Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/372

Այս էջը սրբագրված չէ

Այարամեւորական ուժեղարարը։ Կատար– վել են ալիքի երկարության հեռավոր ին– ֆրակարմիր և ենթամիլիմետրային տի– րույթներում քվանտային գեներատորնե– րի ստեղծման հիմնարար հետազոտու– թյուններ։ Այդ գեներատորներում որպես ակտիվ միջավայր օգտագործվել է արտա– քին մագնիսական դաշտի և ուլտրաձայնա– յին ալիքի միաժամանակյա ազդեցությա– նը ենթարկված բարակ կիսահաղորդչա– յին թաղանթը։ Մինչե 1968-ը ՌՖԷԻ–ում ուսումնասիր– վել են բարդ անտենային, մասնավորա– պես, երկհայելային համակարգերը (Պ․ Մ․ Տերունի)։ Այդ հետազոտություններն էապես ընդլայնվել են ՌՉՀԳՀԻ–ի ստեղ– ծումից հետո։ Ինստ–ում մշակվել են էլեկ– տրամագնիսական դաշտերի չափման նոր, բարձրարդյունավետ մեթոդներ։ Անտե– նային և գերբարձր հաճախությունների փուլային չափումների բնագավառում ստեղծվել են ՍՍՀՄ պետ․ չափանմուշներ, կառուցվել է 54 մ տրամագծով ՌՏ–32/54 ռադիոաստղադիտակը, որն իր ճշգրտու– թյամբ և ալիքի փոքր երկարությունների (մինչե 1 մմ) տիրույթում աշխատելու հնա– րավորությամբ եզակի է։ Ռադիոֆիզիկ․ հետազոտություններ են կատարվում նաև ՀՍՍՀ ԳԱ ՖՀԻ–ում։ Ռ․ Ա․ Ղազարյանի ղեկավարությամբ կատար– վել են լազերային փնջի մոդուլման և օպ– տիկական ազդանշանների օպտիմալ ըն– դունման եղանակների, կապի օպտիկա– կան գծի խանգարումակայունության բարձրացման մեթոդների հետազոտու– թյուններ։ 1967–73-ին Երեանի U Բյուրա– կանի միջե գործել է Փորձնական լազերա– յին բազմանցուղի հեռախոսագիծը, որի ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում գործող՝ պիկովայրկյանային պրոցեսների հետազոտման տեղակայանք օգնությամբ կատարվել են նշված ուսում– նասիրությունները, ինչպես նաև հետա– զոտվել է մթնոլորտի ազդեցությունը լա– զերային փնջի վրա։ Հայտնաբերվել է մթնոլորտում լազերային ճառագայթի ֆը– լուկտուացիաների լայնական կոռելյա– ցիայի ոչ մոնոտոն վարքը և առաջին ան– գամ չափվել է նրանց երկայնական կոռել– յացիան։ Հետազոտությունների արդյունք– ներն ամփոփվել են «Մթնոլորտային կա– պուղիով ինֆորմացիայի հաղորդման օպ– տիկական համակարգեր» մենագրությու– նում (ռուս․, 1985), Ռ․ Ա․ Ղազարյանի ընդհանուր խմբագրությամբ։ ԵՖԻ–ի ռա– դիոֆիզիկայի լաբորատորիայում կատար– վել են ալիքատարներում ալիքների տա– րածման և լիցքավորված ռելյատիվիստա– կան մասնիկների ռադիոհաճախային ան– ցումային ճառագայթման գրգռման տե– սությանը նվիրված աշխատանքներ (է․ Մ․ Լագին, և ուրիշներ)։ Քվանտային էլեկտրոնիկա և ոչ գծա– յին օպտիկա։ Քվանտային էլեկտրոնի– կայի բնագավառում ուսումնասիրություն– ներն սկսվել են 1962-ին․ հանրապետու– թյունում այդ ժամանակ արդեն ստեղծվել էր որոշ նյութական բազա։ Կիրովականի քիմ․ կոմբինատում աճեցվում էին սուտակի միաբյուրեղներ, որոնք մշակվում էին Արզ– նու ճշգրիտ տեխ․ քարերի գործարանում։ Գիտահետազոտական աշխատանքները կենտրոնացվել են համալսարանի միջու– կային ֆիզիկայի ամբիոնում և ՃՖՊԼ–ում։ Աշխատանքները գլխավորել է Մ․ Լ․ Տեր– Միքայելյանը։ Այնուհետև այս գործի մեջ ներգրավվել են մի խումբ ֆիզիկոսներ՝ Մ․ Ե․ Մովսեսյանի ղեկավարությամբ, որոնք հանրապետությունում դրել են ոչ գծային օպտիկայի բնագավառի փորձա– րարական աշխատանքների հիմքը։ Այս բնագավառի հետազոտություններին մաս– նակցել է նաև համալսարանի ռադիոֆի– զիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը՝ Ռ․ Ա․ Ղազարյանի գլխավորությամբ։ Մ․ Լ․ Տեր– Միքայելյանի ղեկավարությամբ ստացվել են գեներացման և ուժեղացման օպտի– մալ պայմանները՝ կախված հիմնական պարամետրերից։ Զարգացվել է ռեզոնան– սային լազերային ճառագայթման քվա– զիդասական տեսությունը։ 1967-ին լույս է տեսել Ա․ Լ․ Միքայելյանի, Մ․ Լ․ Տեր– Միքայելյանի և Ցու․ Գ․ Տուրկովի «Պինդ մարմնով աշխատող օպտիկական քվան– տային գեներատորներ» մենագրությունը (ռուս․), որում արտացոլվել են նաև մեր հանրապետությունում ստացված արդ– յունքները։ ձ․ՖՊԼ–ում կատարված աշխա– տանքների հիման վրա մշակվել են «Արզ– նի» և «Հրազդան» մակնիշի լազերներ, ու կազմակերպվել է դրանց սերիական արտադրությունը։ Ռադիոօպտիկայի հա– մամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ 1962-ի վեր– ջին Հայաստանում ստեղծվել է առա– ջին օպտիկական քվանտային գեներա– տորը, իսկ սերիապես թողարկվող լազեր– ների առաջին նմուշները 1965-ին ցուցա– դրվել են Լայպցիգի միջազգային տոնա– վաճառում։ Գիտական հետազոտություն– ների և տեխնոլոգիական նպատակների համար կիրառվող լազերների ուսումնա– սիրմանը, մշակմանը, արդ․ յուրացմանը նվիրված աշխատանքների շարքի համար Արզնու «Բյուրեղ» արտադրական միավոր– ման, Ռադիոօպտիկայի համամիութենա– կան գիտահետազոտական ինստիտուտի և ՀՍՍՀ ԳԱ ՖՀԻ–ի մի խումբ աշխատակից– ներ 1980-ին արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ Ոչ գծային ռեզոնանսային օպտիկայի բնագավառում կատարվել են արժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մետաղների գո– լորշիներում ստիպողական էլեկտրոնա– յին կոմբինացիոն և եռաֆոտոն ցրման երևույթներին (Մ․ Ե․ Մովսեսյան, Վ․ Մ․ Հարությունյան և ուրիշներ)։ Հետազոտ– վել են նաև Մանդելշտամ–Բրիլյուենի ստի– պողական ցրման և հեղուկներում ան– համասեռ լազերային փնջերի ինքնակի– զակետման երևույթները (Յու․ Ս․ Չիլին– գարյան)։ ՖՀԻ–ի ստեղծումից հետո աշ– խատանքներն այս բնագավառում զգա– լիորեն ընդլայնվել են։ Ուսումնասիրվել են ոչ գծային երևույթների ժամանակային և էներգիական բնութագրերի վրա մագ– նիսական դաշտի և բուֆերային գազերի ազդեցությունը։ Զարգացվել է գազերւմ և պինդ մարմիններում ոչ գծային երևույթ– ների տեսությունը (Ա․ Հ․ Մելիքյան, է․ Մ․ Ղազարյան և ուրիշներ)։ Ստեղծվել են բնութագրերի լայն սպեկտրով քվանտա– յին գեներատորներ, մշակվել է պիկովայր– կյանային իմպուլսների տևողության չափ– ման մեթոդ։ 1972-ից քվանտային էլեկ– տրոնիկայի և ոչ գծային օպտիկայի բնա– գավառի աշխատանքները ՃՖՊԼ–ում շա– րունակվել են Վ․ Մ․ Հարությունյանի ղե– կավարությամբ։ Այդ շրջանում ստեղծվել է ոչ գծային երևույթների ճշգրիտ տեսու– թյունը, որը հաշվի է առել լույսի բևեռա– ցումը, ատոմական մակարդակների այ– լասերումը և լայնությունը։ Այդ աշխա– տանքները նպաստել են ռեզոնանսային մի շարք երևույթների հայտնաբերմանը, Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի Գ^տԻ–ի հորիզոնական ուղղորդված բյուրե– ղացման լաբորատորիան միջավայրի ռելաքսացիայի ժամանակնե– րի և ֆիզիկ, այլ պարամետրերի չափման մեթոդների ստեղծմանը։ Ստացված արդ– յունքներն ընկել են գերբարձր լուծունա– կության բևեռացումային սպեկտրոսկո– պիայի հիմքում։ ՃՖՊԼ–ում, իսկ հետագա– յում ԿՄՖԳՀԻ–ում կատարվել են ոչ գծա– յին բյուրեղների աճեցման և դրանց ֆի– զիկ․ հատկությունների ուսումնասիրման աշխատանքներ, ՍՍՀՄ–ում առաջին ան– գամ աճեցվել են լիթիումի յոդատի կա– տարյալ բյուրեղներ։ Հետազոտվել են մի շարք ակտիվ (խառը ֆտորիդային համա– կարգերով) և ոչ գծային (կալիումի պեն– տաբորատ) բյուրեղներ, ուսումնասիրվել դրանց աճեցման հարցերը։ Ինստ–ին կից կազմակերպված հատուկ կոնստրուկտո– րական բյուրոյում կատարվում են կոնս– տրուկտորական և փորձատեխնոլոգիա– կան մշակումներ՝ կապված բյուրեղների աճի, լազերների և լազերային համակար– գերի ստեղծման հետ։ Երևանի համալսարանի օպտիկայի ամ– բիոնում զարգացվել է հետազոտություն– ների նոր ուղղություն՝ հեղուկ բյուրեղ– ների ոչ գծային օպտիկան։ Այստեղ ստաց– ված արդյունքներն ընդգրկվել են Յու․ Ս․ Չիլինգարյանի և Ս․ Մ․ Առաքելյանի «Հե–