Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/461

Այս էջը սրբագրված չէ

աային ժողկոմատի Հայաստանի լիազո– րությանն առընթեր 1927-ին ստեղծվել է Մոսկվայից տրվող հաղորդումները վե– րահեռարձակելու, հանրապետությունը ռադիոֆիկացնելու, ռադիոհաղորդումնե– րը կազմակերպելու հարցերով զբաղվող մարմին։ Նույն թվականին կազմակերպ– վել է «Ռադիոյի բարեկամներ» ընկերու– թյունը։ 1928-ի մարտի 8-ի ՀՍՍՀ ժող– կոմխորհի որոշմամբ ռադիոֆիկացման և ռադիոհաղորդումների գործի ղեկավարու– մը հանձնարարվել է լուսժողկոմատին, իսկ ռադիոկայանի ու ռադիոստուդիայի սարքավորման գործը և տեխ․ սպասար– կումը՝ փոստային լիազորությանը։ 1929-ին ստեղծվել է ռադիոհաղորդումնե– րի հանրապետական ապարատը։ 1930-ին տեղի է ունեցել ռադիոլււողների առաջին կոնֆերանսը։ 1920–30-ական թթ․ ռադիո– հաղորդումների ծրագրերում ընդգրկվել են զրույցներ U դասախոսություններ սո– ցիալ–քաղ․, գիտա–տեխ․, աթեիստական թեմաներով, լուսաբանվել երկրի ինդուս– տրացման, գյուղատնտեսության կոլեկ– տիվացման, կուլտուրական հնղափոխու– թյան հարցեր։ 1931-ին ռադիոհաղորդումների ղեկա– վարությունն առանձնացվել է փոստային լիազորությունից ու լուսավորության ժող– կոմատից և հանձնարարվել ՀՍՍՀ Կենտ– գործկոմին առընթեր կազմակերպված ռա– դրոհաղորդուսների կոմիտեին։ Նույն տարում ստեղծվել է ադրբեջ․ տրվող հա– ղորդումների խմբագրություն։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Բանգյուղթղթակ– ցական շարժման վերակառուցման մա– սին» որոշումից (1931) հետո ակտիվացել են աշխատանքներն այդ ուղղությամբ։ Ստեղծվել են հասարակական հիմունք– ներով գործող 25 խմբագրություն և թըղ– թակցական պոստ, կազմակերպվել խըմ– բագրությունների արտագնա նիստեր։ 1932-ից ռադիոլրագրային հաղորդում– ները վւոխարինվել են քաղինֆորմացիա– ներով։ Ստեղծվել է ռադիոհաղորդման նոր ձև՝ փոխկանչ, կազմակերպվել են ռադիոհամալսարաններ (հետագայում՝ ուս․ հաղորդումներ)։ 1934-ին, առաջին անգամ, Մայիսմեկյան շքերթի ռեպորտաժ է տրվել Երևանի Լենինի հրապարակից։ Հայաստանի ռադիոն 1936-ին մասնակցել է համամիութենական երաժշտ․ առաջին ռադիոփառատոնին (հանրապետական առաջին փառատոնը՝ 1937-ին)։ 1934-ին ստեղծվել է ռադիոհաղորդում– ների հանրապետական վարչություն։ Հա– ղորդումները դարձել են վեցօրյա՝ օրա– կան 8 ժ տևողությամբ։ 1932–34-ին ձևա– վորվել են արդ․ և գյուղատնտ․ ինքնու– րույն խմբագրություններ։ 1935-ին հան– րապետությունում գործել է 41 ռադիոհան– գույց և 19100 ռադիոկետ, որից 4295-ը՝յ գյուղական վայրերում։ 1941-ի փետրվարից ՀՍՍՀ Կենտգործ– կոմին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտեն անվանվել է ՀՍՍՀ ժողկոմխոր– հին առընթեր ռադիոկոմիտե։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին Հայաստանի ռադիոյով հաղորդվել են Սովինֆորմբյուրոյի ամփոփագրերը, «Վերջին լուրեր»-ի թողարկումներ, թեր– թերի տեսություններ, ՏԱՍՍ–ի ինֆորմա– ցիաներ, նամակներ ու թղթակցություններ ռազմաճակատից։ Ռադիոյի երաժշտ․ խըմ– բերն ու մենակատարները համերգներ են տվել զորամասերում, հոսպիտալներում։ 1944-ին Երևանի ռադիոյով առաջին ան– գամ հնչել է Հայկ․ ՍՍՀ պետ․ հիմնը։ Մագ– նիսական ժապավենի վրա առաջին ձայ– նագրությունները կատարվել են 1948– 1949-ին։ 1949-ին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առըն– թեր ռադիոինֆորմացիայի կոմիտեի։ 1957-ի օգոստոսին կոմիտեն վերանվան– վել է Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հե– ռուստատեսության պետ․ կոմիտե (1978- ից՝ ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիո– հաղորդումների պետ․ կոմիտե)։ 1957-ին շահագործման է հանձնվել Ռադիոտունը։ 1962-ին հանրապետության բոլոր բնակա– վայրերը լիովին ռադիոֆիկացվել են։ 1961-ին ստեղծվել է երաժշտ․ հաղոր– դումների գլխ․ խմբագրություն (առանձ– նացվել է գրական–գեղարվեստական հա– ղորդումների գլխ․ խմբագրությունից)։ Գլխ․ խմբագրությունների աշխատանքը կոորդինացնելու նպատակով 1968-ին ըս– տեղծվել է ծրագրերի և թողարկման գլխ․ խմբագրություն, 1971-ին ծրագրերի դի– րեկցիա, որը հանրապետական ռադիո– ծրագիրը կոորդինացնում է համամիութե– նականի հետ։ 1970-ին ինժեներատեխ․ ծա– ռայությունն առանձնացվել և կենտրոնաց– վել է «Ռադիոհեռուստակենտրոնում»։ 1971-ին ստեղծվել է փոխանակային և ազգ․ լեզուներով տրվող հաղորդումների գլխ․ խմբագրություն։ Հիսունական թվա– կաններից գործում է «Բարեկամություն» ռադիոկայանը (ռուս․, ծրագրեր է վւոխա– նակում Վրաստանի և Ադրբեջանի հետ)։ Երիտասարդական հաղորդումների խմբագրությունը (1971-ից՝ գլխ․ խմբա– գրություն) գործում է 1956-ից։ Հաղորդում– ները եթեր են արձակվում «Խոսում է «Երի– տասարդություն» ռադիոկայանը» ընդհա– նուր խորագրով։ 1977-ին «Օրբիտա» կապի տիեզերական կայանի և 1978-ին կառուցված հեռուստա– տեսային նոր աշտարակի գործարկումնե– րով բարելավվել է հանրապետական ռադիոհաղորդումների լսելիությունը։ 1981-ին շահագործման է հանձնվել ռա– դիոհաղորդումների մասնաշենքը։ Հան– րապետական լարային ռադիոհաղորդման ցանցը 1987-ին ուներ 59 ռադիոհանգույց։ Հանրապետական ռադիոյում 1987-ին գոր– ծել են ինֆորմացիայի, պրոպագանդայի, կոմունիստական դաստիարակության, երիտասարդական, մանկապատանեկան, փոխանակային և ազգ․ լեզուներով տըր– վող, գիտահանրամատչելի և ուս․, նա– մակների և հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների արդյունավետու– թյունն ուսումնասիրող, գրական–գեղար– վեստական, դրամատիկական, երաժշտ, հաղորդումների գլխ․․ խմբագրություննե– րը, արտասահմանի ռադիոլսողների հա– սար տրվող հաղորդումների վարչությունը, գեղարվեստական կոլեկտիվներ (սիմֆո– նիկ նվագախումբ, ջութակահարների ան– սամբլ, էստրադային–սիմֆոնիկ նվագա– խումբ, Ա․ Մերանգուսանի անվ․ ժողգոր– ծիքների անսամբլ, «Արևիկ» մանկ, վոկալ գործիքային անսամբլ, ազգագրական եր– գի կամերային երգչախումբ, «Ակունք» ազգագրական անսամբլ և հեռուստատե– սային բալետ)։ Հանրապետական ռադիոն 1987-ին ունե– ցել է երեք ծրագիր՝ օրական 38,5 ժ մի– ջին տևողությամբ։ Առաջին (հիմնական) ծրա– գիր։ Ինֆորմացիոն, հասարակական– քաղ․ և գեղարվեստական հաղորդումներ։ Համամիութենական ռադիոյի հաղորդում– ների ծավալը օրական 6,5 ժ է (1987)։ Երկրորդ (ինֆորմացիոն– երաժշտ․) ծրագիր։ Գործում է 1947-ից (1973-ից4 «Ծիածան» ռադիոկա– յան)։ Հաղորդում է հանրապետական, միութենական և միջազգային լուրեր (5 Ր տևողությամբ), սովետական և արտա– սահմանյան երաժշտություն։ Երրորդ (գրական, դրամա– տիկական, երաժշտ․) ծրա– գիր։ Գործում է 1960-ից։ 1974-ից հեռար– ձակում է ստերեոֆոնիկ երաժշտություն։ ՀՄՄՀ Մինիստրների խորհրդի հեռուս– տատեսության և ռադիոհաղորդումների պետ․ համակարգում գործում են Լենինա– կանի (1963-ից), Կիրովականի (1967-ից), Ղավւանի (1970-ից) ռադիոստուդիաները (օրական 30 ր տևողությամբ) և շրջանա– յին ռադիոհանգույցներ (15 ր)։ ՀՍՍՀ ռադիոհաղորդ ու մ– ները արտասահմանի հա– մար։ Առաջին հաղորդումները տրվել են Հայրենական մեծ պատերազմի օրերին՝ Մերձավոր Արևելքում ապրող հայության համար։ 1947-ի օգոստոսից արտասահմա– նում ապրող հայերի համար տրվում են ամենօրյա ռադիոհաղորդումներ։ 1957-ին ստեղծվել է արտասահմանի ռադիոլսող– ների համար տրվող հաղորդումների վար– չություն, որի կազմում 1987-ին գործել է երկու գլխ․ խմբագրություն․ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հա– յության համար հաղորդումներ պատ– րաստող գլխ․ խմբագրություն՝ հասարա– կական–քաղ․ և գրական–գեղարվեստական ու երիտասարդական («Կռունկ») հաղոր– դումների բաժիններով և Եվրոպայի, Ամե– րիկայի, Լատինական Ամերիկայի հա– յության համար և օտար լեզուներով տըր– վող հաղորդումների գլխ․ խմբագրություն՝ Եվրոպայի ու Ամերիկայի հայության հա– մար և արաբ, հաղորդումների բաժիննե– րով։ 1987-ին արտասահմանի համար նախա– տեսված ռադիոհաղորդումների օրական միջին տևողությունը 8,5 ժ էր։ Եվրոպայի և Ամերիկայի հայության համար տրվում են նաև հաղորդվող նյութերի ֆրանս․ և անգլ․ ամփոփումներ։ 1981-ից՝ թուրք, հաղորդումներ։ ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիո– հաղորդումների պետկոմը լույս է ընծա– յում (1957-ից) «Եթերում է Երևանը» (հայե– րեն և ռուս․) հեռուստա–ռադիոհաղորդում– ների շաբաթական ծրագիր–տեղեկատու։ Ս․ Պողոսյան