Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/430

Այս էջը սրբագրված չէ

վել ու ներդրվել են հողանցումների դի– մադրությունը չափելու հայրենական առաշին սարքերը, ինչպես նաև Սևան– Հրազդան կասկադի գեներատորները առանց շրի անվթար գործարկելու հնարա– վորություններ (Վ․ Բուրգսդորֆ, Գ․ Տեր– Ղազարյան, Բ․ Տիմոֆեև, Դ․ Բակունց, Գ․ Տղեշելաշվիլի և ուրիշներ)։ էլեկտրա– կայանների գեներատորների շահագործ– ման բնագավառում ստեղծվել է նոր ուղ– ղություն, որն ստացել է «Հիդրո– և տոր– բոագրեգատների հատուկ ռեժիմ» անվա– նումը (Գ․ Տեր–Ղազարյան և ուրիշներ)։ էներգետիկայի հայկ․ ԳՀԻ–ում կատար– վել են մաթ․ մոդելավորման, ալգորիթ– մացման ու ծրագրավորման միշոցներով էլեկտրաէներգետիկայի հրատապ խըն– դիրների լուծման աշխատանքներ։ Մշակ– վել և ներդրվել են էներգահամակարգերի ավտոմատացման մոդելը և առանձին տեխ– նոլոգիական պրոցեսների կառավարման համալիրը, մշակվել են 200 Մվա հզորու– թյամբ էներգաբլոկի գործարկման, աշ– խատանքի դադարեցման և մոտորային ռե– ժիմի փոխարկման ավտոմատը, Անդր– կովկասի էներգահամակարգի համար նա– խատեսված միջհամակարգային կապերի հակավթարային կառավարման համա– կարգը (միկրո–ԷՀՄ–ի հիման վրա)։ Հիդրոէներգետիկա։ ճյուղի բուռն զարգացումը (1920–60-ական թթ․) Հա– յաստանի բնակլիմայական պայմաննե– րում կապված էր մի շարք բարդ և ուրույն տեխ․ լուծումների հետ, որոնց իրագործ– մամբ 1926-ին շարք մտավ Երևանի հէկ– 1-ը՝ ՍՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջ– նեկը, իսկ 1932-ին՝ Երևանի հէկ–2 հիդրո– հանգույցը, որը ՄՍՀՄ–ում առաշին ավտո– մատացված հէկն էր։ Զորագետի հէկի 2,6 կմ երկարության ճնշումային դերիվա– ցիոն թունելը նույնպես առաջինն էր ՍՍՀՄ–ում, իսկ գետը դիմհարող ավտո– մատ գործող պատվարի կոնստրուկցիան այն տարիներին միակն էր աշխարհում։ Մնան–Հրազդան էներգեւոիկական–իռի– գացիոն կասկադի 6 հէկերից 2-ը՝ Սևանի և Արզնի ի հէկերը, ՍՍՀՄ–ում առաշին ստորգետնյա հէկերն են։ Կատարվել է Սևանի ստորգետնյա հէկի հիդրոտեխ․ բարդ հանգույցի՝ էներգիայի ճնշումային մարիչի և անճնշում կողմնատար թունելի տեսական և մոդելային հետազոտություն (Ա․ ճանիշվիլի, Ա․ Տեր–Հովհաննիսյան), որի հիման վրա մշակվել ու կիրառվել են կառուցվածքների կոնստրուկտիվ նոր լու– ծումներ։ Կատարվել են նախագծվող ու կառուցվող հէկերի հիդրավլիկական մո– դելային հետազոտություններ (արդյունք– ներն ընդհանրացվել են Ի․ Վ․ Եղիազա– րովի «Հիդրոէլեկտրական ուժային տեղա– կայանքներ» մենագրությունում, հ․ 1–3, 1934–37, ռուս․)։ Կատարվել են նաև լեռնային շրհոսքերի էներգետիկական կասկադավորման արդյունավետությանը նվիրված մշակումներ։ Սևանա լճի մակար– դակի իջեցման պրոցեսը դադարեցնելու և շրային պաշարները լրացնելու նպա– տակով արված հետազոտությունների հի– ման վրա (Ա․ Անանյան և ուրիշներ) մշակ– վել է Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու տեխ․ նախագիծը և կառուցվել 48,3 կմ երկարու– թյան Արփա–Սևան եզակի հիդրոտեխ․ թունելը (1981)։ Կառուցվում է նաև 21 կմ երկարության Որոտան–Արփա թունելը։ Հիդրոէներգետիկայի զարգացումը Հա– յաստանում խթանել է հիդրավլիկայի բնա– գավառի գիտահետազոտական աշխա– տանքների կազմակերպումը, որոնց սկիզ– ԲԸ դրվել է 1940-ական թթ․, ԵրՊԻ–ի հիդ– րավլիկայի ամբիոնում։ Այդ ուղղությամբ հետազոտությունները շարունակվել են 1943-ին կազմակերպված ՀՍՍՀ ԳԱ հիդ– րոէլեկտրական լաբորատորիայում, այնու– հետև՝ Ջրային պրոբլեմների և հիդրո– տեխնիկայի ինստ–ում, որը զբաղվել է Սևան–Հրազդան կասկադի հէկերի հիդ– րոտեխ․ կառույցների, ինչպես նաև Կույ– բիշևի հիդրոհանգույցի շլյուզային համա– կարգի մոդելավորման, հիդրավլիկական հարվածների հաշվարկման մեթոդների մշակման և մի շարք այլ հարցերի ուսում– նասիրությամբ։ Կատարվել են նաև ոլո– րաններում, անցումային մասերում, նե– ղացող և լայնացող խողովակներում հե– ղուկների շարժման օրինաչափություննե– րի բացահայտման ուսումնասիրություն– ներ (արդյունքներն ամփովւվել են Ա․ Կ․ Անանյանի «Հեղուկի շարժումը շրատարի ոլորանում» մենագրությունում, 1957, ռուս․)։ Ինստ–ի կարևոր պրոբլեմներից են Սևանա լճի մակարդակի պահպանման, դրա մեջ թափվող գետերի շրերի շարժման և հունակազմության հարցերը (Մ․ Վելի– կանով և ուրիշներ)։ 1960-ական թթ․ կա– տարվել են երկֆազ հեղուկների տեսա– կան և փորձարարական հետազոտու– թյուններ (Ա․ Անանյան), ՀՍՍՀ կարևո– րագույն հիդրոհանգույցների մոդելավոր– ման և սելավային հոսքերի հետազոտու– թյուններ։ Ջերմաէներգետիկա։ Այս բնագավառի թերմոդինամիկական հետազոտություն– ներ են կատարվել Երևանի համալսա– րանում և ԵրՊԻ–ում (Ա․ Հակոբյան և ուրիշներ)։ Հետազոտվել են ջէկերի ռե– ժիմների օպաիմացման հարցերը, մշակ– վել շէկում արտադրվող էլեկտրական և ջերմային էներգիաների միավորի հա– մար անհրաժեշտ վառելիքի տեսակա– րար ծախսի նվազեցման միջոցառումներ, վառելիքաէներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնա– հատման մեթոդը (է․ Ղուլոյան)։ Հետագա ուսումնասիրությունները շարունակվել են էներգետիկայի հայկ․ ԳՀԻ–ում ստեղծ– ված՝ ջերմաէներգետիկայի լաբորատո– րիայում (Դ․ Արշակյան և ուրիշներ), որ– տեղ հետազոտվել են ՍՍՀՄ–ի տարբեր կլիմայական պայմաններում ջերմաֆի– կացման, կենտրոնացված ջերմամատա– կարարման, էլեկտրական և այլ տիպի էներգամատակարարման համակարգերի զարգացման հարցերը։ ԵրՊԻ–ում առաջարկվել են սառնասպառ– ման տեսակարար նորմաների որոշմ՚սն և սառնամատակարարման համակարգի հաշվարկի մեթոդներ, մշակվել են սառ– նա– ու ջերմասառնամատակարարման հա– մակցված համակարգեր (հիմնական արդ– յունքներն ամփոփվել են Լ․ Տ․ Ղուլոյանի «Ջերմա– և սառնամատակարարումը տաք կլիմայի պայմաններում» աշխատության մեջ, 1973, ռուս․)։ Հետացոտվել է ջրի աճող սակավության շրջաններում աշխա– տող ջէկի և աէկի համար ցածր պոտեն– ցիալ ունեցող օպտիմալ համալիրի ընտ– րության հարցը։ Կոնդենսացիոն հովաց– նող տեղակայանքների արդյունավետու– թյունը բարձրացնելու և ջերմային թա– փոնները ագրոտեխնիկայում օգտագործե– լու նպատակով առաջարկվել են դրանց վերակառուցման մեթոդներ, որոնք ներ– դրվել են Հրազդանի պշէկում։ Մշակվել են ՍՍՀՄ–ի էներգետիկան տեղական պայ– մանների և առանձնահատկությունների հետ զուգորդելու հիմնական սկզբունքնե– րը (Լ․ Ղուլոյան և ուրիշներ)։ Ատոմային էներգետիկա։ Այս բնագա– վառի հետազոտություններն սկսվել են 1970-ական թթ․ սկզբներից՝ «էներգիա» գիտաարտադրական միավորման կազ– մում ստեղծված՝ Ատոմային էներգետի– կայի ԴՀԻ–ի Երևանի բաժանմունքում (1976-ից՝ մասնաճյուղ), որտեղ մշակվում և ներդրվում են ատոմային էլեկտրակա– յանի (աէկ) շահագործող անձնակազմի պատրաստման համար զանազան ուսում– նավարժական միջոցներ (տրենաժորներ), ինչպես նաև աէկի անվտանգ շահագոր– ծումն ապահովող հակասեյսմիկ պաշտ– պանության համակարգեր։ Հայկ․ աէկում (1970–76), որը սեյսմաակտիվ գոտում կառուցված առաջին աէկն է ՍՍՀՄ–ում, օգ– տագործվել են Ա․ Նազարովի ղեկավա– րությամբ կատարված սեյսմակայունու– թյան ու հուսալիության հաշվարկները։ ՍՍՀՄ ատոմային էներգետիկայի զարգաց– ման գործում զգալի ավանդ ունեն Ա․ Պետ– րոս յանցը և Թ․ Մարգուլովան (Մարգուլ– յան)։ Տելիոէներգետիկա։ Այս բնագավառի կանոնավոր հետազոտությունները ՀՍՍՀ– ում սկսվել են 1960-ական թթ․՝ Հո– սանքի աղբյուրների համամիութենական ԳՀԻ–ի՝ 1964-ին ստեղծված հայկ․ բա– ժանմունքում։ Այստեղ են արտադրվել ՍՍՀՄ–ում առաջին՝ արևային մարտկոց– ները, և դրանց հիման վրա կառուցվել մինչև 10 կվա հզորության արևային էլեկ– տրակայաններ։ Մշակվել և ստեղծվել են 1, 5, 2 և 10 կվր հզորությամբ բարձրջեր– մաստիճանային արևային վառարաններ և դրանց օգնությամբ դժվարահալ և հատուկ նշանակության գերմաքուր նյութերի ջեր– մաֆոտոսինթեզի տեխնոլոգիա։ Երևանում է գտնվում արևային վառարաններով՝ ՍՍՀՄ խոշորագույն պոլիգոններից մե– կը։ Ստեղծվել են կիսահաղորդչային կա– տալիզատորների միջոցով ջրից ջրածնի ստացման արևակայանքներ։ 1985-ից Երե– վանում արտադրվում են ինստ–ում մշակ– ված՝ ջերմային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որոնց if ի ջոցով իրա– կանացվում է Երևանի մի շարք օբյեկտ– ների տաք ջրամատակարարումը։ Արևա– յին էներգիայի օգտագործման բնագավա– ռի հետազոտություններ են տարվում նաև Երևանի համալսարանում (հելիոտեխ– նիկա կան որոշ սարքերի ուսումնասիրու– թյուն) և Շինարարության ու ճարտարա– պետության հայկ․ ԴՀԻ–ում։ Գբկ․ Достижения науки в Советской Ар– мении (1920–1980), под общ․ ред․ В․ А․ Амбарцумяна, Е․, 1984․ 1 ,tՌ․ Մաչխազյան