Փոխարինվում են անդեզիտներով, ռիո– դացիտներով, ռիոլիտներով և դրանց հրա– բեկորային նյութերով՝ ենթահրաբուխնե– րի ու նեքերի առաջացմամբ հանդերձ։ Ուշ կավճի հրաբխաքարերը բնորոշվում են Տ10շ–ի պարունակության լայն սահ– մաններով, բարձր մագնեզիումայնու– թյամբ, КгО-ի պարունակության բարձ– րացումով (Na20) >(K20)^g դեպքում։ Եւոհրաբխային պրոցեսների հետ կապված են ագատի, մանգանի, նստվածքա–հրա– բեկորային բենթոնիտների, ցեոլիթների հանքավայրերը։ Բացառիկ լայն զարգւսցմամբ և ինտեն– սիվությամբ է բնորոշվում պալեոգենի հրաբխայնությունը (50–20 մլն տարի)։ Նրա առավելագույն զարգացումը նշվում է Մերձսեանյան և Ծաղկունք–Զանգե– զուրի զոնաներում։ Հրաբխային պրո– ցեսները տեղի են ունեցել մերձափնյա– մայրցամաքային միջավայրում, կապված բազմածին (պոլիգեն) հրաբուխների հետ և վերահսկվել են հս–արմ․ ու հս–արլ․ տարածման խախտումներով, որոնց խա– չաձևման տեղամասերը համընկել են հրա– բխային ակտիվության խոշոր հանգույց– ների հետ (Սյունիք, Վայք, Շիրակ ևն)։ Հրաբխայնությունը կրել է էֆուզիվ–էքս– տրուզիվ բնույթ և սովորաբար ավարտվել է ենթահրաբխային առաջացումների, էքս– տրուզիվների, փոքր ներժայթքումների կոմպլեքսի ներդրմամբ։ ժայթքումների կազմությունը տատանվում է լայն սահ– մաններում և բնորոշվում հաջորդական շարքերի զարգացմամբ՝ անդեզիտաբա– զալտ–անդեգիտ–ռիոդացիտներ (միջին էո– ցեն) և տրախիանդեզիտ–տրախիռիոլիտ– ֆոնոլիթներ (ուշ էոցեն–վաղ օլիգոցեն), անդեզիտների և տրախիանդեզիտների գերակշռությամբ։ Պալեոգենյան հրաբխաքարերը բնորոշ– վում են ՏձՕշ–ով հագեցվածությամբ, КзО-ի բարձր պարունակությամբ, երկա– թի և կավահողի ավելացմամբ։ Շատ լայն ու բազմազան է դրսևորվել պալեոգենի ներժայթքային մագմայակա– նությունը, որը ներկայացված է գաբբրո– գրանիտակերպային, գրանիտակերպա– յին և ալկալա–սիեէիտային ֆորմացիա– ներով։ Ամենավաղ դրսևորումներին են պատ– կանում բազմափուլ գաբբրո–դիորիտ–գրա– նոդիորիտ–գրանիտային ֆորմացիայի նախավերին էոցենյան (42–39 մլն տարի) ներժայթքումները (Բազումի, Աթարբեկ– յանի, Լալվարի, Վանաձորի, Լեջանի և այլ զանգվածներ), որոնք սերտորեն զու– գորդվում են կրաալկալային անդեզիտա– յին ֆորմացիայի հետ։ Դրանք ամենից շատ դրսևորվել են Մերձսևանյան զոնա– յում, առանձին դեպքերում ներկայացված են Սոմխեթա–Ղարաբաղի և Ղափանի զոնաների եզրային կառուցվածքներում, ինչպես նաև Մերձսևանյան օֆիոլիթային զոնայում։ Դաբբրո–մոնցոնիտ–գրանոսիե– նիտային ֆորմացիայի վաղ օլիգոցենյան (39–37 մլն տարի) ներժայթքումները լայնորեն ներկայացված են Ծաղկունք– Զանգեգուրի զոնայում։ Դրանց են վե– րաբերում Փոքր Կովկասում խոշորագույն (800 կմ2) Մեղրու բազմափուլ, բազմաֆա– ցիալ պլուտոնը, ինչպես նաև ավելի փոքր ներժայթքուկներ Բարգուշատում, Վայ– քում և Փամբակում։ Սահմանված է դրանց ձևավորման հետևյալ հաջորդականությու– նը՝ օլիվինային գաբբրոներ, մոնցոնիտ– ներ, սիենիտներ և ալկալային սիենիտ– ներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտ– ներ։ Լայնորեն դրսևորվել են հիբրիդիզ– մի և ալկալային տեղակալման պրոցես– ները։ Հատուկ հետաքրքրություն է ներ– կայացնում Թեժսարի օղակաձև էֆուզիվ– ներժայթքային կենտր․ տիպի ալկալային եզակի կոմպլեքսը, որը հարում է հս–արմ․ տարածման Հանքավանի և հս–արլ․ տա– րածման Ուլաշիկի (այժմ՝ Ծաղկամարգի) խզվածքների կցորդման հատվածին։ Կոմ– պլեքսի կառուցվածքում մասնակցում են ալկալային սիենիտների արտաքին կո– նաձև օղականման ներժւսյթքումը և կեղծ– լեյցիտային նեֆելինային սիենիտների կենտր․ շտոկը, որոնց միջև տեղադրված է ալկալային հրաբխաքարերի ներօղակա– յին միջնապատը՝ կազմված ալկալային տրախիանդեզիտներից մինչև լեյցիտային ֆոնոլիթներ։ Մյուս ալկալային կոմպլեք– սը գտնվում է Մեղրու պլուտոնի սահման– ներում և ներկայացված է ոչ մեծ մարմին– ների շարքով (Շվանիձոր, Փխրուտ), որոնք հարում են Դիրաթաղի խզվածքին։ Այստեղ կոմպլեքսի կազմում մասնակցում են էսեկ– սիտներ, ալկալային և նեֆելինային սիե– նիտներ։ Ալկալա–սիենիտային ֆորմա– ցիայի հանքային նշանակությունը պայ– մանավորված է նեֆելինային և ալկալա– յին սիենիտները որպես կավահողային արժեքավոր հումք օգտագործելու հնա– րավորությամբ, ինչպես նաև դրանց մեջ հազվագյուտ տարրերի պարունակու– թյամբ։ Ներժայթքային մագմայականության ամենաերիտասարդ դրսևորումը ստորին միոցենի (20–22 մլն տարի) պորֆիրա– նման գրանիտների և գրանոդիորիտների ֆորմացիան է (250 կմ2)։ Այն ներկայացված է Ողջիի, Դազանալճի, Շենաթաղի (այժմ՝ Լեռնաշեն) ներժայթքումներով, որոնք բնորոշվում են բազմափուլ կառուցված– քով և քիմիզմի փոփոխության հաջոր– դականությամբ։ Դրանք հարում են հիմքի ակտիվացած բլոկներին և վերահսկվում կրկնակի ակտիվացած խզումներով։ Մե– տաղաբերության տեսակետից այդ ֆոր– մացիայի ներժայթքուկները ամենաարդ– յունավետն են։ Դրանց հետ են կապված Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի և պղնձամոլիբդենային հայտնի այլ հան– քավայրերը։ Վայքի և Կոտայքի միոպլիոցենյան հրա– բխատեկտոնական կառուցվածքներում հայտնի են 7–11 մլն տարի հասակ ունե– ցող գրանիտակերպային և մոնցոնիտա– կերպային կազմության ոչ մեծ ներժայթ– քային մարմիններ։ Հատիս լեռան ստո– րոտում գտնվող ապւստիտ–մագնետիտա– յին հանքավայրը կապված է այդ էտապի ներժայթքումների հետ (բացարձակ հա– սակը 6–7 մլն տարի)։ Հատկապես պետք է ընդգծել մագմա– յական և փոխակերպային պրոցեսների մի քանի առանձնահատկություններ, բյու– րեղային հիմքի տարահսաակություն, մագմայական ֆորմացիաների դրսևոր– ման անհամաչափություն և նյութական կազմի բարդացում, բազմազանություն, մագմայական ֆորմացիաների նյութա– կան կազմի ընդհատ փոփոխություն, ան– դեզիտային և բազալտային ֆորմացիա– ների գերակշռություն, զուտ գրանիտա– յին և ռիոլիտային ֆորմացիաների ան– նշան զարգացում։ ՀՍՍՀ երկրբ․ զարգացման պատմու– թյան մեջ առանձնահատուկ հետաքըր– քըրություն է ներկայացնում նորագույն (վերին պլիոցենյան–չորրորդական) հրա– բխայնությունը։ Կապված լինելով ալպ– յան տեկտոգենեզի եզրափակիչ փուլի հետ, այն նշանավորվել է բացառիկ ըն– դարձակ և ինտենսիվ հրաբխային ժայթ– քումներով, որոնց արգասիքները ներկա– յումս ծածկում են հանրապետության ամ– բողջ տարածքի կեսից ավելին և, հասնե– լով 2–3 կմ հաստության, նշանակալի չափով պայմանավորում նրա բարձր լեռ– նային ռելիեֆի ձևակառուցվածքային (մորֆոստրուկտուրային) գլխավոր ա– ռանձնահատկությունները։ Բազմաթիվ երկրբ․, հնագիտական և այլ տվյալներ վկայում են ՀՍՍՀ և ամբողջ Հայկական հրաբխային բարձրավանդա– կի վերջին հրաբխային ժայթքումների բա– վական երիտասարդ հասակի մասին։ Հայ– կական հրաբխային բարձրավանդակի արմ․ մասի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ էրջիասը, ժայթքել է դեռևս մ․ թ․ I դ․ վերջին, Նեմրութ հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441-ին, իսկ Թոնդրակ (Խորակ) հրաբուխը տակավին դրսևորում է սոլֆատարային ակտիվու– թյուն։ Նորագույն հրաբխայնությունն ընթա– ցել է բացառիկ բազմազանությամբ։ Այն ներկայացված է վերին թիկնոցից (ման– թիայից) սկիզբ առնող ալկալային–օլի– վինային բազալտների ճեղքվածքային ժայթքումներով, կենտր․ բազմածին հրա– բխայնությամբ, որի հետևանքով առաջա– ցել են Փոքր Կովկասի խոշորագույն լեռ– նային զանգվածները՝ Արագածն ու Իշխա– նասարը, ինչպես նաև Հայկական հրա– բխային բարձրավանդակի ամենաբարձր հրաբուխը՝ Արւսրատը։ Նշանակալից տեղ են գրավում հարյուրավոր, մեկը մյուսին մոտ տեղադրված, ոչ մեծ, միածին (մոնո– գեն) հրաբուխների տարածքային (արեալ) ժայթքումները, էքսպլոզիվ և իգնիմբրի– տային հրաբխայնությունը, կեղևային վե– րահալված ռիոլիտային մագմայի բազ– մաելքային գմբեթաձև հրաբուխները։ Հրաբխային ժայթքումների առատությու– նը, ինչպես նաև դրանց արգասիքների ապարագրական (պետրոգրաֆիական) և ապարաքիմ․ (պետրոքիմ․) բազմազա– նությունը նշանավորել են Հայաստանը որպես դասական հրաբխայնության եր– կիր։ Տեկտոնական առումով նորագույն հրա– բխայնությունը կապվում է երկու խոշոր կառուցվածքների՝ Տրանսկովկասյան լայ– նակի և Փամբակ–Զանգեգուրի կամարա– ձև բարձրացումների հետ։ Առաջինը ձըգ– վում է միջօրեականի ուղղությամբ Արա– բական և Ռուսական վահանների միջև, իսկ երկրորդը՝ հս–արմ–հվ–արլ․, սկսած Դեղամա լեռնաշղթայից մինչև Ղափանի սարահարթը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/39
Այս էջը սրբագրված չէ