Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/398

Այս էջը սրբագրված չէ

բանության ինստ–ում վերջին տարիներին ուսումնասիրվում են դաշտամկների ներ– պոպուլյացիոն մեխանիզմների կարգա– վորման հարցերը (Կ․ Այրումյան)։ <,․ Ավեարսն, Ն․ Ակրւաէովսկի Ֆիզիոլոգիա մարդու և կենդա– նիների։ Դեռևս հին Հայաստանում բժշկագիտության և այլ բնական գիտու– թյունների շատ ներկայացուցիչներ հետա– քրքրվել են կենդանի օրգանիզմներում ընթացող ֆիզիոլոգ, պրոցեսների հար– ցերով։ Արդեն VII դ․ հայերեն է թարգման– վել նշանավոր հույն հեղինակ Նեմեսիոսի (V դ․) «Մարդու բնության մասին» աշխա– տությունը, որը մինչև XVIII դ․ եվրոպա– կան մի շարք երկրներում շարունակում էր մնալ որպես ֆիզիոլոգիայի հիմնական ձեռնարկներից մեկը։ XIX դ․ վերջերին, XX դ․ սկզբներին Պե– տերբուրգում էին աշխատում նշանավոր հայ ֆիզիոլոգներ Վ․ Վարդանովը և Լ․ Օր– բելին։ 1920-ին Երևանի նորաստեղծ հա– մալսարանում առաջին անգամ ֆիզիոլո– գիա առարկայից դասախոսություններ է սկսում կարդալ Տ․ Մուշեղյանը։ Առաջին փորձարարական ֆիզիոլոգիական լաբո– րատորիան ՀՍՍՀ–ում կազմակերպվել է 1925–26-ին (ղեկավար՝ է․ Հասրաթյան)։ Հետագա տարիներին ՀՍՍՀ տարբեր բուհերում (Երևանի համալսարան, բժշկ․ ինստ․, |ս․ Աբովյանի անվ․ մանկավարժա– կան ինստ․, անասնաբուծական և անաս– նաբուժական ինստ․, ֆիզիկ, կուլտուրա– յի ինստ․, Կիրովականի մանկավարժա– կան ինստ․) կազմակերպվեցին ֆիզիո– լոգիայի ամբիոններ, իսկ ավելի ուշ՝ նաև գիտահետազոտական լաբորատո– րիաներ։ ՀՍՍՀ–ում ֆիզիոլոգիական գի– տության զարգացման համար վճռական նշանակություն ունեցավ 1943-ին նորա– ստեղծ ՀՍՍՀ ԴԱ կազմում ֆիզիոլոգիայի ԴՀԻ–ի ստեղծումը (1959-ից՝ ակադեմիկոս Լ․ Օրբելու անվ․)։ Այդ տարիներին կազ– մակերպչական և ստեղծագործական աշ– խատանքներում մեծ ավանդ ունեցան Լ․ Օրբելին, է․ Հասրաթյանը, Ւ*․ Կոշտո– յանցը, Ս․ Շչերբակովը, Դ․ Մուշեղյանը, Հ․ Ստեփանյանը, որոնց ջանքերով էլ ֆիզիոլոգիական գիտությունը Հայաստա– նում ձևավորվեց որպես ինքնուրույն գի– տական ուղղություն։ Սկզբնական շրջանում հայ ֆիզիոլոգ– ները հիմնականում զբաղված էին Հայաս– տանի հանքային ջրերի ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմների ուսումնա– սիրությամբ, որն առաջնակարգ նշանա– կություն ուներ ժող․ առողջապահության բնագավառում դրանց օգտագործման հա– մար։ Հետագայում ՀՍՍՀ ֆիզիոլոգները լուրջ աշխատանքներ են կատարում փայ– ծաղի և ստամոքսաղիքային համակարգի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև հղի կանանց շուրջպտղային հեղուկի ֆիզիոլոգիական և կենսաքիմ․ որոշ հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Ֆիզիոլո– գիայի ինստ–ում, հատկապես հետպատե– րազմյան տարիներից, աստիճանաբար ձևավորվում է կենտր․ նյարդային համա– կարգի կոմպենսատոր–հարմարվողական հատկությունների ֆիզիոլոգիական մե– խանիզմների ուսումնասիրման մի նոր ուղղություն, որը ղեկավարում էր է․ Հաս– րաթյանը։ Դա հայ ֆիզիոլոգների գիտ․ հիմնարար հարցեր լուծելու առաջին հա– ջող փորձն էր։ Այդ պրոբլեմի հետ կապված լուրջ հետազոտություններ սկսվեցին նաև կենար, նյարդային համակարգի, հատկա– պես ողնուղեղի, վնասված ուղիների վե– րականգնման հնարավորության և խթան– ման հարցերի գծով։ Շուրջ տասնամյա հետազոտությունների արդյունքները բա– ցահայտեցին նշված կոմպենսատոր պրո– ցեսներում գլխուղեղի կեղևի առաջատար նշանակության ֆիզիոլոգիական հիմունք– ները (Տ․ Ուրղանջյան), ինչպես նաև մի շարք ֆերմենտային պատրաստուկների գործնական նշանակություն ունեցող խթա– նիչ ազդեցությունը վերականգնման պրո– ցեսների վրա (Լ․ Մատինյան)։ Երևանի բժշկ․ ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնում տարվող ընդարձակ հետազոտություն– ները ցնցումային նոպաների զարգացման մեխանիզմների մասին հանգեցրին այդ պրոբլեմում միգրացիոն տեսության (Վ․ Դրիգորյան) առաջ քաշմանը, իսկ ուղեղիկի ֆիզիոլոգիայում՝ վերջինիս կա– րևոր դերի բացահայտմանը արյունա– ստեղծման ֆունկցիայում (է․ Անդրեաս– յան)։ Հայ ֆիզիոլոգների մեկ այլ խմբի աշխատանքները նվիրված են շարժողա– կան ապարատի մեխանիզմների ֆիզիո– լոգիային և բարձրագույն նյարդային գոր– ծունեությունում գլխուղեղի ենթակեղևա– յին գոյացությունների նշանակությանը (Լ․ Ղամբարյան)։ Երևանի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնում մանրամասնո– րեն ուսումնասիրվել են ճառագայթային էներգիայի ազդեցության մեխանիզմնե– րում նյարդա–հումորալ համակարգերի մասնակցության հարցերը, ինչպես նաև շոկային վիճակների հետ կապված մի շարք խնդիրներ (Ս․ Հակոբյան)։ Հետա– գայում այստեղ ուսումնասիրվել են վե– գետատիվ նյարդային համակարգի գոր– ծունեության և մթնոլորտային ճնշման փոփոխությունների պայմաններում օր– գանիզմների ֆունկցիոնալ հարմարվո– ղության առանձնահատկությունների հար– ցերը (Հ․ Բակլավաջյան և աշխատակից– ներ)։ ՀՍՍՀ ԴԱ ակադ․ Լ․ Օրբելու անվ․ ֆի– զիոլոգիայի ինստ–ը ՍՍՀՄ ֆիզիոլոգիա– կան գիտ․ առաջատար կենտրոններից է, որն զբաղվում է գլխավորապես Լ․ Օրրե– լու գիտ․ ժառանգությունից բխող հիմնա– րար պրոբլեմներով, ինչպես նաև ուղեղի– կի և ուղեղիկի ցողունի ուսումնասիրու– թյան հարցերով։ Այդ գործում նշանակալի ավանդ ունեն Ա․ Ալեքսանյանը, Ա․ Քա– րամյանը, Վ․ Ֆանարջյանը։ Ինստ–ի նվա– ճումներից է բարձր մսա–ձվատվությամբ հավերի նոր՝ երևանյան ցեղի ստեղծումը և ներդրումը գյուղատնտեսության մեջ (Ս․ Կարապետյան)։ Հետազոտություններ են տարվում վեգետատիվ նյարդային հա– մակարգի վերընթաց և վարընթաց կար– գավորիչ ֆունկցիաների ծայրամասային և կենտր․ մեխանիզմների բացահայտման ուղղությամբ (Հ․ Րակլավաջյան), հարթ մկանների ռիթմածին ֆունկցիայի ֆիզիո– լոգիայի հարցերի վերաբերյալ (Ս․ Բա– կունց)։ Ինստ–ի կարևորագույն ուղղու– թյուններից են ուղեղիկի և նրա հետ կա– ռուցվածքային ու ֆունկցիոնալ կապերի մեջ գտնվող մի շարք ուղեղային գոյացու– թյունների գործունեության նուրբ ֆիզիո– լոգիական մեխանիզմների ուսումնասի– րության հարցերը։ Ներբջջային ակտիվու– թյան գրառման լայն կիրառումը հնարա– վորություն է տվել բացահայտել և վեր– լուծել սինապտիկ պրոցեսների դերը վերո– հիշյալ գոյացությունների ֆունկցիայում (Վ․ Ֆանարջյան)։ Հետազոտություններ են տարվում նաև տեսաթմբի առբերիչ և արտատար գործունեության նեյրոնա– յին մեխանիզմների բացահայտման (Ա․ Հայրապետյան), գլխուղեղի միջկիսա– գնդային փոխհարաբերությունների (Տ․ Ուրղանջյան), նյարդային պրոցեսնե– րի մաթեմատիկական մոդելավորման (Դ․ Մելքոնյան), տեսողական համակար– գի ֆիզիոլոգիայի (P․ Հարությունյան–Կո– զակ), նյարդային բջիջների հյուսվածքա– քիմ․ բնութագրման (Հ․ Չիլինգարյան) հարցերի ուղղությամբ։ Ֆիզիոլոգիական հետազոտություններ են կատարվում նաև հանրապետության գիտ․ այլ կենտրոննե– րում, կապված արյունաստեղծման ֆիզիո– լոգիայի (Ռ․ Հարությունյան), հիշողու– թյան մոլեկուլային մեխանիզմների (Մ․ իյանբաբյան) հետ։ Ուսումնասիրվել է նաև մի շարք միկրոտարրերի ազդեցու– թյունը գյուղատնտ․ կենդանիների ֆիզիո– լոգիական ֆունկցիաների վրա (Մ․ Դրի– գորյան)։ Բժշկ․ ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնում և կենտրոնական գիտահե– տազոտական լաբորատորիայում նոր ուղ– ղություններ են ստեղծվել կապված օրգա– նիզմի մի շարք ֆունկցիաների կարգավոր– ման գործում կալցիումի դերի հետ, ինչ– պես նաև երիկամների գործունեության քրոնոկենսաբանության բնագավառում (բնականոն և ախտաբանական պայման– ներում)։ Վերջին տարիներին ՀՍՍՀ–ում սկսել են զարգանալ նաև ֆիզիոլոգիական գիտության մի քանի այլ ուղղություններ՝ սպորտի ֆիզիոլոգիան, աշխատանքի ֆի– զիոլոգիան ևն։ ՀՍՍՀ–ում ֆիզիոլոգիական գիտության առաջատար ուղղությունը նյարդաֆիզիո– լոգիան է, որտեղ հայ գիտնականների հետազոտությունները համամիութենա– կան և համաշխարհային ճանաչում են գը– տել։ Ներկայումս Երևանը դարձել է ֆի– զիոլոգիական գիտության ճանաչված կենտրոններից մեկը, որտեղ պարբերա– բար հրավիրվում են գիտ․ նստաշրջաններ ու սիմպոզիումներ։ Ա․ Հայրաւցեայան Կենսաքիմիա։ Կենսաքիմիայի առաջին ամբիոնը Հայաստանում հիմնադրվել է 1923-ին, նորաստեղծ համալսարանի բը– ժըշկ․ ֆակուլտետի կազմում (վարիչ՝ Հ․ Հովհաննիսյան)։ Հետագայում Հ․ £ու– նիաթյանի անմիջական ջանքերով հան– րապետությունում մեծ զարգացում և լայն ճանաչում ստացավ կենսաքիմիայի ճյու– ղերից մեկը՝ նյարդաքիմիան, իսկ նրա ղեկավարած ՀՍՍՀ ԴԱ կենսաքիմիայի ինսա–ը (հիմնադրվել է 1961-ին) դարձավ ՍՍՀՄ խոշոր և կարևոր նշանակություն ունեցող կենսաքիմ, կենտրոն։ Այսօր ՀՍՍՀ ԴԱ կենսաքիմիայի ինստ–ում հիմնարար հետազոտություններ են կատարվում ուղեղի ֆունկցիոնալ կեն– սաքիմիայի, հասակային նյարդաքիմիա– յի, ֆերմենտների ակտիվության կարգա–