Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/407

Այս էջը սրբագրված չէ

բույծի փոխհարաբերությունների ուսում– նասիրման բնագավառում։ Համաճարակագիտական ուսումնասի– րությունները ցույց են տվել, որ ՀՍՍՀ–ում տարածված են 20 տեսակի ճիճվային հի– վանդություններ (Ե․ Քալանթարյան), հատկապես ասկարիդոզը։ ճիճվային հիվանդությունների լաբորա– տոր ախտորոշման բնագավառում Ե․ Քա– լանթարյանի աշխատանքները համաշ– խարհային ճանաչում են ստացել, նա աշ– խարհում առաջինն է հայտնաբերել Tri- chostrongylus axei (1924) և Trichostrongy- lus Skrjabini Kalantarian (1932) մակա– բույծները։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ճիճվային հիվանդություննե– րի (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունա– ախտորոշման բնագավառում (Մ․ Զամ– բազյան, Վ․ Դավիդյան)։ Համաճարակագիտության, վիրուսաբա– նության և բժշկ․ պարազիտաբանության ինստ–ում, Ա․ Ալեքսանյանի ղեկավարու– թյամբ, ուսումնասիրվել են դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջա– խայնություն ունեցող մի շարք հիվանդու– թյունների համաճարակագիտության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Ա․ Ալեքսանյանը առաջարկել է դիֆթերիայի դեմ կան– խարգելիչ պատվաստումների ինտենսիվ մեթոդ, նպաստել հանրապետությունում այս հիվանդության վերացմանը, ինչպես նաե վարակակրության նվազմանը։ Աշխատանքներ են ծավալվել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա) դեմ պայքարի և կանխարգելման ուղղու– թյամբ, որոնց շնորհիվ այդ հիվանդու– թյունները հանրապետությունում չեն ար– ձանագրվում ավելի քան 60 տարի։ Ուսումնասիրվել են տուլարեմիայի էպի– զոոտո–էպիդեմիոլոգիական յուրահատ– կությունները, տիպավորվել են ՀՍՍՀ–ում նրա բնական օջախները, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ձեռնար– կել պայքարի և կանխարգելման առավել աբդ/ուեավեա միջոցառումներ (Վ․ Զիլ– ֆյան)։ Կարևոր աշխատանքներ են կա– տարվել հատկապես աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղ– ղությամբ (Վ․ Միքայելյան, Վ․ Ալեքսան– ’ան)։ Հաստատվել է, որ հանրապետու– թյունում շրջանառություն են կատարում ւրովայնային տիֆի հարուցիչների 19 և 4արատիֆի 7 ֆագոտիպեր (Ա․ Մկրտչյան, Ղուկասյան)։ Կարևոր ուսումնասիրություններ են տարվել դիզենտերիայի պատճառագիտու– թյան (Ա․ Միրզաբեկյան), դիզենտերիա– յի և դիզենտերիանման հիվանդություննե– րի տարբերակման բնագավառում (Ռ․ Մանվելյան), ապացուցվել է դիզենտե– րիայի կանխարգելման արդյունավետու– թյունը ֆագի օգնությամբ (Ա․ Գալստյան)։ Լուսաբանվել են դիզենտերիային բակ– տերիաների ժառանգական յուրահատկու– թյունները, ինչպես նաև էշերիխիաների և սալմոնելոզների կոլիցենոգենության հարցերը (Ս․ Մնացականով)։ Հետազոտվել է բրուցելոգը, ճշտվել են դրա տարածվածությունը՝ ըստ առանձին աշխարհագրական կլիմայական գոաինե– րի, հիմնական վարակի աղբյուր հանդի– սացող կենդանիները, վարակի փոխանց– ման մեխանիզմի յուրահատկությունները, պայքարի և կանխարգելման միջոցառում– ները։ Այս հիվանդության նվազման գոր– ծում կարևոր են անասնաբուժական և առողջապահական կոմպլեքս միջոցա– ռումների համատեղ կիրառումը (Ա․ Մայ– րապետյան, Ա․ Մնացականյան, Ֆ․ Ծա– տուրյան)։ Աշխատանքներ են տարվել լեպտոսպի– րոզների, «Քյու» տենդի հայտնաբերման, պատճառագիտության, համաճարակա– գիտության, հարուցիչների յուրահատկու– թյունների վերաբերյալ (Ս․ Ռոստոմյան, Մ․ Կոծինյան)։ 1972-ից ուսումնասիրվում են արբովի– րուսային հիվանդությունների հարուցիչ– ները, հայտնաբերվել են նոր արբովի– րուսներ, որոնց համաճարակագիտական հարցերը շարունակվում են ուսումնասիր– վել (Վ․ Ավետիսյան և ուրիշներ)։ Հետազոտվել են մանկական վարակիչ հիվանդությունները, բացահայտվել դը– րանց համաճարակագիտական առանձնա– հատկությունները, կիրառվել վակցինա– կանխարգելման մեթոդներ, կազմակերպ– վել են արդյունավետ պայքարի միջոցա– ռումներ, որոնց հետևանքով նշված հի– վանդությունները խիստ նվազել են։ Հատ– կապես կարևոր են կարմրուկի (Ա․ Զա– քարյան, Ա․ Դանիլով և ուրիշներ), քու– թեշի (Ա․ Աստաբացյան), կապույտ հազի (Ա․ Հարությունյան), բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերա– բար ուսումնասիրվում են գրիպի համա– ճարակագիտական առանձնահատկու– թյունները, մշակվում պայքարի միջոցա– ռումներ (Գ․ Ղուկասյան, Վ․ Ավետիսյան, Վ․ Վարդապետյան)։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայ– քարի գործում կարևոր նշանակություն ունեցավ վ․ Ալեքսանյանի «ՀՍՍՀ–ի էպի– դեմիոլոգիական աշխարհագրությունը 40 տարիների ընթացքում» աշխատությունը։ Աշխատանքներ են տարվում ներհիվան– դանոցային վարակիչ հիվանդությունների դեմ․ 1976-ին բժշկ․ ինստ–ի համաճարա– կագիտության ամբիոնում կազմակերպ– վել է գիտահետազոտական լաբորատո– րիա (վարիչ՝ Կ․ Դեղձունյան), որի հիմնա– կան նպատակը ներհիվանդանոցային թա– րախա–բորբոքային հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցա– ռումների մշակումն է։ Ապացուցվել է, որ վիրաբուժական կլինիկաներում մաքուր և պայմանական մաքուր վիրահատություն– ներից հետո թարախա–բորբոքային հի– վանդությունները կազմում են 20–28%, իսկ մանկաբարձական կլինիկաներում՝ ծննդաբերությունից հետո՝ 12–18%։ Նըշ– ված բարդությունների դեմ առաջարկվել են բարձր արդյունավետությամբ օժտված կենսբ․ անտագոնիզմի հիման վրա օգտա– գործվող կաթնաթթվային բակտերիաներ, որոնք ոչնչացնում են այդ հիվանդության հիմնական հարուցիչներին՝ ստաֆիլակո– կերին և, 3–4 անգամ իջեցնում հիվան– դացությունը (Կ․ Դեղձունյան, Լ․ Սարգըս– յան, Ս․ Անտոնովա, Ս․ Համբարձումյան և ուրիշներ)։ Բժշկ, մանրէաբան ու թյան առաջին լաբորատորիան Հայաստանում հիմնադրվել է 1914-ին (Ա․ Իսահակյան), ուր կատարվել են բակտերիալոգիական հետազոտություններ, հատկապես մալա– րիայի վերաբերյալ։ 1920-ին կազմակերպ– ված քիմ․–բակտերիալոգիական ինստ–ում, Ա․ Իսահակյանի ղեկավարությամբ, կա– տարվել են բակտերիալոգիական–շճաբա– նական, պարագիտաբանական և ․այլ հե– տազոտություններ։ ՀՍՍՀ–ում առաջին անգամ պատրաստվել է բնական ծաղկի վակցինա, այնուհետև խոլերա–տիֆապա– րատիֆային քառավակցինա։ 1923-ից մանրէաբանական ուսումնասիրություն– ները շարունակվել են տրոպիկական ինստ–ում։ 1923-ին Երևանի համլսարանում հիմ– նադրվել է մանրէաբանության ամբիոն (Ա․ Իսահակյան), սկզբնական շրջանում զբաղվել են արևադարձային տեղական վարակների ուսումնասիրություններով։ Ա․ Իսահակյանն առաջինն է Հայաստա– նում բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տի– ֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տեն– դը (բրուցելոզ)։ Միաժամանակ ուսումնա– սիրվել են այդ հիվանդությունների հարու– ցիչները, տարածման ուղիները և դրանց դեմ պայքարի միջոցները։ Հետագայում զբաղվեցին ՀՍՍՀ երկրամասային ախ– տաբանության՝ աղիքային վարակների հարցերով (Բ․ Ավետիքյան, Վ․ Միքայել– յան, Ա․ Միրզաբեկյան, Զ․ Ահարոնովա, Լ․ Ֆրանգուլյան, է․ Շեկոյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ․ Ամյան), վերքային ինֆեկ– ցիաների հարուցիչները (Բ․ Ավետիքյան, Մ․ Ալավերդյան) և միկոպլազմա–պնևմո– նիա վարակիչ հիվանդությունը (Ն․ Բա– բայան)։ Հետազոտվել են նաև անտիբիո– տիկների, արդ․ թույների, գյուղատնտ․ թունաքիմիկատների ազդեցությամբ օր– գանիզմի իմունաբանական տեղաշարժե– րը, նյարդահումորալ մեխանիզմների դե– րը օրգանիզմի իմուն պրոցեսների կար– գավորման հարցում (Վ․ Շեկոյան)։ Բժշկ․ ինստ–ում ներկայումս զբաղվում են օրգանիզմի իմունաբանական ռեակ– տիվականության վրա հարվահանագեղ– ձերի հիպոֆունկցիայի ազդեցության հար– ցերով։ 1939-ից համաճարակագիտության, վի– րուսաբանության և բժշկ․ պարազիտաբա– նության ԳՀԻ–ում, Մ․ Կոծինյանի ղեկա– վարությամբ, ուսումնասիրվել են բակտե– րիային դիզենտերիայի, կոլիէնտերիտ– ների, գրիպի, ստաֆիլակոկային հիվան– դությունների, ռիկետսիոզների պատճա– ռագիտ․ առանձնահատկությունները և դրանց վաղաժամ ախտորոշման հարցերը։ Զբաղվել են նաև սալմոնելոզային ինֆեկ– ցիաների (Մ․ Թովմասյան), որովայնա– տիֆային բակտերիաների ֆիլարվող ձևե– րի և նրանց ռեգեներացման (Բ․ Կարաբե– կով), էնտերոբակտերիաների էպիսոմա– յին ժառանգականության (Ս․ Մնացակա– նով) հարցերով, անուղղակի հեմագլյու– տինացման և դիզենտերիային հակամար– մինների բնույթի (Ա․ Չիլինգարյան), մե–