Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/457

Այս էջը սրբագրված չէ

բերի եվրոպ․ գրականությանն ու մշակույ– թին։ Ներկայումս Իաալիայում հրատա– րակվում են նաև«Հայ ընտանիք» (1969-ից, Վենեւոիկ) Ա <Զեյթուն» (1980-ից, Հռոմ) հանդեսները։ Վիեննայում լույս է տեսնում «Հրայրք» (1984-ից) մշակութային–հասա– րակական շաբաթաթերթը։ Ֆրանսիա։ Աոաջին հայ պարբերա– կանը Ս․ Ոսկանի «Արևելք» (Փարիզ, 1855–56) կիսամսյա հանդեսն է։ Մինչև 1920-ը Ֆրանսիայում հրատարակվել են 30-ից ավելի պարբերականներ, որոնց թվում՝ «Մասյաց աղավնի» (1855–58), «Արևմուտք» (1859, 1864–65), «Փարիզ» (1860–63), «Անահիտ» (1898–1949, ընդ– հատումներով, բոլորը՝ Փարիզում), «Ար– մենիա» (1885–1923, Մարսել) և այլ թերթեր ու հանդեսներ։ 1920–30-ական թթ․ Ֆրանսիայում լույս է տեսել տարբեր բնույթի ավելի քան 90 պարբերական։ 1924–25-ին Փարիզում հրատարակվել է Ֆրանսիայի կոմկուսի հայկ․ սեկցիայի անդրանիկ օրգան «Բան– վոր–Պարիզ» թերթը, որին հաջորդել են աշխատավորական նոր օրգաններ՝ «Վե– րելք» (1926–27) հանդեսը, «Բանվոր» (1928–29), «Արշավ» (1932) շաբաթաթեր– թերը, «Դարբնոց» (1932) երկօրյան։ 1925–30-ին հրատարակվել է «Երևան» քաղ․, ընկերային և գրական մեծածավալ եռօրյա թերթը։ 1935–37-ին Մ․ Մանուշ– յանը լույս է ընծայել «Զանգու» հասարա– կական–քաղ․ շաբաթաթերթը։ Այս պար– բերականները զգալի դեր են կատարել ֆրանսահայ աշխատավորությանը հայրե– նիքին մերձեցնելու, նրանց դասակարգա– յին շահերը պաշտպանելու, դաշնակցու– թյան հայրենադավ ոտնձգությունները մերկացնելու գործում։ Հիշատակելի է ռամկավարների «Ապա– գա» (1920–40, 1946–50, Փարիզ) շաբա– թաթերթը, որն առաջին տարիների տա– տանումներից հետո կողմնորոշվել է դե– պի Սովետական Հայաստանը, այն ճա– նաչել որպես համայն հայության միակ հայրենիք։ Հնչակյան կուսակցության օր– գան «Հնչակյան մամուլ»-ը (1929–31, Փա– րիզ) լուսաբանել է Սովետական Հայաս– տանի շինարար, ձեռնարկումները, ջա– տագովել սփյուռքահայ աշխատավորու– թյան կապերի ամրապնդումը հայրենիքի հետ, պայքարել դաշնակցության դեմ։ 1925-ից Փարիզում հրատարակվում է «Հա– ռաջ» հասարակական–քաղ․ թերթը, որն ունենալով դաշնակցական կողմնորոշում, վերջին շրջանում որոշ տեղ է հատկացնում Սովետական Հայաստանի նվաճումնե– րին, արտատպություններ կատարում սո– վետահայ պարբերականներից։ 1920–30-ական թթ․ Փարիզում լույս են տեսել մի շարք գրական հանդեսներ՝ «Արագած» (1926), «Ցոլք» (1928), «․9անք» (1930–31), «Մենք» (1931–32), «Մշա– կույթ» (1935–37)։ Հրատարակվել են նաև Հայ բարեգործական միության «Միու– թյուն» (1928-40), «ՀՕԿ» (1933–35) և այլ պարբերականներ։ Ֆաշիստ, օկու– պացիայի շրջանում է ստեղծվել «ժողո– վուրդ» (1944–48, Փարիզ) թերթը (մինչև օկուպացիայի վերջը անլեգալ), որը կազ– մակերպել և համախմբել է Դիմադրու– թյան հայ ուժերի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետպատերազմյան տարիներին թերթն աջակցել է սփյուռք–հայրենիք կապերի ամրապնդմանը, հայրենադարձության կազմակերպմանը, լուսաբանել ՍՍՀՄ խա– ղաղասիրական քաղաքականությունը։ Հետպատերազմյան շրջանում Ֆրան– սիայում հրատարակվել է շուրջ 60 անուն հայերեն պարբերական՝ հիմնականում գրական–գեղարվեստական։ Ֆրանսահայ մամուլի պատմության մեջ հետք է թողել «Լուսաղբյուր» (1952–71, Փարիզ) գրա– կան գեղարվեստական և գիտ․ ամսագիրը։ Ուշագրավ է «Անդաստան» (1952–69, Փա– րիզ) հանդեսը։ 1960-ից լույս տեսնող «Աշխարհ» գրական–հասարակական առա– ջադիմական շաբաթաթերթը անդրադառ– նում է սփյուռքի կենսական պրոբլեմնե– րին, ինչպես նաև Սովետական Հայաս– տանի նվաճումներին՝ տնտեսության, գի– տության ու մշակույթի բնագավառնե– րում։ Մինչև մեր օրերը Ֆրանսիայում լույս է տեսել ավելի քան 190 հայկ․ պար– բերական։ Ա ն գ լ ի ա։ Հայ մամուլի առաջնեկն այստեղ «Երկրագունդ» (1863–64, Ման– չեստր) լրագիրն է։ Գաղթավայրի առաջին պարբերականներից են նաև Հայկ․ հայ– րենասիրաց ընկերության հրատարակու– թյուն «Հայաստան» (1888–92, Լոնդոն) հայերեն և ֆրանս․ ամսագիրը և վերա– կազմյալ հնչակյան կուսակցության «Մարտ» (1897–1901, Լոնդոն) ամսա– թերթը։ Լոնդոնում է շարունակվել հրա– տարակվել 1894-ին Աթենքում հիմնված «Ապտակ» (1895–97) երգիծական–քաղ․ ամսաթերթը, 1887-ին՝ Մոնպելիեում հիմ– նըված հնչակյանների կենտր․ օրգան «Հնչակ» (1894–1904) հասարակական քաղ․ ամսաթերթը։ Անգլիայի հայ մամուլը որոշ զարթոնք է ապրել 1960-ակւսն թթ․ հետո։ 1964– 1968-ին Լոնդոնում լույս է տեսել «Արե– գակ» հասարակական–գրական ամսաթեր– թը, որը լուսաբանել է սփյուռքի կյանքը, նյութեր տպագրել Սովետական Հայաս– տանի առօրյայի մասին։ 1971–73-ին հրա– տարակվել է Լոնդոնի հայ երիտասարդ, միության առաջադիմական–հայրենասի– րական «Սարդարապատ» ամսագիրը (հա– յերեն և անգլ․), 1974–76-ին՝ «Արեգակ»-ի շարունակությունը հանդիսացող «Լոնդոն» ամսաթերթը։ Անգլիայում լույս է տեսել 17 հայկ․ պարբերական։ Բուլղարիա։ Առաջին հայ պարբե– րականը Վառնայում հրատարակված «Հույս» (1884–85) լատինատառ շաբա– թաթերթն է։ Արժանահիշատակ են հըն– չակյանների «Հայելի» (1897–1904, Վառ– նա) երգիծական, «Պալքանյան մամուլ» (1915–18, 1920–22, Ռուսչուկ, 1918–20, 1931–43, Սոֆիա), ռամկավարների «Լու– սարձակ» (1920–24, Վառնա) քաղ․–հա– սարակական շաբաթաթերթերը, «Վիթոշ– Արարատ» (1935, Պլովդիվ) տարեգիրքը ևն։ Բուլղարիայում է լույս տեսել սփյուռ– քի հայ կոմունիստների առաջին պարբե– րականը՝ «Կարմիր լուրեր» (1920–21, Ֆիլիպե) ամսաթերթը, որին հաջորդել է «Նոր աշխարհ» (1922–23) երկշաբաթա– թերթը։ 1944-ից Սոֆիայում հրատա– րակվում է «Երևան» գրական, քաղ․ և հասարակական շաբաթաթերթը, որը ծա– նոթացնում է Սովետական Հայաստանի կյանքին, անդրադառնում միջազգային կարևոր իրադարձություններին։ Մինչև մեր օրերը Բուլղարիայում լույս է տեսել 93 անուն հայերեն թերթ ու հանդես։ Ռ ու մ ի ն ի ա։ 1895–99-ին Գալաց քաոաքում հայերեն և ռումիներեն լույս է տեսել «Հայկական տարեցույց»-ը։ Ուշա– գրավ են նաև Բուխարեստի «Հայ մամուլ» (1934–42), «Պահակ» (1935–41, 1944– 1946) շաբաթաթերթերը, «Սևան» (1950– 1958) պատկերազարդ ամսագիրը։ 1950-ից լույս է տեսնում ՌՍՀ հայ ազգաբնակչու– թյան դեմոկրատական կոմիտեի օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը։ Ռումինիա– յում (հիմնականում՝ Բուխարեստում) մին– չև մեր օրերը լույս է տեսել շուրջ 50 անուն հայկ․ պարբերական։ Հ ու ն ա ս տ ա ն։ Առաջին հայ պար– բերականը «Ասպարեզ» (1891, Աթենք) կիսամսյա հանդեսն է։ 1920-ական թթ․ աչքի ընկնող հրատարակություններից է հնչակյանների «Երկունք» (1922–23, Աթենք) երկօրյա թերթը, որն անդրադար– ձել է Սովետական Հայաստանի առաջին քայլերին, Հունաստանում ապաստանած գաղթականների ու որբերի ճակատագրին։ «Աշխատանք» (1926–27, Սալոնիկ) եռօր– յա թերթը Հունաստանի կոմկուսի հայկ․ սեկցիայի օրգանն էր։ Հունահայ կոմու– նիստների հրատարակություններն են նաև «ժողովուրդի ձայն» (1930–31) և «Նոր շարժում» (1931–34, երկուսն էլ՝ Աթենք) շաբաթաթերթերը, որոնք պայ– քարել են բուրժ․ գաղափարախոսության ու ազգայնական քաղ․ հոսանքների դեմ, պաշտպանել հայ և հույն աշխատավորու– թյան շահերը։ Այդ տարիներին են հրատա– րակվել նաև ռամկավարների «Արևելք» (1930–36, Սալոնիկ) և «Արամազդ» (1934–36, Աթենք) օրաթերթերը։ Պատե– րազմի տարիներին Հունաստանում հա– յերեն թերթեր լույս չեն տեսել՜ Ֆաշիզմի ջախջախումից հետո 1944-ին Աթենքում հրատարակվել է «Երևան» առաջադիմա– կան թերթը, որին փոխարինել է «Նոր կյանք> (1945–47) օրաթերթը։ ՍրաՆք լուսաբանել են գաղթավայրի կյանքը, օգնել հայրենադարձության կազմակերպ– մանը, քննադատել իմպեր․ պետություն– ների հետպատերազմյան քաղաքականու– թյունը։ «Երկիր» (1957–65, 1968-ից, Աթենք) շաբաթաթերթն անդրադառնում է հունահայ համայնքի իրադարձություն– ներին, Սովետական Հայաստանի նվա– ճումներին։ Մինչև մեր օրերը Հունաստա– նում լույս է տեսել 70 անուն հայկ․ պար– բերական։ Շվեյցարիա։ ժնևում հրատարակ– վել են հայ սոցիալ–դեմոկրատների «Հան– դես» (1900) և նրա շարունակությունը հանդիսացող «Բանվոր» (1904) ամսագրե– րը, որոնցում տեղ են գտել տեսական հոդվածներ սոցիալ–դեմոկրատիայի գա– ղափարախոսության, նպատակների ու խնդիրների մասին։ 1891–1914-ին ժնևում (1925–34-ին՝ Փարիզում) լույս է տեսել դաշնակցության «Դրոշակ» կիսամսյա, ապա միամսյա թերթը։ 1975-ից ժնևում հրատարակվում է Շվեյցարիայի հայոց միության «Ցոլք» հայերեն և ֆրանս․ պար– բերականը։