հանձնվել ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության ինսա–ի խոշոր համալիրը և կենսաքիմ․ պատրաստուկների գործարանը, իսկ Չա– րենցավանում՝ լիզինի արտադրության գործարանը։ 1970-ին կազմակերպվեց գե– նետիկայի ՀԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղը, որը հետագայում վերածվեց ամինաթթու– ների համամիութենական գիտահետա– զոտական տեխնոլոգիական ինստ–ի։ Տեխ․ մանրէաբանության զարգացման շնորհիվ ՀՍՍՀ–ում հնարավոր դարձավ մի շարք խմորող արտադրությունների ստեղծումը և ինտենսիվացումը, բարձր– որակ գինիների (Ն․ Պրոստոսերդով, Բ․ Ավագյան, Ռ․ Աֆրիկյան) և կաթնա– մթերքների (Ա․ Քալանթար, Լ․ Երզինկ– յան, Զ․ Դիլանյան) արտադրության զար– գացումը։ Հանգամանորեն ուսումնասիր– ված է շաքարասնկային ֆլորան, անջատ– ված և ներդրված են արտադրության մեջ նոր, բարձրմթերային շաքարասնկեր (Փ․ Սարուխանյան, Բ․ Ավագյան)։ Նոր կաթնաթթվային բակտերիաների օգտա– գործման հիման վրա կազմակերպվեց բուժիչ–դիետիկ մթերքների արտադրու– թյունը (Լ․ Երզինկյան)։ Հողի մանրէաբա– նության հետազոտությունների շնորհիվ հաստատվեցին տարբեր մանրէների, հատկապես ազոտֆիքսող տեսակների տարածվածության օրինաչափությունները (Պ․ Քալանթարյան, Հ․ Փանոսյան, Ա․ Պետ– րոսյան, Ա․ Նալբանդյան, Ա․ Մինասյան)։ Անջատվեցին և նկարագրվեցին քեմոսին– թեզող բակտերիաների նոր ձևեր (Գ․ Մար– կոսյան)։ Մանրամասնորեն ուսումնասիր– ված են մանրէների անտիբիոտիկ հատ– կությունները և հաստատված է անտա– գոնիստ մանրէների ու անտիբիոտիկների օգտագործման բարձր արդյունավետու– թյունը բուսաբուծության մեջ (Ռ․ Միրզա– բեկյան, է․ Աֆրիկյան)։ Միջատների ախ– տածին բակտերիաների հետազոտություն– ների շնորհիվ առանձնացված են հեռա– նկարային նոր կուլտուրաներ ինսեկտի– ցիդային պատրաստուկների արտադրու– թյան համար (է․ Աֆրիկյան, Լ․ Չիլ–Հա– կոբյան)։ Ուսումնասիրված է մանրադի– տակային սնկերի ֆիտոպաթոգեն ձևերի (Դ․ Տետերևնիկովա–Բաբայան, Լ․ Օսիպ– յան, Ս․ Սիմոնյան, Ս․ Ավագյան) և բակտե– րիաների էկոլոգիան (Ա․ Բաբայան, Ռ․ Ղալաչյան), մշակված են նրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ Աշ– խատանքներ են տարվել Սևանա լճի և այլ ջրամբարների միկրոֆլորայի ու ման– րէաբանական պրոցեսների պարզաբան– ման (Մ․ Ղամբարյան), նրանց արդյունա– վետության բարձրացման և էվտրոֆի– կացիայի կանխման համար մանրէաբա– նական մեթոդների մշակման ուղղությամբ։ Հայաստանում անասնաբուժական ման– րէաբանության և էպիզոոտոլոգիայի զար– գացման սկիզբը դրված է 1927-ին, Երե– վանում հակաժանտախտային կայանի ստեղծմամբ։ Այդ ասպարեզում աշխա– տանքները հետագայում զարգացան մի շարք հիմնարկներում՝ բրուցելոզի ու– սումնասիրման և նրա իմունաբանության (Գ․ Շաքարյան, Գ․ Կադիլով), սիբիրյան խոցի (Ա․ Բոյախչյան), վիրուսային (Վ․ Հայրապետյան) և այլ ինֆեկցիաների հե– տազոտման ուղղությամբ։ Մանրէաբանները գործուն մասնակցու– թյուն են ունեցել հանրապետությունում մանրէաբանական արդյունաբերության4 կիտրոնաթթվի, լիզինի և զանազան բակ– տերային պատրաստուկների արտադրու– թյան կազմակերպմանը։ Վերջին տարի– ներին հաջողությամբ զարգանում են նոր հեռանկարային ուղղություններ, որոնք վերաբերվում են ֆոտոտրոֆ մանրէների, մանրէային ֆերմենտների, մանրէաբանա– կան տրանսֆորմացիայի ուսումնասիր– մանն ոլ կիրառմանը, ինչպես նաև կենսբ․ ինժեներիայի և կենսատեխնոլոգիայի ար– դիական հարցերի մշակմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում կերային և սննդային սպիտակուցի, կենսավառելա– նյութի, ինսեկտիցիդային, հողը պարար– տացնող և այլ պատրաստուկների ման– րէաբանական արտադրության զարգաց– մանը։ ՀՍՍՀ–ում բժշկ․ և անասնաբուժ․ մանրէաբանության զարգացման վերա– բերյալ տվյալները բերված են գիտության համապատասխան հոդվածներում։ է․ Աֆրիկյան Գենետիկա և սեքեկցիա։ Հետազոտու– թյունները սկսվել են 1920-ական թվական– ներին, Երևանի համալսարանում։ 1930- ական թվականներին, Ն․ վավիլովի ղե– կավարությամբ կատարված գիտարշավ– ների ընթացքում բացահայտվել է ՀՍՍՀ հացահատիկային կուլտուրաների կազմը, հայտնաբերվել նրանց վայրի ազգակից– ների աճելավայրերը (Մ․ Թումանյան, Ա․ Արարատյան, Վ․ Գուլքանյան)։ Առա– ջին գենետիկական կենտրոնը ՀԱՍՀ–ում կազմակերպվել է 1935-ին, ՍՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի կենսաբանության ինստ–ի համակարգում։ 1943-ին, ՀՍՍՀ ԳԱ ստեղծման ժամանակ, կազմակերպվեց գենետիկայի ինստ–ը, որը 1956-ին ընդ– գրկվեց երկրագործության ինստ–ի կազ– մում։ Այդ տարիներին պարզաբանվեցին բույսերի ձևագոյացման պրոցեսների որոշ օրինաչափություններ (Մ․ Թուման– յան), բացահայտվեց խաչաձև փոշոտվող բույսերի էվոլյուցիոն կայունությունը (Գ․ Բաբաջանյան)։ Մշակվել են խաղողի արդյունա– վետ և ցրտադիմացկուն սորտերի ստաց– ման մեթոդներ (Ա․ Պողոսյան, Ս․ Խաչա– տրյան, Մ․ Մելքոնյան), ցորենի առա– ջին հիբրիդային սերնդի գենետիկական բարդացման մեթոդը նոր հայրական ձևե– րով ազատ փոշոտման միջոցով (Վ․ Գուլ– քանյան, Ս․ Հովհաննիսյան), ծնողական ձևերի ընտրության վրա հիմնված բարդ միջսորտային հիբրիդացման մեթոդը (Ա․ Անանյան), ծխախոտի սելեկցիայի գենետիկական հիմունքները (Ս․ Բարսեղ– յան, Պ․ Ներսիսյան, Ռ․ էդոյան)։ Կարևոր տվյալներ են ստացվել նաև ցորենի հիբրիդային մահացության, բույսերի ինք– նահամատեղելիության ու կոմբինացիոն ընդունակության գենետիկական մեխա– նիզմների (Գ․ Բաբաջանյան, Գ․ Սահակ– յան, Ա․ Աղաջանյան) և բջջասաղմնաբա– նության ուսումնասիրության ուղղություն– ներով (Ա․ Արարատյան, Գ․ Բենեցկայա, Հ․ Բատիկյան)։ Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում աշխատանքներ են տարվում կուլտուրական բույսերի վայրի ազգակից– ների գենոֆոնդի ուսումնասիրման և օգ– տագործման ուղղությամբ (Պ․ Ղանդիլ– յան)։ ՀՍՍՀ բուսաբանության ինստ–ում կատարվում են վայրի ֆլորայի պոլիմորֆ պոպուլյացիաների կարիոլոգիական ուսումնասիրություններ (է․ Նազարովա)։ Փորձարարական մուտագենեզի և ռա– դիոզգայնության բջջագենետիկական մե– խանիզմների ուսումնասիրությունները սկսվել են 1960-ական թվականներին ՀԱԱՀ ԳԱ բույսերի մուտագենեզի լաբո– րատորիայում (Վ․ Գուլքանյան, Վ․ Ավագ– յան, Ռ․ Բաբայան), Երևանի համալսա– րանում (Ն․ Բեգլարյան), երկրագործու– թյան ինստ–ում (Ծ․ Ավագյան, Ս․ Սեմերջ– յան), այնուհետև՝ ֆիզիկայի ինստ–ում (Ռ․ Աթայան), ՀՍՍՀ ԳԱ փորձառական կենսաբանության ինստ–ում և միկրոօր– գանիզմների գենետիկայի և սելեկցիայի ՀԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղում (Մ․ Հով– հաննիսյան)։ Որոշակի հաջողությունների են հասել ռադիոզգայնության մեխանիզմ– ների, ճառագայթային մուտագենեզում գենոտիպի յուրահատկությունների, ֆի– զիոլոգիական ակտիվ նյութերի ռադիո– պաշտպանիչ և մուտագեն հատկություն– ների, մուտագենեզի մոլեկուլային մեխա– նիզմների պարզաբանման բնագավառում։ ՀՍՍՀ ԳԱ փորձառական կենսաբանու– թյան ինստ–ում պլազմիդների արտաքրո– մոսոմային զեների հետ կատարվող աշ– խատանքները վերաբերում են ժառանգա– կանության մոլեկուլային հիմքերի (Ռ․ Զա– քարյան), ԴՆԹ–ի կենսասինթեզի կինետի– կայի քանակական կողմերի և բջիջների տարբերակման պրոցեսում նրա ունեցած դերի հարցերին (Ցու․ Մաղաքյան)։ Ամի– նաթթուների գիտահետազոտական տեխ– նոլոգիական ինստ–ում տարվում են ամի– նաթթուների կենսատեխնոլոգիայի կոմպ– լեքս ուսումնասիրություններ, որոնց հի– ման վրա ստեղծվել են անփոխարինելի ամինաթթուներ սինթեզող միկրոօրգա– նիզմների շտամներ (Մ․ Հովհաննիսյան)։ Բնության պահպանության ՀԳՀԻ–ի Հա– յաստանի բնության պահպանության բաժ– նում աշխատանքներ են տարվում բնական էկոհամակարգերի, ագրոհամակեցու– թյունների արդ․ և գյուղատնտ․ արտա– դրության աղտոտման հետևանքների գե– նետիկական մոնիտորինգի ուղղությամբ (Վ․ Ավագյան)։ Երևանի համալսարանի գենետիկայի ամբիոնում զբաղվում են սպոնտան և ինդուկցված մուտացիոն պրո– ցեսում անթրոպոգեն գործոնների ակտի– վության գնահատման հարցերով (Ռ․ Հա– րությունյան)։ 30-ական թվականներին Երևանի հա– մալսարանում, իսկ այնուհետև բույսերի և կենդանիների գենետիկայի բաժան– մունքում սկսված կենդանիների գենետի– կայի և սելեկցիայի բնագավառի աշխա– տանքները շարունակվեցին Երևանի անասնաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ում (Ա․ Թամամշյան, Ա․ Ռուխկյան, Մ․ Առա– քելյան), անասնաբուծ․ և անասնաբուժ․ ԳՀԻ–ում (Վ․ Ոսկանյան, Ա․ Կարապետ– յան, Ս․ Սարգսյան), այնուհետև ՀՍՍՀ ԳԱ Հ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի, ինչ– պես նաև կենդանաբանության ինստ–նե– րում։ Ցուրօրինակ տվյալներ են ստացվել թ թ և ն ու շերամի զեների բազմակի ազ– դեցության ուսումնասիրության բնագա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/400
Այս էջը սրբագրված չէ