հեսաանոցներում։ XIX դ․ 2-րդ կեսին հայ առաջավոր մանկավարժներ ու մտավորա– կաններ Ղ․ Աղայանը, Գ․ Արծրունին, Ռ․ Պատկանյանը, Սերվիչենը և ուրիշներ հանդես եկան արհեստագիտ․ դպրոցներ հիմնելու պահանջով։ Առաջին ուսումնա– րանը, որ կոչվել է Միքայելյան արհեստա– վորական, հիմնվել է 1870-ին, Թիֆլիսում։ Թիֆլիսում է գործել նաև կիրակնօրյա դպրոց, որտեղ կազմակերպվել են կարու– ձևի, կաթնատնտեսությանը, անասնապա– հությանը վերաբերող դասընթացներ։ Ռ․ Պատկանյանը Նոր Նախիջևանում 1879-ին հիմնել է ծխական արհեստագիտ․ դպրոց, որտեղ սովորեցրել են կոշկակա– րություն, արծաթագործություն, պղնձա– գործություն, դերձակություն ևն։ 1883-ին Կաբինում, Սանասարյան վար– ժարանին կից, ստեղծվել է արհեստագիտ․ բաժին, ուր ուսուցանել են կազմարարու– թյուն, ատաղձագործություն, մեքենա– գրություն, կահույքագործություն, մետա– ղագործություն ևն։ 1886-ին Կ․ Պոլսում հիմնված Գալֆայան օրիորդաց վարժա– րանում նույնպես արհեստներ են սովո– րեցրել (ձեռագործ, կարուձև ևն)․ այդպի– սի առաքելություն է ունեցել նաև Դպրո– ցասեր տիկնանց վարժարանը։ Սովետական կարգերի հաստատումից հետո ստեղծվեց պրոֆտեխ․ դպրոց, որն, իր ուղին սկսելով ֆաբրիկա–գործարանա– յին ուսուցմամբ, ընդլայնվեց՝ դառնալով պրոֆտեխկրթության համապետ․ կուռ համակարգ։ 1921-ին Հայաստանի լուս– ժողկոմատի կազմում ստեղծվեց պրոֆ– տեխկրթության վարչություն։ 20-ական թթ․ սկզբին ֆաբրիկա–գործարանային աշակերտության առաջին դպրոցները բաց– վեցին Լենինականի տեքստիլ կոմբինա– տին, երկաթուղային հանգույցին, Ղափա– նի և Ալավերդու պղնձի կոմբինատներին կից։ Հաստատվեց ֆաբրիկագործարանա– յին դպրոցի կանոնադրություն, որով նա– խատեսվում էր ունենալ գործարաններին, $աբրքւ (յաներին, հանքերին կից ֆաբրի– կագործարանային ինքնուրույն, շրջանա– յին դպրոցներ, դեռահաս բանվորների ուսուցման և դաստիարակության տներ։ Այդպիսի ուս․ հաստատություններ բաց– վեցին Երևանի Կիրովի անվ․ կոմբինա– տին, Ձերժինսկու անվ․ հաստոցաշինա– կան գործարանին, Արթիկ տուֆի և Քաջա– րանի լեռնահանքային ձեռնարկություն– ներին կից։ Որակյալ կադրեր էր պահանջում նաև վերակառուցվող գյուղատնտեսությունը։ Սկզբնական շրջանում կոլտնտեսություն– ների և սովետական տնտեսությունների համար մեխանիզատորական կադրեր էին պատրաստվում կարճատև դասընթացնե– րում։ 1925-ին Երևանում բացվեցին տրակ– տորիստների պատրաստման առաջին դասընթացները, որոնք էլ դարձան հան– րապետությունում մեխանիզատորական կադրերի պատրաստման առաջին դարբ– նոցը։ Հետագայում, երբ ավարտվեց գյու– ղատնտեսության կոլեկտիվացումը, կազ– մակերպեցին ՄՏ կայաններ, մեխանիզա– տորական կադրերի պատրաստումը դըր– վեց գիտագործնական պատշաճ հիմքերի վրա։ Գյուղատնտեսության մինիստրու– թյան համակարգում մեխանիզատորների ուսումնարաններ կազմակերպվեցին Երե– վանում, Լենինականում, Հոկտեմբերյա– նում, Ախուրյանում։ Չնայած մինչև 1940-ը դեռևս չկային միասնական ուս․ պլաններ ու ծրագրեր, ֆաբրիկագործարանային ուսուցման դըպ– րոցները մեծ ու դրական դեր կատարեցին հանրապետության արդյունաբերության ու գյուղատնտեսության հարաճուն պահանջ– ները որակյալ բանվորական կադրերով ապահովելու գործում։ 1940-ին կազմա– կերպվեց ՍՍՀՄ պետ․ աշխատանքային ռեզերվների համակարգ, որտեղ սահման– վեց 3 տիպի պրոֆտեխ․ ուս․ հաստատու– թյուն՝ արհեստագործական, երկաթուղա– յին ուսումնարաններ և ֆաբրիկագործա– րանային ուսուցման դպրոցներ։ 1958– 1959-ին բոլոր տիպի պրոֆտեխ․ ուս․ հաս– տատությունները վերակառուցվեցին քա– ղաքային և գյուղական ուսումնարանների ու հանձնվեցին հանրապետության Մի– նիստրների խորհրդին առընթեր պրոֆ– տեխկրթության գլխ․ վարչությանը (1973-ից՝ ՀՍՍՀ պրոֆտեխկրթության պետ․ կոմիտե)։ 1984-ից հանրապետությու– նում պրոֆտեխկրթության համակարգի ուս․ հաստատությունները միավորվեցին, և ստեղծվեց մի միասնական տիպ՝ միջ– նակարգ պրոֆտեխ․ ուսումնարան՝ հա– մապատասխան բաժիններով, ըստ մաս– նագիտությունների և ուսուցման ձևերի ու ժամկետների (3 տարի՝ ութամյա, 1–2 տարի միջնակարգ կրթություն ունեցողնե– րի համար)։ Շրջանավարտները ստանում են համապատասխան մասնագիտության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ։ Պրոֆտեխկրթության համա– կարգում գործում են նաև երեկոյան (հեր– թափոխային) ուսումնարաններ, որտեղ աշխատող երիտասարդությունը առանց արտադրությունից կտրվելու ստանում է տեխ․ կրթություն և բարձրացնում իր մաս– նագիտ․ որակավորումը։ Բացի հիշյալ ուս․ հաստատություններից զգալի թվով բանվորական կադրեր են պատրաստվում գործարաններում ու ֆաբրիկաներում, շին․ կազմակերպություններում, անհա– տական կամ բրիգադային կարգով։ 1984-ի հանրակրթական և պրոֆեսիո– նալ դպրոցի ռեֆորմի համաձայն միջնա– կարգ պրոֆտեխ․ ուսումնարանները մասնագիտանում են ժող․ տնտեսության համապատասխան ճյուղերի համար որակ– յալ բանվորների պատրաստման բնագա– վառում և ստեղծվում են արտադրական միավորումների, ձեռնարկությունների, կառույցների ու կազմակերպությունների բազայի վրա, իսկ գյուղական վայրերում՝ շրջանային ագրոարդյունաբերական միա– վորումների, սովխոզների, կոլտնտեսու– թյունների, միջտնտեսային ձեռնարկու– թյունների բազայի վրա։ Հանրապետության պրոֆտեխ․ ուսում– նարանները պատրաստում են քարտաշ– որմնադիրներ, հյուսներ, քարի, փայտի, ոսկու, արծաթի գեղարվեստ, մշակման, խեցեգործության և բազմաթիվ այլ մաս– նագետներ։ Բոլոր ուս․ հաստատություն– ներում ուսուցումը տարվում է միասնա– կան ուս․ ծրագրերով, ժամանակակից մե– թոդներով և ձևերով։ Տարեցտարի ընդ– լայնվում է պրոֆտեխ․ ուսումնարանների արտադրական գործունեությունը։ Սովո– րողների բազմակողմանի զարգացման գործում կարևոր նշանակություն ունի գեղագիտ․ դաստիարակությունը, որին մե– ծապես նպաստում են կազմակերպվող երաժշտ․ լեկտորիումները, դասախոսու– թյունները, զեկուցումները։ Ուսումնա– րաններում գործում են ինքնագործ խըմ– բակներ, երգի–պարի ժող․ անսամբլներ, որոնք բազմիցս արժանացել են հանրա– պետական և միութենական մրցանակնե– րի։ Գործնական պա– րապմունք Լենի– նականի գեղագի– տական ուսումնա– րանում Հանրապետության պրոֆտեխ․ ուսում– նարանները ապահովված են համապա– տասխան կրթությամբ ուսուցիչներով և վարպետ–դաստիարակներով։ Պրոֆտեխ․ ուսումնարաններում աշխատող շուրջ 5 հզ․ ուսուցիչներից ու վարպետներից 100-ը արժանացել են հանրապետության վաս– տակավոր ուսուցչի կամ վարպետի կոչ– ման։ Ուսումնարանների կուսակցական, կոմերիտական, արհմիութենական կազ– մակերպությունները, ինժեներամանկա– վարժ․ կոլեկտիվները հետևողականորեն ու համառ գիտամանկավարժ․ աշխատանք են ծավալում բազմակողմանի զարգացած երիտասարդ մասնագետներ պատրաստե– լու ուղղությամբ։ Հանրապետությունում 1986-ին գործել է 99 պրոֆտեխ․ ուսումնարան, որտեղ 50 հզ․ պատանիներ ու աղջիկներ գիտե– լիքներ են ձեռք բերել 180 մասնագիտու– թյունների գծով։ Ս․ Միքայեչյան, Ա․ Իգնաայան Միջնակարգ մասնագիտական կրթություն Հնագույն ժամանակներում Հայաստա– նում մասնագիտ․ կրթության կազմակերպ– ված համակարգ չի եղել։ Գործել են հատ ու կենտ, հիմնականում մասնագիտ․ դըպ– րոցներ և դասընթացներ, որտեղ սովո– րեցրել են երկրագործություն, մանկա– վարժություն, մանկաբարձություն, գեղա– նկարչություն, դեղագործություն, բժշկու– թյուն ևն։ Հայաստանում սովետական իշխանու– թյան հաստատումից հետո, հատկապես 20-ական թթ․, ժողտնտեսության վերա– կանգնման ու զարգացման շրջանում, արագ տեմպով սկսեց զարգանալ միջնա– կարգ մասնագիտական ուս․ հաստատու– թյունների ցանցը։ 1921-ին բացվեցին Երե– վանի ինդուստրիալ տեխնիկումը, բժշկ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/448
Այս էջը սրբագրված չէ