Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/465

Այս էջը սրբագրված չէ

տպագրվել են հարյուրավոր անուն հայե– րեն գրքեր։ Հայկ․ տպագրություն եղել է նաև Թուրքիայի մի շարք այլ քաղաքնե– րում (Պարտիզակ, Նիկոմեդիա, Բրուսա, Եվդոկիա, Մարզվան, Ռոդոսթո, Տրա– պիզոն, Սամսուն, Ադաբազար, Ադանա, Կոնիա են)։ 1801 –1920-ին Վենեսփկի Մխիթարյան գրահրատարակչությունը վերելք ապրեց։ Ս․ Ղազարում լույս ընծայվեցին հայ մա– տենագիրների երկերը, հայագիտ․ աշ– խատություններ, այդ թվում Գ․ Ավետիք– յանի, Մ․ Ավգերյանի, |ս․ Սյուրմելյանի հեղինակած «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (1836–37) երկհատոր բառարա– նը, որ իր արժեքով մնում է չգերազանց– ված։ Հրատարակվեցին նաև միաբան– գիտնականներ Ա․ Բագրատունու, Ղ․ Ալի– շանի, Գ․ Զարբհանալյանի, Ա․ Ղազիկ– յանի և այլոց աշխատություններն ու գե– ղարվեստական երկերը։ Մոտ 200 տարի այդ տպարանը գործել է անընդմեջ, որով և ամենաերկարակյացն է հայկ․ տպագրու– թյան պատմության մեջ։ 1811-ին Տրիես– տից Վիեննա փոխադրված Մխիթարյաննե– րի միաբանությունը հրատարակում էր հայագիտ․, բնագիտ․, գեղարվեստական և այլ բնագավառների վերաբերյալ գըր– քեր, մի քանի պարբերական, այդ թվում՝ «Հանդես ամսօրյա» հայագիտ․ ամսագիրը (1887-ից), ականավոր հայագետներ Ա․ Այտընյանի, Հ․ Տաշյանի, Հ․ Կարաոի, Հ․ Հյուբշմանի, Հ․ Պեաերսոնի, Հ․ Աճաո– յանի, Ս․ Մալխասյանի և այլոց աշխատու– թյունները։ Նույն ժամանակամիջոցում հայկ․ տպա– գրություն կար Երուսաղեմում, Եգիպտո– սում (Կահիրե, Ալեքսանդրիա), Սիրիա– յում (Հալեպ, Դամասկոս), Իրանում (Նոր Ջուղա, Թեհրան, Թավրիզ), Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել, Մոնպելյե), Անգլիա– յում (Լոնդոն, Մանչեստր), Բուլղարիա– յում (Վառնա, Ռուսչուկ, Ֆիլիպե, Սոֆիա են), Ռումինիայում (Բուխարեստ, Դալաց են), Կիպրոսում (Նիկոզիա), Շվեդիայում (Ստոկհոլմ), ԱՄՆ–ում (Նյու Ցորք, Բոս– տոն, Վոթերթաուն, Ֆրեզնո, Չիկագո, Դետրոյտ են), Կանադայում (Պրովիդենս, Զորջթաուն), Հունաստանում (Աթենք), Շվեյցարիայում (ժնե, Լոգան), Գերմա– նիայում (Բեռլին, Մարբուրգ), Հունգա– րիայում (Բուդապեշտ) և այլուր։ 1801–1920-ին Հայաստանում հայկ․ տպագրության գլխ․ կենտրոնը մնում էր էջմիածինը, որտեղ հրատարակվում էին դասագրքեր, կրոնական–եկեղեց․ գրքեր, հայ մատենագիրների երկեր, հայագիտ․ աշխատություններ, «Արարատ» հայագիտ․ հանդեսը են։ Այդ ժամանակաշրջանում հայկ․ տպագրությունը թափանցեց Հա– յաստանի այլ վայրեր․ 1827-ին՝ Շուշի, 1858-ին՝ վան, 1863-ին՝ Մուշ, 1876-ին՝ Ալեքսանդրապոլ, 1890-ին՝ Նոր Բայա– զետ, 1909-ին՝ Գորիս, ինչպես նաե՝ Կա– րին, Ւսսրբերդ, Գանձակ, Շատախ, Դիար– բեքիր, Երզնկա, Կարս, Ախալքալաք, Աշ– տարակ։ Երեանում 1875-ին տպարան է հիմնել Զաքարիա Գեորգյանը (Հակոբ– յան), որին միացել է գրող էմին Տեր– Գրիգորյանը։ Երեանում տպագրված առաջին գիրքը Աբգար Գուլամիրյանի կազմած 1876-ի օրացույցն է, տպված 1875-ի վերջին։ Երկրորդ գիրքն է Տեր– Գրիգորյանի «Թռչնիկ» բանաստեղծու– թյունների ժողովածուն (1876)։ Այս տպա– րանում է հրատարակվել նաև Երևանի առաջին պարբերականը՝ «Պսակ» (1880– 1884) լրագիրը։ Մինչև հաջորդ դարի սկզբները Երևանում գործել են նաև այլ ապարաններ՝ Կուլտուրա, Ուրարտիա, Լույս ևն։ 1801–1920-ին տպագրված հայերեն գրքերի մոտավոր քանակն է 15 հզ․ անուն, պարբերական հրատարակություններինը՝ մոտ 2 հզ․ անուն։ Հայաստանում սովետական իշխանու– թյան հաստատումից հետո հայերեն ԳՐՔԻ գլխ․ կենտրոն է դառնում Երևա– նը, թե գրահրատարակչության ծավալի, թե հայ գրքի վաճառքի և թե գրադարան– ներում ու անհատների մոտ պահվող հա– յերեն գրքերի քանակի տեսակետից։ 1921-ին Երևանում կազմակերպվեց Պետ․ հրատարակչություն (Պետհրատ), որն ստանձնեց տարբեր բնույթի գրքերի խմբագրման և հրատարակման գործը։ Կազմակերպվեցին այլ հրատարակչու– թյուններ՝ Երևանի համալսարանի, հող– ժողկոմատի, ավելի ուշ՝ ՀԱԱՀ ԳԱ, «Լույս», Ի*․ Աբովյանի անվ․ մանկավարժ, ինստ–ի, «Գինւելիք» ընկերության են։ 1967-ից գործում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխ․ խմբագրությունը։ 1964-ին Հայպետհրատը վերանվանվեց «Հայաստան» հրատարակչության, 1976-ին նրանից անջատվեց «Աովետական գրող» հրատարակչությունը, որը զբաղ– վում է գեղարվեստական և գրականագիտ, երկերի հրատարակությամբ։ 1987-ին ըս– տեղծվել է մանկապատանեկան «Արևիկ» հրատարակչությունը։ ՀԱԱՀ–ում 1920-ական թթ․ տպագրու– թյունը և տպարանը անջատվել են հրա– տարակչությունից։ Տպարանն այժմ պատ– վերակատար արդ․ ձեռնարկություն է։ Ներկայումս Հայկ․ ԱԱՀ–ում գործում է 30 տպարան, որից 14-ը՝ Երևանում։ Տպա– րաններ կան նաև Հայկ․ ՄԱՀ բոլոր շըրջ– կենտրոններում և քաղաքներում։ 1920– 1986-ին Հայաստանում տպագրվել է շուրջ 60 հզ․ անուն հայերեն գիրք, գրքույկ են։ Այժմ Հայաստանում ամեն տարի լույս է տեսնում ավելի քան 1100 անուն գիրք և գրքույկ, դրան՜ցից հայերեն՝ շուրջ 750 անուն, պարբերական հրատարակություն– ներ՝ 166 անուն, որից հայերեն՝ շուրջ 127։ Անցած ավելի քան վեց տասնամյակ– ների ընթացքում Հայաստանում հրատա– րակված գրքերը և պարբերականները բազմաբնույթ են իրենց բովանդակու– թյամբ՝ հասարակական ընդհանուր բնույ– թի թերթեր ու ամսագրեր, հայ դասական– ների և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, ռուս և ուրիշ ժողովուրդների գրողների երկեր, գրա– կան պարբերականներ, գիտության և մշակույթի բազմաթիվ բնագավառների վերաբերյալ աշխատություններ ու պար– բերականներ, դասագրքեր են։ Հատկա– պես մեծ տեղ է գրավում Մարքսի , էնգելսի, Լենինի երկերի, առհասարակ քաղ․ գրա– կանության հրատարակությունը։ Լույս են տեսնում նաև նոտաներ, օրացույցներ․ նկարների վերարտադրություններ, ալ– բոմներ ևն։ 1920-ից ԱԱՀՄ–ում հայերեն գրքեր ու պարբերականներ տպագրվել են նաև Մոսկվայում, խարկովում, Թբիլիսիում, Բաքվում, Աիմֆերոպոլում, Նոր Նախի– ջևանում, Արմավիրում, Պյատիգորսկում, Տուապսեում, Աուխումում, Ախալքալա– քում, Բաթումում, Ատեփանակերտում և այլ քաղաքներում։ 1920–1986-ին սփյուռքում հայկ․ տպա– գրության գլխ․ կենտրոններ են եղել Կ․ Պոլիսը, Կահիրեն, Բեյրութը։ Նույն ժամանակաշրջանում հայկ․ տպագրու– թյուն է կատարվել նաև Նոր Ջուղայում, Թավրիզում, Թեհրանում, ինչպես և Եվրո– պայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի շատ այլ քաղաքներում։ Հայերեն բոլոր տպագրված գրքերի ու գրքույկների քանակն այժմ ավելի քան 100 հզ․ անուն է, պարբերականներինը՝ մոտ 4 հզ․ անուն։ Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմու– թյուն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Լ և Ո, Երկ․ ժող․, հ․ 5, 1986։ Ղ ա զ ի կ– յ ա ն Ա․, Հայկական նոր մատենագիտու– թյուն․․․, Վնտ․, 1909–13։ Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, Կ․ Պոլիս, 1912։ Լ և ո ն յ ա ն Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։ Նույնի, Հայ գիրքը, Ե․, 1981։ Ռ․ Իշխանյաև Հայկական մատենագիտություն Հայկ․ մատենագիտության նպատակն է ընթերցողներին, մասնագետներին կողմնորոշել տարբեր բնագավառների վե– րաբերյալ երբևէ ասպարեզ հանված հա– յերեն ձեռագրերի, տպագիր գրքերի, պար– բերականների, սրանցում տպված նյու– թերի և այլ հրատարակությունների հըս– կայական զանգվածում։ Այս նպատակն իրագործվում է մսոոենագիտ․ տարբեր բնույթի (այբբենական, կարգային են) ծանոթագրված և չծանոթագրված ցուցակ– ների, ձեռագրացուցակների, քարտարան– ների, գրադարանային, գրավաճառական, հրատարակչական գրացուցակների մի– ջոցով։ Հայկ․ մատենագիտության ոլոր– տի մեջ են նաև նրա պատմությանը վերա– բերող երկերը։ Ավելի լայն առումով այն իր մեջ ընդգրկում է նաև հայ գրքի պատ– մությունը։ Հայկ․ մատենագիտության պատմ․ զարգացումը տեղի է ունեցել երեք շրջանով, հին և միջնադարյան (մինչև XVII դ․ կեսը), նոր (XVII դ․ վեր– ջից մինչև 1920 թ․), սովետական և սփյուռ– քահայ (1920-ից)։ Հայկ․ մատենագիտու– թյունը ծագել է հեթանոսական Հայաս– տանում․ նրա նմուշներից են եղել մեհե– նական և արքունի գրադարանների գրա– ցուցակները։ Քրիստոնեական շրջանի հնագույն նմուշներից են Աստվածաշնչի հայտնի (կանոնական) և ծածուկ կամ սուտ (պարականոն) գրքերի ցուցակները։ V դարից սկսած երևան եկան հայկ․ մա– տենագիտության մի քանի տեսակներ՝ սուրբ (աստվածաշնչային կանոնական և եկեղեցու հայրերի), արտաքին (աշխար– հիկ գիտություններին նվիրված), նուրբ (գերազանցապես իմաստասիրական) գըր–