Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/391

Այս էջը սրբագրված չէ

Երկրաբանական գիտություններ Երկրաբանական ու ս ու մ ն ա– սիր ու թյան պատմությունը։ ՀՍՍՀ տարածքի երկրբ․ ուսումնասիրու– թյան պատմությունը ստորաբաժանվում է երկու շրջանի, իսկ յուրաքանչյուր շըր– ջան՝ երկու ենթաշրջանի։ Առաջին շրջանը, իր ենթաշըր– ջաններով (հնուց մինչև XIX դ․ սկիզբը և XIX դ․–1920), ընդգրկում է մարդկության պատմության հնագույն ժամանակներից մինչև Հայաստանում սովետական կար– գերի հաստատումը։ Հին հանքափորվածք– ների հետքերը և հնագիտ․ պեղումները (Մեծամոր, Լճաշեն) վկայում են հանքա– յին գործի վաղեմության և Հայկ․ լեռնաշ– խարհում օգտակար հանածոների մշակ– ման մասին։ Սակայն Հայաստանի տա– րածքում և ամբողջ Կովկասում առաջին ուսումնասիրություններն սկսվել են միայն XIX դարում, որոնք իրականացրել են գլխավորապես արևմտաեվրոպ․ և ռուս երկրաբաններն ու բնախույզները։ Պլա– նաչափ հետազոտություններ չեն եղել, քանի որ Հայաստանը չի ունեցել ազգ․ կադրեր ու երկրբ․ գիտ․ հիմնարկ, որը կարողանար նպատակամղված հետազո– տություններ իրականացնել։ Երկրորդ շրջանն ընդգրկում է 1920-ից մինչև մեր օրերը, իսկ այդ շըր– ջանի առաջին ենթաշրջանը՝ 1920–45-ը։ Երկրի ինդուստրացումը, արդյունաբերու– թյան և գյուղատնտեսության արագ զար– գացումը պահանջում էին այդ ժամանակ գործող հանքավայրերի (Ալավերդի, Ղա– փան) պաշարների մեծացում և նոր հան– քաբեր տեղամասերի հայտնաբերում։ 1923–24-ին երկրաբանների մի խումբ, Հ․ Կարապետյանի գլխավորությամբ, զգալի աշխատանքներ կատարեց Ալավեր– դու և Ղափանի հանքավայրերի վերա– կանգնման ուղղությամբ։ Սկսվում են պլա– նաչափ երկրաբանաորոնողական և հետա– խուզական աշխատանքները։ Կ․ Պաֆեն– հոլցը ավելի քան 20 տարի քարտեզագրել է ՀՍՍՀ տարածքը և նրան կից մասերը, տակավին 1945-ին ավարտելով երկրբ․ քարտեզը, որը հետագայում հիմք ծառա– յեց ավելի մանրամասն երկրբ․ հետազո– տությունների և որոնողա–հետախուզ․ աշ– խատանքների համար։ Այդ նույկ ժամա– նակին են վերաբերում ՍՍՀՄ ԴԱ արշա– վախմբի հիմնարար Ւրկրբ․ ապարագրա– կան հետազոտությունները (ակադեմիկոս Ֆ․ Լևինսոն–Լեսինգի գլխավորությամբ) Սևանա լճի ավազանում և Արագածհ զանգվածի շրջանում։ Ակադեմիկոս Ա․ Զավարիցկին զբաղվել է նորագույն հրաբխայնության, պլիոցենի ու չորրոր– դական հասակի լավաների և տուֆերի (իգնիմբրիտների) առաջացման երկրբ․ պայմանների հարցերով։ ՀՍՍՀ երկրբ․ ծառայությունում մեծ իրա– դարձություն էր մի շարք կարևոր երկրբ․ հիմնարկների ստեղծումը։ Կազմակերպ– վեցին ՀՍՍՀ երկրբ․ վարչությունը (1935), <Հայգունմետաղհետախուզություն> գրա– սենյակը (1942), «Հայպղինձ» տրեստը (1923), *Հայգունմետաղ» նախագծային ԳՀԻ–ն (1971), արտադրական երկրաբա– նահետախուզական տրեստը (1965), ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի վարչությունը (1957) ևն, ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտություն– ների ինստ–ը (1935), Երևանի համալսա– րանի երկրբ․ ֆակուլտետը (1934), Երե– վանի պոլիտեխ, ինստ–ի լեռնամետալուր– գիական ֆակուլտետը (1949)։ Վերջին– ներս հանրապետության համար պատ– րաստել և պատրաստում են երկրբ․ կադ– րեր։ 1945-ին սկսվում է երկրբ․ գիտության տարբեր բնագավառների ավելի մանրա– մասն ու խոր հետազոտությունների Փու– լը։ Երկրբ․ գիտությունների ինստ–ում կազմակերպվեցին ռեգիոնալ երկրաբա– նության, հնէաբանության, ապարագրու– թյան և միներալոգիայի, օգտակար հա– նածոների, հիդրոերկրաբանության և ինժ․ երկրաբանության սեկտորներ, իսկ հա– մալսարանի երկրբ․ ֆակուլտետում՝ ապա– րագրության և միներալոգիայի, հնէաբա– նության և պատմ․ երկրաբանության, ընդ– հանուր և կիրառական երկրաբանության ամբիոններ։ Հետագա տարիներին նըշ– ված հիմնարկներում ստեղծվեցին գիտ․ նոր բաժիններ, ամբիոններ, լաբորատո– րիաներ։ Ռեգիոնալ երկրաբանություն։ Հան– րապետության ամբողջ տարածքում սիս– տեմատիկ խոշորամասշտաբ հանույթա– յին աշխատանքներ կատարել և այժմ էլ կատարում են ՀՍՍՀ երկրբ․ վարչու– թյունը (Գ․ Հակոբյան, Պ․ Եփրեմյան, Գ․ Տեր–Մեսրոպյան, ժ․ Դրիգորյան, Ա․ Վեհունի, Վ․ Ամարյան, Կ․ Մկրտչյան, է․ Խարագյան և ուր․), երկրբ․ գիտություն– ների ինստ–ը (Ա․ Ասլանյան, Ռ․ Առաքել– յան, Վ․ Հակոբյան, Ն․ Ազարյան, Վ․ Աղա– մալյան և ուր․), Երևանի համալսարանը (Ա․ Դաբրիելյան, Հ․ Սարգսյան, ուր․), կապված մանրամասն հնէաբանաշերտա– գրական հետազոտությունների հետ։ Ռե– գիոնալ–երկրբ․ հետազոտություններ, որոնք ուղեկցվել են երկրբ․ հանույթնե– րով, կատարվել են հանրապետության տարբեր շրջաններում՝ Զանգեզուրում (Ս․ Մկրտչյան, Ե․ Հարությունյան, Պ․ Սա– հակյան, Մ․ Մովսեսյան), Ղափանի հան– քային շրջանում (Վ․ Կոտլյար, Բ․ Վարդա– պետյան, Ցոլ․ Արապով, Ա․ Քոչարյան), վայքում (Ե․ Կրժեչկովսկի, Ցոլ․ Արապով և ուր․), Փամբակում (Վ․ ԿուոԱար, Դ․ Բաղ– դասարյան և ուր․), Հայաստանի հյուսի– սում (Ի․ Ստեփանյան և ուր․)։ Հ․ Կարա– պետյանի նախաձեռնությամբ ստեղծվել է երկրբ․ գիտությունների ինստ–ը և ներ– կայումս նրա անունը կրող երկրբ․ թան– գարանը։ Նրա հարուստ փորձը և մետա– ղային հանքավայրերի մասին խոր գի– տելիքները օգնեցին վերականգնելու ՀՍՍՀ և ամբողջությամբ վերցրած Անդր– կովկասի հանքավայրերը և կազմակերպե– լու երկրբ․ ծառայություն։ Պ․ Ղամբարյանի և Տ․ Զրբաշյանի աշ– խատանքներով հայտնաբերվել են հան– քային հումքի արդ․ կարևոր տեսակներ (պեմզա, օբսիդիան, դիատոմիտներ ևն)։ 1934-ին Տ․ Ջրբաշյանի նախաձեռնու– թյամբ Երևանի համալսարանում կազմա– կերպվել է երկրբ․ ֆակուլտետ, որի գիտ․ ու մանկավարժ, ղեկավարն է եղել նա։ ՀնԷաբանություն, շերտագրություն, լիթոլոգիա։ Պալեոգոյի, մեզոզոյի և կայ– նոզոյի նստվածքների մանրամասն մաս– նատումը և հնէաբանորեն բնութագրված հենակետային շերտախմբերի և հորիզոն– ների անջատումը հիմք են ծառայել խո– շորամասշտաբ երկրբ․ քարտեզներ կազ– մելու համար։ Ռեգիոնալ երկրբ․ և ռադիո– բանական տվյալներով ապացուցված է ապարների փոխակերպային կոմպլեքսի՝ Կովկասի երկքւբ․ գոյացումների հիմքի (Արզականի բյուրեղային զանգված) մինչ– քեմբրիյան (պրոտերոզոյան) հասակը։ Նրա կազմում առանձնացվել է երկու շարք, որոնք տարբերվում են դիսլոկացիայի պլանով և փոխակերպության աստիճա– նով (Դ․ Բաղդասարյան, Ռ․ Առաքելյան, Վ․ Աղա մա լյան, Ա․ Նազարյան)։ Կատար– վել է դևոնի, պերմի, տրիասի նստվածք– ների հարկային և զոնային մասնատումը, նստվածքակուտակման մեջ հաստատվեյլ է ռեգիոնալ արտահայտված ընդմիջում միջին–վերին կարբոնում, իսկ վերին դևո– նի–ստորին կարբոնի սահմանակից շեր– տերում հաստատված է ֆաունայով բնու– թագրված էտրենի հարկը։ ՀՍՍՀ և Փոքր Կովկասի հարակից մասերի յուրայի նըստ– վածքների շերտագրությունը մշակել են Կ․ Պաֆենհոլցը, Ա․ Ասլանյանը, Ն․ Ազար– յանը։ Միջին ու վերին յուրայի ամենալայն տարածված հրաբխածին նստվածքային գոյացումներում առանձնացվել են ֆաու– նայով բնութագրված, միջազգային շեր– տագրական սանդղակում հայտնի հար– կերը։ Կավճի նստվածքների շերտագրու– թյան հիմքը մշակել է Վ․ Ռենգարտենը։ Վ․ Եղոյանի, Ա․ Աթաբեկյանի, Վ․ Հա– կոբյանի հետագա աշխատանքները թույլ տվեցին այդ նստվածքները մասնատելու հարկերի և զոնաների։ Պալեոգենի և նեոգենի նստվածքների շերտագրությունը մշակել է Ա․ Դաբրիել– յանը իր աշխատակիցների հետ։ Կարևոր նշանակություն ուներ Շորաղբյուրի շեր– տախմբի օլիգոցենի հասակի հաստատու– մը և Հրազդանի շերտախմբի սարմատի հասակի հավաստումը։ Հ․ Սարգսյանի, Ա․ Վեհունու, Հ․ Պտուղյանի, Ս․ Դրիգոր– յանի և ուր․ հետագա հետազոտություն– ները հնարավորություն ընձեռեցին ճըշ– տելու Ա․ Դաբրիելյանի առաջարկած պա– լեոգենի շերտագրական սխեման, հաս– տատելու ՀՍՍՀ–ում պալեոցենի, էոցենի և օլիգոցենի ֆաունայով բնութագրվող նստվածքների առկայությունը և անջա– տելու դրանց՝ ֆաունայով հաստատված զոնաների և հորիզոնների։ Չորրորդական ժամանակաշրջանի լճա– յին և լճագետային նստվածքները ուսում– նասիրել են Լ․ Ավագյանը, Ա․ Ասլանյանը և Ցու․ Սայադյանը, իսկ հրաբխաքարերը՝ Կ․ Շիրինյանը, Կ․ Կարապետյանը, Ս․ Կա– րապետյանը, Ա․ Ադամյանը, է․ Ի»արազ– յանը։ Պալեոգոյի բրածո ֆաունան ուսումնա– սիրել են Ռ․ Առաքելյանը, Մ․ Աբրահամ– յանը, Ա․ Պապովյանը, յուրայինը՝ Ա․ Աս– լանյանը, Ն․ Ազարյանը, կավճինը՝ Վ․ Ռենգարտենը, Վ․ Եղոյանը, Ա․ Աթա– բեկյանը, Վ․ Հակոբյանը, 6ու․ Մարտի– րոսյանը, պալեոգենինը և նեոգենինը՝ Ա․ Դաբրիելյանը, Հ․ Ասատրյանը, Պ․ Աս– լանյանը, Ս․ Դրիգորյանը, Հ․ Պտուղյա– նը և ուր․, չորրորդականինը՝ Լ․ Ավագյա–