թության հետագա զարգացման համար։ Մեկ տարի անց ցարական կառավարու– թյունը նահանջեց և թույլատրեց վերաբա– ցել հայկ․ դպրոցները, որոնք, սակայն, պետք է ենթարկվեին նոր կանոններին, որոնց համաձայն հայկ․ դպրոցները սահ– մանափակվում էին տարրական ուսուց– ման շրջանակով։ Սկսվեց հայ դպրոցի պայքարի շրջան՝ հանուն գոյատևման։ Խամրեց մանկավարժ, միտքը և մատնվեց անշարժության, լռեց մանկավարժ, մա– մուլի ձայնը։ Դպրոցների դրության վատ– թարացման այդ շրջանում հայկ․ բարեգոր– ծական ընկերություններն ընդլայնեցին նրանց ցույց տրվող օգնությունը՝ բացե– ցին մի շարք դպրոցներ, տրամադրեցին նյութական միջոցներ։ 1890-ական թթ․ ցարիզմն ուժեղացրեց հետապնդումները։ 1895–96 ուսումնական տարում հայկ․ դըԱյ– րոցները փակվեցին։ Ընդդեմ կրթության ասպարեզում եղած անարդարություննե– րի, բռնությունների, կամայականություն– ների աշակերտական հուզումներ եղան Ներսիսյան դպրոցում, Երևանի, Շուշիի թեմական դպրոցներում, Դևորգյան ճե– մարանում։ Չնայած հայ դպրոցի առջև ծառացած խոչընդոտներին, հայ ժողո– վուրդն իր համառ պայքարով կարողա– ցավ ետ նվաճել ազգ․ դպրոցի հարաբե– րական ազատությունը։ Ու թեև մոտ տասը տարի դպրոցները փակ մնացին, 1905-ի օգոստոսին ցարը, վախենալով հակա– միապետական տրամադրությունների ուժեղացումից, ստիպված եղավ ստորա– գրել հայկ․ դպրոցների վերաբացման հրա– մանագիր։ Արևմտյան Հայաստանի և գաղթավայ– րերի կյանքում շրջադարձային էին հատ– կապես XIX դ․ 60–70-ական թթ․։ Ստեղծ– վեցին մշակութային մի շարք ընկերու– թյուններ և ուս․ հաստատություններ։ Վա– նում, Մուշում, էրզրումում, 1սարբերդում և այլ վայրերում բացվեցին նախակրթա– րաններ։ Բարձր տիպի ուս․ հաստատու– թյուններ հիմնադրվեցին Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Վենետիկում, Կալկաթա– յում և այլ վայրերում։ Կրթական կյանքին ուղղություն տվող կենտրոնը շարունա– կում էր մնալ Կ․ Պոլիսը։ Դարասկզբին այստեղ հիմնվեց եկեղեցիներին կից թա– ղային շուրջ 40 դպրոց։ Տարբեր տարիներ Կ․ Պոլսում գործել են 50-ի չավւ մասնա– վոր դպրոցներ։ Նշանավոր ուս․ հաստա– տություններից են՝ պատրիարքարանի դպրոցը (1719–1826), որի հիման վրա ստեղծվել է Պեզճյան մայր վարժարանը (գործում է 1830-ից), Սկյուտարի ճեմարա– նը (1838–59՝ փոքր ընդմիջումներով), Նարեկյան վարժարանը (1846–95), որի հիման վրա 1895-ին բացվել է էսայան վարժարանը, Պերպեր յան վարժարանը (1876–1934)։ 1870-ական թթ․ սկզբին ոչ լրիվ տվյալներով, Թուրքիայում գործում էր 450-ից ավելի հայկ․ դպրոց՝ ավելի քան 24 հզ․ աշակերտով, իսկ XX դ․ սկզբին դպրոցների թիվն անցնում էր 800-ից (առանց Կ․ Պոլսի), ուր սովորում էր 82 հզ–ից ավելի աշակերտ։ Ուսուցիչների թիվն անցնում էր 2150-ից։ Արևմտահայերի կրթական կյանքում մեծ դեր են խաղացել մխիթարյանների հիմնած Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռավւայելյան վարժարանները։ Արժանա– հիշատակ են Ս․ Ամենափրկիչ վանքի դըպ– րոցը (հիմն, է XVII դ․ 1-ին կեսին) Նոր Զուղայում, Մեսրոպյան վարժարանը (1799–1922) Զմյուռնիայում, Հայոց մար– դասիրական ճեմարանը (հիմն, է 1821-ին) Կալկաթայում, Սանդուխտ յան–Մարիամ– յան (1870–1915), Երամյան (1878–1915), Կեդրոնական (1881–96) վարժարանները Վանում, Սանասարյան վարժարանը (1881 – 1915) Կաբինում ևն։ XIX դ․ 2-րդ կեսից երևան են գալիյ* մասնագիտացված առաջին ուս․ հաստատությունները։ Երկ– րագործական վարժարան հիմնելու առա– ջին փորձը կատարել է Սերովբե Վիչեն– յանը։ Նրա հիմնած դպրոցում (1853–55) ուսումնասիրել են այգեգործություն, կեն– դանաբանություն , մետաքսագործություն, շերամապահություն։ 1880-ին Վանում երկ– րագործ․ ուսումնարան է բացել իյրիմյան Հայրիկը։ Մանկավարժ, առաջին կրթ․ հաստատությունը Վանի վարժապետա– նոցն էր (1878–81)։ XIX դ․ 2-ՐԴ կեսի նշանավոր ուս․ կենտրոն էր Արմաշի դպրեվանքը (1889–1915), որը հոգևոր բարձրագույն ուս․ հաստատություն էր։ Պատրաստել է նաև ուսուցիչներ։ Կիլիկիայի կենտրոնները բավական աշ– խույժ կրթական կյանք են ունեցել։ Ամենա– նշանավորը Այնթապն էր, որտեղ գործում էին և՝ ազգային, և՝ միսիոներական բազ– մաթիվ դպրոցներ։ Այստեղ էին Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Վարդանյան և Ադենական մասնավոր վարժարանները։ 1910-ին Այնթապում կար 14 հայկ․ ազգ․ ու մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոց, ուր սովորում էր մոտ 3500 աշակերտ։ Մեծ եղեռնի պատճառով կրթական գոր– ծը Արմ․ Հայաստանում լիակատար տն– կում ապրեց։ Գրկ․ Սանթրոսյան Մ․, Արեելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, Ե․, 1964։ Նազիկյան Գ․, Արևմտահայ մանկա– վարժական միտքն ու դպրոցը, Ե․, 1969։ և ր– կ ա ն յ ա ն Վ․, Պայքար հայկական նոր դըպ– րոցի համար Անդրկովկասում, Ե․, 1970։ Ն․ Սարգսյան, Ա․ Իգնաւոյան Ժողովրդական կրթությունը Սովետական Հայաստանում Հայ ժողովրդի ազգ․ վերածննդի, նրա հոգևոր ուժերի ծաղկման, կրթական գոր– ծի զարգացման համար լայն հնարավորու– թյուններ ստեղծվեցին սովետական կար– գերի հաստատումից հետո։ 1920-ի նո– յեմբ․ 29-ից սկսված կուլտ, հեղափոխու– թյունը նախատեսում էր լուծել հետևյալ հիմնական խնդիրները, վերացնել աշխա– տավորների կուլտուրական հետամնա– ցությունը, մասսայական անգրագիտու– թյունը, պայմաններ ստեղծել մշակույթի նվաճումները ժողովրդին մատչելի դարձ– նելու համար, իրականացնել դպրոցական և բարձրագույն կրթության հիմնավոր ռեֆորմ, փոփոխել ուսանողների ու աշա– կերտության սոցիալ․ կազմը, կիրառել համընդհանուր, պարտադիր ուսուցում, ստեղծել նոր գաղափարների վրա հիմն– ված սոցիալիստ, կուլտուրա։ Հայաստանի Հեղկոմի 1920-ի դեկտ․ 6-ի դեկրետով հան– րապետությունում պետ․ լեզու ճանաչվեց հայերենը։ Դեկտ․ 12-ի դեկրետով ստեղծ– վեց Սովետական Հայաստանի լուսավո– րության ժող․ կոմիսարիատը (1946-ից՝ ՀՍՍՀ լուսավորության մինիստրություն)։ Հեղկոմի դեկտ․ 17-ի դեկրետով և լուսժող– կոմատի դեկտ․ 31-ի հրամանով ազգայ– նացվեցին կուլտ–լուս․ հիմնարկները։ Դպրոցներում արգելվեց կրոն, առարկա– ների դասավանդումը, իրականացվեց դպրոցի անջատումը եկեղեցուց։ Ստեղծ– վեց ժող․ կրթության նոր համակարգ։ Փոխվեց ուս․ պրոցեսի բովանդակությունը, ստեղծվեցին նոր ծրագրեր ու դասագրքեր։ Միջոցառումներ մշակվեցին դպրոցները ուսուցչական կադրերով ապահովելու հա– մար։ Կազմակերպվեցին ուսուցիչների վե– րապատրաստման դասընթացներ, մտցը– վեց չքավոր երեխաների ձրի ուսուցում։ Դպրոցը դարձավ աճող սերնդի կոմու– նիստական դաստիարակության հզոր մի– ջոց։ Հաշվի առնելով դպրոցական շինարա– րության Փորձը ՌՍՖՍՀ–ում, ՀՍՍՀ լուս– ժողկոմատը 1921-ի որոշմամբ ստեղծեց դպրոցի երկու հիմնական տիպ՝ տարրա– կան և յոթնամյա։ Այնուհետև կազմակերպ– վեցին աշխատանքային դպրոցներ։ 1921 – 1922 ուս․ տարում նրանց թիվը հասավ 506-ի (47,7 հզ․ սովորող), 1925–26 ուս․ տարում՝ 758-ի (76,9 հզ․ սովորող)։ 1923– 1924 ուս․ տարում բացվեցին բանֆակներ (Երևան, Ալեքսանդրապոլ), որոնց նը– պատակն էր բանվորներին ու գյուղացի– ներին նախապատրաստել բարձրագույն ուս․ հաստատություններում սովորելու համար։ 1926-ի հունիսին ՀԿ(բ)Կ Կենտ– կոմը որոշում ընդունեց քաղաքային և գյուղական դպրոցի հիմնական տիպեր սահմանելու մասին։ Քաղաքներում ըս– տեղծվեց եռաստիճան դպրոցական հա– մակարգ՝ տարրական, յոթնամյա, լրիվ միջնակարգ, գյուղական վայրերում՝ տար– րական, ինչպես նաև գյուղերիտ դպրոցներ, որոնք պետք է պահպանեին հանրակըր– թական բնույթը։ 1927-ին գործել է 17 գյուղերիտ դպրոց։ 1930-ի հոկա․ 5-իՆ ՀՍՍՀ Ժողկոմխորհը որոշում ընդունեց ընդհանուր պարտադիր տարրական ուսու– ցում մտցնելու մասին։ Այդ խնդրի իրակա– նացման համար կարևոր նշանակություն ստացավ կրթության նյութական բազայի ընդլայնումը՝ դպրոցական շենքերի կա– ռուցումը և դրանց հագեցումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով։ 1929– 1932-ին հանրապետությունում կառուցվեց 383 դպրոցական շենք՝ գլխավորապես գյուղական վայրերում։ 1932–33 ուս․ տա– րում գործում էր 1099 դպրոց, այդ թվում՝ 782 տարրական, 3,02 յոթնամյա և 12 միջ– նակարգ (179 հզ․ սովորող)։ 1932-ին հան– րապետությունում իրականացվեց ընդհա– նուր պարտադիր տարրական կրթություն, որը պայմաններ ստեղծեց պարտադիր յոթնամյա ուսուցման անցնելու համար։ 1933–34 ուս․ տարում գործում էր 377 յոթ– նամյա դպրոց, որոնք կազմակերպվել էին տարրական դպրոցների հիման վրա։ Ընդ– հանուր պարտադիր ուսուցման իրակա– նացման կարևորագույն պայմաններից էր դպրոցի ապահովումը մանկավարժ, կադ– րերով։ 1927–28 ուս․ տարում հանրապե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/445
Այս էջը սրբագրված չէ