համաճարակագիտական բազմակողմանի ուսումնասիրություններ։ Վ․ Հովհաննիսյան Նյարդախտա բ ա ն ությ ան բնագավառի գիտական աշխատանքները ՀՍՍՀ–ում պայմանավորված են 1926-ին Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տում, Ա․ Արզումանյանի նախաձեռնու– թյամբ, իսկ 1958-ին՝ բժշկ․ ինստ–ի բժիշկ– ների կատարելագործման ֆակուլտետում համապատասխան ամբիոնների ստեղծ– մամբ։ Սկզբնական շրջանում ուսումնա– սիրվել են նյարդային համակարգի ախ– տահարումները մալարիայի և բրուցե– լոզի ժամանակ։ Զբաղվել են ցրված սկլե– րոզի, պոլիոմիելիտի, մկանաթուլության, նյարդային համակարգի գրիպային ախ– տահարումների, բազմասեզոնային ուղե– ղաբորբերի ախտորոշման ու բուժման հարցերով։ Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին հետազոտվել են նյարդա– յին համակարգի վնասվածքային ախտա հարումները (Ա․ Հակոբյան, Գ․ Միրզո– յան), հետագայում՝ գլխուղեղի անոթա– յին հիվանդությունների համաճարակա– գիտությունը և կլինիկան, մշակվել են բուժման հանձնարարականներ։ Աշխա– տանքներ են կատարվել գլխուղեղի ար– յան շրջանառության անցողիկ խանգա– րումների պատճառագիտության, ախտա– ծնության և կլինիկական դրսևորումների ուսումնասիրության, բուժման և կանխար– գելման միջոցառումների բնագավառում (Դ․ Միրզոյան, Ս․ Թորոսյան, Հ․ Մուրադ– յան և աշխատակիցներ), պարզվել է գըլ– խուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների պատճառագիտության գործում երկրամագնիսական, ինչպես նաև ռիսկի գործոնների (ծխելը, ալկոհոլի չա– րաշահումը) դերը (6ու․ Թունյան)։ 1976-ից է․ Դևորգյանի ղեկավարությամբ ուսում– նասիրվել են վեգետատիվ նյարդային համակարգի, կլինիկական նյարդաֆի– զիոլոգիայի, բժշկ․ գենետիկայի, նյար– դակենսաբանության, ասեղնաբուժու– թյան և ռեֆլեքսաբուժության, նյարդահո– գեբուժության և ականջանյարդաբանու– թյան, ինչպես նաև կենսաֆիզիկայի հար– ցերը։ Պարզվել է գլխուղեղի խորանիստ գոյացությունների դերը գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում– ների ախտածնության գործում, բացա– հայտվել են այդ հիվանդության զարգաց– ման նոր օրինաչափություններ, մշակվել ախտորոշման, բուժման և կանխարգել– ման արդյունավետ մեթոդներ։ Ուսումնասիրվել են ենթատեսաթմբա– յին խանգարումների ժամանակ առաջա– ցած հեմոստազի փոփոխությունները, հաստատվել է, որ վեգետատիվ–անոթա– յին կրիզների ժամանակ հակամակարդող համակարգն ակտիվանում ՛է, որը դրսևոր– վում է արյան ֆիբրինալուծիչ հատկու– թյան բարձրացմամբ և ազատ հեպարինի քանակության ավելացմամբ։ Ներզատիչ խանգարումների դեպքում հեմոստազի փոփոխությունները բնորոշվում են թրոմ– բաթիթեղագոյացման նվազմամբ և ֆիբ– րինալուծման ընկճմամբ։ Պարզվել է լիմ– բիկա–հիպոթալամա–ռեթիկուլային հա– մակարգի դերը վեգետատիվ–անոթային, հիպերտոնիկ–ուղեղային նոպաների, ան– գարի ու պարբերական հիվանդության ախտածնության գործում։ Աշխատանքներ են կատարվում «Ծայրամասային նյարդա– յին համակարգի և գլխուղեղի անոթային ախտահարումների կանխարգելման հի– մունքներ» և «Գլխուղեղի տրավմա» գի– տական ծրագրերի մշակման ուղղությամբ։ Հետազոտվում են գլխուղեղի արյունա– մատակարարման անբավարարության սկզբնական դրսևորումների, վեգետա– տիվ–անոթային դիստոնիաների ու գլխու– ղեղի թեթև վնասվածքների հետևանքների զարգացման գործում գլխուղեղի խորա– նիստ գոյացությունների դերը, ինչպես նաև ՀՍՍՀ տարբեր աշխարհագրական գոտիներում նյարդային համակարգի ժա– ռանգական հիվանդությունների տարած– վածությունը, կլինիկա–գենետիկական բնութագիրը և մշակվում են դրանց կան– խարգելման միջոցառումներ։ Հետազո– տություններ են կատարվում էպիլեպսիա– յի ախտածնության, պատճառագիտության հարցերի (Հ․ Մուրադյան և աշխատակից– ներ) ուղղությամբ։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում լայն տարածում գտած պարբե– րական հիվանդության նյարդաբանական համադրությունները, հիմնավորվել է այդ հիվանդության զարգացման և նոպայի բնույթի վերաբերյալ նոր տեսակետ, հա– մաձայն որի, պարբերական հիվանդու– թյունը դիտվում է որպես արյան անոթ– ների պատերի, գլխուղեղի, կրծքավան– դակի և որովայնի թաղանթների թափան– ցելիության բարձրացման հետևանք։ Վեր– ջինիս հիմքում ընկած է գլխուղեղի խորա– նիստ գոյացությունների, հատկապես օր– գանիզմի ներքին միջավայրի հաստատու– նությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն կենտրոնի՝ ենթատեսաթըմ– բի ֆունկցիայի խանգարումը։ ք*․ Գեորգյան Ք ի թ–կ ո կ ո ր դ–ա կանջաբանու– թյան զարգացումը ՀՍԱՀ–ում պայմանավորված է 1939-ին, Երևանի բժշկ․ ինստ–ում, Ա․ Հարությունովի, իսկ 1961-ին՝ բժիշկների կատարելա– գործման ինստ–ում համապատասխան ամ– բիոնների կազմակերպմամբ։ Սկզբնա– կան շրջանում ուսումնասիրվել են թույլ լսողության և խլության, անգինայի և քրո– նիկական նշիկաբորբի ու քիթ–կոկորդ– ականջի այլ հիվանդությունների պատ– ճառագիտության, կլինիկայի ու բուժման հարցերը։ Ն․ Նաջարյանի ղեկավարու– թյամբ զբաղվել են «Ականջի ֆիզիոլո– գիայի և ախտաբանության» պրոբլեմի, լսողական հաշմանդամության հարցերով, մշակվել են բուժման մեթոդներ։ Ուսում– նասիրվել է նախադպրոցական և դպրոցա– կան տարիքի երեխաների լսողության վիճակը (Վ․ Մանուկյան), պարզվել են թույլ լսողության տարածվածության աս– տիճանը, ձայնային վերլուծիչի ախտաբա– նական փոփոխությունները և ձևերը։ 1957-ից ՀՍՍՀ–ում կատարվում են լսո– ղությունը լավացնող վիրահատություն– ներ՝ թմբկաթաղանթապատվաստում, մի– ջին ականջի ասպանդակի հեռացում՝ ստապեդէկտոմիա և ասպանդակի փոխ– պատվաստում՝ ստապեդոպլաստիկա (Կ․ Շուք ուր յան, ի․ Ազիզյան)։ Ստացվել են ներգանգային ականջա– ծին (օտոգեն) բարդությունների կլինի– կայի, սուր և քրոնիկական թարախային ականջաբորբերի վիրահատական ու պահպանողական բուժման վերաբերյալ նոր տվյալներ (Կ․ Շուքուրյան, Գ․ Ասլան– յան, Բ․ Դունայվիցեր, Ս․ Ավագյան, Ռ․ Խանամիրյան)։ Աշխատանքներ են կատարվել խխուն– ջային նյարդաբորբերի պատճառագիտու– թյան, ախտածնության, բուժման ու տար– բերակիչ ախտորոշման հարցերի վերա– բերյալ։ Պարզվել են թունավոր մի շարք պատրաստուկների բացասական ազդե– ցությունը լսողության օրգանի վրա։ Որոշ ուղղումներ են կատարվել օտոսկլերոզի դասակարգման մեջ։ Մշակվել է հայերե– նով խոսքային լսաչափության (աուդիո– մետրիայի) մեթոդը, կազմվել են բառա– յին արտասանական աղյուսակներ։ Պարզ– վել է անոթա–հյուսվածքային թափան– ցելիության խանգարումների կարևոր դերը նշիկաբորբի ախտածնության գործում (Կ․ Շուքուրյան, Գ․ Բաբայան)։ Առաջարկ– վել են մի շարք կլինիկա–ֆունկցիոնալ տեստեր՝ ներնշագեղձային ֆլուորեսցեի– նային փորձարկում, նշագեղձի ներծծող հատկության ռադիոիզոտոպային հետա– զոտում, քրոնիկական նշիկաբորբի պահ– պանողական բուժման մեթոդներ։ Ուսում– նասիրվել են քրոնիկական նշիկաբորբի և դրա հետ կապված հիվանդություննե– րի (ռևմատիզմ, երիկամաբորբ, թոքա– բորբ) ժամանակ նշագեղձերի հյուսվածք– ների ախտաբանահյուսվածաքիմ․ առանձ– նահատկությունները։ Հետազոտություն– ներ են կատարվել արյան հիվանդություն– ների ժամանակ քթի–կոկորդի–ականջի, հատկապես ըմպանային ավշային օղա– կի, վիճակը պարզելու ուղղությամբ, որի հիման վրա տարբերակիչ ախտորոշման նպատակով առաջարկվել է նշագեղձի պունկցիա (Ի․ Ազիզյան)։ Ուսումնասիր– վել են նշագեղձերի հեռացման արդյունա– վետության հարցերը՝ սուր երիկամաբոր– բի, սրտի արատների ծանր ձևերի, սըր– տամկանի ինֆարկտի դեպքում։ Հետա– զոտվել են օրգանիզմի ջերմակարգավոր– ման (Ն․ Նաջարյան, Ռ․ իյանամիրյան), ինչպես նաև ալերգիական, իմունակենսբ․ ոչ առանձնահատուկ, ախտաբանաֆիզիո– լոգիական և կենսաքիմ․ ռեակցիաների առանձնահատկությունները քրոնիկա– կան նշիկաբորբի և ուղեկցող այլ հիվան– դությունների դեպքում։ Աշխատանքներ են կատարվել նախա– և հետվիրահատա– կան շրջաններում սպիրտ–նովոկաինային էլեկտրաֆորեզի մեթոդով ցավազրկման հարցերի վերաբերյալ (Ա․ Գյուլխասյան և աշխատակիցներ)։ Առաջին անգամ կի– րառվել է քրոնիկական նշիկաբորբի գեր– ձայնային բուժման մեթոդը։ Հետազոտ– վել է քմային նշագեղձերի բջջային կա– ռուցվածքներում կենսաբանորեն ակտիվ նյութերի (սերոտոնին, կատեխոլամին, հիստամին) փոխանակությունը՝ քրոնի– կական նշիկաբորբի ժամանակ։ Ուսումնասիրվել է անգինայով և քրո– նիկական նշիկաբորբով հիվանդացու– թյունը Երևանի մի շարք արդ․ ձեռնարկու– թյուններում և դպրոցներում։ Աշխատանք– ներ են կատարվել ՀԱՍՀ–ում վերին շըն– չուղիների ուռուցքների աշխարհագրական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/421
Այս էջը սրբագրված չէ