գրավ երևույթ էր դարսակզբին կյանքի կոչված Տարանց անապատի դպրոցը, որի հիմնադիրներից էր Մովսես Գ Տաթևացին։ Նա դպրոցներ է հիմնել նաև էջմիածնում, Երևանում և այլուր։ Աշխուժանում են Հո– վանա վանք ի, Բաղեշի, Լիմ կղզու և այլ դպրոցներ։ XVII դ․ ՅՕ–ական թթ․ Սյունյաց Մեծ անապատի սան Խաչատուր Կեսարացին հայկ․ դպրոց է հիմնել Նոր Զուղայում, որը եղել է նաև գրչության կենտրոն։ Դպրոցին առընթեր ստեղծված մատենա– դարանը այսօր էլ գործում է, ունի շուրջ 600 հայերեն ձեռագիր։ Բուն դպրոցը գո– յատևել է մինչև XVIII դ․ վերջը։ XVIII դ․ սկզբին երևան է գալիս մի նոր հայ կրթարան, որը խոր հետք է թողել հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ։ Մխիթար Սեբաստացին 1717-ին Վե– նետիկի Ս․ Ղազար կղզում միաբանու– թյան վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսում– նագիտ․ կենտրոն։ 1732-ից դպրոցն ուներ երկու բաժին՝ նորընծայարանի և քահա– նայության։ Դպրոց էին ընդունվում 12– 16 տարեկան տղաներ՝ հիմնականում Կ․ Պոլսից և Արմ․ Հայաստանի տարբեր վայրերից։ Սկզբնական շրջանում դասա– վանդվել են միջնադարյան հայկ․ դպրոց– ների ավանդական առաււկաները (ճար– տասանություն, փիլիսոփայություն, աստ– վածաբանություն, տրամաբանություն ևն)։ Հետագայում, եվրոպ․ դպրոցների օրի– նակով, լայն տեղ են հատկացվել պատմա– լեզվագիտ․ ու աշխարհագր․ առարկանե– րին։ Դպրոցի մատենադարանում պահվում են բազմաթիվ հայերեն ձեռագիր մատ– յաններ։ 1799-ին Զմյուռնիայում հիմն– վեց Արմ․ Հայաստանի առավել նշանա– վոր և համեմատաբար երկար գոյատևած (մինչև 1922-ը) ուս․ հաստատություննե– րից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը։ Միջնադարում կրթական գործի տարած– աՆ ա․ զարգացման ասպարեզում խոշոր դեր են կատարել Սանահինի, Գլաձորի, Տաթևի համալսարանները։ Դպրոցները ւայնորեն օգտագործել են համալսարան– ների ուսումնակրթական փորձը և մատե– նագիտ․ վիթխարի ժառանգությունը։ Դըպ– րոցները ինչպես բուն Հայաստանում ու Կիլիկիայում, այնպես էլ գաղթավայրե– րում (Հնդկաստան, Հալեպ, Երուսաղեմ ևն) ժողովրդի մեջ գրագիտություն տա– րածելուց բացի, եղել են գիտ․, մշակութա– յին, մատենագրական, ա զգա յին–հա սա– րակական կենտրոններ, գրականության և գիտության, արվեստի ստեղծման ու տարածման կրթատներ, արձագանքել ժա– մանակի կարևոր իրադարձություններին։ Ուս․ հաստատություններին կից գործող գրչության կենտրոններում գրվել և ընդ– օրինակվել են ոչ միայն ձեռագրեր, այլև կազմվել դասագրքեր–ժողովածուներ։ Ա․ Մաթևոսյան Կրթությունը XIX դ․ և XX դ․ սկզբին Հայ ժողովուրդը, պատմության ճակա– տագրի բերումով բաժանված լինելով եր– կու հիմնական հատվածի, ստիպված էր իր մշակույթը զարգացնել հասարակական– քաղ․ տարբեր պայմաններում։ Արլ․ Հա– յաստանի միացումը Ռուսաստանին ․ և հայ–ռուս․ կապերի ուժեղացումը հնարա– վորություններ ստեղծեցին, որպեսզի հայկ․ մշակույթն ավելի սերտորեն առընչ– վի ռուս, առաջավոր մշակույթի հետ։ Արև– մտահայ հատվածն ավելի շատ կրում էր եվրոպ․, հատկապես ֆրանս․ մշակույթի ազդեցությունը։ Միաժամանակ, հայ ժո– ղովրդի մեկ այլ խոշոր հատված, ապրե– լով աշխարհի զանազան երկրներում և գտնվելով տարբեր ազդեցությունների տակ, այնուամենայնիվ, կարողացավ ըս– տեղծել մշակութային նշանակալի արժեք– ներ։ Դարասկզբի հայ առաջավոր կրթա– վայրերից էին Մոսկվայի Լազարյան ճե– մարանը, Աստրախանի Աղաբաբյան, Թիֆ– լիսի Ներսիսյան դպրոցները, Վենետիկի Մոսկվայի Լազար– յան ճեմարանի շենքը Մուրադյան, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր դեր է կատարել Թիֆլի– սի Ներսիսյան դպրոցը (հիմն, է 1824-ին)։ Նրա շրջանավարտները մեծապես նպաս– տել են հայ գրականության, հրապարա– կախոսության, թատրոնի, նկարչության, երաժշտության զարգացմանը։ Դպրոցի առաջին տեսուչն է եղել Հ․ Ալաւքդարյանը, որը բեղմնավոր գործունեություն է ծավա– լել դպրոցը ուսուցման իսկական դարբնոց դարձնելու համար։ 1836-ի մարտի 11-ին ցարական կառա– վարությունը հաստատեց «Հայ լուսավոր– չական հավատի հոգևոր գործերի կառա– վարման կանոնադրությունը» («Պոլոժե– նիե»)։ Այն իրավունք էր տալիս էջմիած– նում բացելու հոգևոր ճեմարան, հայկ․ եկեղեց․ 6 թեմերի [Արարատյան, Ղարա– բաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստա– նի, Աստրախանի, Նոր Նախիջևան–Բե– սարաբիայի] կենտրոններում՝ մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դըպ– րոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Առավել նշանավորներից էր 1837-ին բացված Երևանի թեմական դըպ– րոցը, որը, չնայած նյութական ծանր պայ– մաններին և ցարական կառավարության համաձուլողական քաղաքականությանը, շուտով դառնում է ազգ․ ուրույն դեմք ունեցող կրթատուն։ XIX դ․ 40–50-ական թթ․ հայաբնակ քա– ղաքների և գյուղաքաղաքների մեծ մասն արդեն ուներ եկեղեցական–ծխական, վա– նական, մասնավոր դպրոցներ։ Այդ ժա– մանակաշրջանում Արլ․ Հայաստանում գործել են տարբեր տիպի ավելի քան 160 հայկ․ դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։ 60-ական թթ․ դպրոցը նկատելի առաջընթաց ապրեց։ Հիմնականում ձեր– բազատվեց թերուս, սահմանափակ գիտե– լիքների տեր վարժապետներից ու տի– րացուներից։ Կրթական գործում սկսեց մեծ դեր խաղալ հասարակական նախա– ձեռնությունը։ Ստեղծվեցին կուլտուր–լու– սավորական, հրատարակչական, թարգ– մանական, գրավաճառային, գրադարա– նային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ 1863-ին հրապարակ– վեցին հայկ․ ծխական դպրոցների առա– ջին ընդհանուր կանոնները, որոնց հա– մաձայն դպրոցների կառավարումը հանձ– նըվում էր ընտրովի հոգաբարձություն– ներին։ Կրթության հիմնական կենտրոն դարձավ եկեղեցական–ծխական դպրոցը, որտեղ ուսուցումը 2–3 տարի էր։ Ավանդ– վում էին հայոց և ռուսաց լեզուներ, վա– յելչագրություն, թվաբանություն, երգեցո– ղություն, կրոն ևն։ Այսպիսով, XIX դ․ 1-ին կեսը և հատկա– պես 50–60-ական թթ․ հայ ազգ․ դպրոցի համար գաղափարական որոնումների շըր– ջան էր, երբ հայ գործիչները ճանապարհ էին հարթում ազգ․ լուսավորության հա– մար։ Հայ լուսավորականները, առաջնա– կարգ տեղ հատկացնելով դպրոցին, գըտ– նում էին, որ այն պետք է երեխային դաս– տիարակի վառ հայրենասիրության ոգով, ժողովրդի հերոսական անցյալից վերց– րած ոգեշունչ օրինակներով։ Լինելով ժո– ղովրդի շահերի ջերմ պաշտպաններ, նը– րանք ջանում էին, որ կրթություն ստա– նան հասարակ ժողովրդի զավակները։ Դպրոցի ժողովրդականացման, նրա դե– մոկրատականացման համար առանձնա– հատուկ նշանակություն ուներ աշխարհա– բար լեզվի արմատավորման հարցը, որին մեծ կարևորություն էին տալիս հայ լու– սավորիչները (Ի»․ Աբովյան, Մ․ Նալբանդ– յան և ուրիշներ)։ 1870-ական թթ․ հրապարակ եկան հո– գևոր կամ վիճակային դպրոցները, որոն– ցում ուսուցումը 6–8 տարի էր։ Դասա– վանդվում էին Հայաստանի, Ռուսաստա– նի և ընդհանուր պատմություն ու աշխար– հագրություն, բնագիտություն, գծագրու– թյուն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդա– կազմություն, երկրաչափություն և այլ առարկաներ։ Այդ թվականներին լայն տա– րածում է ստանում աղջիկների կրթությու– նը։ Անդրկովկասում գործող հայկ․ իգա– կան որոշ դպրոցներ փաստորեն դարձան թերի միջնակարգ կամ միջնակարգ ուսում– նարաններ։ Նշանավոր էին Մարիամ–Ղու– կասյան (Շուշի), Դայանյան (Երևան), Դայանյան, Մարիամյան–Հովնանյան (եր– կուսն էլ՝ Թիֆլիսում), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղության (Ալեքսանդրա– պոլ) օրիորդաց դպրոցները։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմա– կան դպրոցն էր, որը հիմնականում աշ– խարհիկ բովանդակություն ուներ։ Այսպիսով, 1870-ական թթ․ ուրվագծվեց արևելահայ կրթական համակարգի չորս տիպ՝ ծխական, հոգևոր, թեմական ղըպ– րոցներ և ճեմարան։ 1885-ին ցարիզմը վարեց հայկ․ դպրոց– ները փակելու քաղաքականություն, որը լուր£ խոչընդոտներ ստեղծեց ազգ․ կըր–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/444
Այս էջը սրբագրված չէ