Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/462

Այս էջը սրբագրված չէ

ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդին աոընթեր պետ․ տեղեկատու գործակալու– թյուն։ Ստեղծվել է 1920-ին։ 1920–22-ին կոչվել է Արմենկավռոստա, Արմենռոստա, 1922–72-ին՝ Արմենտա, ապա՝ Հայկ․ հե– ռագրական գործակալություն (ՀՀԴ)։ 1972-ից՝ Արմենպրես։ Առաշին հնգամյակ– ների տարիներին գործակալությունը տե– ղեկություններ է հաղորդել հանրապետու– թյան նվաճումների,-նոր կյանքի կառուց– ման համար նրա պայքարի վերաբերյալ։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին գործակալությունը թողարկել է ավե– լի քան 100 «ՀՀԴ–ի պատուհան» (ագիտա– ցիոն–քաղ․ պլակատներ), որոնք նպաստել են ֆաշիստ, զավթիչների դեմ մղվող պայ– քարին, ներկայացրել սովետական մարդ– կանց սխրանքները ռազմաճակատում և թիկունքում։ Արմենպրեսը ՀՍՍՀ ժող․ տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումների մասին նյութեր է տրամադրում հանրապե– տության և միութենական (ՏԱՍՍ–ի մի– ջոցով) մամուլի օրգաններին, հեռուստա– տեսությանն ու ռադիոյին։ 1959-ից գոր– ծում է ֆոտոխրոնիկայի բաժին ՏԱՍՍ–ի հետ լուսահեռագիր կապով։ 1967-ից Ար_ մենպրեսն օգտվում է Երևան–Մոսկվա– Բեյրութ, 1970-ից՝ Երևան–Մոսկվա– Նյու Ցորք, 1972-ից՝ Երևան–Մոսկվա– Փարիզ հեռատիպային կապի միջոցներից և դրանց օգնությամբ սփյուռքահայ պար– բերականներին նյութեր հաղորդում հան– րապետության կարևոր իրադարձություն– ների վերաբերյալ։ Արմենպրեսը հեռա– տիպ կապ ունի հանրապետության շըրջ– կենտրոնների, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի հեռագրական գործակալու– թյունների հեա։ ՀԱՅ ԴԻՐՔԸ ԵՎ ՏՊԱԴՐՈԻԹՑՈԻՆԸ Հայ տպագրության պատմությունը երեք փուլ ունի, հնատիպ գրքի շրջան՝ 1512–1800 թթ․, նոր շրջան՝ 1801 – 1920, սովետական և սՓյուռքահայ շրջան՝ 1920-ից։ Հայերի ամենավաղ առնչությունը տպա– գրական արվեստի հետ եղել է XIV դ․, երբ վենետիկցի հայ նավապետ Անտոն Հայկազունը ի թիվս այլոց (Մարկո Պոլո և Հայր Օդերիկ) մասնակցել է գրքեր տպագրելու չին․ «գաղտնիքը» Արմ․ Եվրո– պա բերելու գործին։ XV դարում և հաջորդ երկուսուկես հարյուրամյակի ընթացքում Հայաստանում տպարան ու տպագրու– թյուն հիմնել հնարավոր չէր՝ պետա– կանության բացակայության, անկայուն քաղ․ իրադրության, անվերջ պատերազմ– ների, ինչպես և Եվրոպայի մշակութային կենտրոնների հետ անհրաժեշտ ծավալով հարաբերություններ չլինելու պատճառով։ Կար մի հնարավորություն՝ հայերեն գըր– քեր տպագրել Եվրոպայում և այնտեղից փոխադրել Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ Մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակը 1486-ին Մայնցում Բ․ երատարակած մի ԳԱՐ– քի մեջ զետեղված հայերեն Փայտափորա– գիր այբուբենն է։ Հայերեն գրքերի առաջին տպագրիչը եղել է Հակոբ անունով մի հայ հոգևորա– կան, որի անվանը հետո ավելացվել է Մեղապարտ մականունը (ըստ նրա թո– ղած հիշատակարանի)։ XVI դ․ սկզբներին Եվրոպայի տպագրա– կան կենտրոնը Վենետիկն էր՝ իր մոտ 250 ապարաններով։ Այստեղ Հակոբը, ըստ իր գծագրած նմուշների, ձուլել է տալիս հայերեն տպատառեր, սարքավորում տպարան և սկսում տպագրել իր մոտ եղած ձեռագիր մատյանները։ Առաջինը 1512-ի վերջում տպագրում է Ուրբաթա– գիրք անունով ժողովածուն։ Դա միջնա– դարյան բժշկարան է, որի մեջ, ի թիվս այլ բնագրերի, դրված է նաև Դրիգոր Նա– րեկացու «Մատյան ողբերգության» երկի 41-րդ բանը։ 1513-ին Հակոբ Մեղապարտը հրատա– րակեց ևս չորս գիրք (ըստ տպագրման հերթականության)՝ Պատարագ ա– ա և տ ր, որ հայ եկեղեցու պատարագի գիրքն է, Ա ղ թ ա ր ք, որ պարունակում է աստղագուշակություն, միջնադարյան զանազան սնահավատություններ և բժշկա– րան, Պ ա ր զ ա ա ու մ ա ր, որ պարու– նակում է օրացույց (36 տարիների) և գու– շակ ութ յ ունք, Տաղարան, որ միջնա– դարյան նշանավոր հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նա– ղաշի, Հովհաննես Թլկուրանցու և այլոց ստեղծագործությունների ժողովածու է։ Պատարագատետրի վերջում կա Փոքր հիշատակարան․ «Դրեցաւ սուրբ տառս ի ԶԿԲ, ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ, Ֆրանկստեան, ձեռամբ մեղապարտ Ցակոբին։ 11վ որ կարդայք, մեղաց թողութիւն խնդրեցէք Ասաուծոյ», աշխարհաբար՝ «Այս սուրբ տառերը գըր– վեցին 962 (= 1513)-ին, Վենեժ աստվածա– պահ քաղաքում, որն է Վենետիկ՝ Ֆրանկ– աոան, մեղապարտ Հակոբի ձեռքով։ Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի Աստծուց»։ Հակոբի տպագրած գրքերի վերջում կա խաչաձև տպարանանիշ, լատիներեն չորս տառերով՝ D․ I․ Z․ A․, որոնք վեր– ծանվում են հետևյալ կերպ՝ Dei servus – աստծու ծառա, Iacobus – Հակոբ, Zan- ni – Ծաննի (յան), թարգմանված Հով– հաննիսյան, Armenius – հայ։ Հակոբ Մե– ղապարտի հրատարակությունները երկ– գույն են՝ սև ու կարմիր, նկարազարդ, նրանցում բազմիցս դրոշմված են 24 վեր– նախորագրային զարդ–շրջանակներ և 4 քառանկյուն զարդեր։ Հակոբ Մեղապարտի շնորհիվ է, որ ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներից առա– ջինը հայերենն է դարձել տպագրության լեզու։ Ականավոր գրքագետ, ՍՍՀՄ ԴԱ թղթակից անդամ Ա․ Սիդորովի կարծիքով Հակոբ Մեղապարտի գրքերը Վենետիկից հասել են Մոսկվա, և ռուս առաջին տպա– գրիչ Ի․ Ֆյոդորովը օգտագործել է նրանց զարդերի ոճը իր հրատարակությունների ձևավորման համար։ Հակոբի տպագրա– կան ավանդույթները՝ սկսած տառաձևե– րից, զարդաձևերից մինչև գրքերի չավւե– րը, տպագրության համար բնագրերի ընտ– րության կարգը, զգալապես ընդօրինակ– վեցին հայ երկրորդ տպագրիչ Աբգար Թոխաթեցու և նրա որդի Աուլթանշահի կողմից։ Աբգար Թոխաթեցին, որ սերում էր հա– յոց թագավորական տոհմից և XVI դ․ հայ ազատագր․ շարժման ականավոր գործիչ էր, քաղ․ նպատակներով Իտալիա կատա– րած իր այցելությունն օգտագործեց հայ տպագրական գործը շարունակելու հա– մար։ Հռոմի Պիոս IV պապից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով, 1565-ին Վենետիկի իր տպարանում լույս ընծայեց մի օրացույց և Սաղմոսարան։ Ապա տպարանը տ եղա փոխեց Կոստանդ– նուպոլիս Ա 1567–69-ին հրատարակեց Աս 6 գիրք՝ Փոքր քերականութիւն (դըպ– րոցական այբբենարան), Տօնացոյց, Պար– զատումար, Պատար ագամատո յց–Աղօթա– մատոյց, Տաղարան, Մաշտոց (հայ եկե– ղեցու ծիսարան)։ Աբգարի որդի Սուլթան– շահը 1579-ին Հռոմում պատրաստել տվեց հայերեն նոր տպատառեր՝ հասարակ բո– լորագիր, որոնք դարձան ամենից ավելի տարածված հայերեն տպագրական տա– ռատեսակի (կորպուս) առաջին նմուշնե– րը։ Սուլթանշահի նախաձեռնությամբ 1584-ին Հայաստանից Հռոմ եկած և այն– տեղ տպագրական գործ սովորած Հովհան– նես Տերզնցին տպագրեց «Տօմար Գրիգո– րեանն» գիրքը և դավանաբանական բնույ– թի բնագրեր։ Անցնելով Վենետիկ՝ նա ձուլել տվեց նոր տպատառեր U 1587-ին հրատարակեց Սաղմոսարան։ XVI դ․ հայ տպագրիչների վերջին հրատարակությու– նը, որ կոչվում է «Կարճառօտ ի դաւանու– թենէ»-, ւույս է տեսեւ Հռոմում, 1596-ին։ Այդ դարում եվրոպացի մի քանի հեղի– նակներ և տպագրիչներ իրենց լույս ըն– ծայած գրքերում դրել են հայատառ տպա– գիր կամ փայտափորագիր հատվածներ։ Օրինակ, հայերեն փայտափորագիր տպա– գրություն կա արևելագետ Գուլիելմ Պոս– տելի 1538-ին Փարիզում լույս ընծայած «Linguarum» լատիներեն գրքում, շվեյ– ցարացի Կոնրադ Դեսների «Mithridat» աշխատության մեջ (Ցյուրիխ, 1555), Բլեզ դը Վիժների «Ձեռնարկ գրերի մասին» (Փարիզ, 1586), Պետրոս Դետանոս Պալ– մայի «Նմուշներ» (Փարիզ, 1596) գրքե– Մեկ էջ «Քննի– կոն»-ի տոմա– րական հատ– վածից