ՀՍՍՀ–ում պայմանավորված է Երևանի բժիշկների կատարելագործման ինստ–ում 1977-ին, Լ․ Նազարովի նախաձեռնու– թյամբ պրոկտոլոգիայի ամբիոնի, իսկ 1982-ին՝ պրոկտոլոգիայի հանրապետա– կան կլինիկական հիվանդանոցի (1985-ից՝ պրոկտոլոգիայի ԴՀԻ) հիմնադրմամբ։ Ուսումնասիրվել են Անդրկովկասում ուղիղ աղիքի հիվանդությունների տարածվածու– թյան, սուր և քրոնիկական հարուղիղաղի– քաբորբի, շեքի և սրբոսկրա–պոչուկային շրջանի թարախային ախտահարումների, ուղիղ աղիքի ոչ ուռուցքային հիվանդու– թյունների և քաղցկեղի կանխարգելման ու կոմպլեքսային բուժման, ստամոքս–աղի– քային համակարգի ընդերադիտման մե– թոդների որոնման, ստամոքս–աղիքային համակարգի ծավալուն վիրահատություն կրած հիվանդների վերականգնման հար– ցերը։ Լ․ Նազաբով Սրտային վիրաբուժության բնագավառում դեռևս 1928-ին կատարվել է սրտի փորոքի մկանից գնդակի հեռաց– ման հաջող վիրահատություն (Հ․ Միրզա– Ավագյան)։ Հետագայում փորձառական հետազոտությունների և կլինիկական դի– տարկումների շնորհիվ մշակվել են սրտի ծակված, կտրված, ինչպես նաև հրազենա– յին վերքերի ախտորոշման ու բուժման, սրտի վերքերի ապաքինման առանձնա– հատկությունների և դրանց վարակումը կանխելու հարցերի բնագավառում (Ս․ Գա– լըստյան, Մ․ Կարապետյան, Ի․ Տատկա– լո, 0․ Առաքելյան, Վ․ Սարուխանյան, Ա․ Թոխյան և ուրիշներ)։ Զբաղվել են զար– կերակային հիպերտոնիայի վիրաբուժա– կան բուժման հարցերով (Ս․ Շարիման– յան)։ ՍՍՀՄ–ում Ս․ Գալստյանն առաջինն է բացահայտել սրտակրանքի բորբոքման գործում ալերգիական գործոնի դերը և մշակել կանխարգելման մեթոդ։ Նոր տե– սանկյունով լուսաբանվել են սրտի բնա– ծին արատի՝ բոտալյան բաց ծորանով ուղեկցվող աորտայի նեղացման ախտա– ծնության, ախտորոշման և բուժման հար– ցերը։ Սիրտ–անոթային վիրաբուժության մեջ կարևոր ներդրումներ են Ա․ ճաղար– յանի կազմած ատլասները՝ «Սրտի և մա– գիստրալային անոթների բնածին արատ– ների ատլաս» (1957, Բրյուսել), «Սրտի վիրաբուժության ատլաս» (1961, ՍԱՀՄ ԲԳԱ Ն․ Բուրդենկոյի անվ․ մրցանակ), «Անգիոկարդիոգրաֆիայի ատլաս» (1963, հեղինակակիցներ՝ Ա․ Վիշնևսկի և Պ․ Մա– զաև)։ Պարզվել են նախասիրտ–վւորոքա– յին պաշարման կլինիկա–ֆունկցիոնալ դրսևորումների առանձնահատկություն– ները, որոշվել վիրահատական բուժման ցուցումներն ու հակացուցումները, ցույց է տրվել սրտի էլեկտրախթանման արդյու– նավետությունը (Գ․ Տեր–Հովհաննիսյան)։ Հետազոտություններ են կատարվել սըր– տի բնածին ու ձեռքբերովի արատների և դրանց բարդությունների ախտորոշման, բուժման մեթոդների վերաբերյալ։ Լու– սաբանվել են սրտի աորտային արատնե– րի, այնուհետև ձախ նախասիրտ–փորո– քային բացվածքի նեղացման վիրաբու– ժական շտկման հարցերը (Ալ․ Միքայել– յան, «Մրտի ձախ նախասիրտ–փորոքային բացվածքի նեղացման դեպքում կլինիկա– ախտաբանաֆիզիոլոգիական փոփոխու– թյունները և դրանց վիրաբուժական շըլո– կումը», 1964, ռուս․)։ Սրտային վիրաբուժության բնագավա– ռի գիտական հետազոտությունների հե– տագա զարգացումը պայմանավորված է ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիու– թենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի հիմնադրմամբ։ Ալ․ Միքայել– յանի ղեկավարությամբ հետազոտություն– ներ են կատարվում սրտի և անոթների վիրահատման, անոթների շտապ վիրա– հատման, ցավազրկման և վերակենդա– նացման, որովայնի օրգանների վիրաբու– ժության, գերճնշումային թթվածնաբուժ– ման (հիպերբարիկ օքսիգենացման), օր– գանների և հյուսվածքների փոխպատ– վաստման բնագավառներում, որոնց հիմ– նական նպատակը վերակառուցողական վիրահատությունների ժամանակ օրգան– ների արյունամատակարարման, նյութա– փոխանակության և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությունն է։ Գիտական նոր արդյունքներ են ստացվել նախավիրա– հատական շրջանում օրգանների արյունա– մատակարարման, նյութափոխանակու– թյան և ֆունկցիոնալ վիճակի կլինիկա– կան ախտորոշման ուղիների որոնման, հարաբերակցական փոխկապակցություն– ների հայտնաբերման, առաջնային ախ– տահարման որոշման, օրգանի ֆունկ– ցիոնալ վիճակի վրա խանգարված արյու– նամատակարարման և նյութափոխանա– կության ազդեցության աստիճանի ու բը– նույթի որոշման, օրգաններում և համա– կարգերում ախտաբանական տարբեր վի– ճակների ժամանակ զարգացող՝ կարգա– վորման և փոխհատուցման մեխանիզմ– ների հայտնաբերման, վերակառուցողա– կան վիրահատությունների ընթացքում օրգանի արյունամատակարարման, նյու– թափոխանակության և ֆունկցիոնալ վի– ճակի փոփոխությունների բնույթի որոշ– ման, վերակառուցողական վիրահատու– թյունից հետո արյունամատակարարման և կառուցվածքա–նյութափոխանակային խանգարումների վերականգնման հնարա– վորության հայտնաբերման, վիրահատա– կան բուժման տարբեր շրջաններում և ֆունկցիոնալ վիճակի բարելավման հա– մար կենսբ․ խթանիչների և դեղամիջոց– ների, ինչպես նաև վիրահատությունից հետո տարբեր ժամկետներում սիրտ– անոթային սուր խանգարումների և այլ բարդությունների կանխարգելիչ միջոց– ների որոնման բնագավառներում։ Պարզ– վել է, որ մի շարք հիվանդությունների վի– րահատական բուժման անմիջական և հե– ռավոր արդյունքները հաճախ կախված են օրգանի արյունամատակարարման, նյութափոխանակության և ֆունկցիոնալ վիճակի խանգարման բնույթից ու աստի– ճանից։ Ապացուցվել է, որ վերակառուցո– ղական վիրահատությունը որոշ դեպքե– րում արդյունք չի տալիս, քանի որ օր– գաններում ու համակարգերում տեղի ունեցող ախտաբանական փոփոխություն– ներն անվերադարձ բնույթ են կրում։ Կու– տակված փորձի հիման վրա (ավելի քան 6 հզ․ վիրահատություն) պարզվել է, որ վիրահատության հաջողությունը կախված է ոչ միայն վիրահատության տեխնիկայից, այլև վիրահատվող օրգանի՝ արյունամա– տակարարման, նյութափոխանակության և ֆունկցիայի վիճակով պայմանավոր– ված պահեստային կարողություններից։ Մասնաճյուղի աշխատակիցները մասնակ– ցում են ՏՓԽ–ի անդաւք–երկրների՝ «Սիրտ– անոթային հիվանդությունների վիրաբու– ժական բուժման մեթոդների մշակումը և կատարելագործումը» պրոբլեմային ծրագրի իրագործմանը, ՍՍՀՄ ԲԳԱ հա– մամիութենական վիրաբուժության գիտ․ կենտրոնի և Ա․ Բակուլևի անվ․ սիրտ–անո– թային վիրաբուժության ինստ–ի հետազո– տություններին։ Ներդրվել են հիվանդների հետազոտ– ման և բուժման 200 նոր մեթոդ, որոնցից ավելի քան 70-ը մշակել են ինստ–ի աշ– խատակիցները։ Հաստատվել և ներդրվել են ավելի քան 50 նորարարական առա– ջարկ։ Ա․ Միքայեչյան Արյունատար անոթների վիրաբուժության բնագավառում լուսաբանվել են արյունատար անոթների հրազենային վնասվածքների կլինիկայի, ախտորոշման և բուժման հարցերը (Ա․ Բեկզադյան, «Արյունատար անոթների վիրավորումները և նրանց բուժումը», 1956, ռուս․)։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում արդ․ տարբեր ձեռնարկություն– ների բանվորների ստորին վերջույթնե– րի երակների հիվանդությունները (Ս․ Պետրոսյան, «Ստորին վերջույթների երակների հանգուցավոր լայնացումը և նրանց բուժումը», 1956, ռուս․)։ Ս․ Գա– լըստյանի նախաձեռնությամբ ՀՍՍՀ–ում առաջին անգամ 1968-ին կազմակերպվել է երակաբանության (ֆլեբոլոգիայի) լա– բ^ւրատորիա։ Աշխատանքներ են կատար– վել աորտայի և նրա ճյուղերի խցանող հիվանդությունների (հատկապես էնդար– տերիտի) տարածվածության, պատճառա– գիտության, ախտածնության (Ի․ Գևորգ– յան, «Վերջույթների խցանող անգիոդիս– տրոֆիա», 1978, ռուս․) ուղղությամբ։ Հայ վիրաբույժներն աշխարհում առաջինն են մշակել հիվանդ վերջույթի խոշոր զար– կերակից վերցրած արյան հետազոտման մեթոդը։ Մշակվել և առաջարկվել է նշված հիվանդության ախտածնության նոր տե– սություն, որի համաձայն հիվանդության առաջացման հիմքում ընկած է սիմպաթիկ նյարդային համակարգի առաջնային գեր– գրգռվածությունը՝ նրա ֆունկցիայի հե– տագա խանգարմամբ և հիվանդ վերջույ– թում նյութափոխանակության փոփոխ– մամբ։ Առաջարկվել է կոմպլեքսային պահ– պանողական բուժման մեթոդ (այսպես կոչված, զարկերակային օսմոսաբուժու– թյուն), որի էությունը կենտրոնաձիգ նյարդային վերջույթների վրա ներգոր– ծելն է։ Մեթոդը ՍՍՀՄ–ում մեծ ճանաչում ունի (Ի․ Գևորգյան)։ Ուսումնասիրվել է արյան հոսքի արա– գությունը արյան մեծ և փոքր շրջանառու– թյունում, ինչպես նաև արյան հոսքը օր– գանիզմի տարբեր մասերում ու հյուսվածք– ներում։ Մագնեզիումային և եթերային մե– թոդների հետ մեկտեղ կիրառվել են նաև ռադիոիզոտոպային մեթոդներ, դրանց շնորհիվ հաստատվել են մարմնի տարբեր հատվածներում արյան հոսքի ցուցանիշ– ները։ Հայ վիրաբույժները ՍՍՀՄ–ում առա– ջիններից են կիրառել զարկերակի լու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/414
Այս էջը սրբագրված չէ