Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/453

Այս էջը սրբագրված չէ

կար»), Կ․ Փանոսյանի («Մանզումեի էֆքյար»), Մ․ Մամուրյանի («Արևելյան մամուլ»), Մ, Փորթուգալյանի («Ասիա») պարբերականները։ Առաջադիմական մամուլը սոցիալ՜անա, բարեփոխումներ հետամըաող հարցադրումներից հասավ ազատագըր․ պայքարի գաղափարներին և Հայկ․ հարցի միջազգայնացման պայմաններում նշանակալիորեն նպաստեց հայ քաղ. կուսակցությունների ձևավորմանը։

1878-ին, Բեռլինի կոնգրեսից հետո, համիդյան վարչակարգը բացահայտ հարձակման անցավ արևմտահայերի ազգ․ ու հասարակական իրավունքների դեմ։ Վայրագ գրաքննության պայմաններում արգելվեցին քննադատական ելույթները, մամուլից դուրս նետվեցին բռնակալությանն անհաճո նյութերը։ Չնայած բա ցառիկ անբարենպաստ պայմաններին, 1880–1908-ին առաջադիմ․ մամուլն իր զարգացումը գտավ «Արևեւք»-ի, «Մասիս»-ի, «Հայրենիք»-ի և «Արևեւյան մամուլի» էջերում։ Բռնակալության օրոք արգելված քաղ․ ու երգիծական հրապարակախոսությունը փոխարինվեց բանասիրական–գրականագիտ․, բարոյագիտ․, ազգագրական բնույթի նյութերով։ Մամուլում հրատարակված գրական ստեղծագործությունների նկատմամբ գրաքըննությունը պակաս ավերիչ էր, քան գրքերում տեղ գտածների, ուստի ռեալիստ, գրականության զարգացման ասպարեզում առաջատար դարձան պարբերականները։
Համիդյան վարչակարգի տապալումից հետո Կ․ Պոլսում և Զմյուռնիայում հրատարակվեցին հասարակական–քաղ․, գրական, մշակութային, մարզական և այլ բնույթի բազմաթիվ նոր պարբերականներ՝ «ժամանակ», «Առավոտ», «Դաշինք», «Աշխատանք», «Մեր տարեցույցը», «Հայ գրականություն», «Մեհյան», «Նավասարդ» ևն։ 1904–14-ին պարբերականներ են հրատարակվել նաև Վանում («Կոչնակ», «Կոտոշ», «Վան Տոսպ»), Կաբինում («Հառաջ», «Ալիք», «Երկիր»), Տրապիզոնում («Գեղջուկ», «Մոծակ», «Պոնտոս»), Սեբաստիայում («Անդրանիկ», «Հողդար», «Նշտրակ»), Կեսարիայում («Շեփոր», «Բողբոջ», «Նոր սերունդ»), Խարբերդում («Եփրատ», «Պատանի»), Պարտիզակում («Պարտիզակ», «Փարոս»), Ամասիայում («Ամասիա») և այ լուր։ Այդ պարբերականները հիմնականում եղել են խմորատիպ և ունեցել կարճ տևականություն։ 1909–1914-ին արևմտահայ մամուլի ավանդական կենտրոններում (Կ․ Պոլիս, Զմյուռնիա) հրատարակվող թերթերի և հանդեսների էջերում մեծ տեղ է հատկացվել երիտթուրքերի հայահալած ու ջարդարարական քաղաքականությանը։ Այս շըրջանում արևմտահայ մամուլը անդրադարձել է նաև արևելահայ հատվածի և գաղթավայրերի հայության հետ արևմտահայերի ազգային–հոգևոր կապերի ընդլայնման հարցերին։ Զարգացում է ապրել երգիծական մամուլը։ 1915-ին երիտթուրք․ կառավարության սանձազերծած Մեծ եղեռնը վերջ տվեց ավելի քան ութ տասնամյակ գոյատևած արևմտահայ մամուլին։

Արևելահայ մամուլ

Արևելահայ առաջին պարբերականը՝ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը, լույս է տեսել 1816-ին, Աստրախանում՝ իբրև տեղի «Восточнiя извест0я» թերթի հայերեն տարբերակ, որտեղ տպագրվել են տեղեկություններ հարևան երկրների հետ Աստրախանի առևտր․ հարաբերությունների, Ռուսաստանում և եվրոպ․ երկըրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հաջորդ պարբերականը «Կովկաս» (1846–47, Թիֆլիս) քաղ․, բանասիրական շաբաթաթերթն է՝ Կովկասի փոխարքայության օրգան «Кавказ» լրագրի հայերեն տարբերակը։ 1850–51-ին Թիֆլիսում լույս է տեսել Գ․ Պատկանյանի «Արարատ» քաղ․, առևտր․ և բանասիրական, Կովկասում աշխարհաբար առաջին պատկերազարդ շաբաթաթերթը։ Այստեղ տպագրվել են Ռ․ Պատկանյանի և Մ․ Նալբանդյանի բանաստեղծությունները։

Արևելահայ մամուլի զարգացման հետագա փուլն առնչվում է XIX դ․ 50-ական թթ․ լուսավոր, շարժմանը՝ կապված Խ․ Աբովյանի և Ս․ Նազարյանի գործունեության հետ։ Այս տարիների մամուլը լայնորեն անդրադարձել է հայ նոր գրականության, կրթական գործի զարգացման հարցերին։ Դրանք հատկապես մեծ տեղ են գրավել Ս․ Նազարյանի «Հյուսիսափայլ» (1858–62, 1864, Մոսկվա) ամսագրում, որի ակտիվ աշխատակիցն ու ոգեշնչողը 1858–59-ին Նալբանդյանն էր։ «Հյուսիսափայլ»-ը հետևողականորեն պայքարել է հանուն ագգ․ ինքնաճանաչման ու համախմբման, աշխարհաբարի քաղաքացիության իրավունքների հիմնավորման։ Մեծ է հանդեսի դերը թարգմանական գրականության ավանդույթների հաստատման, գրաքննադատական դեմոկրատ․ դպրոցի ստեղծման, մանկավարժ․ մտքի մշակման ասպարեզներում։1860-ական թթ․ լուսավոր, շարժմանը խոչընդոտել ու դիմադրել են կղերաֆեոդ․ հոսանքի օրգանները՝ Մ․ և Զ․ Մսերյանների «ճռաքաղ» (1858–62, Մոսկվա), Գ․ Այվազովսկու «Մասյաց աղավնի» (1855–58, Փարիզ, 1860–65, Թեոդոսիա) հանդեսները, Մ․ Մանդինյանի «Մեղու Հայաստանի» (1858–86, Թիֆլիս) շաբաթաթերթը։ Մ․ Աղաբեկյանի «Կռունկ հայոց աշխարհին» (1860–63, Թիֆլիս) գրական, բանասիրական, վիճակագր․, բարոյախոսական ամսագիրը որդեգրելով «Հյուսիսափայլ»-ի գաղափարները, նըպաստել է աշխարհաբարի մշակմանն ու կատարելագործմանը, հայ նոր գրականության զարգացմանը։ Մանկավարժ, տեսական ու մեթոդ, գիտելիքների պրոպագանդման առումով հիշարժան է Խ․ Ստեփանեի «Հայկական աշխարհ» (1864–1871, 1874–79, Թիֆլիս, Շուշի, Գանձակ, Բաքու, Երևան) ամսագիրը։ Ազատագր․ և դեմոկրատ, շարժումների դեմ ցարիզմի դաժան հալածանքների պայմաններում 1860-ական թթ․ փակվել են առաջադիմական պարբերականները, դժվարացել նորերի հրատարակումը։ Այս շրջանում շարունակվել են միայն «Մեղու Հայաստանի»-ն և «Հայկական աշխարհ»-ը, որոնք հիմնականում շոշափել են լուսավոր․, դպրոց․, ծխական հարցեր։
1870-ական թթ․ Անդրկովկասում նոր լիցք է ստանում հայ հասարակական կյանքը։ Եվրոպ. երկրներում կրթություն ստացած մի խումբ մտավորականներ (Գ․ Արծրունի, Ա․ Հովհաննիսյան, Մ․ Սպանդարյան, Ա․ Արասխանյան) վերադառնում են հայրենիք և նվիրվում ազգ․, մշակութային կյանքին։ Այս տարիներին է սկսել հրատարակվել Գ․ Արծրունու «Մշակ» (1872–1921, Թիֆլիս) գրական–քաղ․ լրագիրը, որն աչքի է ընկել հասարակական նպատակասլաց դիրքորոշմամբ։ «Մշակ»-ի էջերում վեր են հանվել նաև Անդրկովկասի արդյունաբերության զարգացման խընդիրներ, լուսաբանվել ազգ․ կյանքի բազմապիսի պրոբլեմներ, աշխարհաբարի կատարելագործման, գրականության առաջընթացի և այլ հարցեր։ Ռուս–թուրք պատերազմի օրերին թերթն անդրադարձել է ռազմաճակատի իրադարձություններին, հայերի ազատագրության հարցը կապել Ռուսաստանի հետ, մերկացրել սուլթանական Թուրքիայի բարբարոսական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Հայ նոր և թարգմանական գրականության զարգացման ասպարեզում մեծ դեր են կատարել Ա․ Հովհաննիսյանի գրական–հասարակական «Փորձ» (1876–1881, Թիֆլիս) հանդեսը և գրական–քաղ․ «Արձագանք» (1882–98, Թիֆլիս) շաբաթաթերթը, որոնք լուսաբանել են XIX դ․ վերջին քառորդի Արլ․ և Արմ․ Հայաստանի հասարակական կյանքը, դատապարտել թուրք, բռնապետությունը։
XIX դ․ վերջի ուշագրավ պարբերականներից է Ս․ Ապանդարյանի ա զգայի նպահպանողական «Նոր դար» (1883–1916, Թիֆլիս) գրական, քաղ․ օրաթերթը, որը պահանջում էր անխաթար պահել մայրենի լեզուն, ազգ․ սրբություններն ու ավանդույթները։ Թերթը հանգամանորեն քննարկել է Անդրկովկասի տնտ․ զարգացման ուղիները, անդրադարձել գյուղացիության և նավթաշխարհի բանվորության վիճակին։ Ունեցել է հարուստ գրական–բանասիրական բաժին։ 1883–1918-ին Թիֆլիսում հրատարակվել է Տ․ Նազարյանի «Աղբյուր» մանկ, առաջին պատկերազարդ ամսագիրը։ Ա․ Արասխանյանի լիբերալ–ռեֆորմիստական «Մուրճ» (1889–1907, Թիֆլիս) հասարակական, քաղ․ և գրական ամսագիրը հայ ընթերցողին հաղորդակից է դարձրել եվրոպ․ քաղաքակրթությանը և ռուս, մշակույթին, անդրադարձել արևմտահայության աղետալի վիճակին։ Այս շրջանում են հրատարակվել նաև «Փարոս Հայաստանի» (1879–81, Մոսկվա), «Արաքս» (1887–98, Ս․ Պետերբուրգ), «Թատրոն» (1893–1905, Թիֆլիս), «Ազգագրական հանդես» (1895–1916, Շուշի, Թիֆլիս), «Լումա» (1896–1912, Թիֆլիս) և գրական, պատմա–բանասիրական, քաղ․ այլ հանդեսներ։ 1880–84-ին լույս է տեսել Վ․ Պապաջանյանի «Պսակ» գրական, պատմ․ և մանկավարժ, լրագիրը՝ առաջին պարբերականը Երևանում, 1868–1919-ին՝ էջմիածնի Մայր Աթոռի պաշտ․ օրգան «Արարատ» ամսագիրը, որը նշանակալի ներդրում ունի Արլ․ Հայաստանում հայա–