գիա․ մտքի զարգացման գործում։ Հիշա– տակման են արժանի արևելահայ մանկա– վարժ․ պարբերականները՝ «Դաստիա– րակ» (1873–74, Թեոդոսիա), «Դպրոց» (1874–76, Վաղարշապատ), «Մանկավար– ժական թերթ» (1878–79, Թիֆլիս), «Վար– ժարան» (1882–84, Թիֆլիս)։ Դարավերջի ծնունդ են նաև նարոդնիկական պարբե– րականները՝ Դ․ Տեր–Մելիքսեդեկյանի «Աշխատանք» (1880–82, Թիֆլիս) հայե– րեն և ռուս, թերթը, Մոսկվայի հայ ուսա– նողների «Հայրենասերների միություն» ազգային հայրենասիրական խմբակի «Ազատության ավետաբեր» անլեգալ թեր– թը (1884, 4 համար), Ս․ Հտխումյանի «Գործ» (1882–84, Շուշի) հանդեսը ևն։ XX դ․ արշալույսին ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեի օրգան «Պրոլե– տարիատի կռիվը» թերթի հրատարակ– մամբ սկիզբ է առնում բոլշևիկյան հայ մամուլի պատմությունը։ Բոլշևիկյան հայ մամուլ Բոլշևիկյան հայ մամուլի սկզբնավո– րումն ու գործունեությունն անխզելիո– րեն կապված է Ռուսաստանի մարքսիս– տական–հեղափոխական մամուլի պատ– մության հետ։ 1902 թվականին, Ս– Շա– հումյանի, Բ․ Կնունյանցի, XL Խումար յանի և ուրիշների նախաձեռնությամբ ու ջանքե– րով Թիֆլիսում լույս է տեսնում (անլե– գալ) լենինյան իսկրայական ուղղության հայերեն առաջին թերթը՝ «Հայ սոցիալ– դեմոկրատների միության» օրգան «Պրո– լետարիատ»-ը, որը հրատարակվել է ՌՍԴԲԿ–ի գրիֆով և «Պրոլետարներ բո– լոր երկրների, միացեք» կոչով։ Թերթը «Իսկրա»-ի օրինակով պայքարել է «էկո– նոմիստների», օպորտունիստների, բուրժ․ նացիոնալիստների դեմ, պաշտպանել կու– սակցության ստեղծման լենինյան սկըզ– բունքները։ «Պրոլետարիատ»-ը հրատա– րակել է նաև թերթիկներ (2), որոնք պատ– մել են աշխատավորների դրության մա– սին, տեղեկություններ հաղորդել Անդր– կովկասի բանվոր, շարժումների ու գյու– ղացիական հուզումների վերաբերյալ։ Թերթում տպագրվել է «Հայ սոցիալ–դե– մոկրատների միության» մանիֆեստը։ Վ․ Ի․ Լենինը բարձր գնահատական է տվել միությանը, նրա մանիֆեստին ու թերթին։ Անդրկովկասի հեղափոխ․ ուժերի հա– մախմբմանը նպաստել է 1903-ի մարտին Թիֆլիսում գումարված Կովկասի ս–դ․ կազմակերպությունների առաջին համա– գումարը, որի որոշմամբ հայկ․ «Պրո– լետարիատ» ու վրաց․ «Բրձոլւս» թերթերը միավորվել և հրատարակվել են «Պրոլե– տարիստի կռիվը» անունով (հայ․, վրաց․ և 1905-ից՝ ռուս․)։ Թերթի առաջին հա– մարը լույս է տեսել 1903-ի ապրիլ–մա– յիսին, վերջինը՝ 1905-ի հոկտեմբերին։ Խմբագրել են Մ․ Շահումյանը, Ի․ Ստալի– նը, Ա․ Ծուլուկիձեն, Մ․ Ցխակայան և ուրիշներ։ Պրոպագանդել է լենինյան «Իսկ– րա»-ի գաղաւիարները, կազմակերպել մարքսիստական գրականության թարգ– մանություն ու տպագրություն, պրոլետա– րական ինտերնացիոնալիզմի դիրքերից քննադատել նացիոնալիզմը։ Տպագրել է բանվորների և հեղափոխական գործիչ– ների բազմաթիվ նամակներ ու թղթակցու– թյուններ, լուսաբանել գործադուլային շարժման ընթացքը, մերկացրել ռոա–ճա– ւղոն․ պատերազմի իմպերիալիստական բնույթը։ Ռուս, հեղափոխության վերելքի շրջա– նում Թիֆլիսում լույս է տեսել հայ բոլ– շևիկների առաջին լեգալ «Կայծ» (1906-ին, ընդամենը 47 համար) եռօրյա թերթը՝ Ս․ Շահումյանի, Ս․ Սպանդարյանի, Ս․ Կասյանի խմբագրությամբ։ «Կայծ»-ում են տպագրվել Ս․ Շահումյանի ավելի քան 40 հոդված (հիմնականում առաջնորդող– ներ), որոնցում հեղինակը մերկացրել է ցարական կարգերը, պաշտպանել մարք– սիստական նոր տիպի կուսակցության կազմակերպման տակտիկական հիմունք– ները, պարզաբանել բուրժուա–դեմոկրատ․ հեղափոխությունը սոցիալիստականի վե– րածելու լենինյան պլանը։ «Կայծ»-ի փակ– վելուց հետո 1906-ի օգոստոսից սկսում է լույս տեսնել «Նոր խոսք» բոլշևիկյան թերթը, որը փաստորեն «Կայծ»-ի շարու– նակությունն էր։ «Նոր խոսք»-ը լուսաբա– նել է Ալավերդու պղնձահանք երի գործա– դուլը և գյուղացիական շարժումները Հա– յաստանում, նյութեր տպագրել ցարիզ– մի դեմ ժող․ ելույթների մասին։ Ս․ Սպան– դարյանի «Դպրոցական հարցը և սոցիալ– դեմոկրատիան» ծավալուն հոդվածը հայ պարբերական մամուլում առաջին անգամ պարզաբանում էր բոլշևիկների դիրքորո– շումը դպրոցի, կրթության, մշակույթի վերաբերյալ։ Բոլշևիկյան հայ մամուլը կարևոր նշա– նակություն է տվել ժողովուրդների բարե– կամության ամրապնդման, բուրժոաւազ– գայնական կուսակցությունների հակա– հեղափոխ․ գործունեության մերկացման հարցերին։ Այս առումով նշանակալի է 1906-ին Բաքվում լույս տեսած հայերեն և ադրբ․ բոլշևիկյան լեգալ «Կոչ–դեվեթ» թերթը, որը ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի եայկ․ բաժանմունքի և ադրբ․ «Հում– մեթ» («եռանդ») կազմակերպության օր– գանն էր։ Թերթի հրատարակման ակտիվ մասնակիցներն էին Ս․ Շահումյանը, Ա․ Զափարիձեն, Մ․ Ազիգբեկովը, Լ․ Կնուն– յտնցը։ 1906-ին ՌՍԴԲԿ Բաքվի կազմա– կերպության նախաձեռնությամբ լույս է տեսել «Բանվորի ձայնը» թերթը (Ս․ Կաս– յանի խմբագրությամբ)։ Թերթը բացատ– րել է հոկտ․ 17-ի ցարական մանիֆեստի եակաժող․ էությունը, պաշտպանել ճընշ– ված ազգությունների ինքնորոշման իրա– վունքը։ Ռեակցիային նախորդող տարի– ների բոլշևիկյան ուղղության վերջին լե– գալ պարբերականը «Օրեր» թերթն է, որը հրատարակվել է 1907-ին, Բաքվում՝ Ս․ Սպանդարյանի նախաձեռնությամբ և Ս․ Շահումյանի ու Ս․ Կասյանի մասնակ– ցությամբ։ «Օրեր»-ի հրատարակությունը զուգադիպել է II Պետ․ դումայի ընտրու– թյուններին, ինչը և նախանշել է թերթի գործունեության հիմնական ուղին։ «Օրեր»–ում Շահումյանը և Սպանդարյա– նը հետևողականորեն պաշտպանել են դումայական ընտրությունները բոյկոտե– լու բոլշևիկների տակտիկան, անողոք քննադատել կադետների ու մենշևիկների հակահեդափոխ․ քաղաքականությունը։ Դումայական ընտրությունների կապակ– ցությամբ թերթը բազմաթիվ թղթակցու– թյուններ է տպագրել Կովկասի և Ռուսաս– տանի հայաբնակ վայրերից։ Ռեակցիայի տարիներին հայերեն բոլ– շևիկյան պարբերականներ չեն հրատա– րակվել։ Հայ լենինյանները աշխատակ– ցել են Բաքվում, Թիֆլիսում և այլ քաղաք– ներում լույս տեսնող ռուսերեն հրատարա– կություններին։ XX դ․ երկրորդ տասնամյակի սկիզբը նշանավորվել է հայերեն առաջին լեգալ մարքսիստական հանդեսի հրատարակ– մամբ։ 1911-ին Բաքվում, Ս․ Շահումյանի խմբագրությամբ, լույս է տեսել գրական, հասարակական և քաղ․ «Նոր խոսք» հան– դեսը, որի ստեղծմանը մասնակցել են Ա․ Կարինյանը, Հ․ Հակոբյանը, Վ․ Տեր– յանը, Ռ․ Դաշտ ո յանը և ուրիշներ։ «Նոր խոսբ»-ը տպագրել է հոդվածներ մարք– սիզմի տեսության, միջազգային բանվ․ շարժման, բանվորների ու գյուղացիների դրության մասին, քննադատել ցարիզմը, բուրժ․ նացիոնալիզմը, մարքսիզմի դիր– քերից լուսաբանել հայ ժողովրդի պատ– մության կարևոր դրվագները։ Ունեցել է նաև գրական բաժին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բոլշևիկները Թիֆլիսում լույս են ընծայել «Պայքար» (1915–19) գրական, հասարակական, քաղ․ և տնտ․ շաբաթաթերթը, որի խնդիրն էր հայ աշ– խատավորությանը դաստիարակել պրոլե– տարական ինտերնացիոնալիզմի ոգով, պաշտպանել բոլշևիկյան կուսակցության տակտիկան ու ստրատեգիան պատերազ– մի հարցում։ 1917-ի հունիսից (100-րդ հա– մարից) թերթն անցել է մենշևիկների ձեռ– քը։ Մենշևիկյան «Պայքար»“ին հակակշիռ բոլշևիկները հրատարակել են «Բանվորի կռիվը» օրաթերթը Թիֆլիսում (1917–18), «Նեցուկ», շաբաթաթերթը Շուշիում (1917), «Նոր կյանք» եռօրյա թերթը Ալեք սանդր ւս– պոլում (1917)։ Վերջինը մարքսիստական առաջին պարբերականն էր Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղաՓոխության նախապատրաստման ու իրականացման շրջանում Անդրկովկասում հայերեն, ադրբեջ․, վրաց․ և ռուս, հրատա– րակվել են մի շարք բոլշևիկյան թերթեր ու ամսագրեր։ 1917-ի մայիս–օգոստոսին Բաքվում, Ս․ Շահումյանի խմբագրությամբ լույս է տեսել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օր– գան «Սոցիալ–դեմոկրատ» շաբաթաթեր– թը։ Այստեղ Ս․ Շահումյանը մարքսիստա– կան վերլուծության է ենթարկել ռուս, հե– ղափոխության ընթացքը, պաշտպանել «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը։ Թերթը լայնորեն տարածվել է Հայաստանում, հատկապես բանվ 2ԸՐ– ջաններում։ Բաքվի կոմունայի հաղթանակից հետո 1918-ի ապրիլ–հուլիսին լույս է տեսել բանվորների, զինվորների և նավաստի– ների դեպուտատների Բաքվի սովետի օրգան «Տեղեկատու» օրաթերթը, որի գա– ղաՓարական ղեկավարը եղել է Ս, Շա~ հումյանը, աշխատակցել են Ա․ Միկոյանը, Ա․ Ամիրյանը, Ս․ Հովսեփյանը, Ա․ Կա– րինյանը և ուրիշներ։ Թերթի հիմնական խնդիրն էր Անդրկովկասի աշխատավո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/454
Այս էջը սրբագրված չէ