Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/392

Այս էջը սրբագրված չէ

նը, Ն․ Բուրչակ–Աբրամովիչը, Ցու․ Մա– յադյանը։ Պալեոգենի և նեոգենի նըաո– վածքների ֆլորան ուսումնասիրել են Ի․ Պալիբինը, Ա․ Թաիսոաջյանը և Մ․ Հա– րությունյանը։ Նստվածքների շերտագրական մաս– նատման, աոանձին շերտախմբերի ու հո– րիզոնների հասակի որոշման և դրանց առաջացման ժամանակի հնաաշխարհա– գրական պայմանների պարզաբանման համար կարևոր նշանակություն ունեն Վ․ Հասրաթյանի, Ա․ Մեսրոպյանի, Մ․ Մաթյանի, Ի․ Պետրոսովի լիթոլոգիա– կան հետազոտությունները։ Տեկտոնիկա։ Կազմվել են տեկտոնա– կան շրջանացման տարբեր սխեմաներ (Վ․ Ռենգարտեն, Լ․ Վարդանյանց, Ա․ Գաբրիելյան, Ա․ Ասլանյան, Ե․ Միլա– նովսկի), առանձնացվել կառուցվածքա– ֆորմացիոն կոմպլեքսներ, ենթակոմպ– լեքսներ, հարկեր, ենթահարկեր, կազմ– վել են ակնարկային, միջին մասշտաբի, հնատեկտոնական, սեյսմատեկտոնական, նորագույն տեկտոնիկայի, սեյսմաշըր– ջանացման քարտեզներ։ ՀՍՍՀ երկրաբանները (Ա․ Գաբրիել– յան, Ա․ Ասլանյան, Հ․ Սարգսյան, Պ․ Սի– մոնյան) մասնակցել են Կովկասի տեկտո– նական քարտեզի, Եվրոպայի միջազգա– յին տեկտոնական քարտեզի (Ա․ Գաբ– րիելյան), ՍՍՀՄ հարավի նավթագազա– բեր մարզերի տեկտոնական քարտեզի (Ա․ Գաբրիելյան, Հ․ Սարգսյան), ՍՍՀՄ նորագույն տեկտոնիկայի քարտեզի (Ա․ Գաբրիելյան) կազմման ու խմբագրա– կան աշխատանքներին։ Կազմվել է ՀՍՍՀ և Տավրոկովկասյան մարզին կից մասերի ւոիեզերա–տեկւոոնիկ քարտեզը (Ա․ Աս– լանյան, Մ․ Սաթյան, Ա․ Կարախանյան)։ Երկրաֆիգիկա։ Սկսած 1945-ից, ՀՍՍՀ տարածքի երկրակեղևի խորքային կա– ռուցվածքի ուսումնասիրության նպատա– կով, լայնորեն ծավալվեցին հետազո– տությունների երկրաֆիգիկ․ մեթոդները։ Կազմվել են հանրապետության ծանրա– չափական և մագնիսաչափական ակնար– կային քարտեզներ, առանձին շրջանների ավելի մանրամասն քարտեզներ (Հ․ Դո– նաբեդով, Շ․ Հովհաննիսյան, Լ․ Գրիգոր– յան, է․ Հաջիմամուդով, Ց․ Հակոբյան, Հ․ Վանցյան և ուր․)։ ՀՍՍՀ երկրբ․ վար– չության և ՀՍՍՀ ԳԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստ–ի երկ– րաֆիզիկոսները կարևոր աշխատանքներ են կատարել մետաղային հանքավայրերի ուսումնասիրության, նոր հանքաբեր տե– ղամասերի հայտնաբերման, նոր մեթոդ– ների մշակման գծով, որոնք կիրառվել են հանրապետության երկրբ․ բարդ պայման– ներում (Ս․ Բադալյան, Ռ․ Միրիջանյան)։ Սեյսմիկ և ծանրաչափական տվյալներով որոշվել է Փոքր Կովկասի տարածքի երկ– րակեղևի հաստությունը՝ 48–54 կմ սահ– մաններում։ Հնամագն․, ծանրաչափական և սեյսմիկ (մասնավորապես «Զեմլյա» և «Չերեպախա» կայանքների) տվյալներով հաստատվել են խորքային խզվածքների նոր զոնաներ, ինչպես նաև բացահայտ– վել է ՀՍՍՀ տարածքի խճանկարաբեկո– րային (մոզաիկ–բլոկային) կառուցվածքը (Ց․ Հակոբյան, Ս․ Նազարեթյան և ուր․)։ Մագմայական երկրաբանություն և հրաբխագիտություն։ ՀՍՍՀ հրային ա– պարների հատուկ ապարագրական հե– տազոտությունները սկսվել են 1926-ին։ 1926–36-ին մեծ աշխատանքներ է կատա– րել ՍՍՀՄ ԳԱ արշավախումբը (Ֆ․ Լևին– սոն–Լեսինգ, Վ․ Կոտլյար, Ա․ Զավարիցկի և ուր․)։ Հետագայում, սկսած 1937–38-ից, հրային ապարների և առանձին ներժայթ– քային զանգվածների ապարագրական հե– տազոտություններով զբաղվել է երկրա– բանների մի ամբողջ խումբ (Գ․ Բաղդա– սարյան, Ցու․ Արապով, Թ․ Թադևոսյան, Հ․ Ադամյան, Մ․ Բալասանյան, Ս․ Աբով– յան, է․ Մալխասյան, Ռ․ Մելքոնյան, Բ․ Մելիքսեթյան, Ռ․ Զրբաշյան, Հ․ Ղա– զարյան և ուր․)։ Մի շարք հրաբխագետներ (Կ․ Շիրին– յան, Կ․ Կարապետյան, Մ․ Կարապետյան, է․ Իոսրազյան և ուր․) ուսումնասիրել են Հայկական հրաբխային բարձրավանդակի նորագույն հրաբխային առաջացումները։ Օգտակար հանածոների երկրաբանու– թյուն և ռեգիոնալ մետաղածնություն։ Մետաղային և ոչ մետաղային հանքավայ– րերի ուսումնասիրությանը, նոր հեռանկա– րային տեղամասերի հայտնաբերմանը և ժամանակի ու տարածության մեջ դրանց տեղաբաշխման օրինաչափությունների բացահայտմանն են նվիրված Հ․ Մաղաք– յանի, Մ․ Մկրտչյանի, Բ․ Վարդապետյա– նի, Վ․ Կոտլյարի, Վ․ Գրուշևոյի, Հ․ Ստե– փանյանի, Պ․ Ծամերյանի, Ա․ Քոչարյանի, է․ Խաչատրյանի, Ա․ Ասլանյանի, է․ Ղուլ– յանի, Կ․ Քարամյանի, Շ․ Ամիրյանի, Գ․ Փիջյանի, Ա․ Կարապետյանի, Լ․ Տեր– Աբրահամյանի և ուրիշների աշխատանք– ները։ Ռեգիոնալ մետաղածնական հետա– զոտությունները (Հ․ Մաղաքյան և այլք) թույլ տվեցին Փոքր Կովկասի տարածքում անջատելու երեք մետաղածնական զոնա– ներ (Ալավերդի–Ղափանի, Սևան–Ամա– սիայի և Փամբակ–Զանգեգուրի), որոնք տարբերվում են երկրբ․ հասակով և հան– քայնացման ծագումնաբանական տիպե– րով։ Այդ հետազոտությունները հնարա– վորություն ընձեռեցին ընդլայնելու շա– հագործվող հանքավայրերի միներալային հումքի պաշարները, ինչպես նաև հայտ– նաբերելու սև և գունավոր մետաղների, ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր և հանքաերևակումներ։ Հիդրոերկրաբանություն և ինժեներա– կան երկրաբանություն։ Հիդրոերկրա– բանների հետազոտությունների շնոր– հիվ (Ա․ Գեմյոխին, Գ․ Օգանեզով, Վ․ Ավետիս յան, Ն․ Դոլուխանովա, Ա․ Անան– յան, Հ․ Գալստյան, Պ․ Ղափլանյան, Փ․ Սարգսյան, Ռ․ Յադոյան և ուր․) հայտնա– բերվել են քաղցրահամ ջրերի բազմաթիվ աղբյուրներ և արտեզյան ջրեր Արարատի, Շիրակի, մնանի, Փամբակի և Որոտանի իջվածքներում, որոնք սնում են հանրապե– տության քաղաքների ու գյուղերի բնակ– չությանը։ Մեծ աշխատանքներ են կատար– վել ՀՍՍՀ հրաբխային բարձրավանդակի ջրային ռեսուրսների կիրառման ուղղու– թյամբ՝ մասնավորապես հիպսոմետրիկ բարձր նիշերում ջրերը բռնելու միջոցով, և հին թաղված գետային հովիտների են– թալավային ջրերի՝ ժողտնտեսության մեջ օգտագործման գծով (Ս․ Բալյան)։ Հայտնաբերված և ուսումնասիրված է ավելի քան 700 հանքային աղբյուր՝ Ջեր– մուկ, Արզնի, Հանքավան, Դիլիջան, Բըջ– նի, Արարատ, Ֆիոլետովո ևն (Ա․ Մարտի– րոսյան, Հ․ Նազարյան, է․ Խա լաթ յան, Հ․ Բոզոյան և ուր․)։ Մեծածավալ ինժենե– րաերկրբ․ աշխատանքներ են կատար– վում, կապված քաղաքաշինության, ճա– նապարհաշինության, տարբեր ջրատեխ․ կառույցների հետ (Ա․ Ասլանյան, Ռ․ Ցա– դոյան, Ա․ Մեսչյան, Պ․ Բոշնաղյան և ուր․)։ Աշխատանքներ են կատարվել լանջերի խորքային սահքի տեսության մշակման և սողանքների դինամիկայի բնագավառում (Գ․ Տեր–Ստեփանյան)։ ՀՍՍՀ տարածքի բազմակողմանի երկ– րաբանա–երկրաֆիզիկ․ հետազոտություն– ների հետևանքով մշակվել է ֆաներոզոյի նստվածքների կոմպլեքսի մանրամասն շերտագրական սխեման, կազմվել են բազ– մամասշտաբ երկրբ․, տեկտոնական, մե– տաղածնական, հիդրոերկրբ․ և այլ մաս– նագիտացված քարտեզներ։ Ստացվել են արժեքավոր երկրաֆիգիկ․ տվյալներ, որոնք լուսաբանում են մարզի խորքային երկրբ․ կառուցվածքը, սահմանվել են օգ– տակար հանածոների հանքավայրերի տե– ղաբաշխման հիմնական օրինաչափու– թյունները, հայտնաբերվել, հետախուզ– վել և արդ․ յուրացման են հանձնվել մե– տաղային ու ոչ մետաղային օգտակար հանածոների տարբեր տեսակներ։ Շնոր– հիվ նշված գիտ․ ու գործնական նվաճում– ների, ՀՍՍՀ ներկայումս համարվում է ՍՍՀՄ կարևորագույն հանքաարդ․ մար– զերից մեկը։ Պարբերական հրատարակությունն է՝ «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, Գիտություններ Երկրի մասին»։ Ա․ Գաբբիեչյան, |ц․ Քոչարյան Ֆիզիկաաշխար հա գրական գիտություններ Հայկ․ լեռնաշխարհի բնության վերա բերյալ տեղեկություններ են պարունա– կում ասորա–բաբելական և հունա–հռոմ․ աղբյուրները։ Հայերը հնագույն աշխար– հագրական ժառանգություն ունեցող ժո– ղովուրդներից են։ Աշխարհագրական զգա– լի տեղեկություններ են պարունակում վաղ միջնադարյան հայկ․ պատմագրական աղ– բյուրները։ Այդ տեսակետից հիշարժան են Մովսես Խորենացու «Հայոց պատմու– թյունը* (V դ․), Անանիա Շիրակացու «Աշ– խարհացոյցը» (VII դ․) և այլ աշխատու– թյուններ, որոնցում արտացոլված են ան– տիկ աշխարհի աշխարհագրական գաղա– փարները։ Հայաստանի տարածքում աշխարհա– գրական հետազոտություններ սկսել են կատարել արևմտաեվրոպական և ռուս ճանապարհորդները XVIII դ․։ Հայկ․ լեռնաշխարհի բնության ուսումնասիրու– թյունները լայն թավւ են ստացել Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Գեոդեզիական հետազոտություն– ների և քարտեզագրության համար ստեղծ– վել է եռանկյունաչափական ցանց։ Կազ– մակերպվել են օդերևութաբանական կա– յաններ։ 1840-ին խ․ Աբովյանը Երևանի գիմնազիայի բակում ստեղծել է Հայաս–