նը հնարավորություն է ավել ընդհանուր գծերով վերականգնելու ՀՍՍՀ հնագույն ֆլորայի պատկերը։ Հնէաբուսաբանական առաջին աշխատանքները կատարել են Ի․ Պալիբինը, Ա․ Քրիստաֆովիչը U Ա․ Թախտաջյանը։ Հայտնաբերված էtբույ– սերի 22 նոր բրածո տեսակ։ Բ ու յ ս և ր ի անատոմիայի գծով առաջին աշ– խատանքները կատարել է պրոֆ․ Հ․ Բե– դելյանը, Երեանի համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիո– նում։ Հետագայում այդ բնագավառն իր որակական նոր զարգացումն է ապրել Երևանի բուսաբանության ինստ–ում, որ– տեղ ուսումնասիրվում են հիմնականում բնափայտի էվոլյուցիոն և կարգաբանա– կան անատոմիայի հարցերը (Ա․ Ցացեն– կո–քսմելևսկի, Ս․ Թումանյան, Մ․ Դզիր– յան, Վ․ Փալանջյան)։ Հրատարակվել է «Կովկասի բնափայտը» երկհատորյակը։ Ցույց է տրվել, որ բնափայտի մի շարք ցուցանիշներ ծառերի օնտոգենեզի վաղ փուլերում ենթարկվում են որակական այն– պիսի փոփոխությունների, որոնք կըրկ– նում են նրանց նախնիների հատկանիշ– ները (Վ․ Փալանջյան)։ Երևանի համալսա– րանի բույսերի ֆիզիոլոգիայի և անատո– միայի ամբիոնում ուսումնասիրվել է բնա– փայտի լիգնինացման պրոցեսների դրա– կան ազդեցությունը ցրտադիմացկունու– թյան բարձրացման վրա (Ն․ Մելիքյան)։ Անտառագիտ․ աշխատանքները նպատակ են ունեցել հիմնականում ընդլայնելու ՀՍՍՀ անտառային զանգվածները։ 1929-ին Կիրովականում հիմնադրվել է ան– տառափորձակայան, որտեղ առաջին աշ– խատանքները նվիրվել են հանրապետու– թյան անտառների տիպերին և հատում– ներից հետո նրանց վերականգնմանը, կենսբ․ և անտառատնտ․ բնութագրմանը։ Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել բուսաբանության ինստ–ում, որի առաջնահերթ խնդիրն էր Սևանա լճի ջրերից ազատված հողա– գրունտների անտառապատումը և համա– պատասխան տեսակաշարի ու ագրոտեխ– նիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ․ Իաւր– շուդյան և աշխատակիցներ) երաշխավո– րությամբ Սևանի ավազանում ստեղծվել Են մոտ 7000 հա սոճու տնկարկներ, որոնք այժմ տալիս են սերմնային վերաճ։ Բուս, ռեսուրսների վերաբերյալ առաջին հետա– զոտությունները նվիրվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերին։ Հետագայում ավելի խորը ուսումնասիրվել են առանձին արժեքավոր բուսատեսակներ, ինչպես օրի– նակ, եթերայուղատու բույսերը (Ա․ իյրիմ– լյան), տրագականտային գազերը (Զ․ Աստ– վածատրյան), ուտելի սնկերը (Դ․ Բաբա– յան–Տետերևնիկովա, Ջ․ Մելիք–Իոսչատըր– յան, Թ․ Ծատուրյան), սննդային բույսերը (Ա․ Սեպետչյան), դեղաբույսերը (Ս․ Զո– լոտնիցկայա)։ Բույսերի ֆիզիո– լոգիան և կենսաքիմիան ՀՍՍՀ–ում հիմնադրվել են ավելի ուշ շըր– ջանում։ Հայրենական պատերազմի տա– րիներին պրոֆ․ Մ․ Չայլախյանի գործու– նեությունը Երևանում նշանակալից դեր է կատարել բույսերի ֆիզիոլոգիայի զար– գացման գործում։ Հետազոտությունները կատարվել են Երևանի համալսարանում, գյուղատնտ․ և բուսաբանության, իսկ հե– տագայում նաև խաղողագործության, գի– նեգործության և պտղաբուծության, ինչ– պես նաև երկրագործության ԳՀԻ–ներում։ Առաջին խոշոր տեսական աշխատանքը նվիրված էր միամյա բույսերի ծերացման ֆիզիոլոգիական բնույթի պարզաբանմա– նը։ Նոր պատկերացումների հետագա զարգացման հիման վրա մշակվել է բարձ– րակարգ բույսերի ծերացման ընդհանուր տեսություն (Վ– Ղազարյան)։ Նշված աշխատանքների ընթացքում բա– ցահայտվել է արմատային համակարգի մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ նա վերա– փոխման է ենթարկում տերևների ազոտա– յին փոխանակության միջանկյալ արգասիք– ները, դրանով իսկ կանխում նրանց քայ– քայումը և ամոնիակի առաջացումը տերև– ներում (Վ․ Ղազարյան և աշխատակից– ներ)։ Ֆունկցիոնալ կապ է հաստատված քլորոֆիլակիր ֆելոդերմի և ֆլոեմի միջև։ Ցույց է տրված, որ ցողունի ֆելոդերմի քլորոֆիլը կլանում է ներհյուսվածքային ածխաթթու գազը և ֆոտոսինթեզի ճանա– պարհով արտադրում թթվածին, որն ին– տենսիվացնում է ֆլոեմի շնչառությունը, արագացնում նրա միջով պլաստիկ նյու– թերի տեղաշարժը (Վ․ Ղազարյան, Դ․ Գաբրիելյան)։ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ինստ–ի բույսերի ֆի– զիոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատո– րիայում աշխատանքները հիմնականում վերաբերում են խաղողի և պտղատու բույ– սերի ցրտադիմացկունության ուսումնա– սիրությանը։ Այդ հետազոտությունների շնորհիվ ընտրված են ձևեր, որոնք դիմա– նում են մինչև 28–30°C ցրտերին և հեռա– նկարային են մի շարք միկրոշրջանների համար (Կ․ Պողոսյան)։ Ուսումնասիրվել է նաև խաղողի արմատային համակարգի նյութափոխանակությունը և դրա հիման վրա առաջարկված է ցրտադիմացկունու– թյան որոշման մեթոդ (Ս․ Մարության)։ Լայն աշխատանքներ են ծավալվել գիբե– րելինի օգտագործմամբ խաղողի վազի բերքատվության բարձրացման ուղղու– թյամբ (Մ․ Չայլախյան, Մ․ Սարկիսովա)։ Երկրագործության ինստ–ի բույսերի կենսաքիմիայի լաբորատորիայում ուսում– նասիրություններն ընթացել են բույսերի աճման և նյութափոխանակության վրա որոշ ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցության բնույթի պարզաբանման ուղղությամբ։ Ցույց է տրված, որ ՏՈԻՐ պատրաստուկը (CCC) խթանում է ար– մատների և ճնշում վերերկրյա օրգանների աճը։ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրո– պոնիկայի ինստ–ում զբաղվում են հիմնա– կանում հիդրոպոնային բույսերի բարձր կենսունակության ֆիզիոլոգիական բնույ– թի պարզաբանման հարցերով։ Հաստատ– ված է, որ հիդրոպոնային բույսերի մոտ առավելապես զարգանում են ծծող և նյու–․ թափոխանակությանը մասնակցող ար– մատները․ բարձրանում է նրանց տերև– ների արմատաապահովվածությունը, որը և նպաստում է աճման պրոցեսների խթան– ման ու բերքատվության բարձրացմանը (Վ․ Ղազարյան)։ Հաստատված է, որ այդ բույսերին բնորոշ է պիգմենտների մեծ քանակությունը և ակտիվությունը, որը նույնպես պայմանավորված է ակտիվ ար– մատային համակարգի առկայությամբ (Ն․ Բաժանովա)։ Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում ուսումնասիրվել է գյուղատնտ․ բույսերի ջրային ռեժիմը, ցույց է տրվել, որ առաջին ոռոգման հետաձգումը զար– գացնում է բույսերի քսերոմորֆ կառուց– վածքները, որի հետևանքով բարձրանում է նրանց կենսունակությունը և բերքատ– վությունը (Վ– Բադալյան)։ Պարզվել է, որ հացահատիկների յարովիզացիայի ունա– կությունն ի հայտ է գալիս հետսաղմնա– յին շրջանում, և չհասունացած սերմերը յարովիզացիայի ջերմային գործոնների կարիք չունեն (Ա Աղինյան)։ Բուսաբանական գիտության կիրառա– կան խնդիրներից մեկը օգտակար բույ– սերի ինտրոդուկցիան է։ Այդ նպատակով հանրապետության Հողժողկոմը դեռևս 1927-ին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբանական այգին։ Հե– տագայում, 1935-ին հիմադրվել է նոր այ– գի, ավելի քան 100 հա տարածության վրա, որը և դառնում է հանրապետությունում բույսերի ինտրոդուկցիայի առաջին գի– տական կենտրոնը։ Այնուհետև հիմնա– դրվել են բուսաբանական այգու Կիրո– վականի (1944) և Սևանի (1946) բաժան– մունքները։ Այգու և նրա մասնաճյուղերի գոյության ընթացքում նրանց գիտական կոլեկտիվների ջանքերով ստեղծվել են ինտրոդուկցված բույսերի հարուստ հա– վաքածուներ՝ ծառերի և թփերի 1400 տե– սակ, պարտեզային ձևերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ և սորտ։ Այս բնագա– վառում մեծ աշխատանք են կատարել Դ․ Ցարոշենկոն, Հ․ Մկրտչյանը, Տ․ Չու– բարյանը, Լ․ Մախատաձեն, Ա․ Գրիգոր– յանը, Զ․ Աստվածատրյանը, ժ․ Վարդան– յանը և ուրիշներ։ Գբկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Հայբուսակ կամ հայ– կական բուսականություն, Վնտ․, 1895։ Վ․ Ղազաբյան Կենդանաբանություն։ Կենդանաբա– նական հետազոտությունները Հայաստա– նում սկսվել են Ռուսաստանի հետ միա– վորվելուց գրեթե անմիջապես հետո։ Ա– ռաջին տեղեկությունները Հայաստանի ֆաունայի մասին հանգամանորեն բերվել են ի․ Շոպենի տնտեսաաշխարհագրական ակնարկներում (1852)։ Հետագայում այդ բնագավառի ուսումնասիրություններ կա– տարել են ռուս, և արտասահմանյան մի խումբ գիտնականներ։ ՀՍՍՀ–ում կենդա– նաբանության հարցերով սկսել են զբաղ– վել 1921-ից, Երևանի համալսարանում և բնապատմական թանգարանում (Ա․ Շել– կովնիկով, Ա․ Տեր–Պնղոսյան)։ Նախակենդանաբանություն։ Մարդու պարզագույն մակաբույծների ֆաունան, կենսաբանությունը և նրանց դեմ պայքարի միջոցառումները ուսում– նասիրվել են 1923-ին հիմնադրված Հա– յաստանի Առժողկոմատի տրոպիկական (այժմ4 համաճարակագիտության, վիրու– սաբանության և բժշկ․ պարազիտաբա– նության) ինստ–ում (Ք․ Փիրումով)։ Հայկ․ անասնաբուժական ԳՀԻ–ում հետազոտ– վում են ընտանի և մասամբ վայրի կեն– դանիների պարզագույն մակաբույծները (Մ․ Մամիկոնյան)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/396
Այս էջը սրբագրված չէ