Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/44

Այս էջը սրբագրված չէ

վածությունների վերաբաշխման գործո– ղությամբ, մինչև մի քանի կմ խորության պայմաններում։ Տրվել է աեկտոնամագն․ էֆեկտի քա– նակական գնահատականը, ելնելով Զան– գեզուրի 1968-ի երկրաշարժի էպիկենտ– րոնային գոտու պայմաններից։ Կարևոր արդյունքներ են ստացվել նաև երկրաշարժերի կանխագուշակման հա– մար կենսբ․ նախանշանների ուսումնա– սիրման ուղղությամբ։ 1968-ի Զանգեգուրի երկրաշարժից մի քանի օր առաջ նկատվել է օձերի և մողես– ների զանգվածային տեղաշարժ։ -ի Ղուկասյանի և Իսահակյանի երկրաշար– ժերից 6–8 ժամ առաջ նկատվել է շների անընդմեջ և աղեկտուր ոռնոց։ Կատունե– րը մեկ–երկու օր առաջ հեռացել են բնա– կավայրերից կամ 20–30 րոպե առաջ ձգտել են դուրս գալ բնակատեղերից։ 1,5–2 ժամ առաջ անհանգստության նշան– ներ են ցուցաբերել կենդանիները և թըռ– չունները։ Առնետները և մկները, կորցնե– լով վախի զգացումը մարդու նկատմամբ, դուրս են եկել ազատ տարածություն, 4– 8 ժամ առաջ արտասովոր ձայնային և շարժողական ակտիվություն են դրսևորել ճագարները։ 1984-ի Երևանի երկրաշար– ժից առաջ, բացի վերը նշված երևույթնե– րից, 2–16 ժամ առաջ անսովոր վարք են ցուցաբերել կենդանաբ․ այգում գտնվող գազանները, որոնք ձգտել են դուրս գալ վանդակներից և ընդհանուր աղմուկ են բարձրացրել։ Հանքային երկրաֆիգիկ ա։ ՀՍՍՀ երկաթի, պղնձի, պղնձամոլիբդե– նային, բազմամետաղային և քվարց–սուլ– ֆիղային հանքավայրերում երկրաֆիգիկ․ հետախուզական աշխատանքները մեկ– նաբանելու նպատակով կատարվել են հանքաքարերի և դրանց շրջապատող ապարների տեսակարար էլեկտրական դի– մադրության, հարուցված բևեռացման, խը– տության, մագնիսական զգայունակու– թյան, ռադիոալիքների կլանման գոր– ծակցի և պիեզոակտիվության պարամետ– րերի ուսումնասիրություն՝ հանքավայրե– րից վերցրած նմուշների վրա և բնական տեղադրման պայմաններում։ Մաթ․ վի– ճակագրության տեսության հիման վրա որոշվել են նշված պարամետրերի փովւոխ– ման սահմանները, պարզաբանվել նրանց քանակական կապը՝ կախված հանքաքա– րերի միներալային կազմից, հանքայնաց– ման տոկոսային պարունակությունից, ստրուկտուրայից և տեքստուրայից։ Հե– տազոտվել են հանքային մարմինները և շրջապատող ապարների ֆիզիկ, պարա– մետրերի Փոփոխությունը ըստ խորու– թյան, կախված միներալների օքսիդաց– ման ու հողմահարման աստիճանից և այդ պրոցեսներին նպաստող երկրբ․ գործոն– ներից։ Գնահատվել են նշված տիպի հան– քավայրերի հանքային մարմինների և դը– րանց շրջապատող ապարների տարբե– րակումը ֆիզիկա–երկրբ․ տարբեր պայ– մաններում։ Բազումի և Աբովյանի երկա– թի հանքավայրերում հանքային մարմին– ները, շրջապատող ապարների համեմա– տությամբ, բնութագրվում են բարձր մագն․ զգայունակությամբ և խտությամբ։ Շամլու– ղի, Ալավերդու և Հանքաձորի պղնձի հան– քավայրերում հանքային մարմիններն ունեն ցածր տեսակարար էլեկտրական դիմադրություն և խտություն, քան շրջա– պատի ապարները։ Քաջարանի, Դաստա– կերտի և Հանքասարի պղնձամոլիբդենա– յին հանքավայրերում հանքային մարմին– ները, ապարների համեմատությամբ, օժտ– ված են հարուցված համեմատաբար բարձր բևեռայնությամբ ու ռադիոալիքների կլան– ման գործակիցներով։ Արմանիսի, Ախթա– լայի և Շահումյանի բազմամետաղային հանքավայրերում հանքային մարմիննե– րը բնութագրվում են հարուցված բարձր բևեռայնությամբ և խտությամբ, իսկ շըր– ջապատի ապարների այդ արժեքները նկատելիորեն ցածր են։ Զոդի և Մեղրա– թորի քվարց–սուլֆիդային հանքավայրերի հանքային գոտիները, ներփակող ապար– ների համեմատությամբ, ունեն ցածր տե– սակարար էլեկտրական դիմադրություն և բարձր պիեզոէլեկտրականություն։ Հիմնական տիպի մետաղային հանքա– վայրերի գրավիմագնիսամետրական ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ծանրության ուժի մնա– ցորդային անոմալիաների արժեքները բազմամետաղային, պղնձահրաքարային, քվարց–սուլֆիդային և երկաթի հանքա– վայրերում տատանվում են 2–40 մկմ/վ2, իսկ մագն․ դաշտինը՝ 300-ից մինչև 16000 նՏչ միջակայքերում։ Առանձին անհամա– սեռությունների գրավիտացիոն և մագն․ էֆեկտները տատանվում են ոչ մեծ սահ– մաններում։ Այսպես, օրինակ, տեկտոնա– կան խախտումների առաջացրած էֆեկտ– ները (բացարձակ արժեքով) կազմում են 2–3 մկմ/վ2, իսկ նստվածքային ապարնե– րի փոփոխական հզորությունը առաջաց– նում է ծանրության ուժի 0,6–10 մկմ/վ2 կեղծ անոմալիա, որը երբեմն անհամա– չափելի է հանքային մարմինների ստեղ– ծած էֆեկտի հետ։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի շրջանում լայն տարածում ունեն բնական էլեկտրական դաշտերը։ Վերջիններս առաջանում են սուլֆիդային հանքանյութերի օքսիդացման ու վերա– կանգնման էլեկտրաքիմ․ պրոցեսների հե– տևանքով և զգալի դեր են կատարում հանքանյութերի միներալային կազմի փո– փոխման ու վերաբաշխման մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տը– վել, որ բնական էլեկտրական դաշտի ին– տենսիվությունը և տարածական բաշխ– ման օրինաչափությունները կախված են հանքտմարմինների չափերից, հանքա– նյութերի միներալային կազմից և հանքայ– նացման տիպից։ ՀՍՍՀ Ալավերդու, Ղափանի, Շամլուղի և Հանքաձորի պղնձի, Ախթալայի, Շա– հումյանի և Արմանիսի բազմամետաղա– յին հանքավայրերում դիտվել են ինտեն– սիվ բնական էլեկտրական դաշտեր, մի քանի հարյուր Մվ պոտենցիալի արժեքով։ Զոդի և Մեղրաձորի քվարց–սուլֆիդային հանքավայրերում բնական էլեկտրական դաշտերը բնութագրվում են մեծ տարած– քով և պոտենցիալի ցածր արժեքով։ Քաջա– րանի, Դաստակերտի և Ագարակի պղնձա– մոլիբդենային հանքավայրերում բնական էլեկտրական դաշտերն ունեն փոքր տա– րածք և պոտենցիալի ցածր արժեք։ Հանքավայրերի բնական էլեկտրական դաշտերի տարածական օրինաչափություն– ների ուսումնասիրությունները ծառայում են նոր հանքամարմինների հայտնաբեր– ման և հետախուզման, հանքավայրերի խոր հորիզոնների և թևերի հեռանկարայ– նության պարզաբանման գործին։ Ա․ Ասչանյան, Ս․ Բադաչյան, Շ․ Հովհաննիսյան, Ս․ Նազարեթյան Ի նժեներ աեր կրաբանական բնութագիր ՀՍՍՀ տարածքի ինժեներաերկրբ․ բնութագիրը որոշվում է ռելիեֆի, երկրբ․ կառուցվածքի, հիդրոերկրբ․ (ջրաերկրբ․) պայմանների, ապարների և դրանց ֆի– զիկամեխանիկական հատկությունների, ֆիզիկաերկրբ․ պրոցեսների ու մարդու ինժեներատնտ․ գործունեության առանձ– նահատկություններով կամ ուղղակի՝ ին– ժեներաերկրբ․ պայմաններով։ ՀՍՍՀ տա– րածքի ինժեներաերկրբ․ պայմանները բարդ են և շատ արագ փոփոխվում են նույ– նիսկ ոչ մեծ չափեր ունեցող տեղամասե– րում։ Այդ բարդությունը հատուկ է բոլոր լեո– նածալքավոր շրջաններին։ Հանրապետության ռելիեֆը նրա տա– րածքի ինժեներաերկրբ․ պայմանների բարդությունն ու բազմազանությունը բնո– րոշող հիմնական գործոններից է։ Ռելիե– ֆի առանձնահատկություններով է պայ– մանավորված հողային աշխատանքների ծավալը, տրանսպորտի հիմնական տե– սակների անցանելիությունը և տեղանքի անհրաժեշտ ինժեներական նախապատ– րաստումը։ Ռելիեֆի խիստ մասնատվա– ծությունը, բարձր լեռնաշղթաների, խոր ձորերի ու կիրճերի, միջլեռնային իջվածք– ների ու հրաբխային սարահարթերի գո– յությունը յուրահատուկ պահանջներ են առաջադրում շինարարության տեղի ու տիպի ընտրությանը և ինժեներաերկրբ․ գնահատմանը։ Շինարարության համար առավել բարենպաստ տարածքները տե– ղադրված են մեղմ ռելիեֆ ունեցող Արա– րատյան, Շիրակի, Մա սրիկ ի և այլ միջ– լեռնային իջվածքների սահմաններում։ Հրաբխային բարձրավանդակի կենտր․ լավային սարահարթը և նախալեռնային հարթավայրերը ինժեներաերկրբ․ տեսա– կետից նույնպես բարենպաստ տարածք– ներ են։ Բարենպաստ են համարվում նաև խոշոր գետերի հովիտները։ Տարածքի զգալի մասը խիստ մասնատված է դժվար մատչելի տեղամասերով, որոնց շինարա– րական իրացման հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Ելնելով հանրապետության տարածքի երկրբ․ կառուցվածքի առանձնահատկու– թյուններից և ապարների երկրաբանա– ծագումնաբանական, ապարագրական, լիթոլոգիական բնույթից ու ֆիզիկամե– խանիկական հատկություններից, տար– բերում են՝ արմատական հիմքի ապար– ներ, որոնք երկրբ․ կառուցվածքներ են առաջացրել ծովային ռեժիմի դեպքում, և մակերևութային գոյացումներ, որոնք ձևա– վորվել են ցամաքային ռեժիմի պայման– ներում։ Ապարների նման ստորաբաժա– նումը կարևոր ինժեներաերկրբ․ նշանա–