ների մասին (ինչու՝’ սերմերը չեն ծլում ձմոանը և ամոանը, ինչպե՞ս են առաջա– նում հոաը, համը, գույնը են)։ Նա բույսե– րը խմբավորում է ըսա պտուղների օգ– տակարության, թռչուններին՝ ըստ թևե– րի, ձկներին՝ ըսա թեփուկների և«թևերի» կառուցվածքի։ Միջնադարյան հայ կենսբ․ մւոքի վեր– ջին ականավոր ներկայացուցիչն էր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ․)։ Մի շարք աշխատություններում բժշկագիտու– թյան հիմունքները շարադրելիս նա տե– ղեկություններ է հաղորդում անատոմիա– յի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության վերաբերյալ, հիշատակում մասնավորա– պես դեղագործության մեջ կիրառվող մոտ 1000 բույս, կենդանի և հանքատեսակ։ Լինելով կրթված դեղագործ, նա մանրա– մասն նկարագրում է դեղաբույսերը, նը– րակք տարածման շրջանները, տեղեկու– թյուններ բերում նրանց օրգանների մոր– ֆոլոգիայի վերաբերյալ։ Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթները բուսաբու– ժության ասպարեզում շարունակել են Սե– բաստիայի դպրոցի ականավոր ներկա– յացուցիչներ Բունիաթ և Ասար Սեբաստա– ցիները (XVI–XVII դդ․)։ XVII դ․ վերջին և XVIII դ․ առաջին կե– սին Կոստանդնուպոլսում ապրել և գոր– ծել է հայ առաջին կենդանաբան Աբրա– համ Պոլսեցին։ Նրա աշխատությունը գըր– ված է իր ժամանակի եվրոպական գիտու– թյան մակարդակով և հիմնականում բա– նաքաղային բնույթի է, չնայած այստեղ տեղ են գտել նաև իր սեփական դիտում– ները։ Հետագայում հայ կենսբ․ միտքը սկսում է զարգանալ եվրոպական գիտու– թյան ազդեցության տակ։ Բուն Հայաս– տանում և գաղթօջախներում ստեղծվում են բնագիտ․ այնպիսի աշխատություններ, որոնք պարունակում են բուսաբանության, կենդանաբանության վերաբերյալ հատուկ բաժիններ, ինչպես նաև զուտ կենսբ․ նյու– թեր և ընդարձակ ձեռնարկներ հայկ․ դըպ– րոցների համար։ Բուսաբանության և կեն– դանաբանության վերաբերյալ տեղեկու– թյուններ են բերվեչ Մաթևոս և Ղուկաս Վանանդեցիների «Դուռն իմաստութեան» (1699), Ստեփանոս Վարդապետ Աբգար– յան Անկյուրացու «Դիրք որ կոչի սկըգ– բունք բնական գիտութեանց» (1796), Հա– կոբ Վարդապետ Ստեփանյանի «Տեսա– րան աշխարհի բովանդակիչ բնական և բարոյական գիտութեանց» (1810) գրքե– րում։ Հայաստանի դեղաբույսերը հանգա– մանալից ներկայացվել են Ս․ Շահրիման– յանցի ստվարածավալ «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JN» 6267) աշխատության մեջ, որտեղ կիրառված է բույսերի դասակարգումն ըստ Կ․ Լիննեյի։ Հիշատակության արժանի է Սամվել Վարդապետ Սամսարյան Կոս– տանդնուպոլսեցու «Բնական պատմութիւն․ կարգ թռչնոց» (1815) գրքույկը, որն ար– ժեքավոր նյութեր է պարունակում հատ– կապես գիշատիչ թռչունների մասին։ XIX դ–ից հայ գիտնականների հայացք– ները ձևավորվել են եվրոպական և ռու– սական տարբեր կենսբ․ դպրոցների ազ– դեցությամբ։ XIX դ․ կեսերից կենսբ․ աշ– խատանքներով հանդես են եկել Ե․ Սի– րունյանը, Մ․ Երեմյանը, Մարյանը, Դ․ Կոստանդյանը, Ն․ Տաղավարյանը, Մ․ Մալաքյանը, Ս․ Պալասանյանը, Ե․ Պալ– յանը, Ս․ Բալաղյանը և ուրիշներ։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո հայ ժողովրդի համար եվրոպական և ռուս, առաջադեմ գիտության հետ հա– ղորդակցվելու ավելի լայն հնարավորու– թյուններ ստեղծվեցին։ XIX դ․ կենսաբա– նության նվաճումները մասսայականաց– վել և քննարկվել են հայ մամուլի էջերում («Բազմավեպ», «Հյուսիսափայլ», «Մշակ», «Մեղու Հայաստանի», «Բյուրակն», «Դի– տական շարժում» ևն)։ Դարաշրջանի առա– ջավոր գիտության մակարդակով իր գըր– վածքներում բազմիցս կենսբ․ հարցեր է շոշափել Մ․ Նալբանդյանը։ Դարվինիզմի վերաբերյալ հոդվածներով հանդես են եկել հայ մշակույթի գործիչներ Րաֆֆին և Լեոն։ Ղ․ Ալիշանը կազմել է «Հայբուսակ կամ հայկական բուսաբառ» (1896) գիր– քը, որտեղ նկարագրված են ավելի քան 3400 բույս և ծաղկատեսակ։ XIX դ․ վեր– ջերին և XX դ․ սկզբներին Ռուսաստանում և Եվրոպայում արդեն աշխատում էին մի շարք հայ կենսաբաններ։ Նրանցից կեն– սաքիմիկոս Հ․ Հովհաննիսյանը, ֆիզիո– լոգ Տ․ Մուշեղյանը, ագրոքիմիկոս և մանր– էաբան Պ․ Քալանթարյանը, բուսաբան Հ․ Բեդելյանը, բուսաբույծ Մ․ Թումանյա– նը, կենդանաբան Ա․ Տեր–Պողոսյանը Հա– յաստանում սովետական կարգերի հաս– տատումից հետո հիմնադրում են ժամա– նակակից հայկ․ կենսբ․ դպրոցը։ Մ․ Զամինյան, Ս․ Վարդանյան Բուսաբանություն։ Հայերը հնագույն ժամանակներից սկսած զբաղվել են բուսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերով։ Հայաստանի բուս, աշխարհի, նրա բազմազանության և օգտագործման մասին տեղեկություններ են թողել Մովսես Իարենացին, Ղազար Փարպեցին, Դրիգոր Մագիստրոսը, Մխի– թար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ։ Հայաստանի բուսաշխարհի ուսումնասիրությունը կարելի է բաժանել երկու շրջանի՝ մինչհեդափոխ․ և հեւոհեղա– փոխ․։ Հայաստանի բուս, հարստություն– ների ամփոփման առաջին փորձը կատա– րել է Ս․ Շահրիմանյանը, որը «Տնկաբա– նութիւն կամ փղորայ Հայաստանի» (1796–1818, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 9856, N» 6267) աշխատության մեջ նկարագրել է Հայաստանի 800 դեղաբույս և տվյալներ բերել դրանց ծագման, տարածման և օգտագործման մասին։ Հայաստանի ֆլո– րայի և բուսականության գիտ․ ուսումնա– սիրությունն իրականում սկսվել է սովե– տական կարգերի հաստատումից հետո։ Առաջին ֆլորիստական և ֆիզիոլոգիա– կան հետազոտությունները տարվել են Երևանի համալսարանում՝ պրոֆեսորներ Հ․ Բեդելյանի, Ն․ Տրոիցկու գլխավորու– թյամբ։ Սակայն բուսաբանությունը բուռն կերպով սկսում է զարգանալ ՍՍՀՄ ԴԱ հայկ․ մասնաճյուղի (1935), այնուհետև ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հիմ– նադրումից (1943) հետո, որոնց համա– կարգում կազմակերպվել են բուսաբանու– թյան ինստ–ը և բուսաբանական այգին։ Առաջին արժեքավոր աշխատանքները ծա– վալվում են հանրապետության ֆլորայի, բուս, ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբա– նության և բույսերի ֆիզիոլոգիայի ուղղու– թյուններով։ Հիմնադրվել է հերբարիում, որի հավաքածուներն այժմ գերազանցում են 200 հզ–ից։ Մշակվել են բարձրակարգ բույսերի կարգաբանական որոշիչներ։ Սկզբում հրատարակվել է «Երևանի ֆլո– րան» (Ա․ Թախտաջյան, Ա․ Ֆեոդորով, Ե․, 1945), այնուհետև «Հայաստանի ֆլռ* րա» բազմահատորյակի հերթական պրակ– ները (մինչև 1986-ը լույս է ընծայվել 8 հատոր)։ Այդ հատորները կազմված են Ա․ Թախտաջյանի մշակած կարգաբանա– կան սկզբունքով, որտեղ օգտագործված են փոշեհատիկաբանական, կարիոլոգիա– կան և սերիոլոգիական հարուստ տվյալ– ներ։ Բազմահատորյակի պատրաստման ընթացքում հանրապետության տարած– քում հայտնաբերվել են բույսերի 100-ից ավելի նոր և 350 այլ տեսակներ։ Լույս է ընծայվել նաև ցորենի, եգիպտացորենի, աշորայի և գարու որոշիչ (Պ․ Ղանդիլյան), որտեղ նկարագրված են ցորենի 28, եգիպ– տացորենի 23, աշորայի 5 և գարու 5 տե– սակներ՝ իրենց բազմաթիվ տարատեսակ– ներով։ Պատրաստվել և հրատարակման է ներկայացվել Հայաստանի ֆլորայի եզակի և անհետացող տեսակների Կար– միր գիրքը (400-ից ավելի տեսակ)։ ՀՍՍՀ–ում ստեղծվել է սնկաբանությանը նվիրված գիտ․ ուղղություն՝ Դ․ Բաբայան– Տետերևնիկովայի ղեկավարությամբ։ Հրատարակվել են Հայաստանի սնկերի ֆլորայի 5 հատորները (Դ․ Բաբայան– Տետերևնիկովա, Լ․ Հովսեփյան, Ջ․ Մե– լիք–Խաչատրյան), ՀՍՍՀ բուսաբանական այգիների և դենդրոպարկերի սնկերի ֆլո– րան (Ս․ Սիմոնյան)։ ՀՍՍՀ բուսաբանու– թյան հեռանկարային ուղղություններից մեկի՝ փոշեհատիկաբանության (պալի– նոլոգիա) առաջին կենտրոններից մեկն է ՍՍՀՄ–ում։ Այս բնագավառում առաջին աշխատանքները սկսվել են Երևանի հա– մալսարանում (Թ․ Ծատուրյան), այնու– հետև՝ բուսաբանության ինստ–ում (Ե․Ավե– աիս յան, Վ․ Աղաբաբյան)։ Ա․ Թսխոսշ– յանն, ընդհանրացնելով կուտակված փո– շեհատիկաբանական տվյալները, տվել է փոշեհատիկների էվոլյուցիոն և ծածկա– սերմերի փոշու հիմնական տիպերը։ Նշա– նակալից գիտական հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ուղղությամբ։ Մանրազնին ուսումնասիրվել են հանրապետության գլխավոր մարգագետնա–արոտավայրային զանգվածների բուսականությունը (Հ․ Մա– ղաքյան, Շ․ Աղաբաբյան), հաճարի և կաղ– նու անտառները (Դ․ Ցարոշենկո, Լ․ Մա– խատաձե), քսերոֆիտային բուսականու– թյունը, բուս․ հիմնական տիպերը (Ա․ Թախտաջյան), ջրա–ճահճային բուսա– կանությունը (Ա․ Բարսեղյան), ալպիական գորգային բուսականությունը (Ա․ Ֆեոդո– րով, Ս․ Նարինյան) ևն։ Դեոբոտանիկա– կան և էկոլոգիական աշխատանքների հի– ման վրա կազմվել են Հայաստանի բուս, ծածկոցի, կերային հանդակների և ան– տառային բուսականության քարտեզնե– րը։ Հայաստանը հարուստ է նաև երկրա– բանական տարբեր դարաշրջանների բուս, տեսակներով, որոնց ուսումնասիրությու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/395
Այս էջը սրբագրված չէ