Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/446

Այս էջը սրբագրված չէ

տության դպրոցներում աշխատում էր 2598 ուսուցիչ՝ չորս անգամ ավելի, քան 1919-ին։ 1932-ին ուսուցիչների թիվը հա– սավ 4500-ի։ 1920–30-ական թթ․ մեծ աշխատանք կատարվեց չափահաս բնակչության ան– գրագիտության վերացման ուղղությամբ։ Հանրապետության ժողկոմխորհի 1921-ի դեկրետով ստեղծվեց անգրագիտության վերացման կայանների լայն ցանց։ Կազ– մակերպվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը։ Այդ գործում կարևոր դեր կատարեցին նաև խրճիթ–ընթերցարաննfa- րը, կարմիր անկյունները, ակումբներն ու կուլտուրայի տները։ 1922–23 ուս․ տարում գործել է 344 լիկկայան (6301 սովորող), 1923–24 ուս․ տարում՝ 429 լիկկայան (85 հզ․ սովորող)։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պատմ․ կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ լուծ– վեց սոցիալ․ այդ կարևորագույն խնդիրը։ Եթե 1920-ին անգրագետ էր հանրապետու– թյան բնակչության 83% –ը, 1926-ին^ 61,3%-ը, ապա 1939-ին՝ ընդամենը 16%-ը։ 1938–42-ին ժողկրթության բնագավա– ռի աշխատողների ջանքերն ուղղված էին գյուղական վայրերում ընդհանուր 7-ամյա ուսուցումն ավարտելու և քաղաքներում ընդհանուր միջնակարգ ուսուցում իրա– կանացնելու վերաբերյալ ՀամԿ(բ)Կ XVIII համագումարի որոշումների կատարմանը։ 1937–38 ուս․ տարվա համեմատությամբ 1940–41 ուս․ տարում միջնակարգ դըպ– րոցների թիվը 147-ից հասավ 325-ի, սո– վորողների թիվը գրեթե կրկնապատկվեց։ Այդ տարիներին հատուկ ուշադրություն նվիրվեց մտավոր թերզարգացած և ֆի– զիկական պակասություն ունեցող երե– խաների ուսուցմանը։ Ուս․ պրոցեսի կատարելագործմանը զուգընթաց, նախապատերազմյան տարի– ներին դպրոցը լուրջ հաջողությունների հասավ սովորողների գաղաՓարաքաղա– քական դաստիարակության ասպարեզում։ Հայրենական մեծ պատերազմը դըպ– րոցի և ժողկրթության բնագավառի աշ– խատողների առջև նոր խնդիրներ դրեց։ Պահանջվում էր վերակառուցել ուսումնա– դաստիարակչական գործը, առանձնահա– տուկ ուշադրություն նվիրել սովորողների ռազմահայրենասիրական և աշխատան– քային դաստիարակությանը։ Պատերազմի սկզբից ևեթ դժվարություններ ծառացան ժողկրթության աշխատողների առջև։ Դըպ– րոցական շենքերի մի մասը հատկացվեց հոսպիտալներին, խիստ կրճատվեց դըպ– րոցական պիտույքների արտադրությունը և դասագրքերի հրատարակումը։ Հազա– րավոր ուսուցիչներ մեկնեցին ռազմաճա– կատ։ Պակասեց սովորողների թիվը (շատ դպրոցականներ ստիպված էին թողնել դպրոցը և աշխատանքի անցնել՝ Փոխա– րինելով ռազմաճակատ մեկնած ծնողնե– րին)։ Չնայած դժվարություններին, ժող– կրթության բնագավառի աշխատողներն իրենց անձնվեր աշխատանքով ապահովե– ցին պարապմունքների նորմալ ընթացքը։ Պայմաններ ստեղծվեցին թշնամու կող– մից ժամանակավորապես օկուպացված բնակավայրերից էվակուացված երեխա– ների ուսուցման ու խնամքի գործը կազմա– կերպելու համար։ Բացվեցին մանկատներ, ֆաբբիկա–գործարանային և արհեստա– գործական ուսումնարաններ։ ՀՍՍՀ Գե– րագույն սովետի պատվոգրով պարգևա– տրվեցին հանրապետության 22 դպրոց– ներ, որոնց սաներին շնորհվել էր Սովետա– կան Միության հերոսի կոչում։ Հայրենական պատերազմի ավարտից հետո սովետական ժողովուրդը կոմու– նիստական կուսակցության ղեկավարու– թյամբ, կարճ ժամանակամիջոցում վե– րականգնեց երկրի ժող․ տնտեսությունը։ 1946–50-ի հնգամյա պլանով մտցվեց ընդ– հանուր պարտադիր ուսուցում (7 տարե– կանից)։ 1950–51 ուս․ տարում հանրա– պետության հանրակրթական դպրոցնե– րում սովորողների թիվը հասավ նախա– պատերազմյան մակարդակին։ 1956-ին հիմնականում իրականացվեց 7-ամյա ընդ– հանուր պարտադիր կրթությունը։ 1959-ին մտցվեց 7-ից մինչև 15–16 տարեկանների 8-ամյա ընդհանուր պարտադիր կրթու– թյուն։ Մեծ ծավալ ստացավ դպրոցաշինու– թյունը։ Եթե V հնգամյակում (1951–55) կառուցվել է 80 դպրոց՝ 29,6 հզ․ տեղով, ապա IX հնգամյակում (1970–75)՝ 332 դպրոց՝ 170,9 տեղով։ 1960–61 ուս․ տա– րում հանրապետությունում գործել է 1219 ցերեկային հանրակրթ․ դպրոց (319,1 հզ․ սովորող), այդ թվում տարրական՝ 179 (6,7 հզ․), ութամյա՝ 632(100,7 հզ․) և միջնակարգ՝ 405 (211,3 հզ․)։ Հետագա տարիներին զգալիորեն աճել է միջնա– կարգ և նվազել ինչպես տարրական, այն– պես էլ 8-ամյա դպրոցների թիվը, ինչը հնարավորություն տվեց 1966–67 ուս․ տարուց անցնելու ընդհանուր միջնակարգ կրթության։ Բարելավվեց դպրոցների ուսումնանյութական բազան, այն ապա– հովվեց սարքավորումներով ու դիդակտիկ պարագաներով։ 1969–70 ուս․ տարում հանրապետության դպրոցներում կային 846 ֆիզիկայի, 615 քիմիայի, 322 կենսա– բանության կաբինետ–լաբորաւոպփաներ, 1113 դպրոցական արհեստանոց։ Բարձր դասարանների սովորողների աշխատան– քային դաստիարակության կարևոր ազ– դակ է աշխատանքային ուսուցման և մաս– նագիտական կողմնորոշման միջդպրո– ցային ուսումնաարտադրական կոմբի– նատների կազմակերպումը։ 1976-ին հիմն, են Երևանի Լենինյան, 26 կոմիսարների և Օրջոնիկիձեի շրջանների, 1978-ին՝ Վե– րին Արտաշատի ուսումնաարտադրական կոմբինատները։ 1985-ին հանրապետու– թյունում կար 19 ուսումնաարտադրական կոմբինատ (21826 սովորող)։ Երեանի ե․ Չարենցի անվ․ դպրոցի շենքը 1985–86 ուս․ տարում գործել է 1479 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ 1367 ցերեկային (573,2 հզ․ սովորող), 112 երե– կոյան հերթաֆոխային (29 հզ․ սովորող), 1033 երկարօրյա (143,4 հզ․ սովորող)։ 988 դպրոցներում իրականացվել է աշ– խատանքային ուսուցում, այդ թվում՝ 430 քաղաքային և 558 գյուղական։ Դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված է կոմերիտմիության և պիոներա– կան կազմակերպության գործունեության հետ։ 1985–86 ուս․ տարում ցերեկային հան– րակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հզ․ ուսուցիչ (շուրջ 82%–ը՝ բարձրա– գույն կրթությամբ)։ Մանկավարժ, կադրե– րի որակավորման բարձրացման ուղղու– թյամբ զգալի աշխատանք են կատարում ուսուցիչների կատարելագործման հանրա– պետ․, Երևանի քաղաքային, Լենինակա– նի և Կիրովականի միջշրջանային ինստ–ները։ Դպրոցների դիրեկտորների, ուսմասվարների, դպրոցական տեսուչնե– րի ու մեթոդիստների կատարելագործ– ման ֆակուլտետներ են գործում Խ․ Աբով– յանի անվ․ մանկավարժ, ինստ–ում։ Ուսուց– չական կադրերի որակավորման բարձրաց– մանը նպաստում են մանկավարժ, գիտու– թյունների ԳՀԻ–ը, ՀՍՍՀ մանկավարժ, ընկերությունը, ՀՍՍՀ լուսավորության մինիստրության տեխ․ միջոցների ուսուց– ման հանրապետ․ կաբինետը, մանկա– վարժ․ մամուլը («Սովետական դպրոց» թերթը, «Սովետական մանկավարժ», «Հա– յոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում», «Русский язык в школе» հանդեսները)։ Հանրապետության մանկավարժներից և ժողկրթության բնագավառի աշխատողնե– րից շատերն արժանացել են կառավարա– կան բարձր պարգևների ու կոչումների, ընտրվել տեղական, շրջանային, քաղա– քային, ՀՍՍՀ և ՍՍՀՄ Գերագույն սովետ– ների դեպուտատներ։ Երկրում անցկացվող դպրոցական ռե– ֆորմը (1984) նպատակ ունի դպրոցի աշ– խատանքը բարձրացնել զարգացած սո– ցիալիզմի հասարակության պայմաններին ու պահանջմունքներին համապատասխա– նող որակական նոր մակարդակի։ Խնդիր է դրվում ըստ ամենայնի բարելավել ուսումնադաստիարակչական աշխատան– քը, սովորողներին զինել կայուն գիտե– լիքներով, իրականացնել ուսուցման ու դաստիարակության միասնության սկըգ– բունքը, ուժեղացնել ընտանիքի, դպրոցի և հասարակայնության սերտ կապը, հա– տուկ ուշադրություն նվիրել մայրենի և ռուսաց լեզուների դասավանդման, աշա– կերտների գաղափարաքաղաքական, ֆի– զիկական ու գեղագիտական դաստիարա– կության բարելավմանը, պատրաստել բազմակողմանի զարգացած քաղաքացի– ներ։ Ս․ խուդորսն, Մ․ Դիչքարյան Գրկ․ Խ ու դ ո յ ա ն Ս․ Կ․, Սովետահայ դպրոցի պատմություն․ 1920–1941 թթ․, Ե․, 1973։ Ղազախեցյան Ա․ Մ․, Հանրակըր– թական դպրոցը Սովետական Հայաստանում (1941-1970 թթ․), Ե․, 1972։ Սիմոն յան Շ․ Ս․, Սովետական Հայաստանի ժողովրդա– կան կրթության նվաճումները 40 տարում, Ե․, 1961։