յելին։ Նշված աշխատանքների համար ինստ–ի մի խումբ աշխատակիցներ 1985-ին արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի (Պ․ Հերունի և ուրիշներ)։ Ինստ–ի և փորձ– նական գործարանի ջանքերով մշակվել Ա պետ․ Էտալոնային կենտրոնում տեղա– կայվել է (1985) հզոր ռադիոօպտիկական դիտակ, որի գլխավոր հայելու տրամա– գիծը 54 մ է, իսկ օպտիկական հայելունը՝ 2,6 մ։ Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ ռադիոդիտակի հայելու հետ համատեղվել է օպտիկական խոշոր հայելի։ Անշարժ կիսասֆերիկ գլխավոր ռադիոհայելիով երկհայելի անտենային համակարգը աշխարհի խոշոր անտենա– ներից առավել ճշգրիտն ու շահավետն է, կարող է աշխատել մինչև 1 մմ ալիքի եր– կարության տիրույթում և տարածության մեջ ունի բացառիկ սուր ճառագայթ։ 1985-ին, անտենայի հենց առաջին Փոր– ձարկումների ժամանակ դիտվել է հազ– վագյուտ երևույթ՝ Երկվորյակների դ աստ– ղի ռադիոճառագայթման հզոր բռնկում, որը կարմիր հսկաների տիպի աստղերի ռադիոբռնկումների առաջին գրանցումն էր։ 1987-ին Արտոնագրային փորձագի– տության պետ․ համամիութենական ԳՀԻ–ի որոշմամբ նշված տիպի դիտակներին տըր– վել է «Հերունու հայելային ռադիոդիտակ» անվանումը։ Ստեղծվել է նոր տիպի՝ ՍՍՀՄ–ում խոշորագույն «Արագած» են– թամիլիմետրային ռադիոդիտակը (3,2 մ գլխավոր հայելու տրամագծով), որը տե– ղակայված է Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա։ Ռադիոդիտակը հնարավորություն է տալիս կատարելու Տիեզերքի ուսումնա– սիրություններ ընդհուպ մինչև ինֆրա– կարմիր ալիքային տիրույթում։ Մշակվել է տարբեր օբյեկտներից ալիք– ների ցրման էֆեկտիվ մակերեսի չափման սկզբունքորեն նոր մեթոդ, որը հնարա– վոր է դարձնում նշված բնութագրի որո– շումը օբյեկտին մոտ հեռավորություննե– րից, ինչպես նաև օբյեկտի ճանաչումը մեծ հեռավորությունների վրա (Պ․ Հերունի)։
ՌՉՀԳՀԻ–ում ստեղծվել է նաև առանց– քասիմետրիկ հայելիների և ռեզոնատոր– ների դաշտերի ասիմպտոտային տեսու– թյունը, ստացվել են առնչություններ,որոն– ցով որոշվում են ճառագայթման գոտինե– րի սահմանները՝ տարածության մեջ ան– տենայի ճառագայթի արագ տատանման դեպքում, լուծվել են բազմաճառագայթ անտենաների չափման վիճակագրական խնդիրներ, միա– և բազմահայելի անտե– նաներում դաշտի բևեռացումային կառուց– վածքի որոշման խնդիրներ, անտենանե– րի զուգահեռ ապերտուրային սինթեզի, ռադիոհոլոգրաֆիայի, օպտիկական հո– լոգրաֆիայի և այլ խնդիրներ։ Ստեղծվել են ԳԲՀ մի շարք ճշգրիտ սարքեր, գենե– րատորներ, ֆազաչաւիեր, ռադիոմետրեր, ամպլիֆազաչափեր և այլ ռադիոընդունիչ– ներ, երկրորդային էտալոններ, նմուշա– յին անտենաներ և ալիքի երկարության մետրային, դեցիմետրային, սանտիմետ– րային, միլիմետրային և ենթամիլիմետ– րային տիրույթների՝ լայն կիրառման այլ հարմարանքներ։ Ինստ–ում մշակվել են նաև բազմահայելի մեծ անտենաների թույլտվածքների տեսությունը, սֆերիկ մակերևույթների մշակման մեթոդներ և հարմարանքներ, ստեղծվել են պտտման ճշգրիտ հզոր հարմարանքներ և մեխանի– կական տեսածրիչներ, 10 մկմ ճշտության ԳԲՀ ֆազային ռադիոհեռաչափեր, մեծ հայելիների մակերևույթների վերահըսկ– ման և ճշտման օպտիկական և լազերա– յին հարմարանքներ, ստեղծվել են ավտո– մատ կառավարման ճշգրիտ թվանշանա– յին համակարգեր, անկյուն–կոդ թվանշա– նային տվիչներ (աղեղի 1–2 վրկ սխա– լանքով) և մաթ․ ապահովման համակար– գեր։ Ռադիոտեխնիկայի բնագավառի աշխա– տանքներ են կատարվում նաև Երևանի ֆիզիկայի ինստ–ում։ Այստեղ ստեղծվել են էլեկտրոնային օղակաձև արագացուցչի հզոր ռադիոտեխ․ համալիրներ (է․ Լա– զիև)։ Ուրույն տեխ․ լուծումներ են ստաց– վել հզորության գումարման–բաժանման և տատանումների ֆազավորման համա– կարգում (Ա․ Ալիխանյան)։ ՀՍՍՀ ԳԱ ֆի– զիկ․ հետազոտությունների ինստ–ում մշակվել են կապված ռեզոնատորներով՝ լազերային ճառագայթման ԳԲՀ լայնա– շերտ մոդուլյատորներ (Ռ․ Ղազարյան)։ Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտա– կան տեխնոլոգիական իեստ–ում ստեղծ– վել են ինտեգրալ սխեմաների պարա– մետրերի և կիսահաղորդչային նյութերի բնութագրերի չափման և վերահսկման ավտոմատացված ապարատուրային հա– մալիրներ։ Կապի ԳՀԻ–ի Երևանի բաժան– մունքում ԷՀՄ–ների միասնական սերիայի բազայի վրա մշակվել է հաղորդակցու– թյունների կոմուտացման կենտրոնների համակարգ։ 1979-ին Երևանում շահա– գործման է հանձնվել ԵԱ–1030 ԷՀՄ–ի բա– զայի վրա հաղորդումների կոմուտացման հայրենական առաջին կենտրոնը։ ԵրՊԻ–ի ռադիոտեխնիկայի ֆակուլտե– տում հետազոտվել են ընդունիչների խան– գարումակայունության բարձրացման հա– մար ծառայող՝ ազդանշանների նշանային մշակումով համակարգեր, խոսքի սինթե– զի մեթոդներ, պարբերական անտենային կառուցվածքների սահմանային պայման– ներ։ Պրոբլեմային լաբորատորիաներում մշակվել են լազերային ճառագայթի ԳԲՀ մոդուլումով լուսահեռաչափեր և լազերա– յին ռադիոհեռաչափեր (Ռ․ Մովսիսյան և ուրիշներ)։ Կատարվել է դաշտի տեսությանը և էլեկտրադինամիկային վերաբերող աշ– խատանքների մի ամբողջ շարք (Ա․ Իո– սիֆյան և ուրիշներ)։ Դ․ Ասատրյան էլեկտրամեքենայի նություն, էլեկտրաապարատաշինություն, էլեկտրասարքաշի նաթյուն էլեկտրատեխնիկան որպես գիտություն Հայաստանում սկսել է զարգանալ 1940- ական թթ․ սկզբներից՝ Երևանի պոլիտեխ– նիկական ինստ–ում էլեկտրատեխնիկա– կան ֆակուլտետի ստեղծման հետ։ Այդ բնագավառում գիտական հետազոտու– թյունների համար բազա են հանդիսացել էլեկտրամեքենաշինական գործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոն և ՀՍՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբորա– Բարձր հաճախականության էլեկարամեքենա– յական փոխակերպիչ տորիան, որոնք զբաղվում էին էլեկտրա– կան մեքենաներում և ապարատներում էլեկտրամագնիսական պրոցեսների ու– սումնասիրման հարցերով, էլեկտրիֆի– կացման և շահագործման բնութագրերի պրոբլեմներով, ակտիվ նյութերի ծախսի և կշռաչափային ցուցանիշների փոքրաց– մամբ, կարգավորման, վերահսկման և կա– ռավարման հնարավոր սխեմաների ընտ– րությամբ և դասակարգումով։ Նշված աշ– խատանքներով էին պայմանավորված այն գիտական ուղղությունները, որոնցով զարգանում էր էլեկտրատեխնիկան Հա– յաստանում։ 1956-ին էլեկտրամեքենաշինական գոր– ծարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի բազայի վրա կազմակերպվել է էլեկտրաարդյունաբերության ԳՀԻ–ի մաս– նաճյուղը, որը 1960-ին վերակառուցվել և վերանվանվել է էլեկտրամեխանիկայի հա– մամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնա– ճյուղ, իսկ 1965-ին՝ Կոմպլեքսային էլեկ– տրասարքավորման համամիութենական ԳՀԻ (ԿԷՀԳՀԻ)։ Ինստ–ը էլեկտրական մե– քենաների, մեքենայական վւոխակերպիչ– ների, տրանսֆորմատորների և ուժեղահո– սանք սարքավորումների կատարելագործ– ման և նոր սերիաների ստեղծման բնագա– վառի գլխավորող կազմակերպություննե– րից է ՍՍՀՄ–ում։ 1970-ական թթ․
ԿԷՀԳՀԻ–ում մշակվել են մինչև 100 կվա հզորության ՕՍ սերիայի սինխրոն գենե– րատորներ, մոդեռնացված տրանսֆոր– մատորներ, որոնք Լայպցիգի տոնավա– ճառում (1975) արժանացել են ոսկե մե– դալի։ Կատարվել է բարձրհաճախային էլեկտրամեքենայական ուղղաձիգ փոխա– կերպիչների (12-ից 100 կվւո հզորության, 2400 և 8000 հց հաճախականության, 100-ից 800 վ լարման) նախագծման և սերիական արտադրության զգալի աշխա– տանք։ Վերջիններս լայն կիրառություն են ստացել ՍՍՀՄ ավտոմոբիլի և տրակ– տորի գործարաններում, հաստոցաշինա– կան և այլ ձեռնարկություններում։