ջին ռադիոհեռագրակայանները, որոնք 1914-ին սպասարկում էին գործող բանա– կի մոտ 30 դաշտային ռադիոկայաններ։ 1919-ին Հայկ․ տեխ․ ընկերությունը Երե– վանում կառուցել է 4 կվւո հզորության նոր կայծային ռադիոհեռագրակայան, որի ան– տենան կախված էր 50 մ բարձրության փայտե կայմերից։ Վերակառուցումից հե– տո (1921–22) այն հնարավորություն էր տալիս հաղորդումներ ընդունել Մոսկ– վայից, Խարկովից, ինչպես նաև Անգլիա– յից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտա– լիայից և այլ երկրներից։ 1926-ին Երևա– նում տեղակայվել է Նիժեգորոդսկի լա– բորատորիայում պատրաստված 1,5 կվւո հզորության լամպային հաղորդիչներով «Մալի Կոմինտերն» տիպի ռադիոհաղորդ– ման կայան, 1929-ին՝ 4 կվւո հզորության, անտենայի համար նախատեսված մետա– ղական կայմով (բարձրությունը՝ 120 մ) նոր ռադիոկայան։ Վերջինիս հզորությու– նը Հայաստանի մասնագետների ուժերով հասցվել է 10 կվւո–ի։ 1940-ին կայանի ան– տենակայմային կառույցը կատարելա– գործվել է, և ՍՍՀՄ–ում առաջին անգամ կրող մետաղական կայմը դարձել է վերին սնման ճառագայթող անտենայի մի մասը։ Հետագայում Հայաստանի ռադիոկենտ– րոնի մասնագետների ջանքերով կայա– նի հզորությունը հասցվել է 20 կվւո–ւ։ 1946-ին կառուցվել և շահագործման է հանձնվել կարճալիք նոր հաղորդիչ, որը հնարավորություն էր ընձեռում կանոնա– վոր հաղորդումներ իրականացնել սփյուռ– քահայության համար։ Հայրենական հեռուստատեսության զարգացման գործում զգալի ավանդ ունի Հ․ Ադամյանը, որն առաջինը մշակել է գունավոր պատկերների՝ հաջորդական օպտիկամեխանիկական փռումով հաղորդ– ման (արտոնագրվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, 1907^08-ին) և լուսահեռագրության (արտոնագրվել է ՍՍՀՄ–ում՝ 1920-ին) սկզբունքները։ 1925-ին Ադամյանը Երևանի պետ․ համալ– սարանում ցուցադրել է գունավոր պատ– կերների հաղորդումը։ 1930-ին իրակա– նացվել է սԼւ–սպիտակ պատկերների առա– ջին հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։ ԱՄՆ–ում 1951–53-ին իրականացված՝ աշ– խարհում առաջին գունավոր հեռուստա– տեսային հաղորդումները հիմնված էին Ադամյանի սկզբունքի վրա։ Տատանողա– կան համակարգի և իմպուլսային տեխնի– կայի հարցերի հետ կապված ռադիոտեխ– նիկայի բնագավառի առաջին գիտական հետազոտությունները ՀՍՍՀ–ում սկսվել են 1921-ից, Երևանի պետ․ համալսարանի էլեկտրականության լաբորատորիայում՝ Հ․ Անժուրի (Չեբոտարյան) գլխավորու– թյամբ։ Արդի ռադիոտեխնիկայի կանոնավոր գիտական հետազոտությունները սկսվել են 1950-ական թթ․, Բյուրականի աստղա– դիտարանում՝ ակադեմիկոս Վ․ Համբար– ձումյանի նախաձեռնությամբ։ 1950-ին կազմակերպվել է ռադիոաստղագիտու– թյան լաբորատորիա, իսկ 1958-ին4 հե– տազոտման ռադիոֆիզ․ մեթոդների բա– ժին, որի հիման վրա Աշտարակում 1960-ին կազմակերպվել է ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզի– կայի և էլեկտրոնիկայի ինստ․ (ՌՖԷԻ)։ Ռադիոտեխնիկայի բնագավառի՝ Բյու– րականի աստղադիտարանում ծավալված աշխատանքներն ուղղված էին ռադիոդի– տակների, մասնավորապես՝ անտենային համակարգերի և ռադիոմետրերի ստեղծ– մանը։ 1957-ին կառուցվել են 0,5, 1,5 և 4,2 it ալիքի երկարության համաֆազ անտենաներով առաջին ռադիոդիտակ– ները։ 1961-ին կառուցվել է 4500 մ2 ան– տենային մակերեսով՝ ՍՍՀՄ խոշորա– գույն ռադիոինտերֆերոմետրը։ Մշակվել են ազդանշանի բևեռացված բաղադրիչի անջատման մեթոդը (է․ Միրզաբեկյան), մի շարք նոր գերբարձրհաճախային (ԳԲՀ) հանգույցներ, հաշվեկշիռ վւոխակերպիչ, լայնաշերտ ֆազաչափ (Պ․ Հերունի) ևն։ 1,35 սՎ ալիքի մազեր 1958-ին ստևղծվել է 50 սմ ալիքի երկարու– թյան փոխադրովի տիպի ռադիոդիտակ, որով կատարվել են Արևի խավարման ժամանակ ռադիոճառագայթման բևեռա– ցումային դիտումներ ՉԺՀ–ում (է․ Միր– զաբեկյան, Պ․ Հերունի)։ ՌՖԷԻ–ում մը– շակվել են ԳԲՀ ազդանշանների կոռել– յացիոն, ֆազային և ամպլիտուդային բնու– թագրերի չափման մի շարք ռադիոմետրեր և հարմարանքներ։ Ստեղծվել են թողանց– ման լայնացված շերտով ԳԲՀ տիրույթի ԳԷՊՌ–3 անտենային համակարգերի բաց– վածքում դաշտի բաշխման՝ՍՍՀՄ պետա– կան էտալոն քվանտային ուժեղացուցիչներ՝ մազերներ, այդ թվում նաև զմրուխտի բյուրեղների հիմքով (Ա․ Պրոխորով, Ռ․ Մարտիրոսյան և ուրիշներ)։ Առաջին անգամ մշակվել են 4 ւէմ ալիքի երկարության պարամետրա– կան ուժեղացուցիչներ (Կ․ Մոսոյան և ուրիշներ)։ Մշակվել է պլազմայում ար– գելակային ճառագայթման տեսությունը, լուծվել են ոչ ստացիոնար և անհամասեռ էլեկտրադինամիկական համակարգերում ալիքների գրգռման և տարածման խնդիր– ներ։ Հետազոտվել են մագնիսական դաշ– տով և ուլտրաձայնային ալիքով կիսա– հաղորդչային գեներատորների ստեղծ– ման հնարավորությունները (է․ Միրզա– բեկյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ–ում ռադիոտեխնիկայի ուսումնա– սիրությունները հիմնականում կենտրո– նացած են 1971-ին ստեղծված Ռադիոֆի– զիկական չափումների համամիութենա– կան գիտահետազոտական ինստ–ում (ՌՉՀԳՀԻ)։ ՌՉՀԳՀԻ–ն անտենային հա– մակարգերի բնութագրերի և ԳԲՀ տիրույ– թում ֆազերի շեղման անկյան ճշգրիտ չափումների մեթոդների և միջոցների ստեղծման կոմպլեքսային պրոբլեմի գծով գլխավորող կազմակերպությունն է ՍՍՀՄ–ում։ Ինստ–ում մշակվել է երկհայե– լի և բազմահայելի անտենաների տեսու– թյունը, ստեղծվել են անշարժ գլխավոր սֆերիկ հայելիով մեծ ռադիոդիտակների հաշվարկի և նախագծման մեթոդներ, մեծ անտենաների կառավարման համակար– գեր։ Լուծվել են դիֆրակցիոն խնդիրներ՝ զանազան ձևի անցքերի վրա դաշտի կա– մայական բաշխման դեպքում։ Ստեղծվել են գլխավոր սֆերիկ հայելիով միլիմետ– րային և ենթամիլիմետրային տիրույթնե– րի առաջին երկհայելի անտենաները, այդ թվում նաև 5 it տրամագծով գլխավոր հա– յելիով ռադիոդիտակը (1963), որը ժամա– նակին աշխարհի խոշորագույն ռադիո– դիտակն էր կարճ ալիքների միլիմետրա– յին տիրույթում (Պ․ Հերունի)։ Ինստ–ում ստեղծվել են ԳԲՀ անտենա– յին համակարգերի բնութագրերի որոշ– ման՝ համաշխարհային ճանաչած uvrvva- ցած նոր, բարձրարդյունավետ մեթոդներ ըստ այդ համակարգերի բացվածքի գո– տում չափված դաշտի։ Մշակվել են ապա– րատուրայի մի շարք ավտոմատ համա– լիրներ (ստացիոնար և փոխադրովի) հարթ, սֆերիկ և այլ մակերևույթների վրա բացվածքի գոտում չափումներ կատարե– լու համար։ Ռադիոլոկացիայի բնագա– վառում կատարված աշխատանքների հա– մար ինստ–ի մի շարք աշխատակիցներ (Պ․ Հերունի և ուրիշներ) արժանացել են ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1986)։
ՌՉՀԳՀԻ–ում ձևավորվել է գիտատեխ– նիկական նոր ուղղություն՝ անտենա– յին համակարգերի չափագիտություն։ ՀՄՄՀ–ում ՌՉՀԳՀԻ–ին կից ստեղծված է Անտենային չափումների պետ․ էտալոնա– յին կենտրոն, որտեղ գործում են ԳԲՀ տիրույթի անտենային և ֆազային չա– փումների՝ ինստ–ում ստեղծված ՍՍՀՄ 10 պետ, էտալոն (աշխարհում առաջին)։ Դրանք ապարատուրային բարձրագույն ճշգրտություն ունեցող ավտոմատ համա– լիրներ են, որոնց թվում է նաև 18 it տրա– մագծով լիադարձկեն ռադիոդիտակի հա–