Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/452

Այս էջը սրբագրված չէ

է ifnrn 65 հզ․ հայություն, գործում են Սուրբ Դրիգոր Լուսավորիչ, Մարի Մանուկյան, Արսլանյան, Մխիթարյան և Խրիմյան միջ– նակարգ վարժարանները՝ մանկապար– տեզների, նախակրթարանի և միջնակար– գի բաժիններով, ինչպես նաև Արծրուն– յան, Բագչեջյան և Վիսենթե Լոպեսի նա– խակրթարանները։ Բրազիլիայում գոր– ծում է Դուրյան նախակրթարանը (հիմն․ 1928-ին) և ՀԲԸՄ նորաբաց վարժարանը։ ԱՄՆ–ում հայկ․ դպրոցաշինությունը 22 տարվա պատմություն ունի։ 1963-ին Լոս– Անջելեսում բացվել է աոաջին հայկ․ ամեն– օրյա վարժարանը (Սրբոց նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարան), 1965-ին՝ Մեսրոպյան միջնակարգ դըպ– րոցը։ Այժմ Լոս Անջելեսում կա ամենօրյա 12 վարժարան։ Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Ման Ֆրանցիսկոյում, Ֆիլա– դելֆիայում, Նյու Չորքում, Նյու Ջեր– սիում, Բոստոնում։ Դետրոյտի Ալեք Մա– նուկյան վարժարանն արդեն հասել է միջնակարգի աստիճանի։ Կանադայի Տո– րոնտո և Մոնրեալ քաղաքներում գործում են երկուական ամենօրյա վարժարաններ։ Հայկազյան կոլեջից հետո սվւյուռքի երկրորդ բարձրագույն ուս․ հաստատու– թյունն է Ամերիկահայ միջազգային կո– լեջը4 հիմնված 1976-ին Լավերն քաղա– քում։ Կոլեջն այժմ ունի ավելի քան 200 ուսանող։ Այստեղ սովորելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Ամերիկա– յի տարբեր վայրերից, այլև Քուվեյթից, Հունաստանից, Բրազիլիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Ֆրանսիայից։ Կոլեջի հա– յագիտ․ ծրագրում դասավանդվում է գրա– բար, հայոց լեզու, հայ ժողովրդի պատմու– թյուն, հայ մշակույթի, քաղաքականու– թյան, ճարտարապետության, թատրոնի, փիլ․ պատմություն։ Կոլեջը սերտ կապ է պահպանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հետ, որը վերջին 10 տարում նրան առաքել է շուրջ 10 հզ․ անուն հայերեն գիրք։ Սփյուռքահայ երեխաները հայոց լեզ– վի, գրականության, հայ ժողովրդի պատ– մության մասին հիմնավոր գիտեւիքներ ստանում են միայն հայկ․ ամենօրյա վար– ժարաններում։ Այն գաղթավայրերում, որ– տեղ չկան այդպիսիք, հայկ․ մշակութային ու բարեսիրական կազմակերպություննե– րը և եկեղեցին բացում են միօրյա դպրոց– ներ, որտեղ հայ մանուկները սովորում են հայոց լեզու, գրականություն, պատմու– թյուն, հայկ․ երգ ու պար։ Միօրյա դպրոց– ների լայն ցանց գոյություն ունի Ֆրան– սիայի տարբեր քաղաքներում՝ Մար սե– լում, Լիոնում, Վիեննում, Նիցցայում, Վալանսում, Դրենոբլում և Փարիզի ար– վարձաններում։ Ավստրալիայում օրինա– կելի են Սիդնեյի Ալեք Մանուկյան և Մել– բուռնի Ակինյանի անվ․ միօրյա դպրոցնե– րը։ Վերջին երկու տասնամյակում հայե– րի թիվը ստվարացել է Անգլիայում, ԴՖՀ–ում, Շվեդիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայոլմ, Արաբա– կան թերակղզու մի շարք քաղաքներում, աֆրիկյան որոշ երկրներում։ Ամենուր փոքրիշատե կազմակերպված հայ գա– ղութը բացում է միօրյա վարժարաններ, ձեռնամուխ լինում մանուկների հայեցի դաստիարակությանը։ Սփյուռքում (1987) գործում են մոտ 230 ամենօրյա և հարյու– րավոր միօրյա հայկ․ դպրոցներ։ Սփյուռքահայ դպրոցների մեծ մասը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի հետ։ Սփյուռքահայության հեա մշակութային կապի կոմիտեն նրանց առաքում է դասա– գրքեր, լաբորատոր սարքավորումներ, կինոժապավեններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նեցուկ լինի սփյուռքահայ ուսուցչին ու մանուկներին, ամրապնդի նրանց մեջ հայրենասիրությունը և հայեցի ոգին։ Այդ գործում կարևոր դեր են կատա– րում Երևանում կազմակերպվող սփյուռքա– հայ ուսուցիչների ամենամյա դասընթաց– ներն ու սեմինարները։ Շ․ ՎարսյաՆ Պատկերազարդումը տես 240-րդ էջից հետո, 369-րդ էջից առաջ և 416–417-րդ էջերի միջև, աղյուսակներ XXII–XXIII, ներդիրներում։

ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐ

ԿՈԻԼՏՈԻՐ–ԼՈԻՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՀԱՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ Հայ պարբերական մամուլի շուրջ 200- ամյա պատմությունն ընդգրկում է հայ ժողովրդի մտավոր ու հասարակական կյանքի զարգացման գրեթե բոլոր վւու– լերը՝ XVIII դ․ վերջից մինչև մեր օրերը։ Արևմտահայ մամուլ Արևմտահայ պարբերական մամուլի սկզբնավորումը կապվում է Կ․ Պոլսի և Զմյուոնիայի հայ հանրություններում ազգ․ ինքնագիտակցության, հասարակական մտքի և մշակույթի զարգացման իրողու– թյան հետ։ Այդ գործում կարևոր նշանա– կություն է ունեցել Մխիթարյանների ազ– դեցությունը, որոնց վենետիկյան պարբե– րականները («Տարեգրություն», «Եղանակ բյուզանդյան») դեռևս XIX դ․ սկզբին տա– րածում ունեին Թուրքիայում և հայ գաղ– թավայրերում։ Արևմտահայ մամուլի կազ– մավորմանը խթանել են նաև Օսման․ կայսրության4 1839–70-ական թթ․ չափա– վոր–առաջադիմական բարենորոգումները (թանզիմաթ)։ ժամանակագրական առումով արևմտա– հայ մամուլի առաջնեկը «Թագվիմի վաքա– յի» թուրք ․պաշտոնաթերթի հայերեն տար– բերակ «Լրո գիր» (1832–50, Կ․ Պոլիս) շաբաթաթերթն է։ Ազգ․ բովանդակությամբ առաջին թերթերն են «Արշալույս արա– րատյան»-ը (1840–87, Զմյուռնիա) և «Ազ– դարար բյուզանդյան»-ը (1840–41, Կ․ Պո– լիս)։ Այս, ինչպես և «Հայրենասեր» (1843–46, Զմյուռնիա) շաբաթաթերթում զարգացման սկզբնաշրջան են ապրել արևմտահայ հրապարակախոսությունն ու լրագրությունը։ Անդրանիկ պաշտ․ հրա– տարակությունը Կ․ Պոլսի հայոց պատ– րիարքարանի «Հայաստան» (1846–52) շաբաթաթերթն է, որն այն շրջանում, երբ խմբագիրն էր Մ․ Աղաթոնը (1848–50), առաջադիմական, բուրժ–լուսավոր․ դիր– քերից առաջադրել է ազգ․ կրթության, երկրագործության ու արհեստագործու– թյան զարգացման խնդիրներ։ Լայն իրա– զեկությամբ, հասարակական կյանքի, մշակույթի, աշխարհաբարի ու նոր գրա– կանության վերաբերյալ հրատապ ու հա– րուստ հրապարակումներով արևմտա– հայ մամուլի պատմության մեջ կարևոր տեղ է գրավում «Մասիս»-ը (1852–1908, Կ․ Պոլիս), երբ նրա խմբագիրներն են եղել Ա․ Արփիարյանը, Լ․ Բաշալյանը, Մ․ Կյուրճյանը (1887–90), Դ․ Զոհրապը, Հ․ Ասատուրը (1892–94)։ 1850-ական թթ․ հրատարակվել են առա– ջին գրական պարբերականները՝ «Բանա– սեր»-ը (1851–52, 1859) և «Արփի արա– րատյան»-ը (1853–56, Զմյուռնիա), որ– տեղ տպագրվել են ինքնուրույն ստեղծա– գործություններ և եվրոպ․ դասական գրա– կանության նմուշներ։ 1870-ական թթ․ սկզբնավորվել է նաև արևմտահայ մանկ, մամուլը։ Արևմտահայ մամուլի մասն է կազմում հայատառ թուրք, մամուլը, որի հրատա– րակությունը պայմանավորված էր երկ– րում թուրքախոս հայ բնակչության առ– կայությամբ։ Այդ մամուլի առաջնեկը «Ազ– դարար բյուզանդյան» շաբաթաթերթն է (5-րդ համարից), որին հետևել են «Մեճ– մուայը հավատիս», «Զոհալ», «Մյունա– տիի էրճիաս», «Մանզումեի էֆքյար», «Թերճեմանը էֆքյար», «Վարագայը հա– վատիս», «ճերիտեի շարգիյե», «Թիյաթ– րո» և այլ (շուրջ 40) պարբերականներ։ Արևմտահայ մամուլի հետագա զարգա– ցումը կապվում է հասարակական հո– սանքների կազմավորման հետ (1860- ական թթ․)։ Ազգ․ սահմանադրության հա– մար մղվող պայքարում մեծ ազդեցություն են ձեռք բերում դեմոկրատ, պարբերա– կանները՝ «Մեղու»-ն, «Մյունատիի էր– ճիաս»-ը, «Միություն»-ը, «Ծաղիկ»-ը ևն, որոնց էջերում արտացոլվել են ազատագր․ պայքարի և ազգ․ ինքնորոշման գաղա– փարներ, գրականության, լեզվի, թատրո– նի, երաժշտության զարգացման նոր, առա– ջավոր ըմբռնումներ։ 1860–70-ական թթ․ «Մեղու»-ն (Հ․ Սվաճյանի և Հ․ Պարոնյա– նի խմբագրությամբ) արտահայտել է սուլ– թանական բռնապետության տակ հեծող ժողովրդի տրամադրությունները։ Դեմո– կրատ․ մամուլը պայքարել է ամիրայու– թյան և ազգ․ բուրժուազիայի շահերն ար– տահայտող պահպանողական ու լիբերալ պարբերականների («Երևակ», «Արևել– յան դար», «Արշալույս արարատյան», «Մասիս», «ժամանակ», «Օրագիր» ևն) դեմ։ 1870–80-ական թթ․ դեմոկրատ, մա– մուլի ուղեգիծը շարունակեցին Հ․ Պարոն– յանի («Թատրոն», «Լույս», «Ծիծաղ», «Ւփ–