րությանը համախմբել պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշի ներքո, պաշտպանել Բաքվի կոմունան։ Ընդհանուր առմամբ 1902–20-ին հայերեն հրատարակվել են բոլշևիկյան 46 պարբերական, բազմաթիվ հեղափոխ․ կոչեր, թռուցիկներ։
Սովետահայ մամուլ
Սովետահայ անդրանիկ պարբերականը ՀԿԿ Կենտկոմի օրգան «Կոմունիստ» (այժմ՝ ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան «Սովետական Հայաստան») թերթն է, որի առաջին համարը լույս է տեսել 1920-ի դեկտ․ 5-ին։ 1920-ի դեկտ․ 7– 1921-ի փետր․ 17-ին հրատարակվել է ՀԿԿ Կենտկոմի և ՀՍԽՀ Հեղկոմի օրգան «Коммунист» («Կոմունիստ») թերթը, իսկ 1921-ի հունվ–փետր․՝ ՀԿԿ Կենտկոմի օրգան «Աղքատ գյուղացի» թերթը։ Սովետահայ մամուլը զգալի դեր է կատարել ժողտնտեսության վերականգնման շրջանում (1921–25)։ Թերթերն ու հանդեսները պարզաբանել են նոր տնտ․քաղաքականության խնդիրները, պայքարել հանուն դրա ճիշտ կիրառման, ւուսաբանել կոոպերացիայի, ոռոգման, արհեստակցական շարժման հարցեր, մասնակցել հակակուսակցական խմբավորումների դեմ մղվող գաղափարական պայքարին։ Այդ տարիներին են ստեղծվել արհմիությունների և կոոպերացիաների մամուլի օրգանները՝ «Վերածնունդ» (1921), «Արհեստակցական շարժում» (1921–22), «Հայկոոպի տեղեկատու» (1922), «Աշխատանք» (1922–29), «Հայաստանի կոոպերացիա» (1923–26), «Աշխատանքի տեղեկատու» (1923–26), «Հայաստանի գյուղատնտեսական կոոպերացիա» (1924), «Ձկնորս բանվոր» (1925–26)։ Սովետահայ մամուլի ուշագրավ էջերից են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և գավառային կոմիտեների նախաձեռնությամբ ստեղծված տեղական մամուլի օրգանները, որոնց խնդիրն էր նպաստել գյուղի չքավորության քաղ․ ինքնագիտակցության արթնացմանը, սովետական իշխանության հիմքերի ամրապնդմանը, գյուղատնտ․ ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը։ Այս առումով ուշագրավ է «Կարմիր Շիրակ» (1921–22, Ալեքսանդրապոլ), «խորհրդային Զանգեզուր» (1921, Գորիս), «Կարմիր Լոռի» (1921–23, Զաւալօղլի), «Ռանչպար» (1921–23, Նոր Բայազետ),«Մուրճ ու մաճ» (1922–23, Իջևան, Դիլի– ջան) և այլ պարբերականների գործունեությունը։ 1921–23-ին ՀԿԵՄ գավկոմները հանրապետության գավառային թերթերում ունեցել են կոմերիտ–երիտասարդական էջեր՝ «Կարմիր երիտասարդի թերթիկ»,«Լոռվա կարմիր երիտասարդ», «Երիտասարդ մաճկալ», «Կարմիր երիտասարդ» ևն։ Հանրապետության կոմերիտ, մամուլի առաջնեկը «Ավանգարդ» թերթն է, որի առաջին համարը լույս է տեսել 1923-ի մայիսի 5-ին։ Հաղթահարելով բազմաթիվ դժվարություննեո, «Ավանգարդ»-ը կարողացավ ստեղծել իր թղթակցական ակտիվը, դառնալ երիտասարդության մարտական տրիբունը։ 1920-ական թթ․ է ստեղծվել նաև հանրապետության մանկապատանեկան մամուլը․ 1923–24-ին հրատարակվել է պատկոմական կազմակերպության կենտր․ շտաբի օրգան «Պատկոմ», 1925–34-ին՝’ ՀԼԿԵՄ ԿԿ–ին կից պատանի պիոներների կենտր․ բյուրոյի «Պիոներղեկ» ամսագրերը։ 1925-ից լույս է տեսնում ՀԼԿԵՄ ԿԿ–ի և Վ․ Ի․ Լենինի անվ․ պիոներական կազմակերպության հանրապետ․խորհրդի օրգան «Պիոներ կանչ» թերթը։ Սովետական կարգերի հաստատման և ամրապնդման գործում որոշակի աշխատանք է կատարել գինվ․ մամուլը։ Երևանում 1920–21-ին լույս է տեսել ՀՍ1սՀ կարմիր բանակի քաղբաժնի օրգան «Կարմիր բանակ» (1921–38-ին՝ «Կարմիր զինվոր») թերթը, 1923-ին՝ Հայկ․ հրաձգային դիվիզիայի քաղբաժնի օրգան «Կարմիր մարտիկ» (1925-ին՝ «Պահակ») հանդեսը։ Հանրապետության տնտ․ և հասարակական–քաղ․ կյանքում ուրույն դեր է խաղացել գյուղատնտ․ մամուլը։ 1921–22-ին Վաղարշապատում հրատարակվել է ՀԿ(բ)Կ գավկոմի և գավհեղկոմի օրգան «Կարմիր գյուղացի» թերթը, 1922–31-ին Երևանում՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի օրգան «Մաճկալ» թերթը, 1922–29-ին՝ ՀԱիյՀ հողժողկոմատի, հայջրտնտեսության, հայգյուղկոոպի և հայգյուղբանկի օրգան «Գյուղատնտեսական կյանք» երկշաբաթաթերթը (հետագայում՝ ամսագիր)։ Սովետահայ մամուլի զարգացման նոր փուլը (1930-ական թթ․) կապված է ժողտնտեսության սոցիալիստ, վերափոխման համար մղվող պայքարի հետ, երբ մամուլի առաջնահերթ խնդիրներն էին սոցիալիստ․ ինդուստրացման ուղիների ու մեթոդների պրոպագանդումը, առաջին և երկրորդ հնգամյակների առաջադրանքների կատարման համար աշխատավորության ջանքերի համախմբումը, սոցիալիստ․ մրցության կազմակերպումը ևն։ Այդ խնդիրներին համապատասխան վերակառուցվել է պարբերական մամուլի աշխատանքը, ստեղծվել են նոր թերթեր ու հանդեսներ։ Գաղափարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, կուսշինարարության հարցերը բազմակողմանիորեն լուսաբանելու գործում վճռական դեր են կատարել կուսակցական տեսական–քաղ․ օրգանները։ Երևանում 1928–1933-ին հրատարակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի «Լենինյան ուղի» (1957-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի «Լենինյան ուղիով») քաղ․, տնտ․ ամսագի– րը, 1932–33-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և Երևանի քաղկոմի օրգան, կուսակցական ակտիվի համար նախատեսված «Կուսակցական շինարարություն» երկամսյա հանդեղը, 1934–35-ին՝ ՀԿ(բ)Կ և ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի օրգան «Պրոպագանդիստ» ամսագիրը։ Նոր պայմաններում արդ․ ձեռնարկությունների, շինարար․տեղամասերի,տրանսպորտի աշխատանքի լուսաբանումը, կոմունիստական դաստիարակության, կուլտուր–կենցաղային սպասարկման, պարենային ապահովման հարցերը գտնվում էին նաև բազմատիրաժ թերթերի («Հարվածային տեքստիլչիկ», «Քիմշին», «Մեքենաշինարար», «Քանաքեռշին», «Հարվածային կառուցող», «Ցեմ–ֆրոնտ», «Կաուչուկի համար», «Սուլիչ» ևն) ուշա-դրության ոլորտում։ Հանրապետության մամուլի էջերում մեծ տեղ է հատկացվել գյուղի սոցիալիստ, վերակառուցման և կոլեկտիվացման հարցերին։ Թերթերն ու հանդեսները, քննադատելով աջօպորտունիստական դրսեվորումները, անդրադարձել են կուլակության դեմ մղվող պայքարին, նպաստել բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության դաշինքի ամրապնդմանը։ Հրատարակվել են նոր պարբերականներ՝ Հայաստանի Գյուղանտառ միության կենտր․ վարչության օրգան «Բատրակ» (1928–31) թերթը, ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և Երևանի քաղկոմի օրգան «Գյուղի կոմունիստ» (1929–30) հանդեսը։ Հանրապետության հողժողկոմատը, Կոլտնտկենտրոնը և Հայկոոպը 1930–31, 1934-ին լույս են ընծայել «Կոլխոզնիկ» երկշաբաթյա հանդեսը։ Գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հարցեր են լուսաբանել «Սոցիալիստական ագրոնոմիա» (1930–32)և «Ագրարային ֆրոնտում» (1934) հանդես–ները, «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931–35) թերթը։ Կոլտնտեսային շարժման և գյուղի աշխատավորության քաղ․ և կուլտուր․ մակարդակի հարցեր են արծարծվել «Բոլշևիկյան դրոշով» (1932–1952, Թալին), «Կոլխոզային ուղի» (1933–1955, Մարտունի), «Սոցիալիստական տեմպով» (1933–62, Կոտայք), «Անասնապահ կոլխոզնիկ» (1933–62, Ապարան)և այլ շրջանային թերթերում։ Սոցիալիստ, շինարարության, նոր կյանքի կառուցման հարցերն արտացոլում են գտել նաև ազգ․ փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող պարբերականներում։ 1928–32-ին լույս է տեսել ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և ՀՍ1սՀ ԿԳԿ–ի օրգան ադրբ․ «Գըգըլ շաֆագ» («Կարմիր արշալույս», 1932–38-ին՝ «Կոմունիստ», 1938-ից՝ «Սովետ էրմանիստանի», այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան), 1930-ից՝ ՀՍԽՀ լուսժողկոմատի օրգան քրղ․ «Ռյա թազա» («Նոր ուղի», այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան) թերթերը։ Ժողտնտեսության սոցիալիստ, վերակառուցմանը նպաստել է արդ․ և բանվ․ մի շարք նոր պարբերականների ծնունդը։ 1933–34-ին լույս են տեսել ՀԿ(բ)Կ Երեվանի քաղկոմի և քաղխորհրդի օրգան «Բանվորական Երևան» և ՀԱՄԻ»-ի ու արհմիությունների կենտր․ վարչությունների օրգան «Հարվածային բանվոր» թերթերը, որոնք 1934-ին միավորվել են և կոչվել «Երևանի բանվոր»։ 1934-ին սկսել է հրատարակվել ՀԿ(բ)ԿԿԿ–ի, Երևանի կոմիտեի և ՀՍԻյՀ ԿԳԿ–ի օրգան «Коммунист» թերթը (այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան)։ Կուլտուր․ հեղաֆոխության իրականացման ասպարեզում կուսակցական, կոմերիտական և արհմիութենական թերթերից բացի, զգալի դեր են կատարել մասնագիտ–ճյուղային պարբերականները։ Լուսժողկոմատը 1926–31-ին հրատարակել է «ժողովրդական լուսավորություն» (1931 –