հաստատու– թյան՝ Մուրատ–Ռափայելյան վարժարանի երկարամյա տնօրեն Մանվել Քաջունու ջանքերի շնորհիվ ստեղծվել ու կահավոր– վել է ֆիզիկայի լաբորատորիա, կազմվել են դասագրքեր, այդ թվում նաև տեսական և Փորձարարական ֆիզիկայի եռահատոր դասընթացը։ Մ․ Քաջունու գործունեու– թյան տարիներին միաբանության հրա– տարակած «Բազմավեպ» ամսագիրն ստա– ցել է բնագիտական որոշ ուղղվածություն։ XX դ․ 20-ական թթ․ վերջին ամսագրում առաջին անգամ հայերեն տպագրվել են Ա․ էյնշտեյնի հոդվածներից երկուսը՝ հե– ղինակի համաձայնությամբ։ Կազմավորման շրջան Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաս– տանին բարենպաստ նախադրյալներ է ըս– տեղծել հայ ժողովրդի վերածննդի, հա– մար, սակայն Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո միայն լայն հնարավորություններ բացվեցին գի– տության և, մասնավորապես, ֆիզիկայի զարգացման համար։ Հայաստանում սո– վետական իշխանության առաջին միջոցա– ռումներից մեկը Երևանի համալսարանի հիմնադրումն էր 1920-ի դեկտեմբերին։ Համալսարանում ստեղծվել է տեխ․ ֆա– կուլտետ, որտեղ կադրեր էին պատրաս– տում ֆիզիկամաթ․ և տեխ․ առարկաների գծով։ Այդ առարկաների առաջին դասա– խոսներն էին նշանավոր համալսարան– ների շրջանավարտներ Ա․ Ա․ Հակոբյանը, Հ․ Դ․ Անժուրը, Հ․ Ա․ Նավակատիկյանը, Ա․ Մ․ Տեր–Մկրտչյանը, Ա․ Հ․ Տոնյանը և ուրիշներ, որոնք ամբողջությամբ իրենց նվիրել են երիտասարդ հանրապետության համար կադրերի պատրաստման գործին։ Մանկավարժական աշխատանքին զու– գահեռ, կատարվել են նաև գիտական հե– տազոտություններ կազմակերպելու առա– ջին փորձերը։ 1925-ին, շուրջ մեկ տարի, համալսարանում աշխատել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրու– թյան գյուտարար Հ․ Ա․ Ադամյանը։ Նա, անգլիացի Զ․ Բերդից երեք տարի շուտ, ստեղծել է գունավոր հեռուստատեսության օպտիկամեխանիկական յուրօրինակ հա– մակարգ։ 1933-ին համալսարանում բացվել է ֆի– զիկամաթ․ ֆակուլտետ, իսկ 1934-ին հիմ– նադրվել է Ւ*․ Աբովյանի անվ․ հայկ․ ման– կավարժական ինստ–ը՝ ֆիզիկամաթ г ֆա–