բանության և ուռուցքաբանության ինստ–ի (1977-ից՝ P․ Ֆանարջյանի անվ․, 1985-ից՝ ուռուցքաբանության գիտական կենտրոն Բ․ Ֆանարջյանի անվ․) հիմնադրումը։ Ուսումնասիրվել են չարորակ ուռուցքնե– րի համաճարակագիտության և պատճա– ռագիտության, ուռուցքային հիվանդու– թյունների կլինիկայի, ախտորոշման U բուժման համակցված եղանակների մշակ– ման հարցերը։ Բացի համընդհանուր ճա– նաչում գտած եղանակներից, ներկայումս լայնորեն կիրառվում է քիմիա–, իմունա– և հորմոնաբուժությունը։ Հետազոտություններ են տարվել քիմ․ մի շարք միացությունների, այդ թվում նաե պեստիցիդների քաղցկեղածին և մուտագեն հատկությունների բացա– հայտման (Վ․ Զիլֆյտն, Վ․ Կումկումաջ– յան) և սինթեզված նոր քիմ․ միացություն– ների հակաուռուցքային ակտիվության ուսումնասիրության ուղղությամբ (Ս․ Պա– պոյան և աշխատակիցներ)։ Հաջողություններ են ձեռք բերվել չար– որակ ուռուցքների աճման ընթացքը կա– սեցնող ֆիզիոլոգիապես ակտիվ միացու– թյունների հայտնաբերման, ինչպես նաև օրգանիզմի հակաուռուցքային դիմադրո– ղականության բարձրացման ուղղությամբ։ Ռաստրային էլեկտրոնային մանրադիտա– կի և իմունահյուսվածաքիմ․ եղանակի օգ– նությամբ հետազոտվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ոսկրային սարկոմաների՝ քեյլոններով և ֆերմենտներով բուժման հարցերը։ Չար– որակ ուռուցքների բուժման հեռավոր արդյունքները կանխատեսելու նպատա– կով առաջարկվել են տեարագոլային ցու– ցանիշը և արյան սպիտակ գնդիկներում կատիոնային սպիտակուցների որոշման մեթոդը (Լ․ Մկրտչյան, «Քաղցկեղի կան– խարգելման և բուժման պրոբլեմները, հեռանկարները», 1986, ռուս․)։ Ապացուց– վել է ինտերֆերոնի և նրա մակածիչնե– րի արդյունավետությունը կրծքագեղձի և արգանդի վգիկի քաղցկեղի դեպքում (Լ․ Քամալյան, Հ․ Գալստյան)։ Ստուգվել են նիտրոզոմեթիլ միզանյու– թի երկօքսիդետի, սպիրոբրոմինի և մի շարք դեղանյութերի (ֆարմոռուբիցին, պեպւոմիցին, ստերիցիդ) արդյունավե– տությունը տարբեր չարորակ ուռուցք– ների բուժման դեպքում (Հ․ Սարգսյան)։ Մշակվել են ուռուցքների բջջաբանության հարցերը, որի շնորհիվ բարելավվել են թոքերի, կերակրափողի, ստամոքսի, հաստ աղիքի, կրծքագեղձի (Գ․ Արզու– մանյան, «Կրծքագեղձի նախաքաղցկեղա– յին վիճակների և քաղցկեղի բջջաբանա– կան ախտորոշումը», 1975, ռուս․), արգան– դի, մաշկի և փափուկ հյուսվածքների (Հ․ Գալստյան, Ա․ Սահակյան «Փափուկ հյուսվածքների սարկոմաների ախտորո– շումը և բուժումը», 1984, ռուս․), նախա– քաղցկեղային ու քաղցկեղային հիվան– դությունների տարբերակիչ ախտորոշման հարցերը։ Բացահայտվել են ստամոքսի և լյարդի ուռուցքային հիվանդությունների ժամա– նակ առանձին ֆերմենտների կենսաքիմ․ փոփոխությունները։ ճանաչում գտած ըն– դերադիտական (էնդոսկոպիական) հե– տազոտություններից բացի մշակվել է ար– գանդի նմանօրինակ քննության նոր՝ ֆիբ– րոհիստերոսկոպիական եղանակ։ Հաջո– ղություններ են ձեռք բերվել ռենտգենա– բանության բնագավառում, մշակվել են կերակրաՓոդի, ստամոքսի, խթաղու և վերջնաղու ախտահարումների ռենտգե– նաբանական ախտորոշման հարցերը (Բ․ Ֆանարջյան, Զ․ Մովսիսյան, Հ․ Գրի– գորյան)։ Առաջարկվել է 12-մատնյա աղի– քի և նրա կոճղեզի ռենտգենաբանական հետազոտության նոր եղանակ, բացա– հայտվել է որոշակի օրինաչափություն՝ կապված կոճղեզում խոցի տեղակայման հետ («Ֆանարջյանի օրինաչափություն», Բ․ Ֆանարջյան, «Ռենտգենախտորոշում», 1977, ռուս․), մշակվել է ստամոքսի պա– տի իսկական կամ կեղծ ուռուցքային ին– ֆիլտրացիայի տարբերակման նոր եղա– նակ՝ պրոզերինի օգնությամբ (Բ․ Ֆա– նարջյան, Հ․ Դանիելյան), ինչպես նաև պարիետոգրաֆիայի մեթոդը։ Հետազոտության ռենտգենաբանական և ընդերադիտման համակցված եղանակ– ների կիրառման շնորհիվ զգալիորեն բա– րելավվել է ստամոքսի հիվանդություննե– րի ճիշտ ախտորոշումը (Հ․ Սաղաթելյան, «Կերակրափողի, ստամոքսի հիվանդու– թյունների ռենտգենախտորոշումը և ստա– մոքսադիտումը», 1966, ռուս․)։ Բացա– հայտվել են զստա–կույրաղիքային շրջա– նի ուռուցքների և բորբոքումների ռենտ– գենաբանական տարբերակիչ ախտորոշ– ման նշանները։ Աշխատանքներ են տարվել թոքերի ուռուցքների և էխինոկոկոզի ռենտգենա– բանական տարբերակիչ ախտորոշման ուղղությամբ, նկարագրվել է շնչափողա– բրոնխային ծառի շնչառական գործու– նեությունը բնականոն պայմաններում, քաղցկեղի և թոքերի թարախակալման դեպքում, ինչպես նաև թոքերի էխինոկոկի ռենտգենաբանական ախտորոշման նոր ախտանշաններ (Ս․ Հովհաննիսյան, Բ․ Ֆանարջյան, Վ․ Կարապետյան, «Թոքերի էխինոկոկի ռենտգենախտորոշումը», 1969, ռուս․)։ Մշակվել են ոսկրային, միզասե– ռական ու ավշային համակարգերի, լսո– ղական ապարատի, վահանագեղձի ախ– տահարումների ռենտգենաբանական տարբերակիչ ախտորոշման հարցերը, նկարագրվել են Ցուինգի ուռուցքի և ոսկ– րային սարկոմաների ռենտգենաբանական պատկերի նոր ախտանշաններ և մշակվել տարբերակիչ ախտորոշման հարցերը (Ֆ․ Խերոբյան, Ի․ Տագեր, «Ցուինգի ուռուցք», 1973, ռուս․)։ Ուսումնասիրվել են ճառագայթային սուր հիվանդության ժամանակ օրգանիզմի նյարդա–ռեֆլեկտոր ռեակցիայի այլափո– խությունները, ինչպես նաև արյան կորըս– տով բարդացած դեպքերի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները (Մ․ Մովսիսյան)։ Մշակվել են վահանագեղձի հիվանդու– թյունների ախտորոշման, բուժման մի շարք հարցեր (Գ․ Ղազարյան), ինչպես նաև հանգուցավոր խպիպի չարորակացած կղզյակների ռադիոիզոտոպային ախտո– րոշման համակցված եղանակ։ Ուսումնա– սիրվել են լյարդի և ներքին այլ օրգանների ուռուցքային հիվանդությունների ռադիո– ակտիվ իզոտոպներով հայտնաբերման հարցերը։ Մտեղծվել է սկենոգրամայի քա– նակական գնահատման սարք։ Ռադիոիզո– տոպային և ռադիոիմունաբան․ հետազո– տություններից բացի, գերզգայուն սար– քավորումներով կատարվում է նաև ջեր– մագրություն։ Մշակվել է բրոնխաթոքային և հաստ աղիքի քաղցկեղի ռադիոակտիվ ֆոսֆորով ախտորոշման եղանակ։ ժամանակակից հաշվիչ սարքավորման՝ քաղցկեղ–գրանցիչի (կանցեր–ռեգիստր) օգնությամբ ապահովվում է հիվանդների հաշվարկը և նրանց երկարակեցության բազմակողմանի վերլուծությունը։ Մշակվել են ստամոքսի, հաստ և ուղիղ աղիքների փոխարինողական վիրահատու– թյան հարցերը (Գ․ Դանիելյան, Ե․ Սար– գըսյան, Հ․ Գալստյան)։ Կոլոգաստրո– պլաստիկայի շնորհիվ ստամոքսի մասնա– հատումներից հետո հնարավոր դարձավ կանխել ագաստրալ ասթենիան (ստամոք– սի ֆունկցիայի խանգարում), իսկ հաստ աղիքի մեծածավալ մասնահատումներից հետո՝ իլեոպլաստիկայի շնորհիվ, հնա– րավոր դարձավ վերականգնել հաստ ա– ղիքի անընդհատությունը։ Մշակվել են ծայրամասային ավշահան– գույցների չարորակ ուռուցքների ախտո– րոշման և համակցված բուժման հարցերը (Մ․ Հայրապետյան)։ Արգանդի վգիկի բարձիթող քաղցկեղի դեպքում համակց– ված ճառագայթային բուժումը նպաս– տեց երկարակեցության ապահովմանը (Թ․ Մախմուրյան)։ Ներկայումս ներխոռո– չային գամմա–ճառագայթաբուժման հա– մար կիրառվում է «Աելեկտրոն» սարքա– վորումը, ճառագայթային բուժումը կազ– մակերպվում է նաև «Ռոկուս» և «Ագատ» ժամանակակից սարքերով (Հ․ Գրիգոր– յան և աշխատակիցներ)։ Հաջողություն– ներ են ձեռք բերվել թոքերի չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման հա– մակցված եղանակների մշակման բնագա– վառներում։ Ապացուցվել է կրծքագեղձի նախաքաղց– կեղային հիվանդությունների և քաղցկեղի դեպքում համակցված հետազոտություն– ների անհրաժեշտությունը (Ս․ Աթանես– յան)։ Կրծքագեղձի չարորակ ուռուցքների դեպքում ներկայումս կիրառվում է բուժ– ման համակցված եղանակ և ապացուցվել է կոմպլեքսային բուժման առավելությունը հիվանդների կյանքի տևողության երկա– րացման գործում։ Մշակվել է կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղի բուժման նոր եղա– նակ՝ խոշոր ֆրակցիաներով ճառագայթա– բուժման զուգակցումը վիրաբուժական մի– ջամտության հետ, որի շնորհիվ նվազել է մետաստազավորման տոկոսը։ Վերջնա– ղու բարձիթող քաղցկեղի քիմիա– և ճա– ռագայթաբուժումը ներկայումս կազմա– կերպվում է հաշվի առնելով ուռուցքային բջիջների տրոհման փուլերի տևողությու– նը և առանձնահատկությունները (Հ․ Գա– լըստյան)։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում չարորակ ուռուցքներով հիվանդացության և մահացության հարցերը, պարզվել է, որ հանրապետությունում քիչ է շրթունքի, որկորի, բերանի խոռոչի, ստամոքսի և արգանդի վգիկի քաղցկեղով հի վանդա– ցությունը, որը պայմանավորված է սննդի յուրահատկություններով՝ բուս, սննդի գե– րակշռություն, ապխտած մթերքների քիչ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/418
Այս էջը սրբագրված չէ