աակուցային տրանսֆորմացիայի վերա– բերյալ նոր պատկերացում՝ կապված կըծ– կողական ապարատի սպիտակուցային մակրոմոլեկուլների գենետիկական պո– պուլյացիաների փոփոխման հետ (Ս․ Հով– հաննիսյան), բնութագրվել են մկանաթե– լերի հիմնական սպիտակուցների պոլի– պեպտիդային կազմը, նրանց մոլեկուլա– յին կառուցվածքը և պոպուլյացիաները սրտի տարբեր գերբեռնվածությունների և արատների ժամանակ։ Կենսաբանական թաղանթների կենսաֆիզիկայի բնագա– վառում զարգացվել է նոր տեսություն, որի համաձայն գոյություն ունի որոշակի փոխհարաբերություն թաղանթով բջջից դուրս եկող նյութերի ակտիվ հոսքի և թափանցելիության պասսիվ ուղիներով դեպի £ջիջ տեղի ունեցող հոսքի միջև (Ս․ Մարտիրոսով), ստացվել է նատրիու– մային պոմպի էլեկտրածին աշխատանքի դեպքում թաղանթային պոտենցիալի հա– վասարում, որը կապ է հաստատում այդ պոտենցիալի և իոնների տեղաշարժն իրա– կանացնող բջջի էներգետիկ ծախսի միջև։ Առաջ է քաշվել վարկած, ըստ որի գրամ– բացասական բակտերիաների իոնային պոմպը պարունակում է բջջապատի և թաղանթի միջև գտնվող և փականի դեր կատարող հատուկ սպիտակուց։ Առա– ջարկվել է միջավայրի օսմոտիկ ճնշման, թաղանթի փոխադրող համակարգերի և բջջի նյութափոխանակության միջև կապ հաստատող սխեմա։ Ցույց է տրվել (Ս․ Հայրապետյան), որ խխունջի հսկա նեյրոնի թաղանթային պոտենցիալը կազմված է տարբեր բնույթ ունեցող երկու բաղադրիչներից։ Տեսականորեն լուծվել է ֆոսֆոլիպիդային երկմոլեկուլային մո– դելային կենսաթաղանթի կառուցվածքի վրա հիդրոֆիլ մակերևույթների իոնաց– ման աստիճանի ազդեցության խնդիրը (Ա․ Շահինյան)։ ճառագայթային կենսա– ֆիզիկայի բնագավառում ապացուցվել է թթվածնային անկանոն ազդեցության փաստը, որով բացահայտվել է ճառագայ– թային ախտահարման ընթացքում օքսի– դացման շղթայական ռեակցիաների գո– յությունը (Ծ․ Ավագյան)։ Ցույց է տրվել բուս, բջիջների ճառագայթահարման ժա– մանակ պարամագնիսական կենտրոնների առաջացման գործում գենետիկական ապարատի դերը, և ապացուցվել է, որ լիպիդների օքսիդացումն այդ դեպքում տեղի է ունենում ինքնավար կերպով։ Գ․ Փանոսրսն Մոլեկուլային կենսաբանություն։ Այս բնագավառի զիտ․ աշխատանքները Հայ– կական ՍՍՀ–ում սկսել են 1960-ական թվականներից, տարբեր կենսաֆիզիկ․ լաբորատորիաներում (սրտաբանության ինստ․, Երևանի համալսարան, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոն ևն)։ 1965-ին ՀՍՍՀ ԴԱ համակարգում ստեղծվել է փորձա– ռական կենսաբանության ինստ–ը, որի խնդիրն էր մոլեկուլային կենսաբանու– թյան բնագավառի հետազոտությունների զարգացումը և կոորդինացումը ՀՍՍՀ–ում։ Հետագայում գիտական մի շարք կենտ– րոններում ևս (ՀՍՍՀ ԴԱ կենսաքիմիայի ինստ․, ամինաթթուների ԴՀՏԻ ևն) սկսե– ցին ուսումնասիրություններ կատարել մո– լեկուլային կենսաբանության տարբեր բնագավառներում։ Դրանք պայմանակա– նորեն կարելի է բաժանել հետևյալ ուղ– ղությունների՝ մոլեկուլային կենսաֆիզի– կա, մոլեկուլային ֆերմենտաբանություն, մոլեկուլային գենետիկա, մոլեկուլային ախտաբանություն և զարգացման կենսա– բանություն։ Նշանակալի արդյունքներ են գրանցվել սինթետիկ և կենսբ․ պոլիմեր– ների մակրոմոլեկուլների կառուցվածքի սկզբունքների, քրոմատինի տարբեր բա– ղադրիչների կառուցվածքի և ֆունկցիա– ների, հորմոնների ազդեցության մեխա– նիզմի, կենսբ․ մակրոմոլեկուլների տակ– տոիդներում կողմնորոշման կարգի, մե– տաղ պարունակող սպիտակուցների ֆի– զիկաքիմիայի, մկանային կծկման մոլե– կուլային կենսաբանության և ախտաբա– նության, ֆերմենտների գենետիկական և քիմ․ մոդիֆիկացման, պլազմիդային ԴՆԹ–ների ֆիզ–քիմ․ հատկությունների և գենային ինժեներիայում նրանց օգտա– գործման ուսումնասիրությունների բնա– գավառներում։ Հաստատվել X կրեատին– կինազի գերմաքուր պատրաստուկների աֆինային մոդիֆիկացման սկզբունքա– յին հնարավորությունը սուբստրատի սին– թետիկ 7-ածանցյալների միջոցով (ժ․ Հա– կոբյան), անջատվել և բնութագրվել են առանձնահատուկ հատկանիշներով Տւ– անման 1 նուկլեազ և 2 էնդոնուկլեազ։ Մանրամասն ուսումնասիրվել է ռիբոսո– մային և ՌՆԹ–պոլիմերազային մուտանտ– ների մի մեծ խումբ, նպատակ ունենալով դրանց մեջ ընտրել այնպիսի մուտացիա– ներ, որոնք պիտանի են ռիբոսոմների և ՌՆԹ–պոլիմերազի դերը մուտացիոն պրո– ցեսում ուսումնասիրելու համար (Մ․ Հով– հաննիսյան)։ Հաստատվել է, որ բջիջնե– րի տարբեր պոպուլյացիաների զարգաց– ման պրոցեսում տեղի է ունենում ԴՆԹ–ի լրացուցիչ սինթեզ, որը հանգեցնում է նրա քանակի ավելացմանը բջիջների կորիզ– ներում (Ցու․ Մաղաքյան)։ Մշակվել է կոնցեպցիա, որի համաձայն ԴՆԹ–ի գեր– կրկնապատկումը (հիպերռեպլիկացիան) բջիջների տարբերակման և մասնագիտաց– ման կարևորագույն պայմաններից է։ Հոր– մոնների ազդեցության մեխանիզմի ուսումնասիրությունները (Դ․ Փանոսյան) բացահայտել են խոլինէսթերազի հիդրո– կորտիզոնային և էստրադիոլային ին– դուկցիայի երևույթը կենդանիների հյուս– վածքներում։ Պարզվել է, որ գլխուղեղի և լյարդի բջիջների քրոմատինի ոչ հիստո– նային սպիտակուցների կազմում կան կո– րիզաթաղանթային բաղադրամասեր պա– րունակող ֆրակցիաներ, որոնց ինտեն– սիվությունը նշանակալիորեն բարձրա– նում է հորմոնի ազդեցության ժամանակ։ Բացահայտվել է ուղեղում ՌՆԹ–ների տար– բեր դասերի քանակական բնութագիրը և նրանց կենսասինթեզի ու քայքայման հիմնական ֆերմենտների ակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի տարբեր վիճակներում (Դ․ Խաչատրյան), նկատվել է ՌՆԹ–ի պարունակության օրի– նաչափ ավելացում այդ համակարգի դըրդ– ման և արգելակման ժամանակ։ Պարզվել են մկանային սպիտակուցների պոլիպեպ– տիդների պոպուլյացիաների կենսասին– թեզի օրինաչափությունները սրտամկանի հիվանդությունների, տարբեր գերբեռն– վածությունների, այդ թվում նաև տիեզե– րական թռիչքների պայմաններում (Ս․ Հովհաննիսյան)։ Գ․ Փանոսյան Բժշկական գիտություններ Ուրարտ․ և ավելի վաղ շրջանի հնագի– տական պեղումների արդյունքները (բժշկ․ գործիքներ ևն) վկայում են հին Հա– յաստանում բժշկ․ արվեստի բարձր մա– կարդակի մասին։ Հայաստանում մասնա– վոր հիվանդանոցներ եղել են դեռևս III դ․։ 260-ին հայ նախարար Սուրեն Սալահու– նու կինը՝ Աղվիդը, Առբենուտ կոչվող բու– ժիչ հանքային աղբյուրների մոտ, իր մի– ջոցներով, բորոտանոց է կառուցել (Եվ– րոպայում առաջին բորոտանոցները բաց– վել են դրանից երեք հարյուր տարի հետո միայն)։ Առաջին հիվանդանոցները Հայաստա– նում բացվեցին վանքերին կից։ Ըստ V դ․ պատմիչ Փավստոս Բուզանդի, կաթողի– կոս Ներսես Մեծը Հայոց աշխարհի բո– լոր կողմերում հիվանդանոցներ է բացել բորոտների, հաշմանդամների և ցավա– գարների համար։ Հայ ժող․ բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմու– թյուն ունի, ստեղծել է դեղամիջոցների մի հարուստ գանձարան։ Հայկ․ լեռնաշխար– հի դեղաբույսերն արտահանվում էին Արև– ելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ են գտել հնագույն դեղագիտարան– ներում։ Հայաստանը, ինչպես նաև Մարաստա– նը, հնում եղել են մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, այդ թվում նաև հայտ– նի ուպանի (Laserpitium), հայրենիքը։ Ուպանը աչքի է ընկել բուժիչ հատկու– թյուններով և օգտագործվել է ժող․ բժշկու– թյան մեջ։ Հին հայկ․ բժշկության վերա– բերյալ ուշագրավ տեղեկություններ են հաղորդել հայ պատմիչները, ըստ Մով– սես Խորենացու, հայոց Վաղարշակ թա– գավորը (II դ․ մ․ թ․ ա․) Տայքի ճահճոտ վայրերում այգիներ և բուրաստաններ է հիմնել, ուր աճեցվում և բազմացվում էին, ինչպես վկայում է նաև V դ․ պատմիչ Ղա– զար Փարպեցին, վայրի դեղաբույսեր։ Ըստ IX դ․ պատմիչ Թովմա Արծրունու, Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամ– քով աճեցվում էին հատուկ պարտեզնե– րում, որ հիմնվել էին դեռևս Արտաշես Բ թագավորի (I դ․ մ․ թ․ ա․) նախաձեռնու– թյամբ։ Մեծ կիրառություն ունեին նաև հանքային դեղամիջոցները՝ հայկավը, հայկ․ քարը, բորակը, ինչպես նաև սըն– դիկի, երկաթի, ցինկի, կապարի միացու– թյունները, որդան կարմիրը, որոնք Հա– յաստանից արտահանվում էին հարևան երկրներ։ Հայ բժշկության մեջ օգտագործվել են նաև կենդան, ծագում ունեցող դեղամի– ջոցներ՝ պատրաստված կենդանիների սե– ռական գեղձերից, ուղեղից, լյարդից, Փայծաղից ևն։ Հայ դասական բժշկությունն իր զար– գացման սկզբին կրել է հունա–հռոմեա– կան և հելլենական մշակույթի բարերար ազդեցությունը։ Հին աշխարհի դասա– կանների՝ Պլատոնի, Արիստոտելի, Հի– պոկրատի, Դալենի, Ասկլեպիադեսի և այլոց երկերը, որոնք հայերեն թարգման–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/402
Այս էջը սրբագրված չէ