Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/437

Այս էջը սրբագրված չէ

ման պրոգրեսիվ միջաձգիչներ։ Կարման ասպարեզում աշխատանքները հիմնակա– նում ընթանում են մշակվող մակերևույթի բարձր որակի ապահովման և կարծրհա– մաձուլվածքային գործիքի օպտիմալ օգ– տագործման ուղղությամբ։ Մշակվել է Լքստրուզիայի մեթոդով ասինխրոն էլեկ– տրաշարժիչների հենոցների իրանների ստացման տեխնոլոգիա, որից բխել է շար– ժիչի նոր կոնստրուկցիա ստեղծելու նպա– տակահարմարությունը։ Այս աշխատանքի համար մի խումբ մասնագետների (Ռ․ Հա– րությունյան և ուրիշներ) 1983-ին շնորհ– վել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մըր– ցանակ։ Ստեղծվել է նոր շարժիչների ռո– տորների տակառների ռացիոնալ մշակ– ման հատուկ կտրիչի կոնստրուկցիա (Ռ․ Բոյաջյան, Վ․ Քյուրքչյան)։ Մ․ Կասյան, Յու․ Սարգսյան Մետալուրգիա և հանքային գործ ՀՍՍՀ տարածքում գտնվող հնագույն հանքամետալուրգիական կառույցներից է Մեծամորի համալիրը (մ․ թ․ ա․ Ill–I հազարամյակներ), որտեղ հայտնաբեր– վել են պղնձի և բրոնզի հալման ավելի քան 30 պրիզմայաձև և գլանաձև դոմնա– յին վառարաններ, ձուլակաղապարներ ու մետալուրգիական արտադրության մնա– ցուկներ։ Մեծամորում հայտնաբերվել են նաև հարստացման կառույցներ, պղնձա– քարի և անագաքարի հարստացման հա– մար ծառայող հարմարանքներ, պատրաս– տի շինվածքների մշակման արհեստանոց– ներ ևն։ Հանքամետալուրգիական արտա– դրության հնագույն կենտրոններ են եղել նաև Հաղարծինի, Մեղրաձորի, Զանգե– զուրի, Գուգարքի և ՀՍՍՀ այլ շրջանների տարածքում։ Հանքարտադրության հնա– գույն օջախներից է Զոդի հանքավայրը (մ․ թ․ ա․ II–I հազարամյակներ), որտեղ հայտնաբերվել է 100 ւ/-ից ավելի խորու– թյան ստորգետնյա հանքափորվածքների մի ամբողջ համակարգ։ Այդ փորվածքնե– րում կիրառվել են հանքախորշերի ամրա– կապում, լցում և խամքարում, սանդուղ– քային և ամբարձիչ զանազան հարմա– րանքներ։ ՀՍՍՀ–ում մետալուրգիայի և հանքա– յին գործի բնագավառի կանոնավոր գի– տահետազոտական աշխատանքներն ըս– կըսվել են 1950-ական թթ․ կեսերից4 1957-ին Լեռնամետալուրգիական գիտա– հետազոտական ինստ–ի (1971-ից4 Գու– նավոր մետալուրգիայի հայկ․ գիտահե– տազոտ․ և նախագծային ինստ․՝ «Հայգուն– մետգիտնախագիծ») կազմակերպման հետ։ Լայն կիրառություն են գտել էժանագին պայթուցիկ նյութերին նվիրված հետազո– տությունների արդյունքները, որոնք ամ– փոփվել են Ռ․ Ռ․ Սինանյանի «Պարզա– գույն կազմի նոր պայթուցիկ նյութեր» աշխատությունում (1964)։ Լեռնային բաժ– նում հետազոտվել և բացահայտվել են ՀՍՍՀ–ի բաց և ստորերկրյա հանքավայ– րերի ապարների ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունները ստատիկական և դինամիկական բեռնա– վորումների դեպքում, սահմանվել հո– րատման օպտիմալ ռեժիմային պարա– մետրերը, ընտրվել ռացիոնալ տիպի հո– րատիչ գործիքներ, հետազոտվել ամո– նիակային պայթուցիկ նյութերի փոխազ– դեցությունը սուլֆիդային հանքաքարերի և ստորերկրյա թթվային ջրերի հետ, մշակ– վել և ներդրվել են հորատապայթեցման աշխատանքների կոմպլեքսային մեքենա– յացման հանգույցներ։ Կատարվել են նաև բազմահարկ հողաշեղջերի՝ ըստ շեղջա– տակի տարածքի ռելիեֆի տեղաբաշխման և ձևավորման սխեմաների դասակարգում– ներ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել հողահեռացման մակերեսը և հաշվարկել կայունության ռացիոնալ պարամետրեր։ Նշված հետա– զոտությունների արդյունքները ներդըր– վել են ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի մի շարք բաց հանքերում (Քաջարանի, Ագարակի, Զոդի ևն)։ Արծվանիկ գետի կիրճի հանքամնացուկ– ների պահեստարանում կատարվել են հանքամնացուկների ֆիզիկամեխանիկա– կան բնութագրերի որոշման հետազոտու– թյուններ, որոնց հիման վրա հաշվարկվել է Արծվանիկի հանքամնացուկների պա– հեստարանի վիճակի կայունությունը՝ հաշվի առնելով չկայունացած և սեյսմիկ վիճակները։ Ողջի գետի կիրճի հանքա– մնացուկների պահեստարանի համար հիմ– նավորվել է վերջինիս բարձրությունը նա– խագծայինից 10 ւ/-ով մեծացնելու հնարա– վորությունը։ ԵրՊԻ–ում կատարվել են ապարների հորատելիության և պայթե– լիության որոշման, ապարների՝ ըստ հո– րատելիության և պայթելիության դասա– կարգման կատարելագործման, բաց եղա– նակով հանքանյութի արդյունահանման և հետագա հարստացման դեպքում հան– քանյութի միջինացման մշակումներ։ Մը– շակվել և արտադրության է հանձնվել օք– սիդային ելանյութերից մագնիսական, ջերմաֆիզ․, բարձրամուր, մաշակայուն և ֆիզիկամեխանիկական այլ հատկություն– ներով օժտված համաձուլվածքների ստաց– ման արդ․ տեխնոլոգիան։ Ուսումնասիր– վել են օքսիդային բարդ համակարգերի սինթեզման և վերականգնման պրոցեսնե– րի մեխանիզմն ու կինետիկ օրինաչափու– թյունները։ Մշակվել է տաք արտամամլ– ւ/ան կոմպլեքս տեխնոլոգիա, որը հնարա– վորություն է տալիս տաշեղաձև պողպատյա թափոններից ստանալ բարդ պրոֆիլի ձո– ղաձև նախապատրաստուկներ։ «Հայգուն– մետգիտնախագիծը» Ածխի, հանքա– և գա– զարդյունաբերության ուկր․ գիտահետազո– տական և նախագծային ինստ–ի հետ հա– մատեղ մշակել էցիկլահոսքային տեխնոլո– գիայի համալիր, որը նախատեսված է բաց հանքավայրերում ապարների փոխադըր– ման համար։ Ինստ–ում մշակվել են ապա– րախյուսի անջատումով ինքնամանրման յուրատեսակ սխեմա (կիրառվել է Քաջա– րանի ֆաբրիկայում), արդ․ պրոդուկտ– ների արտահանումով և հանքամնացուկ– ներ ի երեք պահեստարանների ստաց– մամբ անշրջանառու կոլեկտիվ հարստաց– ման նոր սխեմա (կիրառվել է Ագարակի ֆաբրիկայում), սակավամնացուկային տեխնոլոգիա՝ շինանյութերի արդյունա– բերության մեջ հանքամնացուկների ավա– զային մասի օգտագործմամբ (ներդրվել է Ղափանի ֆաբրիկայում), կապարա– պղնձային խտանյութի ընտրության նոր ռեժիմի սխեմա (կիրառվել է Ախթալայի ֆաբրիկայում), ակտիվացված ածխով թանկարժեք մետաղների դեսորբցիայի եղանակ։ Հանքաքարերի հարստացման վերաբերյալ կատարված հետազոտու– թյունների արդյունքներն ամվւոփվել են Ա․ Լ․ Սահրադյանի «Հայաստանի հանքա– քարերի հարստացում» մենագրությունում (1973, ռուս․), մշակվել են նաև ֆլոտա– ցիոն մեքենաներում ապարախյուսի մա– կարդակի կայունացման հարմարանքներ, որոնք կիրառվում են ՍՍՀՄ մի շարք ֆաբրիկաներում։ Մետալուրգիայի բնագավառում «Հայ– գունմետգիտնախագիծ» ինստ–ում կա– տարվել են էլեկտրոլիզի միջոցով ալյու– մինի ստացման տեխնոլոգիայի տեսական հիմունքների մշակման աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին առա ջա– ղբելու տեխնիկատնտ․ ցուցանիշների բարելավման հանձնարարականներ ՍՍՀՄ–ում գործող մի շարք ձեռնարկու– թյունների համար։ Ինստ–ում մշակվել են նաև ծծմբական թթվի արտադրության թա– փոններից պղնձի ստացման, ինչպես նաև պղնձի, ցինկի, կապարի, բիսմութի, կադ– միումի և ազնիվ մետաղների կորզումով նուրբ կոնվերտերային փոշիների կոմպ– լեքս վերամշակման տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են Ալավերդու կոմբի– նատում։ Կատարվել են նաև խառնուրդա– շատ պղնձի ստացման՝ օդային ավազանի մաքրությունը և հումքի կոմպլեքս օգտա– գործումն ապահովող նոր տեխնոլոգիայի ստեղծման հետազոտություններ։ Կարևոր են նաև պիրիտային խտանյութերի վերա– մշակման (գյուղատնտեսության համար մելիորանտների ստացումով և խտանյու– թի ձևով՝ ուղեկցող բաղադրանյութերի անջատումով) պիրոհիդրոմետալուրգիա– կան տեխնոլոգիայի մշակման հետազո– տությունները։ Ինստ–ում ԵրՊԻ–ի մասնա– գետների մասնակցությամբ (Ն․ Մանուկ– յան և ուրիշներ) մշակվել է պղնձափոշի– ների և դրանց հիմքով կոմպոզիցիոն նյու– թերի ստացման նոր տեխնոլոգիա, որով և դրվել է ՀՍՍՀ–ում փոշեմետալուրգիայի զարգացման հիմքը։ Մշակվել է ֆեռոհա– մաձուլվածքների արդյունաբերության հա– մար բարձրորակ տեխ․ մոլիբդենի եռօք– սիդի ստացման տեխնոլոգիա՝ համակց– ված եղանակով մոլիբդենային խտանյու– թերի վերամշակման կիրառմամբ։ Մշակ– վել է էքստրակցիոն տեխնոլոգիայի նոր ուղղություն՝ էլեկտրոլիտային հեղուկա– յին էքստրակցիա անվանումով։ Մշակվել են նաև ազնիվ մետաղով հագեցված իո– նիտի մանր ֆրակցիայի օգտահանման, թիոմիզանյութի կորուստների կրճատման, ինչպես նաև ազնիվ մետաղներ պարու– նակող ցիանալուծույթների և ապարա– խյուսերի նախապատրաստման պրոցես– ներ։ Կատարվել են մետալուրգիական տարբեր վառարանների ցուցանիշների բարձրացման հետազոտություններ, մշակ– վել է սուլֆիդային հումքի ավտոգեն վե– րամշակման պրոցես։ Շինարարական գիտության և տեխնիկա Հայաստանի տարածքում բնական քա– րերի հսկայական պաշարների առկայու– թյունը մեծապես նպաստել է շին․ տեխնի–