կապես մեծ ներդրում ունեն Լեոն Բ թագա– վորը (1198–1219-ին), նրա դուստրը՝ Զապել թագուհին, և Լեոն Դ թագավորը (1269–1289-ին)։ Ստեղծվել են բժշկանոց– ներ, որոնք գլխավորում էին Կիլիկյան Հայաստանի խոշորագույն բժիշկները։ XIII դ․ Գրիգորիսի «Քննութիւն բնու– թեան մարդոյ Եւ նորին ցաւոց» երկը (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարան, ձեռագիր N» 415) վկայում է Կի– լիկյան Հայաստանում ախտաբանության և մահճաբուժության զարգացման մակար– դակի մասին։ Գիրքը գրված է միջին հայե– րենով, ուր շարունակվում են Մխիթար Հե– րացու ավանդույթները։ Գրիգորիսը հետա– զոտել է այն ժամանակ հայտնի բոլոր հի– վանդությունների պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության հետ կապված հարցերը, նկարագրել հատկա– պես տենդերը և ներքին օրգանների հի– վանդությունները։ Գրքում տեղ գտած կլի– նիկական մանրակրկիտ նկարագրություն– ները վկայում են, որ Կիլիկյան Հայաս– տանում հիվանդանոցային գործը զարգա– ցում է ապրել։ Ջերմերի պատճառագիտության հար– ցում ևս նա եղել է Հերացու հետևորդը՝ «բորբոսային» տեսությունը կիրառել է ոչ միայն «բորբոսային», այլև «հալևմաշ» ջերմերի նկատմամբ, այն տարածել նաև թոքերի, սրտի, լյարդի, ստամոքսի մի շարք հիվանդությունների վրա։ Գրիգո– րիսն ուսումնասիրել է նաև տենդային հի– վանդությունների հպավարակայնության հարցը, մանավանդ թոքախտի և բորոտու– թյան վարակիչ լինելը։ Նա, զարգացնելով Հերացու մեկ այլ դրույթը՝ հիվանդ օր– գանների անատոմիական կառուցվածքի ուսումնասիրության անհրաժեշտությունը, եղել է ախտաբանական անատոմիայի նախակարապետը միջնադարյան հայ բժշկության մեջ։ «Քննութիւն բնութեան մարղոյ եւ նորին ցաւոց» գրքում ներքին օրգանների հիվանդությունների նկարա– գրությունները վկայում են, որ Գրիգորիսը որոշ դեպքերում օգտվել է դիահերձում– ների տվյալներից, օրինակ, թոքախտի պատկերը նկարագրելիս նա հիշատակում է թոքերում առաջացած «խուլերի», «խո– ցերի» և «քարերի» մասին (ներկայումս հայտնի տուբերկուլոզային թմբիկները, ինֆիլտրատները, կավերնաները և կրա– կալման օջախները)։ Հետաքրքրական են թոքաբորբի, թարախակույտի (աբսցես), թոքերի էխինոկոկի վերաբերյալ Գրիգո– րիսի ախտաբանա–անատոմ․ տվյալները։ Տաթևի բարձրագույն դպրոցի հետ է կապված միջնադարյան Հայաստանի խո– շորագույն մտածողներ Հովհաննես Որոտնեցու (1315–1386) և Գրիգոր Տա– թևացու (1346–1409) գործունեությու– նը, որոնց երկերում արծարծվում են նաև բժշկագիտության հարցերը։ Գրիգոր Տա– թևացու «Գիրք Հարցմանց» ծավա ուն աշխատության (1389, հրտ․ 1729) մեջ մարդակազմությանը, կենսաբանությա– նը, հոգեբանությանը և սաղմնաբանու– թյանը վերաբերող հարցերը շարադրված են Պլատոնի, Արիստոտելի, Գրիգոր Նյու– uuigm և Նեմեսիոս Եմեսացու ոգով։ Կիլիկյան հայկական թագավորության կործանումը XIV դ․ երկրորդ կեսին, ինչ– պես նաև XV–XVI դդ․ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև, հայ մշակույթի զարգացման կասեց– ման պատճառ եղան։ Այդ ժամանակնե– րում Հայաստանում միայն մի քանի մշա– կութային կենտրոններում էին պահպան– վում հայ դասական բժշկության ավան– դույթները, որոնք շարադրված են XV դ․ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծա– գործություններում։ Նա եղավ նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զար– գացնողը, որով, ըստ իր խոսքերի, «զբաղ– վել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխի– թարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը, և նրանց տոհմը, բժիշկ ճոշլինը, բժիշկ Սարգիսը, Դեղին բժիշկ Սիմավոնը, բժիշկ Վահրամը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգոր– ծության ու օգտակարության մասին»։ Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բը– ժըշկութեան» աշխատությունում քննու– թյան են առնված սաղմնաբանության, մարդակազմության, դեղագիտության, ախտաբանության և հիգիենայի հարցերը։ Մեծ բժշկապետը խոր հետաքրքրություն է ցուցաբերել նաև դեղագիտության բնա– գավառում։ «Ախրապատին» (1459) աշ– խատությունում նա փորձել է կազմել, այս– պես կոչված «պարզ» և «բարդ» դեղամի– ջոցների բառարաններ։ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» աշ– խատությունը (1469, հրտ․ 1940) գրված է իր ժամանակի լավագույն բժշկ․ երկերի մակարդակով և ընդհանրացնում է միջնա– դարյան հայ բժիշկների աշխատանքները բժշկության տեսական և գործնական հար– ցերի վերաբերյալ։ Առավել հետաքրքրա– կան է նրա երկի մահճաբուժության բա– ժինը, ուր սիստեմավորված կերպով տըր– ված են ներքին օրգանների՝ 200-ից ավե– լի հիվանդությունների, ինչպես նաև ջեր– մերի և չարորակ ուռուցքների, թունավո– րումների, մաշկային և այլ հիվանդություն– ների նկարագրությունները, դեղաբուժ– ման և սննդաբուժման մեթոդները։ Նա զբաղվել է նաև հայ մատենագրության, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփանե– րի ստեղծագործությունների ուսումնասի– րությամբ։ Դեղագիտության վերաբերյալ Ամիրդով– լաթի ամենանշանակալից աշխատություն– ներն են երկրորդ «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրտ․ 1926)։ Վերջինս միջնադարյան հայկ․ դեղագիտության հանրագիտարան է, ուր դեղանունները տրված են հինգ լե– զուներով՝ հայերեն, հունարեն, լատինե– րեն, արաբերեն, պարսկերեն, և պարու– նակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի ան– վանումներ, նրանց հոմանիշները։ Պարզ– վում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ այսօրվա տվյալներով որոշակի դեր ունի ^արակիչ–^երգիակտն գործոնը, Ամիր– nn^jTv;,- Աււսրփացհն օգտագործել է ЪщМт1 բուս, աշխարհին բույսեր՝ կոյ ^ կլւ, կղմուխը, երիցուկը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, utf վ № տատաշը, քարասերմիկը։ Նշված բւ$ ․Щ հարուստ են եթերային յուղերով, % եվ միններով, բուս, հորմոններով և այլ {Sip տիվ նյութերով, որոնցով էլ պայմանավոր– ված է նրանց բուժիչ հատկությունները։ Բժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արևադարձի, սո– րընջակի և որոշ այլ բույսերի հակաուռուց– քային հատկությունները։ Ամիրդովլաթը մեծ նշանակություն էր տալիս նաև հակա– թունային (նարդոս, վաղենակ, երկաթա– խոտ ևն) և տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) հատկություններով օժտված բույ– սերին։ Դրանք նա միաժամանակ օգտա– գործել է որպես վաղաժամ ծերությունը կանխող և առողջությունն ու երիտասար– դությունը պահպանելուն նպաստող հա– կակարծրախտային միջոցներ։ Նույն նպա– տակով նա կիրառել է որոշ բուս․, կեն– դան․ և անօրգ․ ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակ– նամոմ ևն)։ Մարմնի տոնուսը բարձրաց– նելու, վերքերն ապաքինելու և ուռուցքնե– րը բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիա– ցին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիան։ Նա ստեղծեց հայ բուսաբույժ– բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար և որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկ․ դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (XVI– XVII դդ․) երկերում։ Սեբաստիո դպրոցի բժիշկների գործունեությամբ ավարտվում է հայ միջնադարյան բժշկության զար– գացման վերջին շրջանը։ XVIII դ․ երկրորդ կեսից սկսած հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում կրթություն ստացած հայ բը– ժիշկներ (Պ․ Քալանթարյան, Ս․ Շահրի– մանյան, Հ․ Օղուլլուխյան, Մ․ Ռեստեն), որոնք հաճախ եվրոպական գիտության տվյալները համադրում էին հայ բժշկու– թյան հարուստ Փորձի հետ։ Առանձնա– հատուկ հետաքրքրություն է ներկայաց– նում Պետրոս Քալանթարյանի «Բժշկա– րան համառոտ» աշխատությունը (տպա– գրվել է 1793-ին, Դոնի Նախիջևանում)։ Դիրքը նվիրված է վարակիչ, ալերգիական, մաշկային, հոգեկան, նյարդային և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին, ընդ որում եվրոպական բժիշկ– ների մեջ գործածվող դեղամիջոցներից բացի, Քալանթարյանն առաջարկում է նաև մի շարք բուժիչ միջոցներ, որոնք լայն կիրառություն են ունեցել հայ միջ– նադարյան բժշկության մեջ։ Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթ– ների ազդեցությունն զգացվում է նաև ան– վանի բժիշկ և բուսաբան Ստեփանոս Շահրիմանյանի (1766–1840) գործերում։ «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաս– տանի» (1818) աշխատությունում (Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռագիր № N 6207, 9856 ևն) նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը, ընդ որում հեղինակն օգտագործել է հայ միջնադար– յան թուսաբուժության տվյալները։ Ստե– յՀճո դ Շահրիմանյանը գրել է նաև «Ան– ՚ եկյ յ Ժանտախտի» (1796, հրտ․ 1812) 4 Հւկ տւթյունը։ Նրա առաջարկած դե– ցների շարքում նշված է նաև հայ– Ստ․ Շահրիմանյանի ստեղծագոր– ծս ները վկայում են, որ նա ծանոթ Րւ ւպական նորագույն բժշկության յյերին։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/404
Այս էջը սրբագրված չէ