Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/431

Այս էջը սրբագրված չէ

Ավտոմատիկա և կառավարում ՀՍՍՀ–ում ավտոմատիկայի և կառավար– ման միջոցների զարգացմանը մեծապես նպաստել է 1950–60-ական թթ․ մի շարք գիտահետազոտական և փորձակոնստ– րուկտորական հիմնարկների կազմակեր– պումը, որոնք կոչված էին մշակելու և ժող․ տնտեսության մեջ ներդնելու ամե– նատարբեր բնագավառների ավտոմա– տացման և կառավարման միջոցներն ու համակարգերը։ 1952-ին ՀՍՍՀ ԴԱ էլեկ– տրատեխնիկայի լաբորատորիայում ըս– տեղծվել է ՍՍՀՄ առաջին կառավարվող ավտոմատացված էլեկտրական տրակտո– րը (Ա․ Իոսիֆյան և ուրիշներ)։ 1961-ին Կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական ԴՀԻ–ում (Երեաէ) մշակվել է ալյումինի էլեկտրոլիզային գուռերի կառավարման՝ ՍՍՀՄ–ում առա– ջին ավտոմատացված ինքնահամալար– վող համակարգերից մեկը, իսկ 1965-ին էլեկտրամեքենաշինական գործարանում կիրառվել է արտադրության կառավար– ման՝ ՀՍՍՀ–ում առաջին ավտոմատացված համակարգը։ Նույն թվականին ստեղծվել է կառավարման համակարգերի գծով ՍՍՀՄ առաջին ինքնուրույն գիտական կազմակերպությունը՝ կառավարման հա– մակարգերի կենտրոնական գիտահետա– զոտական լաբորատորիան, որը 1980-ին դարձել է Կառավարման ավտոմատացված համակարգերի՝ Երևանի գիտահետազո– տական նախագծային ինստ․։ 1966-ին էներգետիկայի հայկ․ ԴՀԻ–ում մշակվել է էներգահամակարգում կայան– ների միջև օպտիմալ բեռնվածքների հաշ– վարկի համար առաջին մասնագիտացված անալոգային հաշվողական մեքենան (Պ․ Մաթևոսյան և ուրիշներ)։ Ստեղծվել է էներգահամակարգերի ստատիկ և դի– նամիկ կայունության հետազոտման մո– դելավորող կիսաավտոմատ տեղակայանք (Հ․ Ադոնց, Պ․ Մաթևոսյան և ուրիշներ)՝ երկրի մի շարք խոշոր էներգահամակար– գերի համար։ Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետ․ միութենական կոնսրուկտորական բյուրոյում (ԱՍՏ ՊՄԿԲ) մշակվել են ջեր– մաստիճանի չափման և կարգավորման սարքեր, առանց շղթայի խզման էլեկտրա– կան պարամետրերի չափման միջոցներ, ինֆորմացիոն չափիչ համակարգեր, գի– տափորձի համար հատուկ ճշգրիտ սար– քեր։ 1970-ական թթ․ կատարվել են արդյու– նաբերության տարբեր բնագավառների տեխնոլոգիական պրոցեսների ավտոմա– տացման համար նախատեսված՝ ցույց տվող և կարգավորող էլեկտրոնային ավ– տոմատ մանրանրբին ինքնագրիչ սարքե– րի մշակման և Կիրովականի «Ավտոմա– տիկա» գործարանի արտադրության մեջ ներդրման աշխատանքներ։ 1965–85-ին ԱՍՏ ՊՄԿԲ–ում իրականացվել են նաե ջրում աղի պարունակությունը չափող սարքերի հետազոտման և արտադրու– թյան մեջ ներդրման աշխատանքներ։ ՀՍՍՀ–ում սարքաշինության բնագավա– ռի կարևորագույն աշխատանքներից է դժվար պայմաններում աշխատելու հա– մար նախատե սված ինֆորմացիոն չա– փիչ և կառավարող համակարգերի («Դը– վին 2», «Դառնի», «Մասիս») մշակումը, որոնք պատրաստվել են ինտեգրման բար– ձըր աստիճանի միկրոսխեմաների հիման վրա։ 1980-ական թթ․ «էլեկտրասարք» գիտաարտաղրական միավորումում ըս– կըսվել են ինֆորմացիոն հաշվողական կոմպլեքսներում օգտագործելու և գիտա– փորձի ավտոմատացման համար նախա– տեսված նոր տիպի սարքերի մշակման և թողարկման աշխատանքներ։ «Ավտոմա– տիկա» ԴՀԻ–ում մշակվել է տեխնոլոգիա– կան պրոցեսների կառավարման տիպա– յին ավտոմատացված համակարգ, որը ներդրվել է ՍՍՀՄ տարբեր լեռնամետա– լուրգիական կոմբինատներում (Նորիլսկի, Բալխաշի ևն)։ Ինստ–ի մշակած արտա– դրության տեխնոլոգիայի կառավարման ավտոմատ համակարգերը ներդրվել են նաե Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, «Նաիրիտ» գիտաարտա– դրական միավորումում և այլուր։ «Ավտո– մատիկա» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել են էլեկտրական գործադիր մեխանիզմների, կայունացման հետևող համակարգերի, էլեկտրամեխա– նիկական և էլեկտրահիդրավլիկական մա– նիպուլյատորների մի քանի սերունդներ։ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ի էլեկտրոնային ապարատուրայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում մշակվել և հետազոտվել են անկյունային տեղափոխությունների ճշգրիտ Փոխակեր– պիչներ, որոնք օգտագործվում են կառա– վարման համակարգերում։ ՀՍՍՀ ԴԱ Լենինականի հատուկ կոնստրուկտորա– կան տեխնոլոգիական ինստ–ում մշակվել են ավտոմատ ռեժիմով աշխատող մի շարք սեյսմիկ ինքնավար սարքեր։ 1981-ին ստեղծվել է Կազմակերպ– ման և կառավարման պրոբլեմների հա– մամիութենական ԴՀԻ–ի հայկ․ մաս– նաճյուղը՝ կառավարման ավտոմատաց– ված համակարգերի (ԿԱՀ) գծով գըլ– խավորող կազմակերպությունը ՀՍՍՀ–ում։ Կատարվում են հանրապետության ժող․ տնտեսության ԿԱՀ ստեղծման, կառա– վարման միջճյուղային համալիրների մը– շակման աշխատանքներ։ Ավտոմատաց– վել են պլանավորման և վիճակագրության, ուղևորային ավտոտրանսպորտի, թեթև արդյունաբերության, շինարարության, առողջապահության, կապի, գյուղատըն– տեսության, առևտրի կառավարման մի շարք հաշվարկներ։ Դիտատեխ․ ինֆոր– մացիայի հայկ․ ԴՀԻ–ում ստեղծվել է ավտոմատացված համակարգ, որը հնա– րավորություն է տալիս կապուղիներով ինֆորմացիա ընդունել այլ հանրապետու– թյունների ինֆորմացիոն կենտրոններից և այն մատուցել սպառողներին։ Բ․ Մեւիք–Շահնազաբով, Մ․ Տեր–Մարաիրոսյան էլեկտրոնիկա և հաշվողական տեխնիկա Հայաստանում էլեկտրոնիկայի և հաշ– վողական տեխնիկայի բուռն զարգացումն սկսվել է 1950-ական թթ․ կեսերից՝ ՀՍՍՀ–ում ճշգրիտ մեքենաշինության և սարքաշինության զարգացման վերաբեր– յալ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստր– ների խորհրդի որոշումից հետո։ Դեռևս 1954–55-ին հայ գիտնականները (Թ․ Տեր– Միքայելյան և ուրիշներ) մասնակցել են Ա․ Իոսիֆյանի և Ի․ Բրուկի ղեկավարու– թյամբ Մոսկվայում՝ ՍՍՀՄ–ում առաջին էլեկտրոնային հաշվողական մեքենանե– րից (ԷՀՄ) մեկի՝ Մ–Յ–ի մշակմանը, որի կատարելագործված տարբերակը «Դո– հար» անվանումով հետագայում օգտա– գործվել է ՀՄՄՀ ԴԱ–ում։ Այդ տարիներին Երևանի համալսարանի էլեկտրոնիկայի ամբիոնում կատարվել են էլեկտրոնիկա– յի, մասնավորապես, կիսահաղորդչային էլեկտրոնիկայի բնագավառի գիտահետա– զոտական աշխատանքներ (Հ․ Անժուրի, իսկ ավելի ուշ՝ Հ․ Աթոյանի գլխավորու– թյամբ)։ ՀՍՍՀ ԴԱ ֆիզիկայի ինստ–ում մշակվել են տիեզերական ճառագայթնե– րի գրանցման և ուսումնասիրման համար ծառայող էլեկտրոնային սարքեր (Մ․ Այ– վագյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ–ում հաշվողական տեխնիկայի և էլեկտրոնիկայի զարգացման կարևորա– գույն փուլերից էր Վ․ Համբարձումյանի, Ա․ Իոսիֆյանի և Մ․ Մերգելյանի նախա– ձեռնությամբ 1956-ին Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստ–ի (ՄՄԴՀԻ) ստեղծումը Երևանում։ 1959-ին ՄՄԴՀԻ–ում մշակվել է մատնա– չափ լամպերով, դիոդատրանսֆորմատո– րային վենտիլներով և ֆեռիտային հի– շողության սարքով ՄՄՀՄ–ում առաջին՝ «Արագած» ԷՀՄ–ն։ 1961-ին կառուցվել է «Հրազդան–2» ԷՀՄ–ն (գլխավոր կոնս– տրուկտոր Ե․ Բրուսիլովսկի), որը կիսա– հաղորդչային տրանզիստորներով առա– ջին ԷՀՄ–ն էր ՄՄՀՄ–ում։ Այն հիմք է ծա– ռայել երկրորդ սերնդի ԷՀՄ–ների ստեղծ– ման համար։ 1962-ին ավարտվել է դիո– դատրանգիստորային տրամաբանու– թյամբ՝ ՍՍՀՄ–ում առաջին արագագործ տրամաբանական տարրերի «Մագնի» հա– մալիրի մշակումը (Վ․ Կարապետյան և ուրիշներ)։ 1964-ին արագագործ տրա– մաբանական տարրերի օգտագործմամբ մշակվել է «Հրազդան» անվանաշարի նոր ԷՀՄ՝ «Հրազդան–3»-ը (Վ․ Ռուսանևիչ և ուրիշներ)։ 1960-ական թթ․ ունիվերսալ ԷՀՄ–նե– րից բացի ՄՄԴՀԻ–ում ստեղծվել են նաե մի շարք մասնագիտացված մեքենաներ․ «Ստատիստիկա» (Վ․ Ռուսանևիչ և ուրիշ– ներ), «Դվին» (Ռ․ Հարությունյան և ուրիշ– ներ), «Արաքս» (Դ․ Բելկին և ուրիշներ) և «Մարշրուտ» (Ա․ Քուչուկյան և ուրիշներ) ԷՀՄ–ները։ 1974-ին «Մարշրուտ–3» հաշվո– Հիբրիդային ինտեգրալ սխեմաներ