Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/447

Այս էջը սրբագրված չէ

Նախադպրոցական դաստիարա– կություն Նախադպրոցական հիմնարկները (ման– կամսուրներ , մսուր–մանկապարտեզներ, մանկապարտեզներ) կազմակերպում են ժող․ դեպուտատների տեղական սովետ– ների գործկոմները, ինչպես նաև (դրանց թույլտվությամբ) պետ․ հիմնարկներն ու ձեռնարկությունները, կոլտնտեսություն– ները և հասարակական ու այլ կազմակեր– պություններ։ Աշխատանքը ղեկավարում են լուսավորության մինիստրությունն ու նրա տեղական մարմինները։ Նախադըպ– րոցական հիմնարկներում իրականացվում է երեխաների ֆիզ․, մտավոր, գեղագիտ․ և աշխատանքային դաստիարակություն։ Խմբերը (նախատեսված են մինչև 6 տարեկան երեխաների համար), կազմվում են տարիքային սկզբունքով, յուրաքան– չյուր խմբում ընդգրկվում է 20–25 երեխա։ Գործում են նաև գիշերօթիկ նախադըպ– րոցական հիմնարկներ։ Հայկ․ ժող․ առաջին մանկապարտեզը հիմնվել է 1882-ին, Թիֆլիսում։ Նրա ղե– կավարն է եղել Գ․ Հովհաննիսյանը (Մա– տակ յան), որը 1883-ին մանկապարտեզ է հիմնել նաև Երևանում։ XIX դ․ նախադըպ– րոցական դաստիարակության հայ երախ– տավորներից են Ս․ Արղության–Երկայնա– բազուկը, Ս․ Բաբայանը և ուրիշներ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից (1920) հետո հանրապետու– թյան լուսավորության ժողկոմատում ըս– տեղծվել է նախադպրոցական դաստիա– րակության բաժին և սկիզբ դրվել հասա– րակական նախադպրոցական դաստիա– րակության կազմակերպմանը։ 1921-ին Երևանում բացվել է մանկապարտեզ, որը դարձել է նաև նախադպրոցական կրթու– թյան կենտրոն։ 1922-ին կազմակերպվել են նախադպրոցական դաստիարակության աշխատողների պատրաստման և վերա– պատրաստման առաջին դասընթացները։ 1928-ին հանրապետությունում գործել է 51 նախադպրոցական հիմնարկ (2787 երե– խա)։ Համապատասխան կադրեր պատ– րաստելու նպատակով մանկավարժ, տեխ– նիկումներում ստեղծվել են նախադըպ– րոցական բաժիններ, իսկ 1938-ին Երևա– նում կազմակերպվել է նախադպրոցական ուսումնարան՝ հեռակա բաժնով։ 1939-ին Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժ, ինստ–ում բացվել է նախադպրոցական ֆակուլտետ։ Հետպատերազմյան տարիներին զգա– լիորեն ավելացել է նախադպրոցական հիմնարկների ցանցը։ Միջոցներ են տրա– մադրվել նախադպրոցական հիմնարկների Հոկտեմբերյանի J՝f 11 մանկապարտեզը տիպային շենքեր կառուցելու համար։ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1959-ի որոշմամբ ստեղծվել է նախադպրոցական հիմնարկի նոր տիպ՝ մսուր–մանկապարտեզ։ 1985-ին Հայաս– տանում գործել է 1206 նախադպրոցական հիմնարկ (149 768 երեխա)։ Զգալիորեն ամրապնդվել է հանրապետության նա– խադպրոցական հիմնարկների նյութական բազան, բարելավվել ուսումնադաստիա– րակչական աշխատանքի որակը։ 1986-ին նախադպրոցական հիմնարկների ավելի քան 70% –ը տեղավորված էր տիպային շենքերում։ Մանկավարժ, կադրերի պատ– րաստումը և վերաորակավորումը իրա– կանացնում են մանկավարժ, երկու ինստ․ և երեք ուսումնարան։ Միջնակարգ և բարձ– րագույն մանկավարժ, ուս․ հաստատու– թյուններն ունեն նաև հեռակա բաժիններ։ Մինչև 1986-ը նախադպրոցական հիմ– նարկների համար պատրաստվել է ավելի քան 30 հզ․ մասնագետ։ Նախադպրոցա– կան դաստիարակության, գիտատեխ․ առաջընթացի խնդիրները լուսաբանվում են «Սովետական դպրոց», «Սովետական մանկավարժ» պարբերականներում։ է․ Աւեքսանդրյան, Ս․ Իուդոյան Արտադպրոցական հաստատու– թյուններ Մատաղ սերնդի կոմունիստական դաս– տիարակության համակարգում մեծ նշա– նակություն ունի արտադպրոցական աշ– խատանքը, որն իրականացնում են ման– կավարժ․ կոլեկտիվները, արտադպրոցա– կան մանկ, հաստատությունները՝ պիո– ներների ու դպրոցականների պալատներն ու տները, պատանի տեխնիկների, բնա– սերների, մանկ, էքսկուրսիոն–տուրիստա– կան կայանները, մանկապատանեկան մարզադպրոցները, պիոներական ճամ– բարները, զբոսայգիները ևն։ Արտադըպ– րոցական հաստատությունների խնդիրն է՝ զարգացնել դպրոցականների համակող– մանի ունակությունները, նրանց մեջ դաս– տիարակել հասարակական ակտիվու– թյուն, հետաքրքրություն սերմանել աշ– խատանքի, գիտության, տեխնիկայի, ար– վեստի, սպորտի նկատմամբ, նպաստել սովորողների մասնագիտական կողմնո– րոշմանը, կազմակերպել նրանց կուլտու– րական հանգիստը։ Արտադպրոցական հաստատություննե– րը գտնվում են լուսավորության, կուլտու– րայի մինիստրությունների, ինչպես և արհ– միությունների, ֆիզկուլտուրայի և սպոր– տի պետ․ կոմիտեի տնօրինության ներ– քո, աշխատում գերատեսչական կազմա– կերպությունների և կոմերիտմիության կո– միտեների ղեկավարությամբ։ ՀՍՍՀ–ում արտադպրոցական հաստա– տությունների առաջնեկը Երևանի պիոներ տունն է, որը բացվել է 1928-ին (1937-ից՝ Ղ․ Ղուկասյանի անվ․ պիոներների և դըպ– րոցականների պալատ)։ Նույն թվականից գործում է նաև Լենինականի պիոներ տունը։ Հետագայում պիոներների և դըպ– րոցականների պալատներ ու տներ են բացվել Երևանի շրջաններում, Կիրովա– կանում, էջմիածնում, Հրազդանում, Աբովյանում և այլուր։ Առաջին պիոնե– րական ճամբարը բացվել է 1924-ին Դա– րաչիչակում (այժմ՝ Ծաղկաձոր)։ Ներկա– յումս պիոներական ճամբարներ են գոր– ծում Կիրովականում («Հայկական Ար– տեկ»), Ծաղկաձորում, Հանքավանում և այլ վայրերում։ Լուրջ ուշադրություն է դարձվում երեխաների գեղագիտական դաստիարակությանը։ 1978-ին Երևանում ստեղծվեց Գեղագիտական դաստիարա– կության հանրապետ․ կենտրոն, որն իր մեջ ներառում է մանկ, ստեղծագործու– թյան թանգարանը, մանկապատանեկան, թատերական, դեկորատիվ–կիրառական և կերպարվեստի Փորձարարական ստու– դիաները, մանկ, ֆիլհարմոնիան, հնա– գույն նվագարանների երաժշտ․ դպրոցը ևն։ Կենտրոնում ընդգրկված է շուրջ 4 հզ․ երեխա։ Գեղագիտական դաստիարակու– թյան կենտրոնի մասնաճյուղեր կան Կի– րովականում, Գորիսում և Ախուրյանում։ Հանրապետությունում գործում են (1986) նաև մանկ, էքսկուրսիոն տուրիս– տական, պատանի տեխնիկների 33, բնա– սերների 13 կայաններ, մարմնամարզու– թյան, ժամանակակից հնգամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ֆուտբոլի մանկ, մարզադպրոցներ։ Լայն առումով արտադպրոցական հաս– տատությունների թվին են դասվում մանկ, գրադարանները, թատրոնները, կինո– թատրոնները ևն։ Հանրապետությունում նշանավոր են Երևանի Խնկո Ապոր անվ․ մանկ, գրադարանը (հիմն․ 1933-ին), Հ․ Թումանյանի անվ․ և Լենինականի տիկնիկային (երկուսն էլ՝ 1935-ին), Երե– վանի (1937) և Լենինականի (1969) պա– տանի հանդիսատեսի թատրոնները, Երե– վանի «Պիոներ» կինոթատրոնը են։ Արտադպրոցական դաստիարակության գործին մեծապես օգնում են Հայաստանի երգչախմբային, թատեր․ ընկերություն– ները, ստեղծագործական միությունները,

ԴՕՍԱԱՖ–ը, մարզական և այլ կազմակեր– պություններ։ Կոմունիստական կուսակցությունն ու սովետական կառավարությունը մշտական հոգատարություն են ցուցաբերում արտա– դպրոցական հաստատությունների նյու– թատեխնիկական բազայի ամրապնդմանը։ Արտադպրոցական դաստիարակության գործի հետագա կատարելագործման մի– ջոցառումներ են նշված «Հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի հիմ– նական ուղղություններում» (1984)։ Նա– խատեսվում է պիոներների և դպրոցական– ների պալատների ու տների, պատանի տեխնիկների, բնասերների, տուրիստա– կան կայանների, մարզական, երաժշտ․, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցնե– րի, մանկ, գրադարանների, պիոներական ճամբարների ցանցի հետագա ընդլայնում, որը հնարավորություն կտա սովորողների մեծ մասին ներգրավել արտադպրոցական դաստիարակության ձևերում։ Մ․ Դիւբարյան Պրոֆեսիոնալ տեխնիկական կրթություն Հայաստանում արհեստներ են սովորեց– րել դպրոցի շրջանակներում գործող ար– հեստագիտական բաժիններում և ար–