Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/382

Այս էջը սրբագրված չէ

նուշակագույն ճառագայթում ունեցող եր– կու հազարից ավելի գալակտիկաների հայտնաբերմանը (Բ․ Մարգարյան, Մ․ Ղա– զար] ան և ուրիշներ)։ Աշխարհի խոշորա– գույն աստղադիտակների և ռադիոդի– տակների օգնությամբ ճառագայթման ուլտրամանուշակագույն ավելցուկով այդ գալակտիկաների մանրամասն ուսումնա– սիրությունը բազմաթիվ նոր վկայություն– ներ տվեց գալակտիկաների կորիզների ակտիվության օգտին։ Բյուրականում հայտնաբերված նոր, ակտիվ գալակտի– կաների շուրջ 10%-ը պատկանում է, այս– պես կոչված, Սեյֆերտի գալակտիկանե– րի դասին (Բ․ Մարգարյան, է․ Խաչիկ– յան և ուրիշներ)։ Կորիզների ակտիվության անմիջական հետևանք են հսկա գալակտիկաների կա– պույտ արբանյակները, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանում։ Հայտնաբերվել և ուսումնասիրվել են նաև ահռելի հզորու– թյան այլ անկայուն երևույթներ՝պայթյուն– ներ, որոնք ուղեկցվել են հսկայական գազային զանգվածների, նյութի հզոր շիթերի, իսկ երբեմն նույնիսկ առանձին կոմպակտ գալակտիկաների արտանետու– մով, նյութի հանգիստ արտահոսք, ան– սովոր հզորության ռադիո– և օպտիկական ճառագայթում ևն։ Վերջին տարիներին ճառագայթման ուլտրամանուշակագույն ավելցուկով նոր գալակտիկաների հայտ– նաբերման և մանրամասն ուսումնասի– րության արդյունավետ աշխատանքներ են կատարվել նաև Երևանի համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում՝ Բյուրա– կանի աստղադիտարանի հետ համատեղ։ Տեսական աստղաֆիզիկայի բնագա– վառում կատարվող հետազոտություննե– րի մի մասն անմիջականորեն կապված է եղել վերը շարադրված դիտողական արդ– յունքների մեկնաբանման, երբեմն էլ կան– խատեսման հետ։ Հետազոտությունների մյուս մասը նվիրված է ճառագայթման տեղավւոխման տեսությանը։ Այդ բնագա– վառում շատ արդյունավետ են եղել ին– վարիանտության սկզբունքի կիրառու– թյունները։ Ստացված կարևոր արդյունք– ները վերաբերում են անիզոտրոպ ցրող միջավայրում լույսի անդրադարձմանը և ցրմանը, պղտոր միջավայրում ֆոտոննե– րի դիֆուզիայի ժամանակ ցրումների թը– վին, աղբյուրների հավասարաչափ բաշ– խում ունեցող պղտոր միջավայրի հատկու– թյուններին ևն։ Նոր արդյունքներ են ստացվել լույսի տեղափոխման ոչ գծային խնդիրներում, երբ հաշվի է առնվում ճառագայթման դաշ– տի ազդեցությունը միջավայրի հատկու– թյունների վրա։ Այդ նպատակով օգտա– գործվել է ինքնահամաձայնեցված դաշ– տերի նոր մեթոդը, ինչպես նաև ինվա– րիանտության սկզբունքը։ Վերջինիս կի– րառությամբ պարզաբանվել է սպեկտրա– յին գծի հաճախականություններում էներ– գիայի վերաբաշխման մեխանիզմը և բա– ցահայտվել դրա ազդեցությունը գծերի դիտվող բնութագրերի վրա։ Ուշագրավ են նաև ներքին ճառագայթման աղբյուրներ ունեցող միջավայրերում (աղբյուրների կամայական բաշխվածության դեպքում) ճառագայթման տեղափոխման, ինչպես նաև ազատ էլեկտրոնների ճառագայթ– ման ցրման վերաբերյալ արդյունքները։ Առանձին հետաքրքրություն են ներկա– յացնում բարդ երկրաչափություն ունեցող ֆիզիկական անհամասեռ միջավայրե– րում ճառագայթման տեղափոխման խըն– դիրների լուծումները, որոնք ստացվել են ինվարիանտության սկզբունքի կի– րառությամբ։ Հիշատակության են արժա– նի նաև այն արդյունքները, որոնք հան– գեցրել են ճառագայթման տեղափոխման տեսության և քվանտացված դաշտերի տե– սության խնդիրների մաթ․ և ֆիզիկ, միա– նմանության բացահայտմանը (Մ․ Մնա– ցականյան)։ Հանրապետությունում արդյունաբերու– թյան և տնտեսության բուռն զարգացման հետևանքով հետզհետե մեծանում է Երե– վանի և Արարատյան դաշտավայրի մյուս բնակավայրերի գիշերային լուսավորվա– ծությունը, որը խիստ դժվարացնում է Բյուրականի աստղադիտարանում կատար– վող դիտումները։ Այդ պատճառով 1970- ական թթ․ վերջերից աստղակլիմարս– կան ուսումնասիրություններ են սկըս– վել Հայաստանի տարբեր շրջաններում։ Դրանց նպատակը՝ նոր դիտակայանի հա– մար տեղի ընտրությունն էր։ 1980-ական թթ․ սկզբներին այդպիսի վայր ընտրվեց Եղեգնաձորի շրջանի Քարագլուխ գյուղի մոտ՝ ծովի մակարդակից մոտ 2800 մ բարձրության վրա։ Այնտեղ մի քանի տա– րի շարունակ գործում էր Բյուրականի աստղադիտարանի «Դլաձոր» արշավա– խումբը, որի հիման վրա 1985-ին ստեղծ– վեց «Դլաձոր» լաբորատորիան։ Երկրի արհեստական արբանյակների դիտումները և արտամթնոլորտային աստղագիտություն։ 1957-ին ՍՍՀՄ–ում Երկրի առաջին արհեստական արբանյա– կի արձակումից հետո Հայաստանում գոր– ծում էին դիտման երկու կայան՝ Բյուրա– կանում և Երևանում (համալսարանի աստ– ղաֆիզիկայի ամբիոնին կից)։ Արբանյակ– ների կանոնավոր դիտումներից բացի Բյուրականի աստղադիտարանում տեղա– կայված 1 մ տրամագծով Շմիդի դիտակով ուղեծրերի ճշտման նպատակով կատար– վում էին դեպի Լուսին և Վեներա արձակ– վող տիեզերական հրթիռների դիտումներ։ Արհեստական արբանյակները և երկ– րաֆիզիկական հրթիռներն օգտագործվել են նաև աստղերի արտամթնոլորտային դիտումների համար։ Մասնավորապես, հայ աստղագետների և ինժեներների ստեղծած <Օրիոն–1» և «Օրիոն–2» արտա– մթնոլորտային աստղաֆիզիկական դի– տարանների միջոցով ստացվել են շուրջ 1000 աստղի սպեկտրներ՝ Երկրից ան– տեսանելի հեռավոր ուլտրամանուշակա– գույն տիրույթում (Դ․ Դուրզադյան)։ Վերջին տարիներին Բյուրականի աստ– ղադիտարանը զգալի աշխատանք է կա– տարել ՍՍՀՄ ԴԱ Ղրիմի աստղադիտարա– նի և Մարսելի (Ֆրանսիա) տիեզերական աստղագիտության լաբորատորիայի հետ արտամթնոլորտային աստղաֆիզիկական համատեղ դիտումների կազմակերպման գծով։ Այդ համագործակցության շնորհիվ «Սալյուտ–7» տիեզերանավում տեղադըր– ված «Պիրամիգ» լայնանկյուն լուսանկար– չական խցիկի միջոցով ստացվել են մեր Դալակտիկայի օբյեկտների և մի շարք այլ գալակտիկաների լուսանկարներ՝ դը– րանց մեջ տարբեր տիպի աստղերի ու գազափոշային նյութի բաշխումն ուսում– նասիրելու նպատակով։ Դիտական լուրջ նվաճում է «Աստրոն» աստղաֆիզիկական դիտարանի արձակումը։ Նրանում տեղա– դրված՝ 80 սմ տրամագծով խոշորագույն աստղադիտակով (որի կառավարման հա– մակարգերը նախագծել և պատրաստել են հայ մասնագետները) կատարվում են աստղերի և գալակտիկաների սպեկտր– ների դիտումներ հեռավոր ուլտրամանու– շակագույն տիրույթում՝ Ղրիմում, Բյու– րականում ու Մարսելում մշակված ծրա– գրերով (Հ․ Թովմասյան և ուրիշներ)։ Բյուրականի աստղադիտարանի հիմնա– դրման օրվանից այնտեղ կատարված՝ անկայուն աստղերի, միգամածություն– ների ու գալակտիկաների սպեկտրալու– սաչափական, գունաչափական և բևեռա– չափական կարևոր հետազոտությունների ժամանակ հայտնագործվել են շուրջ 10 գերնոր, հարյուրավոր անկանոն (T Ցու– լի տիպի ևն) փոփոխական աստղեր, 100-ից ավելի գիսավորաձև միգամածու– թյուններ ու Հերբիզ–Արոյի օբյեկտներ, շուրջ 100 առաքումային աստղեր, մի քանի տասնյակ մոլորակաձև միգամածություն– ներ ու բաց աստղակույտեր, տարբեր բնույթի կապույտ օբյեկտներ ևն։ Բյուրականի աստղադիտարանն իր գոր– ծունեության ընթացքում համագործակ– ցել է սովետական, ինչպես նաև արտա– սահմանյան (ԱՄՆ, Հունգարիա, Մեքսի– կա, Ֆրանսիա ևն) մի շարք աստղադիտա– րանների հետ։ Այդ համագործակցությու– նը նպաստել է Բյուրականի աստղադի– տարանում մշակված գաղափարների (աստղասփյուռներ, գալակտիկաների կո– րիզների ակտիվություն ևն) տարածմանը, հաստատմանը և հետագա զարգացմանը։ Բյուրականի ասաղադիաարանի հետա– զոտությունները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից աստղաֆիզիկայի զարգացման վրա։ Այդ հետազոտություն– ների արդյուքներից են նոր դասի աստ– ղային համակարգերի՝ աստղասփյուռ– ների, որպես Դալակտիկայում աստղ– առաջացման օջախների հայտնադործումը և ուսումնասիրությունը, Ծիր Կաթինի պայծառության ֆլուկտուացիաների տե– սության ստեղծումը, սեղանակերպ բազ– մաստղերի, որպես աստղերի էվոլյուցիա– յի վաղ փուլերից մեկի պատկերացման մշակումը, գերխիտ նախաստղերի վար– կածի և գերխիտ այլասերված գազանյու– թի տեսության մշակումը, T Ցուլի տիպի և բռնկվող աստղերում դիտվող անընդ– հատ առաքման ոչ ջերմային բնույթի հիմ– նավորումը։ Կարևոր դեր են խաղացել նաև աստղերի լույսի սեփական բևեռաց– ման (կարմիր գերհսկա և T Ցուլի տիպի թզուկ աստղերի լույսի բևեռացման փո– փոխականության) հայտնագործումը, գա– լակտիկաների կորիզների ակտիվության գաղափարի մշակումը և հսկա էլիպսաձև գալակտիկաների կորիզներից արտավի– ժած կապույտ գալակտիկաների հայտնա– դործումը։ Արտագալակտիկական աստ– ղագիտության բնագավառում ստացված